Օրվա լրահոսը
Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը Aravot.am-ին ոչինչ չասաց Հատուկ նշանակության գնդի շուրջ օպերատիվ իրավիճակի մասին
Լրագրողները շարունակում են հերթապահել Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկում, սակայն ոչ ոք այսօր վաղ առավոտյան Հատուկ նշանակության գնդի զավթման մանրամասներ չի հաղորդում: Քիչ առաջ փողոցն արգելափակած բեռնատար մեքենաների տեղաշարժ կատարվեց ու բոլոր լրատվամիջոցները նետվեցին՝ տեսնելու, թե ինչ է կատարվում հեռվում: Այդտեղ էր նաեւ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Aravot.am-ը փորձեց նրանից տեղեկանալ իրավիճակի մասին, սակայն պարոն
Շահեն Հարությունյանին ոստիկանական բաժին են տանում
Ոստիկանները Շանթ Հարությունյանի բնակարանում են, պատրաստվում են Շահենին բաժին տանել
Սենոր Հասրաթյան. պատանդ վերցնելով արդար ու հզոր հայրենիք չեն կառուցում
Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Երեւանում կատարվողին՝ գրել է. «2015թ.հունվարի 31-ին, երբ Քաշաթաղում Սեֆիլյանին ու իր խմբին «դիմավորեցին» արցախցուն ոչ վայել բարեհաճությամբ, անկեղծ ասած, որպես հայ մարդ, ես ինձ անչափ վատ զգացի։ Այսօր էլ ես մնում եմ նույն կարծիքին, բայց մեկ վերապահումով՝ ծեծելը չընդունելով
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել քաղաքացիների բերման ենթարկելու մասին
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու մասին: Այս մասին եղել են նաև հրապարակումներ զանգվածային լրատվության միջոցներում, որոնց Պաշտպանի աշխատակազմն ուշադրությամբ հետևում է: Այս պահին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցեր Ոստիկանության համապատասխան բաժիններ, ուր, առկա տեղեկատվությամբ, գտնվում են բերման
Բերման ենթարկված անձինք շարունակում են մնալ ոստիկանության բաժիններում
Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ: Այս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ: Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. Ոստիկանությունում
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեւանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երեւան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր եւ ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով եւ օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության եւ բռնության ճանապարհով: «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ
Ազատության հրապարակից բերման են ենթարկում քաղաքացիներին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածներ կան նաեւ Ազատության հրապարակից: «Հիմնադիր Խորհրդարանի»` հրապարակ գնալու կոչին հետեւած մի շարք քաղաքացիներ տեղում են, նրանց վերահսկում են ոստիկանները: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւս Ազատության հրապարակում էր: Այն պահին, երբ ոստիկանները մոտեցան նրան, Գասպարին փորձեց իր ավանդական պայքարի ձեւը
Անահիտ Բախշյան. «Սա հոկտեմբերի 27 է հիշեցնում»
Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը՝ որպես մարտի 1 տեսած մարդ, կարծում է, որ «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապստամբությանը միանալու կոչերը ներկա իրավիճակում չափազանց վտանգավոր են, քանի որ պատերազմը մեր քթի տակ է, ներսում նման պառակտումներ եւ ապակայունացում չպետք է թույլ տալ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հուլիսի 19-22-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում‵ 38-390C: Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հուլիսի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀԽ Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանն ազատ է արձակվել
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններին հնարավորություն է տրվել մուտք գործել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Ավելի ուշ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել: Հասմիկ Էվոյանը շարունակում է գտնվել Ոստիկանության բաժնում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Նիկոլ Փաշինյան. պահպանել սառնասրտություն. իրավիճակը վտանգներով է լեցուն (Տեսանյութ)
