Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿ-ները բռնել են դերասանի անմեղությունից ու պատժում են․ Քևին Սփեյսիին գրաքննում են Հայաստանում

Հուլիս 07,2024 14:17 Share

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի հանդիպումը չեղարկել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ 

Պատճա՞ռը։ 

«Հետույքից է բռնել, գցել անկողնու վրա ու պառկել վրան»։ Դերասան Էնթընի Ռեփը 2017թ․ պատմել է, որ Քևին Սփեյսին իր նկատմամբ սեռական ոտնձգություն է արել 1986թ, երբ ինքը 14 տարեկան էր, Սփեյսին՝ 26։ 

2020թ․ դատի է տալիս Սփեյսիին։ Եվս երեք հոգի են հայց ներկայացնում՝ պնդելով նույն բաները։ 

2023թ․ դատարանը արդարացնում է Սփեյսիին։ Նա անմեղ է։ 

«Ոսկե ծիրան» փառատոնը դերասանին հրավիրել է Հայաստան։

Կինոսերների հետ հանդիպում պետք է լիներ Ամերիկյան համալսարանում, սակայն միջոցառումը չեղարկվել է։ 

Պատճառը գրաքննությունն է։ 

Գրաքննողներն են՝ 10 ՀԿ-ներից* բաղկացած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որոնք նախ պահանջում էին Սփեյսիին չբերել Հայաստան, իսկ հիմա պահանջում են չեղարկել հանդիպումները։ Նրանց կոչերին միացել են նաև Ամերիկյան համալսարանի ուսանողներ։ 

Արդարադատություն և իրավունք

Մարդուն մեղավոր և անմեղ ճանաչելու, պատիժը սահմանելու կառույցը դատարանն է։

 Դատարանը անմեղ է ճանաչել Սփեյսիին, բայց Հայաստանի ՀԿ-ները որոշել են՝ իրենք պիտի պատժեն մի բանի համար, որը ապացուցված չի և իրենք էլ ոչ կարողությունն ունեն, ոչ իրավասությունը դա անելու։

Հետևաբար ՀԿ-ները ոտնձգություն են իրականացնում անմեղ մարդու դեմ՝ իրենց արտադատականական բնույթով։ 

Պատմությունից հայտնի են այդպիսի արտադատարանային ուղեղ ունեցող բռնակալներ, որոնք կառույցներ են ստեղծել ոչ թե արդարադատության համար, այլ դատողի քմահաճույքների։ 

Մաքսիմիլիեն Ռոբեսպիերն ու Իոսիֆ Ստալինը եռյակներ էին ստեղծել, որ իրանց ուզած վճիռներն անցկացնեն, Ադոլֆ Հիտլերը ժողովրդի դատարան էր ստեղծել, Նիկոլ Փաշինյանը՝ հակակոռուպցիոն դատարան և քաղաքական հաշվեհարդարներ է տեսնում նաև դրա միջոցով։

ՀԿ-ների արածը  արտադատարանային և լինչյան դատաստանի խառնուրդն է, որտեղ ոչ թե մասնագետներին է վերապահվում անձի ճակատագիրը, այլ Հայաստանի քաղաքացուն անպաշտպան թողած ՀԿ-ների։ 

Այս ՀԿ-ները, որոնց հիմքում մարդու իրավունքներն են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից չորս հոդվածով անվայել են իրենց պահում Սփեյսիի հարցում։ Դրանք են՝

1․ Արդար դատաքննությունը, որ քանի դեռ մարդու մեղքը ապացուցված չէ, նա անմեղ է (6-րդ հոդված, 2-րդ կետ)։ 

2․ Արտահայտվելու ազատությունը (հոդված 10, 1-ին կետ)։

3․ Խտրականության արգելումը, որն այս դեպքում իրականացվում է այն անձանց հանդեպ, որոնք պատկանում են սեռական ոտնձգության համար ամբաստանյալ եղածների խմբին։  

4․ Իրավունքների չարաշահման արգելումը, որ որևէ անձ և անձանց խումբ չի կարող այնպիսի գործողություն անել, որն ուղղված կլինի իրավունքների սահմանափակմանը, որը նախատեսված չէ կոնվենցիայով։  

Քևին Սփեյսիի արդարացման վճիռը բանի տեղ չդնելու համար ՀԿ-ները հայտարարություն են տարածել ու ասում են․ 

«ԱՄՆ-ում բռնաբարության գործերի միայն 1-5% է դառնում իրավապահ մարմինների քննության առարկա, և 0-5% դեպքում է կայացվում մեղադրական դատավճիռ»: 

Նախ՝ Սփեյսին այս գործով ԱՄՆ դատարանով չի անցել, այլ Մեծ Բրիտանիայի: 

