Օրվա լրահոսը
Դեսպան Չարչօղլյանը հավատարմագրերն է հանձնել Հունաստանի նախագահին
Հուլիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին։ Հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ժամանակ նախագահ Պավլոպուլոսը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց առաքելության իրականացման ընթացքում: Նախագահը հույս հայտնեց, որ դեսպան Չարչօղլյանն իր ակտիվ գործունեությամբ էլ ավելի կամրապնդի հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունները` միաժամանակ իր աջակցությունը հայտնելով դեսպանին իր
Ամփոփվել են ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսի երկրորդ եռամսյակի աշխատանքների արդյունքները
ՀՀ ԶՈւ 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի արդյունքները: Ամփոփման ընթացքում քննության են առնվել դաշտային ելքով մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման և զորքերի ծառայության կազմակերպման հարցեր: Զեկուցումներում մանրամասն հաշվետվություն է ներկայացվել 2016թ. ուսումնական տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում զորամիավորման մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբերի, զորքերի ծառայության,
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց կոնգրեսական Ջիմ Կոստային
Հուլիսի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, այն զարգացնելու ուղղությամբ համատեղ ձեռնարկվող ջանքերը։ Այդ առումով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հաստատված ակտիվ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Ջիմ Կոստային` Հայոց ցեղասպանության ճանաչման
Տեր Շմավոնը՝ Խորենացի փողոցի մասին. «Ցավոք, եղան սադրիչներ»
Հոգեւորականը դեմ է եղբայրասպան պատերազմին
Լրագրողական կազմակերպությունները՝ լրագրողների նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունների առիթով
Հուլիսի 21-ին՝ 03։00-03։30-ի սահմաններում, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մի քանի անձանց կողմից ծեծի է ենթարկվել «Iravaban.net» կայքի լրագրող Գեւորգ Թոսունյանը։ Նա գնացել էր մայրաքաղաքի Խորենացի փողոցում գտնվող ոստիկանության Պարեկապահակային ծառայություն գնդի գրավման հետ կապված՝ ցուցարարների եւ իրավապահ մարմինների գործողությունները լուսաբանելու։ Մասնավորապես, լրագրողը նկարահանել է դրվագ, երբ միմյանց վրա քարեր են նետել
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Բ-2 զանգվածի 83, 85, 89, 91, 92, 93, 94, 95, 119, 120, 121, 129-ից-140 համարների, Րաֆֆու փող. 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 35, 37, 39, 41, 43, 45,
Հաշվեհամար Արցախում վիրավորված Վանաձորի նախկին քաղաքապետի համար
Թալիշում մարտական հերթապահության ժամանակ վիրավորված Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանի պրոթեզավորումը եւ բուժումը կազմակերպելու համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը, որը հնարավորություն կտա նրան որակյալ բուժում ստանալու եւ վերադառնալու բնականոն կյանքի: Հանգանակություններ կարող եք անել հետեւյալ հաշիվների միջոցով: Արդշինբանկ ՓԲԸ , Անդրանիկ Հարությունյուն AMD 2472302966640000 EUR 2472302966640020 RUR 2472302966640030 USD 2472302966640010
Հաջող մասնակցություն և օլիմպիական ոսկի. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը` Ռիո մեկնող օլիմպիականներին
Հաշված օրեր անց Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կմեկնարկեն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ: Մրցատեղի մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Խաղերին մասնակցող մարզիկներին և մարզիչներին: Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Հարգելի մարզիկներ և մարզիչներ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` կատարած աշխատանքի
Էլեկտրաէներգիայի դիմաց ձևավորված և դեռևս չվճարված պարտքերը կնվազեցվեն հարկման բազայից
2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Հայաստանի Հան րապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարի ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց ձևա վորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվազեցնել հարկման
«Մտավորականներին դեմ են տվել այդ նամակն ու ասել` ստորագրեք». Մարիամ Ավագյան
«Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձություններում դրականն այն է, որ մինչև այժմ իշխանությունների ներկայացուցիչները, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ որևէ գրոհի կամ բացասական քայլի չեն դիմել»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Ըստ նրա` դա «հայության գենետիկ կոդի արտահայտությունն է»: Հացպանյանի տպավորությամբ` փորձ է արվում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գնալ. «Դրական
Զախարովա. ՌԴ-ն վճռականորեն դատապարտում է ՊՊԾ գնդի զինված բռնազավթումը. «ՌԻԱ»
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՊՊԾ գնդի գրավման հետևանքով ծավալվող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Զախարովայի խոսքերով՝ Մոսկվան դատապարտում է ոստիկանական բաժանմունքի գրավումը և աջակցում է ՀՀ իշխանությունների գործողություններին. «Մենք վճռականորեն քննադատում ենք հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի զինված
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին. Trend
Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալպեր Ջոշքունը Ադրբեջանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին, տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Անդրադառնալով նաև Թուրքիայում մտցված արտակարգ դրությանը՝ դեսպանն ասել է, որ դրա միջոցով հնարավոր կլինի շատ ավելի արագ մաքրել Թուրքիան ահաբեկիչներից։
«Սասնա ծռեր»-ը բանակցում է. Վիտալի Բալասանյանը գնդի ներսում է. «Ա1+»
«Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը հաստատեց, որ Արցախի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մասնակցում են բանակցություններին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կրակոցներ Երևանում. վիրավորների մեջ է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերը. Shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Երեկ՝ հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ է ընդունվել 12 ոստիկան եւ 3 քաղաքացի
Մոտ ժամանակներում ընդունված հիվանդների մեծ մասը դուրս կգրվի:
Այլ ընտրություն չեն թողնում, քան անհնազանդության դիմելը. ԱԼԳ ՔՀՖ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Սասնա Ծռեր» միավորման կողմից իրականացված զինված հարձակման շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ «Սասնա Ծռեր» միավորման կողմից ս.թ. հուլիսի 17-ին իրականացվեց զինված հարձակում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ապստամբություն հայտարարվեց եւ ներկայացվեցին քաղաքական պահանջներ: Տեղի ունեցածը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, առաջին հերթին՝ ընտրությունների, խորը ճգնաժամի, իշխանությունների կողմից մարդու իրավունքների, հանրային կարծիքի
Պեսկովը տեղյակ չէր ռազմական հեղաշրջման փորձից. «ՌԻԱ»
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ի Թուրքիայի զինվորական հեղաշրջման փորձին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Ռուսաստանը զգուշացրել էր Թուրքիային՝ ռազմական հնարավոր հեղաշրջման փորձի մասին։ Պեսկովին խնդրել են մեկնաբանել այս տեղեկությունները. «Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի և չգիտեմ, թե ինչ աղբյուրների
Թուրքիայի ԶՈւ. Այդ խայտառակությունն անողները կպատժվեն ամենախիստ կերպով. «Հաբերլեր»
Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձի մանրամասներն ու ներկայացրել ներկայիս իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ԶՈւ ներկայացրած մանրամասներից հետո այդ երկրի զինվորականությունը նշել է, որ իրենք հավատարիմ են սեփական ժողովրդին և պետությանը. «Այդ խայտառակությունն անողները կպատժվեն ամենախիստ կերպով։ Թուրքիայի ԶՈւ ամենաերիտասարդ զինվորից մինչև ամենաբարձրաստիճան
Նիկոլայ Ծատուրյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին ուղղված նամակի մասին.«Ժողովրդի սերը վայելելու համար իմ կարծիքը չասե՞մ»
Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Գիտեք ինչ, եթե պատանդ են վերցնում, արդեն լավ չէ, հասկանում ես, որովհետև հենց պատանդն արդեն ահաբեկչություն է նշանակում, աշխարհում էդպես է, պատանդ, որ վերցնում են, արդեն ահաբեկիչ են»:
Հովհաննիսյանը հանդիպեց Կոստային
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է այս օրերին Հայաստան այցելած՝ ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ: Նրանք քննարկել են Հանրապետությունում տեղի ունեցող ներկա իրադարձությունները, տարածաշրջանի մարտահրավերները եւ հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ կոնգրեսում Կոստան ներկայացնում է այն շրջանը, որն ընդգրկում է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքը, որտեղ ծնվել է Հովհաննիսյանը: Մամլո հաղորդագրություն
Հանրային պաշտպանները քննարկել են «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան
Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հանրային պաշտպանները քննարկել են «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան և առանձնահատկությունները: Քննարկմանը բացման խոսքով հանդես են եկել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը: Անդրադառնալով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը Բրյուսելում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) խորհրդի նստաշրջաններին, որտեղ քննարկվել են միջազգային առևտրաշրջանառության դյուրացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև այլ կառույցների հետ մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հովսեփյանն անդրադարձել է մաքսային ոլորտի զարգացման հեռանկարներին` կարևորելով Հայաստանի
Յըլդըրըմ. Արտակարգ դրությունը մեր ժողովրդի առօրյա կյանքին չի վերաբերում. «Սաբահ»
2016թ. հուլիսի լույս 21-ի գիշերը Թուրքիայում հայտարարված 3 ամիս տևողությամբ արտակարգ դրության մասին խոսել է այդ երկրի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է թուրքական «Սաբահը»։ Յըլդըրըմն իր խոսքում մասնավորապես ասել է. «Արտակարգ դրությունը մեր ժողովրդի առօրյա կյանքին չի վերաբերում, այն վերաբերում է պետական մեխանիզմների արագ կարգավորմանը»։ Շարունակելով իր խոսքը՝ Յըլդըրըմը
Ինչպե՞ս են վերաբերվել բերման ենթարկվածների հետ Արգավանդի զորամասում. Պատմում է բերման ենթարկված դերասանը
«Քննիչները մեզ հետ բարեխղճորեն էին վերաբերվում, բայց «հրեշտակները», կարմիր բերետավորները` բոլորը դիմակներով, մարտական էին տրամադրված և ավտոմատներով կանգնած էին մեր գլխի վերևում»
Միջազգային մամուլը շարունակում է հետևել Երևանում տեղի ունեցող գործողություններին
Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցող իրադարձություններն արդեն մի քանի օր շարունակ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները հատկապես լայն արձագանք են գտնում ռուսական ԶԼՄ-ներում։ Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է հուլիսի 20-ի երեկոյան ոստիկանների և ցուցարարների միջև բախումների մասին։ Լրատվական գործակալությունը ուշադրություն է դարձնում այն
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանը՝ իրենց պատասխանատվության մասին (Տեսանյութ)
Ո՞ւր է Գարեգին Չուգասզյանը
Թուրքիայում 3 ամսով արտակարգ դրություն է մտցվել. «Հաբերթուրք»
Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում 3 ամիս տևողությամբ արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին տեղեկացնում է «Հաբերթուրքը»։ Որոշումը կայացվել է կառավարության նիստի ընթացքում, որը հաջորդել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստին։ Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելը պայմանավորված է 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձով։ Արտակարգ

















































