Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 185 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը. Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 28,2026 13:53 Share

«Ես այս քննարկման ընթացքում հետաքրքիր նորություններ իմացա, որոնք իրենց ազդեցությունը կունենան մեր քաղաքականության հետագա մշակման գործում»,-ԳԱԱ-ում գիտական հանրության հետ հանդիպման ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Այն, ինչ այսօր այստեղ լսեցի, առանց առաջնորդության չի լինում, բայց առաջնորդել չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն, կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մի ուրիշ դեպքում՝ ուսուցիչը, երրորդ դեպքում՝ ծնողը կամ ծնողների խումբը, որոնք իրենց առաջնորդությամբ կարող են պրոցեսներ հարուցել…

Փաստն այն է, որ 2017-ի համեմատ 2025-ին գիտության ֆինանսավորումն ավելացրել ենք 2,8 անգամ՝ շուրջ 185 տոկոսով, նաեւ գիտության ոլորտում աշխատավարձերի էական բարձրացում է տեղի ունեցել՝ ընդհուպ մինչեւ 300 տոկոս եւ ավելի»,-ասաց Փաշինյանը:

«Ելույթներում իմ ականջը ծակում է, երբ ասում են՝ կառավարությունն աջակցում է գիտությանը, որովհետեւ այստեղ դիստանցիա է ստեղծվում կառավարութան եւ գիտության միջեւ: Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է»,-ասաց նա:

ԳԱԱ-ում հանդիպումն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Նիկոլ Փաշինյան՝ հակահայ հրեշ, որ ապրիլի 24-ի ուղերձում պնդում ա, թե ցեղասպանության պատճառը հայերի իրավունքների միջազգային արձանագրումն էր, ոչ թե Օսմանյան Կայսրության հրեշավոր քաղաքականությունը։

    Շառլատան Փաշինյանը իր անունը փորձում ա կապել դրական երևույթների հետ, այնինչ ուրացող ա, դավաճան, ազգակործան պատուհաս, թուրքական դրոշակ։

Պատասխանել Նարեկ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930