Ստամբուլում թուրքերեն լեզվի և գրականության ուսուցիչ Իսմիբեյ Գյուշելին կարգապահական պատժի է ենթարկվել՝ ուսուցչանոց «Ակօս» շաբաթաթերթի և «Էվրենսել» պարբերականի համարներ բերելու, ինչպես նաև՝ գործընկերների հետ իր խոսակցությունների ժամանակ հայերի և ալևիների հասցեին գովեստի խոսքեր ասելու համար։ Գյուշելիին, որպես պատիժ, տեղափոխել են այլ դպրոց և պահումներ արել աշխատավարձից։ Թուրք ուսուցիչը դատարան է դիմել իր իրավունքները վերականգնելու համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