Ապա, եթե 5%-ով է կայացվում մեղադրական վճիռ, ապա դա հի՞մք է նրան ՀԿ-ական դատաստանի ենթարկելու ու պատիժ սահմանելու։

ՀԿ-ները կարո՞ղ են հաշվել, թե 95% արդարացվողներից քանի տոկոսն են իսկապես անմեղ, քանիսը` ոչ։ 

1 տոկո՞սն է անմեղ, 20 տոկո՞սը, 73 տոկո՞սը։ Ենթադրենք՝ 1 տոկոսը։ 

ՀԿ-ները իրենց հաշիվ տալի՞ս են, որ Քենվին Սփեյսին ենթադրյալ 1 տոկոսի՝ ճշմարիտ արդարացվածների մեջ կարող է լինել, և իրենք ճշմարիտ արդարացվածին են պատժում ու անարդարացիորեն փորձում զրկել հայ կինոսերին դերասանի հետ հանդիպելուց։ 

Ավելին, Մեծ Բրիտանիայում բռնաբարության գործերով ավելի հաճախ մեղադրական վճիռ է կայացվում, քան արդարացման, հետևաբար, հավանականությունը, որ եթե ապացուցելի լիներ նրա մեղքը, կպատժվեր, անհամեմատ ավելի մեծ է, քան ՀԿ-ների հայտարարությունում։ 

Սեռական ոտնձգությունների համար վերջին տարիներին հայտնի դեմքերից մեղավոր է ճանաչվել կինոարտադրող Հարվի Վեյնշտյենը (39 տարի ազատազրկում), ռեժիսոր Ռոման Պոլանսկին, ռեպեր Ար Քելին (31 տարի ազատազրկում), դերասան Ջեյմս Ֆրանկոն, դերասան Բիլ Քոսբին, և այլն։ 

Ստացվում է՝ ՀԿ-ները նվազեցնում են արդարադատության իրականացման աստիճանը՝ բացառելով անմեղությունն ու անմեղության կանխավարկածը, դրանից բխում է, որ ՀԿ-ները ուզում են Քևին Սփեյսին պատժվի, ոչ թե արդաադատություն են ուզում։ 

Էթիկա և պատիժ

«Իմ նպատակն է ապացուցել, որ ես բարեկիրթ մարդ եմ»։

Երեք շաբաթ առաջ Փիրս Մորգանի հետ հարցազրույցում է ասել Քևին Սփեյսին։ 

Նույնիսկ եթե Սփեյսին մեղավոր ճանաչվեր, պետք է նկատի ունենալ, որ դատարանն ու պատիժը մարդուն վերացնելու համար չեն։ Դատարանը մեղավորին ուղարկում է կատարելագործվելու և պատիժը կրելուց հետո վերադարձնում է հանրությանը։

Քևին Սփեյսին, մեղավոր չճանաչվելով հանդերձ, պատիժ է կրել։ 

Նրա կարիերան ոչնչացվել է, նա այլևս որևէ ֆիլմում չի խաղացել, նրա հանրային կյանքը վերացվել է, նրա մտերմությունները, կապերը այլևս գոյություն չունեին, վարկաբեկվել է՝ կորցնելով իր բարի համբավը, կուտակել է հսկայական պարտքեր, անմեղ ճանաչվելով հանդերձ՝ հանրային խարանն ու կասկածները հետապնդելու են նրան ողջ կյանքում։ Սա պատիժ չէ՞։

«Ես փող չունեմ, որ պարտքերս վերադարձնեմ», – ասում է Քևին Սփեյսին՝ հարցազրույցում։

Պատիժ է, բա ինչ է, բայց անմեղ լինելով հանդերձ, մի հատ էլ հայկական ՀԿ-ներն են նրան պատժում։  

Գրաքննիչ ՀԿ-ների վստահելիությունը

Էական է, թե անմեղ մարդու դեմ արշավ սկածներն ինչ մակարդակի վստահելիություն ունեն, որպեսզի մարդիկ իմանան՝ արժի՞ լուրջ ընդունել նրանց կոչերը։ 

Գրաքննիչ 10 ՀԿ-ներից մեկը Կանանց ռեսուրսային կենտրոնն է, որի հիմնադիրը Լարա Ահարոնյանն է։

Ահարոնյանը հոգաբարձուների խորհրդի անդամն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որը Արցախի կանանց և երեխաների տուն ու տեղը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ ենթարկելով հայերին ցեղասպանության, խոշտանգումների, սեռական բռնության։

Լարա Ահարոնյանը իրավապաշտպան չի, քանի որ նա ներկայացնում է քաղաքական կուսակցություն։ Սա արդեն նրա վստահելիությունը զրոյացնում է։ 

