Օրվա լրահոսը

Սյունիք. անտառի շրջակայքում կան հրդեհի նոր օջախներ

Մեղրիում շարունակվում են հուլիսի 13-ին տեղի ունեցած հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Հուլիսի 15-ին ժամը 04.30-ին վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին հրշեջ-փրկարարները, «Արևիկ ազգային պարկի» աշխատակիցները, զինծառայողներ, համայնքի ղեկավարներ, բնակիչներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործուն աջակցությամբ հրդեհի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.55-ին:

Տեղի է ունեցել ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

Հուլիսի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի N 199-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի օրակարգում էին ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահի տեղակալի ընտրության, խորհրդի քարտուղարի նշանակման և քարտուղարության գործունեության կազմակերպման, խորհրդի ենթահանձնաժողովների ձևավորման, ինչպես նաև` երկակի նշանակության հետազոտություններ իրականացնող

ՀՀ-ԻԻՀ համագործակցությունը Իրանի միջուկային համաձայնագրից մեկ տարի անց

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015 թ. հուլիսի 14-ին Իրանը կնքեց միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը՝ հիմք դնելով տարածաշրջանային ոգևորության ու արևմուտքի հետ հարաբերությունների բարելավմանը: ՀՀ քաղաքագետներից շատերը ոգևորությամբ ակնկալում էին Իրան-Հայաստան հարաբերությունների կտրուկ աճ: Մեկ տարի անց կարիք կա հասկանալու, թե արդյոք արևմտյան պատժամիջոցների վերացումը զգալիորեն զարգացրել է ԻԻՀ-ՀՀ համագործակցությունը: Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններ. 2015 թ.-ին Հայաստան-Իրան

Ուշադրություն. 30 ժամ գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 16-ի ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 17-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Զգուշացե՛ք հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից

Հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազաններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ: Մանրէները և քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետևանքով, աէրոզոլներ շնչելու,

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով բարձրաստիճան ոստիկաններ են պաշտոնանկ եղել. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ: Այսօր կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: «Խստորեն դատապարտում ենք մարդկային կյանքի դեմ ուղղված այդօրինակ անմարդկային ոճրագործությունը և, հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեր զորակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին

Մեղադրանք է առաջադրվել՝ Երևանի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գևորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. հուլիսի 6-ին` ժամը 21:40-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր»

«Խաղաղ պայմաններում ադրբեջանական կայք կոտրելը ոչ մի օգուտ չի տալիս». մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով, ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հայկական մեդիադաշտի մասնագետները և կիբերպատասխանատուները աշխատել են իդեալական: Այս մասին այսօր «Պոստ-Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Նրա խոսքով` հայկական կողմին շատ հաճախ մեղադրում են նախահարձակ չլինելու մեջ. «Խաղաղ պայմաններում ադրբեջանական կայք կոտրելը ոչ մի օգուտ չի տալիս մեզ, որովհետև արդեն հասկանում են իրենց

Ստեփանակերտի մանկապարտեզներին նվիրաբերվել են երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար նախատեսված խաղեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` ԼՂՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ու Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ստեփանակերտցի գործընկերների ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հ. 2 և հ. 6 մանկապարտեզներ: Երևանցի հյուրերին փոքրիկ արցախցիները դիմավորել են համերգ-ողջույնով: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղի գործընկերների հետ քննարկել են նաև նախադպրոցական կրթությանն ու

Անցկացվում են ժամանակակից վարժասարքերի շահագործման վարժանքներ

Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման երկշաբաթյա դասընթացը: «ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ

ԱԳՆ-ն հերքել է Նիսում ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու լուրը

ՀՀ ԱԳՆ-ն հերքել է իր՝ ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, որ Ֆրանսիայի Նիս քաղաքում զոհվել է Հայաստանի երկրորդ քաղաքացին: «Հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է», – նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Գեւորգ Սաֆարյան. «Սա նախաքննություն չէ, սա թելադրություն է»

«Խմած էին ոստիկանները, ոստիկանները ալկոհոլի հոտն առել էին իրենց վրայից»

Խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ

Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեք շաբաթ տևողությամբ դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները: Այս դասընթացը միջազգային անվտանգության ապահովմանն աջակցելու ոլորտում 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ինքնաշեն պայթուցիկ սարքերի

Գեւորգ Սաֆարյանի գործ. ոստիկանը ցանկացել է օրինական պահանջ ներկայացնել

Տիգրան Հայրապետյանն ասաց՝ Դուք ձեր կարծիքները ներկայացրե՞լ եք որպես եղած դեպքեր, նա պատասխանեց, որ ցանկացել է ասել

Հաճելի անակնկալ՝ արցախցի նոր մայրացած կանանց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը այցելել է Ստեփանակերտի ծննդատուն, հանդիպել այս օրերին մայրացած կանանց հետ: Երևանի քաղաքապետի անունից շնորհավորելով մայրության բերկրանքը վայելող կանանց` Իդա Խաչատրյանը մաղթել է նրանց երջանկություն, նորածիններին էլ՝ խաղաղ ու անհոգ մանկություն: Հաճելի

