Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Ես այդ նամակի տակ չէի ստորագրի»

Նա կոչ արեց Սերժ Սարգսյանին կանխել արյունահեղությունը

«Խեղճ Նիկոլ Փաշինյանը չգիտեր՝ որ մեկին հանդարտեցներ». Գուսան Հայկազուն

«Բռնությունը, բերման ենթարկելն ավելի շատ է բորբոքում ժողովրդին»

Նիկոլ Փաշինյան. «Երբ ես եկել եմ, ըստ էության ոստիկանությունն իր տեղում էր՝ ցուցարարները իրենց տեղում չէին»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հրավիրված լրատվամիջոցների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման օրվանից իր կատարած գործողությունները 100 տոկոսով համապատասխանել են իրենց կուսակցության որդեգրած քաղաքականությանն ու ռազմավարությանը: «Հենց հուլիսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդունել է հայտարարություն, որի կետերից մեկում շատ հստակ ձեւակերպված է, որ կուսակցությունը վերահաստատում է իր հավատարմությունը քաղաքական

Մալաթիայում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` երկու կամ ավելի անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2016 թվականի հուլիսի 20-ին` ժամը 13:50-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1966թ. ծնված Ռ.Կոստանյանը, իսկ ժամը 13:55-ին՝ արյունահոսող վերքերով մի տղամարդու տեղափոխման մասին: Ձեռնարկված

«Ալյանս»-ը պաշտոնապես սատարում է բողոքող քաղաքացիներին

Սա է մեր դիրքորոշումը, և որպես քաղաքական ուժ մենք տարածում ենք այն հրապարակավ` լրատվամիջոցներով, և ոչ թե քարեր նետող, ծեծող ու ծեծվող, անարդարությունից խեղդված, հայհոյող ու պայքարի դուրս եկած քաղաքացիների հաշվին Խորենացու փողոցում տեսախցիկների առաջ PR անող գործիչների նման:

Արմեն Մարտիրոսյանը ցուցարարներին հիշեցրեց Ադրբեջանի վաղեմի երազանքը (Տեսանյութ)

Միավորվել Թուրքիայի հետ` հայկական հողերի միջոցով

Նիկոլ Փաշինյան. «Չկա «Սասնա Ծռերի» հետ կապված որեւէ գործողություն կամ տեղեկատվություն, որ ես իրականացրած լինեմ առանց իրենց հետ համաձայնեցնելու»

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ հրավիրված լրագրողներին հիշեցրեց ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման առաջին իսկ ժամերից իր գործունեությունը: Դատապարտելով այն բռնությունները, որ իրագործվել են խաղաղ ցուցարարների նկատմամբ բերման ենթարկվելու համատեքստում, երբ ահազանգներ կան մարդկանց ծեծի ենթարկելու մասին, եւ խոստանալով, որ այդ գործերով իրենք կզբաղվեն, Նիկոլ Փաշինյանը մի շարք պարզաբանումներ տվեց: Մասնավորապես,

«Ես Մարտի 1-ին պատասխանատվություն եմ դրսեւորել, այսօր բարոյական իրավունք ունեմ այստեղ կանգնելու». Օսկանյան

Այսօր, եթե ես նույն պաշտոնում լինեի, լինեի քաղաքական ղեկավարության մեջ, կանեի նույնը: Ես մինչեւ հիմա ժողովրդի հետ խոսած կլինեի: Դրանից պետք չէ վախենալ: Հիմա որ ամեն մեկը փախել է ինչ-որ մի տեղ, չգիտեմ, չեն ուզում խոսել, ասելիք չունեն, դա չէ ձեւը:

«Կարծես փոքր պատերազմ լիներ. սեւ ծուխ, խշշոց, խլացանք, ինձ թվաց ոտքերս չկան»

Խորանցի փողոցում պայթյունից տուժած Մարինե Ինթերեզյանն է պատմում երեկվա դեպքերի մասին

«Սերժ Սարգսյանը որպես առաջին քայլ կարող է պաշտոնանկ անել վարկաբեկվածներին». Արա Պապյան