Բացի դա։

Լարա Ահարոնյանը հայտնել է, որ չի պաշտպանում այն կանանց իրավունքները, որոնց ինքը համարում է կնատյաց։ Սա ասվել է այն կոնտեքստում, որ նրանից պահանջում էին պաշտպանել այն կանանց իրավունքները, որոնք ապօրինությունների ու բռնությունների էին զոհ էին դառնում «Քաղաքացիական պայմանագրի» թողտվությամբ։ 

Օրինակ, եթե Քևին Սփեյսին բռնաբարած լիներ որևէ հայ կնոջ, որը 2018 թվից այս կողմ պայքարում է Հայաստանի բռնակալության դեմ, ապա Լարա Ահարոնյանը դեմ չէր լինի, որ Քևին Սփեյսին գա Հայաստան։ Ինչպես նաև, ողջամիտ կասկած կա, որ Քևին Սփեյսիի դեմ ցուցմունք տվածներից ոչ բոլորի կենսագրությունն ու խառվածքն է ստուգել Լարա Ահարոնյանը, որ այժմ մեծ վստահությամբ պաշտպանում է նրանց։  

Հետևություն, որ քաղաքացի Ահարոնյանը և նրա կազմակերպությունները որևէ իրավասություն չունեն Քևին Սփեյսիի այցի հետ կապված որևէ բան պահանջելու, առավել ևս որոշելու, թե որտեղ պիտի լինի կինոսերների հետ հանդիպումը։

Մյուս իրավապաշտպան կազմակերպությունը, որը Քևին Սփեյսիին դեմ է, Փինք Արմենիան է։ Այս ՀԿ-ի հիմնադիրը և շարժիչը Մամիկոն Հովսեփյանն է։ 

Մամիկոն Հովսեփյանը սեռական հայհոյանքներ է տվել, հոգեբանական բռնության է ենթարկել ամերիկահայ նույնասեռական մի կնոջ, այն բանի համար, որ նա դաշնակցական է։ 

«Զզվելի դաշնակ», «Դու բոլոր դաշնակների պես քաք ես», «Անասուն», «Կեղտոտ բերանդ չի կարա Լարայի [Ահարոնյան] անունը տա»։

Հետևաբար, այլատյաց այս քաղաքացին և նրա կազմակերպությունները չեն կարող իմ կամ մեկ այլ կինոգործիչների տեղը որոշել, թե որտեղ մենք հանդիպենք Քևին Սփեյսիին։ 

10 կազմակերպությունները, որոնք միավորվել են կանանց իրավունքները և մարդկանց սեռական ոտնձգությունից պաշտպանելու, նույն եռանդով և ագրեսիվությամբ չեն պաշտպանել հղի Սոնա Մնացականյանի կյանքի իրավունքը, որին վարչապետի ավտոշարասյունը գցեց տակը, սպանեց և ոչ ոք չպատժվեց։ 

Նարինե Ասատրյանին, կնոջը, որը Բերձորում կորցրեց իր տունն ու խանութը «Քաղաքացիական պայմանագրի» պատճառով և վարչապետի վրա հովանոց նետելու համար դատապարտվեց պայմանական ազատազրկման։ Նա չարժանացավ պաշտպանության կանանց ՀԿ-ների կողմից։

Սամվել Վարդանյանին, որը ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի երեսին իր կարծիքն ասաց, ինչի համար ձերբակալվեց։ Ոստիկանությունը նրան հանձնեց դիմակավոր անձանց և նրանք Սամվելին խոշտանգեցին ու սեռական նվաստացման ենթարկեցին։ Այս կազմակերպությունները հետևողական չեն այս խնդրով։  

Երկու անչափահաս երեխայի մայր Տաթև Վիրաբյանին, որին Ֆեյսբուքում ստատուս գրելու համար կալանավորեցին, նույնպես բանի տեղ չդրեցին։ 

Զոհվածների մայրերին, որ Եռաբլուրից ոստիկանները բռնի ուժով հանում էին, Քևին Սփեյսիի չափ ուշադրության չարժանացան։

2020 թվականից «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքականության արդյունքում հայ կանայք մասնատվում են, ունեզրկվում, խոշտանգվում, բռանաբարվում, սպանվում Ադրբեջանի կողմից, և այս կազմակերպությունները դժգոհ չեն, հետևաբար նպաստում են հայ կանանց ստորացումներին և հետևաբար որևէ իրավասություն չունեն որևէ մեկին մեղադրելու սեռական ոտնձգությունների համար, քանի որ իրենք հենց դրա օժանդակողն են։

Քևին Սփեյսին արդարացվել է 2023 թ. հուլիսին։

Նույն տարի, նույն ամսում Արցախում շրջափակման մեջ Վերա Նարիմանյանը գնաց իր երկու մանկահասակ երեխաների համար ուտելիք գտնի։ Եկավ, երեխաներին գտավ մահացած։ Արցախի շրջափակումը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու արդյունք է, և այս կազմակերպությունները նպաստել են, որ Վերա Նարիմանյանը կորցնի իր երեխաներին, և շրջափակման մեջ կանայք վիժեն, նորմալ բուժօգնություն չստանան, դեղորայք, սնունդ չունենան և, ի վերջո, ենթարկվեն կնասպան Ադրբեջանի կողմից ցեղասպանության ու տեղահանման։  