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ոստիկանության ծառայողներին պատանդ վերցրած «Հիմնադիր խորհրդարանի» զինյալ անդամներին: Ահա թե այդ հանդիպման մասին լրագրողներին մասնավորապես ինչ է պատմել Նիկոլ Փաշինյանը. «Վարուժան Ավետիսյանին ուղիղ հարց տվեցի՝ լավ, էս իրավիճակի լուծումը ո՞նց եք պատկերացնում: Նրանք ասում են, որ իրենք պահանջում են նաեւ, որ Ժիրայր Սեֆիլյանին բերեն էստեղ, եւ բացի էդ քաղաքական
ԱԱԾ. «Ազատ է արձակվել երկու պատանդ, մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պարբերաբար տեղեկատվություն տրամադրել այսօր առավոտյան տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ: Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս
ՀԽ անդամներին իրավական աջակցություն տրամադրելու նպատակով ոստիկանության բաժին այցելած փաստաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել բաժին
Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով: Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց
Թուրք նախարար. Հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ն. «Զաման»
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է 2016թ. հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զամանը»։ Խոսելով հեղաշրջման փորձի մանրամասների և հնարավոր կազմակերպիչների մասին՝ Սոյլուն ասել է. «Հեղաշրջման հետևում կանգնած է ԱՄՆ-ն։ Այնտեղ լույս տեսնող մի քանի պարբերականներ մի քանի ամիս է գործողություններ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Թուրքիայում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին ոչինչ չի սպառնում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Թվիթեր» սոցիալական կայքի իր էջում անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման անհաջող փորձին ու Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներին։ «Թվիթերում» կատարած գրառումներից պարզ է դառնում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Դրանից
Պավել Մանուկյան. «Այո, կա մեկ զոհ». a1plus.am
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զոհված ոստիկանը ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանն է:
Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-20.00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում
Բանջարեղենով եւ պանրով մաֆիններ
Նրբահամ եւ աչք շոյող այս թխվածքները շատ հարմար են ե՛ւ որպես նախաճաշ, ե՛ւ որպես նախուտեստ, ե՛ւ որպես թեթեւ ընթրիք: Դրանք կարող եք վերցնել ձեզ հետ պիկնիկի համար, ինչպես նաեւ աշխատավայրում կամ դպրոցում արագ կերպով քաղցը հագեցնելու նպատակով: Անհրաժեշտ մթերքները Կաթնաշոռ-200 գրամ Քերած պանիր- 100 գրամ (կարեւոր չէ՝ ինչ տեսակի) Ձու-2 հատ Գազար- 1 հատ Դդմիկ-2
Խորենացի 45 շենքի մոտից ոստիկանները մի քանի երիտասարդ տարան մեքենայով
Խորենացի փողոցը Քրիստափորի փողոցի խաչմերուկից ժամը 12:00-ի դրությամբ դեռ փակ է: Լրատվամիջոցները սպասում են որեւէ հանգուցալուծման եւ ինֆորմացիայի: Սակայն ոստիկանությունն աշխատում է օպերատիվ: Քիչ առաջ Խորենացի 45 շենքի մոտ նրանք մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին: Թե ովքե՞ր էին այդ երիտասարդները եւ ինչի՞ համար նրանց տարան ոստիկանական մեքենայով, ոչ ոք ոչինչ չասաց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Թուրքիայից օրինակ վերցրեցի՞ն, թե՞ ոգեւորվեցին։ Իշխանությունները շատ արագ հանգուցալուծում կտան» (ֆոտոշարք)
ՀՀԿ պատգամավորն արձագանքում է Հիմնադիր խորհրդարանի կազմակերպած զինված ապստամբությանը
Ալիևը՝ Էրդողանին. Թանկագին եղբայր, ցավակցում եմ զոհերի ընտանիքներին. Trend
2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Ալիևի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, թանկագին եղբայր, մեծ անհանգստությամբ և տագնապով հետևում էի պետական հեղաշրջման փորձին։ Դա սարսափելի հանցագործություն է, որը
Պետրոս Մակեյանին բերման են ենթարկել