Տիգրան Հայրապետյան. Վկան չի հիշում հանգամանքները, որոնք ապացուցում են Գեւորգ Սաֆարյանի անմեղությունը

Արթուր Հեքիմյանը հարվածի մանրամասները չէր հիշում, պարզապես հիշում էր, որ հարված է եղել:

Արցախի տարբեր անկյուններում կյանքի կոչել բնակիչների համար առավել շոշափելի և մասշտաբային նախաձեռնություններ

Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության շրջանակում իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել բոլոր ուղղություններով: ԼՂՀ նախագահը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի

Հրդեհի զոհ դարձած շենքի վերջին հարկը կառուցվել է` առանց ճարտարապետների կարծիքը լսելու

Այս շենքը, որտեղ հուլիսի 10-ին խոշոր հրդեհ բռնկվեց, եւ որտեղ տեղակայված են մի քանի պետական կառույցներ ու մասնավոր ընկերություններ, ճարտարապետական կանոնների խախտմամբ է կառուցված: Շենքի վերջին հարկը, որն էլ հենց հրդեհի զոհը դարձավ, վերջին տարիներին է կառուցվել` առանց ճարտարապետների համաձայնությունն ու կարծիքը հաշվի առնելու: Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը 50-60-ական թվականների է` նախագծով 5

Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողը վաշխառություն է կատարել և ծեծել պարտապանին. կատարվում է քննություն

Քաղաքացի Ալինա Գ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից առերևույթ վաշխառություն կատարելու և իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ քաղաքացի Ալինա Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի աշնանը քրոջ ամուսնուց՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողից, ամսական

ՀՀ ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ևս մեկ փուլ կանցկացնի՞

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (ԿԸՀ) Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, թե այս պահին հնարավոր չէ ասել, որ ՀՀ ԿԸՀ-ն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների ևս մեկ փուլ կանցկացնի: Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ավելի վաղ  ներկայացրել էր 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «6000 վստահված անձ» նախագծի իրագործման մասին ծրագիրը: Կուսակցության անդամները նախատեսել էին 6000 անձի հավաքագրում, դասընթացներ

Ստեփանակերտի քաղաքապետ. Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի քաղաքապետարանն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց Արցախին

ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար՝ նկատելով, որ գործընկեր Երևանի աջակցությունն այսօր տեսանելի

Արիաննե Կաոիլին հիմնադրամ է ստեղծել. «Ճամփորդ» հիմնադրամն ու թերթը կառավարությունից անկախ պետք է լինեն» (Տեսանյութ)

Հայաստանի մեդիա դաշտն ու դրա ազատությունը զարգացնելու համար Լեւոն Արոնյանի կինը հիմնադրամ է ստեղծել

 ՀՔԱՎ: Ինչպես հաղթահարել խոշտանգման հետևանքները. հրապարակվել է ուղեցույց

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով: Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար: Խոշտանգումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է: Չնայած դրան՝

«ՊՆ-ի պաշտոնանկությունները «կողոպուտի սրբազան օրենքները խախտելու համար» էին»

Ազատամարտիկ Արամ Մանուչարյանի կարծիքով` մեծ պատերազմը դեռ առջեւում է – Պարոն Մանուչարյան, վերջին շրջանում խոսակցություններ շրջանառվեցին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը: Տեսակետներ են հնչում նաեւ, որ այդ պատերազմն, այսպես ասած, պայմանավորված պատերազմ էր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց ապրիլի 2-4-ը: – Նախ եւ առաջ՝ չկա ոչ մի քառօրյա պատերազմ: Մեր ժողովրդի

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում»-ին

Հուլիսի 15-ին Անի Պլազա հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ գործատուների միության» նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ մեկնարկեց «Երիտասարդ գործարարների համահայկական առաջին ֆորում»-ը, որին մասնակցում են շուրջ 80 երիտասարդ գործարարներ, որոնցից 30-ը սփյուռքահայ գործարարներ են ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից, ԱՄԷ-ից: Ֆորումին մասնակցեցին ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը,

«Եթե Ուրիխանյանի խոսքերն ուղղված լինեին Սուսաննա Սարգսյանին, ապա ակնհայտորեն կլիներ խախտում». Խոսրով Հարությունյան

Խոսրով Հարությունյանն ասաց, որ Տիգրան Ուրիխանյանի որակումներն ուղղված չեն Սուսաննա Սարգսյանին: Դա ուղղված է գործընթացի հետեւում կանգնած անձանց, որոնց ոչ ոք չգիտի:

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտում կառուցվում է Ազատամարտիկների այգին

Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում ԼՂՀ մայրաքաղաքում կյանքի կոչվող հերթական ծրագիրը «Ազատամարտիկների այգու» կառուցումն է: Պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Նախագծերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-39 տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930