Քաղաքագետի առաջարկը` Խորենացիում հավաքված ցուցարարներին

ՀՀԿ. «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները` խաղաղ հանգուցալուծումից հետո

Ոստիկանական պարեկապահակային ծառայության Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող զորամասը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման պահանջները, այդ թվում Սերժ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ կքննարկվեն հարցի խաղաղ հանգուցալուծումից հետո, այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա վստահ է, որ լավագույն ճանապարհը երկխոսությունն է, որ հայի արյուն չթափվի: Շարմազանովի խոսքով, ժողովրդավար երկրում զենքով հարցերը

Ինչպես ցուցարարները ամոթանք տվեցին Վարդան Օսկանյանին (Տեսանյութ)

Ցուցարարներից մեկը հիշեցրեց Օսկանյանին՝ երբ դուք արտգործնախարար էիք, ձեր իշխանության ժամանակ Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից: Դա եղել է Քոչարյանի ժամանակ: Վարդան Օսկանյանը որեւէ պատասխան չտվեց, ասելով՝ ուրիշ հարցեր կա՞ն:

ՀՀԿ. Կողմնակից են բացառապես խաղաղ հանգուցալուծման

2016 թվականի հուլիսի 17-ին ժամը 5:28-ին «Սասնա Ծռեր» խմբավորում ստորագրությամբ հայտարարություն տարածվեց, որ Ժիրայր Սեֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերները գիտակցելով վիճակի օրհասականությունը, որոշել են ապահովել մեր և մեր սերունդների ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքը և այդ նպատակով դիմել են զինված ապստամբության եւ գրավել ոստիկանական բազաներից մեկը` պարեկապահակային ծառայության Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող զորամասը:

Դուրս է գրվել Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 40 տուժած

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել «Երեկ ուշ երեկոյան և գիշերը Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մայրաքաղաքի բժշկական կազմակերպություններ դիմած տուժածներից 40-ն արդեն դուրս է գրվել։ Շարունակում է ստացիոնար բուժում ստանալ տարբեր վնասվածքներ ստացած 11 տուժած, որից 5-ը` ոստիկան։ Տուժածներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Բոլորն

«Եկեք հետ չգնանք, ժողովուրդ, ես ինչ սխալ արել եմ, ընդունում եմ». Օսկանյանը՝ Մարտի 1 է զգում (Տեսանյութ)

Մարդիկ պետք է կարողանան պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, ժողովրդի աչքին նայեն, խոսեն, բացատրեն, լուծումներ առաջարկեն: Գիտեք, այսօր եթե ես իշխանությունում լինեի, կանեի նույնը, ինչ Մարտի 1-ի օրը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու միտրոպոլիտին

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու Զահլեի միտրոպոլիտ Անտոնիոս Ալսորուն ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնի և բարերար Նիկոլա Աբոֆայիսայի: Հանդիպմանը Նորին Սրբությանը փոխանցելով Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու պետ Հովհաննես Ժ-ի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները` Զահլեի միտրոպոլիտն իր ուրախությունը

Մկրտիչ Մինասյան. «Եթե չլինեին մի քանի արկածախնդիրներ, այս նախագծերը կյանքի կկոչվեին»

«Հիմա կգամ. Ջիմ Թորոսյան և արվեստանոց» խորագրով ցուցահանդեսը՝ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

«Կարելի է, հա՞ բանակցել թուրքերի հետ, իսկ այս տղաների հետ, որոնք Ղարաբաղն են ազատագրել, չի՞ կարելի». Օսկանյան

Ես այսօր իմ խղճի պարտքն եմ կատարում, որովհետեւ նորից, ինչպես նախկինում եղել է իմ հետ, ես զգում եմ, որ պահը շատ կրիտիկական է եւ շատ վատ հետեւանքներ կարող է ունենալ, ուղղակի արյունահեղություն լինի:

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և մեծապես կարևորել կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ տնտեսական համագործակցության

ՄՕԿ-ը օլիմպիական խաղերից Ռուսաստանի ընդհանուր պատվիրակության հեռացման հարցին կպատասխանի հուլիսի 24-ին