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին բերման ենթարկելու մասին: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Այսօր վաղ առավոտյան առանց իրավական հիմնավորման Արթիկ ոստիկանության բաժին բերման է ենթարկվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը»: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն
Չավուշօղլուն և Քերին քննարկել են Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը. «Անադոլու»
2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցերը։ Թուրքական իշխանությունների պնդումների համաձայն՝ 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական
Ճանապարհներին ոստիկանական ուժեղացված հսկողություն է (Տեսանյութ)
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը տարածել է այսօր առավոտյան նկարահանված մի տեսանյութ, որը վկայում է՝ Երեւանից դուրս ճանապարհներին զինյալ ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում: Հիշեցնենք, որ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց»:
Ի՞նչ է եղել այսօր վաղ առավոտյան Հատուկ նշանակության գնդում (ֆոտոշարք)
Խորենացի-Քրիստափորի փողոցների խաչմերուկի տարածքի բնակիչներից մեկն Aravot.am-ին պատմեց, որ գիշերն է օդանավակայանից տուն եկել: «Ամերիկայից եմ վերադարձել: Մի փոքր դժվարությամբ քնեցի: Բայց լուսադեմին, մոտավորապես ժամը 05:00-05:30-ի սահմաններում ռումբերի ուժեղ պայթյուններ լսվեցին: Վազեցի պատշգամբ: Հարեւան շենքերի բնակիչները նույնպես պատշգամբներում էին: Դրանից հետո ավտոմատ զենքերի կրակահերթեր հնչեցին: Այնուհետեւ, կարճ ժամանակ անց մեքենաների ազդանշաններ եղան: Ենթադրում եմ՝ ոստիկանական:
Սյուզան Սիմոնյանը մերժել է ոստիկանության հրավերը
«Նոր Հայաստանը» տարածել է հաղորդագրություն. «Ապստամբությանը չմասնակցող Սյուզան Սիմոնյանին մի խումբ ոստիկաններ այցելեցին և հրավիրեցին ոստիկանություն: Սակայն նա չի ընդունել հրավերը, ասելով, որ միայն բերման ենթարկելու սանկցիայի առկայության դեպքում կարող է ենթարկվել և բերման ենթարկվել: Ոստիկանները լքեցին նրա բնակարանը»: Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հայտարարության՝ «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության
Խորենացու փողոցում Հատուկ նշանակության գնդի գրավման կապակցությամբ սպասողական վիճակ է (ֆոտոշարք)
Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, թե Հիմնադիր խորհրդարանը գրավել է Խորենացու փողոցում տեղակայված հատուկ նշանակության գունդը եւ պատանդներ է վերցրել: Նշվում է նաեւ երկու կողմերից զոհերի եւ վիրավորների մասին: Aravot.am-ի աշխատակիցը տեղից հաղորդում է, որ ոստիկանությունը Խորենացի-Քրիստափորի փողոցի խաչմերուկից եւ շրջակա թաղամասերից դեպի դեպքի վայր տանող ճանապարհը փակել է: Անգամ լրագրողներին չեն թողնում անցնել: Ոստիկանները բացատրում
ԱԱԾ հայտարարություն. «Շենքեր և շինություններ գրավելու մասին տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը Երևանում վաղ առավոտից տեղի ունեցող գործընթացների մասին «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Միաժամանակ նրանց կողմնակիցները ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում զինված ապստամբություն սկսվելու, շենքեր և շինություններ գրավելու մասին: ՀՀ
Իրավապահները օգնության համար դիմել են Կարո Եղնուկյանին (Տեսանյութ)
Դատելով տեսանյութից՝ Կարո Եղնուկյանը դուռը չի բացել եւ հրաժարվել է օժանդակությունից:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր գործիչներին. «Հուրիեթ»
2016թ. հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ձախողումից հետո նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավար Իսմայիլ Քահրամանին և ընդդիմադիր գործիչներ Քեմալ Քըլըչդարօղլուին ու Դևլեթ Բահչելիին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթը»։ ԹԱՄԺ ղեկավար Իսմայիլ Քահրամանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել Քահրամանից՝ հեղաշրջման փորձի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի


















































