Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի համար ենթադրյալ ընտրակաշառք առաջարկելու դեպքով դատախազությունը գործողություններ է իրականացնում. «Հայկական ժամանակ»

Հունիս 04,2021 09:30

Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են երկու կանայք ԲՀԿ-ին ձայն տալու համար ընտրակաշառք առաջարկում քաղաքացիներին: Նրանք ԲՀԿ-ին ընտրելու դիմաց խոստանում են մարել վարկերը, ուսանողների վարձը տալ, եթե ունեն բնակարանային խնդիր, լուծել այդ խնդիրները:

ՀԺ-ն դատախազությունից հետաքրքրվեց, թե տարածված տեսանյութին ի՞նչ ընթացք է տրվել: Ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ տեսանյութի հրապարակվելուց հետո դատախազության կողմից հանձնարարվել է օպերատիվ կերպով անհետաձգելի ստուգողական գործողություններ իրականացնել, որն ընթացքի մեջ է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930