Օրվա լրահոսը

Երևանում մի խումբ զինված մարդիկ գրավել են Էրեբունու ոստիկանությունը և ոստիկաններին պատանդ են պահում (ֆոտոշարք)

Այս պահին ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները փակել են ոստիկանության Էրեբունու բաժին տանող ճանապարհը, լրագրողներին արգելում են անցնել կամ նկարահանումներ իրականացնել: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» ներկայացող խմբավորումը հայտարարել էր զինված ապստամբություն իրականցնելու մասին, կան վիրավորներ: Մանրամասները` ներկայացվող ֆոտոշարքում

Թուրքերն ամբողջ գիշեր տոնել են հեղաշրջման փորձի տապալումը. «Հաբերլեր» (ֆոտոշարք, տեսանյութ)

2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի ձախողումից հետո Էրդողանի համակիրները հուլիսի 16-ի երեկոյան դուրս են եկել խոշոր քաղաքների հրապարակներ և ամբողջ գիշեր տոնել հեղաշրջման ձախողումն ու իրենց բնորոշմամբ՝ ժողովրդավարության հաղթանակը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ ժողովրդին փողոցում մնալու կոչ էին արել նախագահ Էրդողանն ու վարչապետ

Գյուլեն. Ես մշտապես դեմ եմ եղել հեղաշրջումներին. «Ամերիկայի ձայն»

Ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են իմ համակիրները, որ իմանամ դերակատարություն ունեն, թե ոչ։

Ոստիկանության զորքն ընդդեմ «Հիմնադիր խորհրդարանի». Կան վիրավորներ (Տեսանյութ)

Արդեն հաղորդել ենք, որ շուրջ չորս ժամ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը ազդարարեց, թե սկսել են զինված ապստամբություն: Նրանց հիմնական պահանջն է. «Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը» Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսում ի պատասխան «Առավոտի» հարցի՝ Վարուժան Ավետիսյանն ասել էր. «Ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի: Կարող

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 270 կրակոց

Հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 270 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արթուր Աբրահամը 8-րդ ռաունդում հաղթեց նոկաուտով ու երկու հոբելյան նշեց (ֆոտոշարք)

Այս գիշեր Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում Արթուր Աբրահամը 8-րդ ռաունդում հաղթեց նորվեգացի Թիմ Ռոբին Լիհաուգին: Ամբողջ մենամարտի ընթացքում Աբրահամի առավելությունն ակնհայտ էր: Նա 5-րդ եւ 7-րդ ռաունդներում հուժկու հարվածներով ցնցեց մրցակցին, իսկ 8-րդ ռաունդում նախ նոկդաունի ենթարկեց Լիհաուգին, ապա անցավ ծեծի: Մրցավարը ստիպված էր դադարեցնել մարտը՝ նորվեգացուն գրանցելով նոկաուտով պարտություն: Արթուր Աբրահամն այդ օրը պրոֆեսիոնալ

«Սասնա Ծռեր» ներկայացող խմբավորումը գրավել է ոստիկանության բաժին (տեսանյութ)

Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մենք Ժիրայր Սէֆիլյանի մարտական և քաղաքական պայքարի ընկերներն ենք: Տարիներ շարունակ Ժիրայր Սէֆիլյանը և նրա համախոհները փորձել են խաղաղ միջոցներով իրավիճակ փոխել Հայաստանում: Որպես արդյունք՝ Ժիրայր Սէֆիլյանին վերագրվեց զինված ապստամբություն կատարելու կեղծ մեղադրանք և նա հայտնվեց բանտում, իսկ նրա համախոհները մշտապես ենթարկվում են հալածանքի

Հայտնի են «Ոսկե ծիրանի» հաղթողները (ֆոտոշարք)

Հուլիսի 16-ին կայացավ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:  Երեկոն փակվեց Ժան-Պիեռ եւ Լյուկ Դարդենների «Անծանոթուհին»  ֆիլմով:  Իսկ մինչ այդ փառատոնի հատուկ հյուր, աշխարհահռչակ դերասանուրհի Ժակլին Բիսեթը պարգեւատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով ։ Հայտարարվեցին նաեւ մրցանակակիրները: Միջազգային խաղարկային  մրցույթ  «Ոսկե ծիրան»` «Բալերի անունները» Բրանկո Շմիդտ (Խորվաթիա) «Արծաթե ծիրան»` «Անմահը /ռեժ `Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան) Ժյուրիի հատուկ հիշատակում`

Ժակլին Բիսեթ. «8 տեսակ «ԱրմԱս» հայկական գինի եմ փորձել, հիացած եմ»

Աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթը հիացած է հայկական գինիներով: «ԱրմԱս» համալիրում ծանոթանալով հայկական գինեգործական ավանդույթներին` համաշխարհային կինոյի հայտնի աստղը Aravօt.am-ի հետ զրույցում նշեց. «Ութ տեսակ «ԱրմԱս» հայկական գինի եմ փորձել, հիացած եմ հայկական գինիներով: Իհարկե, գինիների գիտակ չեմ, բայց գինին արկած է»: Կինոդերասանուհին հատկապես հավանեց «ԱրմԱս» գինիներից «Ոսկեհատն» ու «Կարմրահյութը»: Ժակլին Բիսեթին հայկական գինեգործական ավանդույթները ներկայացրեց