«Ոսկե ծիրանի» կոնտեքստը

2017թ․ «Ոսկե ծիրանը» եկեղեցու և մի խումբ մարդկանց պահանջով գրաքննեց ու փառատոնից հանեց «Լսիր ինձ․ չպատմված պատմություններ ատելությունից անդին» նույնասեռականների մասին վավերագրական ֆիլմը։ 

Ֆիլմը Փինք Արմենիան էր նկարահանել։ 

Ընդամենը 7 տարի անց, Փինք Արմենիան և մյուս 9 կազմակերպությունները դարձան գրաքննիչ «եկեղեցիներ»։ Մի տարբերությամբ, որ այս անգամ «Ոսկե ծիրանը» չի ընկրկի։ 

Վերջաբան․ Դեյվիդ Գեյլի կյանքը, թե՞ Քևին Սփեյսիի

Դեյվիդ Գեյլը պայքարում է մահապատիժների դեմ։ 

Իր համախոհ Կոնստանս Հերուեյի հետ կազմակերպում են՝ Կոնստանսի ինքնասպանությունը և ներկայացնում, թե իբր Գեյլն է սպանել նրան։ Գեյլին դատապարտում են մահապատժի ու իրականացնում, թեև անմեղ էր։ Ֆիլմը կոչվում է «Դեյվիդ Գեյլի կյանքը», գլխավոր դերում Քևին Սփեյսին է։

Քևին Սփեյսիի կյանքում դատարանը արդարացնում է, հայկական ՀԿ-ները՝ պատժում։  

Դատարանները, իհարկե, կարող են սխալվել, բայց 99-100 տոկոս է հավանականությունը, որ այս ՀԿ-ները սխալ են, և Քևին Սփեյսիին կդատեն մեղքի համար, որը նա չի գործել և կպատժեն մի բանի համար, ինչի համար արդեն պատժվել է։  

Հարց՝ Քևին Սփեյսիի հետ հանդիպման համար։ 

Ո՞ւմ կյանքն է լավ՝ Դևիդ Գե՞յլի, թե՞ Քևին Սփեյսիի։ 

*Կոալիցիայի անդամ գրաքննող, խտրական ՀԿ-ները

Կանանց աջակցման կենտրոն, Կանանց ռեսուրսային կենտրոն, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն, Կանանց իրավունքների տուն, Փինք Արմենիա, Իրավունքի ուժ, Իրական աշախարհ, իրական մարդիկ, «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն, Սպիտակ Հելսինկյան խումբ, Կանանց կենտրոն․ Շուշի։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    @womenscenter.shushi

    Արցախը կորսնցուցինք նաեւ ձեր նմանների պատճառով, դա հաստատ բան է:

    Քաջութիւնը ունեցէք ներկայացնելու այն ձեռնարկները որոնք, այս «ՀԿ»ի հովանաւորութեամբ, արցախցի եւ ադրբեջանցի կիները իրարու հետ կապի մէջ դրաւ, Թուրքիոյ մէջ – Իսթանպուլ քաղաք – ժողովներով, 2004 թուականին արդէն:

    Եթէ այդքան հպարտ էիք այդ «խաղաղապաշտ» ձեռնարկներով, ինչո՞ւ զանոնք չյայտնեցիք ձեր կայքէջերուն վրայ – մինչ շատ հեշտ է այդ հանրային տեղեկութիւնը գտնել Համացանցի վրայ – :
    * * *
    Հետաքրքրական կը լինի ունենալ տարրական վիճակագրութիւն մը, թէ՝ տակաւին Շուշիի անունը շահագործող այս խմբակի կիներուն քանի՞ հատին՝ ամուսինը, հայրը, եղբայրը կամ մանջ զաւակները կռուեցան, իսկապէս կռուեցան, պաշտպանելու համար Շուշին:
    * * *
    Միւս կողմէն, որքան գոհ պէտք է լինէք որ այդքան շատ՝ իսկական տղամարդիկ, տաշշախ ունեցող հայորդիներ, զոհուեցան Արցախի մէջ:

    Հիմա քիչ մը աւել ապահով են ձեր «Հայ»աստանին կիները, հա՞…
    Ազատեցա՛ն ՝ Հայրիշխանութեան այդ պահապաններից… չար ու կնատեաց, կին ծեծող մաչօներից… Ու մնացին կռիւէն փախած, կիսակին, ձեր սիրուն beta-maleները…

    Եախք:

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել Հ.Շ.

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031