Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղարը Ալիեւի ասածների մասին՝ նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանը

Մայիս 05,2022 16:40 Share

Այսօր կառավարության նիստից հետո, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, թե Հայաստանի հետ սահմանների ճշգրտման գործընթացում հիմք կընդունեն 1918 թվականի եւ մինչեւ 1991 թ. Խորհրդային Միության փլուզումը եղած բոլոր քարտեզները, եւ որ 1918-20 թվականների որոշ քարտեզներով Երեւանը, Սյունիքը եղել են Ադրբեջանի կազմում:

Պարոն Գրիգորյանն ասաց, որ քարտեզների կամ պատմական էքսկուրսի մասով չի պատրաստվում որեւէ հայտարարություն անել: Ըստ նրա, բոլոր քարտեզները եւ պատմական փաստերը կան, հանրության ցանկացած անդամ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, կարող են քարտեզներին ծանոթանալ ու իմանալ, որ տարածքը պատմականորեն ում է պատկանել։

Արմեն Գրիգորյանի խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հարցերից մեկը հենց միմյանց տարածքային ամբողջականության ճանաչելիության մասին է:

«Իհարկե, մենք նշում ենք, որ դեռեւս 1992 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը ԱՊՀ շրջանակներում ճանաչել են միմյանց սուվերեն տարածքները եւ ինքնիշխանությունը, բայց գիտեք նաեւ, որ հետագայում այլ զարգացումներ են եղել, բայց Հայաստանը եւ Ադրբեջանը շարունակում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը ճանաչել։ Բնականաբար, նման հայտարարությունները չեն նպաստում խաղաղության օրակարգի ձեւավորմանը եւ հանգիստ մթնոլորտում աշխատելուն։ Հույս ունենք, որ նման հայտարարություններ հնարավորինս քիչ կլինեն»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրո՞ւմ է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչումը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դուք գիտեք, որ Հայաստանի համար անընդունելի կետ այդ 5 կետերում չեն եղել: Հայաստանը վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւս պետք է լուծում տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ: Այս պահին մեր մոտեցումն այն է, որ 5+6 կետերը միացվեն իրար եւ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի երկարաժամկետ Լեռնային Ղարաբաղի լուծում լինի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031