«Ձմերուկի փառատոն»` Կարապի լճի տարածքում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Կարապի լճի հարակից տարածքում անցկացվել է «Ձմերուկի» 4-րդ՝ արդեն ավանդական դարձած փառատոնը: Միջոցառման ընթացքում 12 վարչական շրջանների տաղավարներում քարվինգի մասնագետները ներկայացրել են ձմերուկ մատուցելու ու ձևավորելու յուրօրինակ տարբերակներ: Փառատոնի ամբողջ ընթացքն ուղեկցվել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգային ծրագրով: Մեր համաքաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի համար շոու բիզնեսի ներկայացուցիչները նաև

Հալեպում երեկ հայ երիտասարդ է զոհվել. «Գանձասար»

«Գանձասար». Երէկ, Ուրբաթ 15 Յուլիս 2016ի ուշ գիշերին Թուրքիոյ մէջ տեղի ունեցած յեղաշրջման փորձի ուրախութեան որպէս արդիւնք, Հալէպի բոլոր ծայրամասերուն մէջ կրակոցի ձայներ լսուեցան, որոնց հետեւանքով ուղեկորոյս փամփուշտ մը պատճառ դարձաւ տասնվեցամեայ ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍԵԱՆԻ նահատակութեան: Գրիգոր հողին յանձնուեցաւ այսօր:

Հռչակագիր. Բացարձակապես անընդունելի է որևէ տարածքի զիջումը

Նպատակահարմար և խիստ անհրաժեշտ ենք համարում բանակցային գործընթացի հիմքի, հենքի և սկզբունքների վերանայումը, ինչպես նաև նոր ու թարմ բանակցային գործընթացի սկզբնավորումը:

Յուրի Պատրիկեեւը մրցագորգ է վերադառնում

Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւը որոշել է վերադառնալ մրցագորգ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվականը՝ մեջբերելով հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանի խոսքերը: Պատրիկեեւի անձնական մարզիչը նշել է նաեւ, թե ըմբիշը վերսկսել է մարզումները եւ հավաքականին միանալու ցանկություն է հայտնել: Մարզիչը լիահույս է, որ հայ մարզասերները նրան կրկին կտեսնեն միջազգային մրցաշարերում:

Ֆիլմ՝ անօդաչու ինքնաթիռով սպանող մարդու հոգեբանության մասին

Դևիդ Վերբեքի «Սերտ շփում» ֆիլմը՝ «Ոսկե ծիրան» 13¬-րդ միջազգային կինոփառատոնում

Հենրիխ Մխիթարյանը նորամուտի խաղում լավագույններից մեկն էր «Մանչեսթեր Յունայթեդում (տեսանյութ)

Ժոզե Մոուրինիոն նրան թոփ մակարդակի ֆուտբոլիստ է համարում:

Ինչո՞վ է վտանգավոր Թուրքիայում զինված հեղաշրջման փորձը` Հայաստանի համար

«Թուրքիայում ահագնացող ազգայնական տրամադրության սլաքները մշտապես ուղղվում են հայ ժողովրդի դեմ»,-ասում է պատմաբան Գեւորգ Մելքոնյանը

Երկու տասնյակից ավելի գործիչներ Արցախից ու Հայաստանից հռչակագիր ընդունեցին (տեսանյութ). a1plus.am

Մի քանի տասնյակ հասարակական գործիչներ Հայաստանից ու Արցախից դատապարտում են Ադրբեջանին հող զիջելու իշխանությունների դիրքորոշումը, այդ թվում՝ նաև մինչև ապրիլի 1-ի դրությամբ հայկական ուժերի հսկողության ներքո եղածը: Նրանք պահանջում են վերաձևակերպել բանակցային գործընթացում որդեգրած սկզբունքները: Ապրիլյան պատերազմից հետո ժողովրդի մի մասը խոսում է, որ պատերազմը պայմանավորված է եղել: Ասում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան

Ոստիկանության աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձը

Հուլիսի 16-ին, ժամը 16.42-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 50 ամյակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցները կանխել են 1981 թ. ծնված Կ. Ա.-ի

Ղարաբաղի համար ավելի վատ լուծում, քան այն, ինչը որոշել են անել, չկա

Արդեն գաղտնիք չէ, որ եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիև պայմանավորվածության համաձայն, Ղարաբաղի որոշ շրջաններ՝ ոչնչի դիմաց  /խոսքը գնում է հինգ շրջանների մասին/ ետ են վերադարձվելու Ադրբեջանին, քանի որ Պուտինն ու Ալիևն այդպես են ուզում: Հարց է առաջանում, թե այդ գործընթացում ո՞րն է Ռուսաստանի շահը: Պատասխանն ակնհայտ է և գոնե երկու շահի մասին կարելի է բարձրաձայնել. մեկ, որ Պուտինը