ՄՕԿ-ի գործկոմը հեռուստատեսային նիստի ձեւաչափով հավաքվելու է եկող կիրակի՝ քննարկելու Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից Ռուսաստանին հեռացնել-չհեռացնելու հարցը: Այս մասին տեղեկացնում է L`Equipe-ը: Մինչ այդ, ՄՕԿ-ը կուսումնասիրի Լոզանում Սպորտային արբիտրաժային դատարանի (CAS)՝ ՌԴ թեթեւ աթլետներին Ռիոյի օլիմպիական խաղերից զրկելու վճիռը: Վերջնական որոշում կայացնելիս ՄՕԿ-ը հաշվի կառնի ինչպես նշված, այնպես էլ WADA-ի անկախ հանձնաժողովի զեկույցը՝ կապված

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

Հուլիսի 21-ին, ժամը 19.17-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.390 և արևելյան երկայնության 44.020: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 12 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է

Օսկանյանը Խորենացիում է. նրան լավ չընդունեցին. (Տեսանյութ)

Քիչ առաջ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ Խորենացի փողոց եկան «Համախմբում» կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Մանվել Եղիազարյանը, Անդրանիկ Թևանյանը: Հավաքվածները նրանց դիմավորեցին ծափողջույններով: Վարդան Օսկանյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ խստորեն դատապարտում է երեկվա բախումները: Լրատվամիջոցները նրան հիշեցրին մարտի 1-ը՝ նկատելով, թե ա՞յն ժամանակ ինչ իրավիճակ էր: Օսկանյանը պատասխանեց, որ ընդունում է որոշ

Կատարվում է քննություն՝ պարզելու դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալները

Քաղաքացի Մարինե Ծ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Մարինե Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության

ՀՀ ՔԿ Նախագահն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին

ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպմանը  մասնակցել են նաև  ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Ամանդա Ֆիլպոտը, իրավապահ համագործակցության ծրագրերի խորհրդատու Անդի Հոլովեյը, իրավապահ համագործակցության ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը։ Դեսպանը ՀՀ ՔԿ նախագահին է ներկայացրել տիկին Ֆիլպոտին և պարոն Հոլովեյին, ովքեր վերջերս են ստանձնել իրենց

«Սերժ Սարգսյանը թող հետևի ձեր օրինակին». Գյումրեցի մտավորականները դուրս հանեցին Շիրակի մարզպետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները ոտքի են հանել նաև Գյումրիի մտահոգ քաղաքացիներին՝ ճանաչված դասախոսների, տնտեսագետների, փաստաբանների, դերասանների: Այսօր Թատերական հրապարակից նրանք ուղևորվեցին Շիրակի մարզպետարան՝ հանդիպելու Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին ու նրա միջոցով ներկայացնելու իրենց պահանջները իշխանություններին: Շիրակի մարզպետը, լսելով, որ մտավորականները ուզում են հանդիպել իր հետ, իր անձնակազմի հետ միասին իջավ մարզպետարանի շենքի դիմաց: Մինչ մարզպետի հետ

Սեյրան Օհանյանն ընդունել է արտերկրի ռազմական ակադեմիաների և Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է օտարերկրյա պետությունների ռազմական ակադեմիաների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային դասընթացների շրջանավարտներին: Շնորհավորելով շրջանավարտներին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ակադեմիական և հրամանատարաշտաբային կրթության առկայությունը պարտադիր է ծառայողական առաջընթացի և սպայակազմի որակյալ սերնդափոխության իրականացման համար: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է

Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալը

Հուլիսի 20-ից 22-ը Հայաստանում է գտնվում ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 21-ին ռուսական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

Հայաստանում է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի պատվիրակությունը

Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս և հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և բանակային կորպուսի հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը: Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական

Գումարտակային մարտավարական զորավարժություն

Արցախի զինված ուժերում հուլիսի 18-ից ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ մեկնարկած բազմաստիճան շտաբային զորավարժությունների շրջանակում հուլիսի 21-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են նաև բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն՝ իրենց տեղակալներով, ինչպես նաև հայկական երկու հանրապետությունների

Լրահոս
Տանը նստել չլինի

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930