«20.000 «ժամկետանց ահաբեկիչներին» կտեղափոխեն Նախիջեւան եւ Ադրբեջան, դա մե՞ր գլխին կջարդվի». ահազանգում է Հացպանյանը

Թուրքիայում ռազմական հեղաշրջման անուղղակի հետեւանքները Հայաստանի համար` ըստ Սարգիս Հացպանյանի

Աթեշյանը քննադատել է հեղաշրջման փորձը. «Հաբերլեր»

Թուրքիայի կրոնական գործերով նախարար Մեհմեդ Գյորմեզը Թուրքիայում բնակվող փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների հետ համատեղ հայտարարություն է ստորագրել, որի միջոցով դատապարտել է 2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի կրոնական գործերով նախարարից բացի՝ հայտարարության տակ ստորագրել են Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, Թուրքիայում հրեական համայնքի

«Կինոն մի ամբողջ աշխարհ է, ես ձգտում եմ ստեղծել այդ աշխարհը». ռեժիսոր

Վիգեն Արմենյանի «Ընձառյուծի լռությունը» ֆիլմը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնում

Թուրքիայի վարչապետ. Գիտեմ, որ ամենքդ զգացել եք մահվան շունչը. «Անադոլու»

2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտահերթ նիստի ընթացքում ելույթ է ունեցել այդ երկրի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Բինալի Յըլդըրըմը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Յըլդըրըմը, դիմելով խորհրդարանականներին, մասնավորապես ասել է. «Այն ժամանակ, երբ ժողովուրդը փողոցներում տեր էր կանգնում

Թուրքիայի խորհրդարանի նախագահ. Թուրքիայի վերքերը շատ արագ կլավանան. «Հաբերլեր»

2016թ. հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձի կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստը վարել է ԹԱՄԺ նախագահ Իսմայիլ Քահրամանը։ Նիստի սկզբում հնչել է Թուրքիայի օրհներգը, այնուհետև օրհներգի շարունակությունը կարդացել է Քահրամանը, որից հետո նիստին ներկա բոլոր հոտնկայս

«Զինված ուժերի կարողությունների զարգացումն այլընտրանք չունի». Սեյրան Օհանյան

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հուլիսի 16-ին շարունակվել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձ է կատարել տարածաշրջանում վերջին հայտնի զարգացումներին առնչվող հարցերին և տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային

Օձ` տան նկուղում

Հուլիսի 16-ին, ժամը 14.30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի թիվ 16 շենքի տներից մեկի նկուղային հարկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «շախմատ» տեսակի օձին բռնել և տեղափոխել են անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ

Կինոերեկո` Ազատության հրապարակում

Հարգելի համաքաղաքացիներ, «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով հուլիսի 17-ին` ժամը 20:00-23։00-ը մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա  «Երևանյան կինոերեկո» միջոցառումը: Տարածքում կայանած հատուկ մեքենայի վրա տեղադրված էկրանին կցուցադրվեն «Ոսկե Ծիրան» երևանյան 13-րդ միջազգային կինոփառատոնի ընտրված լավագույն ֆիլմերը: Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցելու և վայելելու երևանյան կինոերեկոն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վրաստանը բացել է Թուրքիայի հետ սահմանը. «ԱլիքՄեդիա»

Վրաստանից Թուրքիայի ուղղությամբ քաղաքացիների տեղաշարժի արգելքը հանվել է: Այս մասին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել: Նշվում է, որ քաղաքացիները կրկին կարող են Թուրքիա մուտք գործել` ինչպես ցամաքային սահմանով, այնպես էլ բոլոր օդանավակայաններով: Հակառակ ուղղությամբ ևս տեղաշարժն իրականացվում է առանց արգելքների: Աննա Պեչենևսկայա Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Մեկնարկեց «Երիտասարդ ինժեներների ճամբարը»՝ նվիրված ՃՇՀԱՀ-ի 95-ամյակին

Հուլիսի 15-ին Բյուրականում մեկնարկեց «Երիտասարդ ինժեներների ճամբարը»: Այն նվիրվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հիմադրման 95-ամյակին: «Երիտասարդ ինժեներների ճամբարի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ ճամբարի տնօրեն, Ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը, ողջունելով ճամբարականներին, նշեց, որ այսպիսի հավաքները մեծ կարևորություն ունեն երիտասարդների կյանքում: Ճամբարի բացման արարողությունից հետո  ուսանողները ծանոթացան ճամբարի կանոնակարգին, այնուհետև բաժանվեցին 8

Նորատ Տեր-Գրիգորյանցը պարգևատրվեց Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով

ՀՀ նախագահի հրամանագիրը Ն. Գ.  Տեր-Գրիգորյանցին Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով պարգևատրելու մասին Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Բանակաշինության գործում մատուցած ակնառու ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930