Օրվա լրահոսը

Երբ սիրո համար աչքերը պարտադիր չեն

Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ կտավը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ կտավը ծանր ֆիլմ է: Պատմում է Պավել Զուեւի մասին, որը դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել՝ կենսաձեւը հարմարեցնելով մթաբնակությանը: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ինքնուրույն ուտել, քայլել, լողանալ, տան գործերն անել եւ նույնիսկ պատուհանից նայել առանց

Նիսում զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ

Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել են ՀՀ քաղաքացիներ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: ԱԳՆ-ն հավելում է. «Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»:

«Ձեր բիզնեսներից մաս հատկացրեք սիրիահայերին». հալեպահայը` պատգամավորներին (Տեսանյութ)

«Գոնե սիրիահայերի խնդրով մի խելացի բան քննարկեն պատգամավորները»,-ասում է հայեպահայը

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Նիս քաղաքում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: «Խորապես ցնցված եմ երեկ երեկոյան Նիսում տեղի ունեցած սարսափելի ոճրագործության լուրից, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ֆրանսիան բարբարոսական գործողությունների թիրախ է դառնում արդեն երրորդ անգամ: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային,

«Սեւակը պայքարում էր այն գրականության դեմ, որը դատավճիռ ու վերջնական եզրակացություններ է տալիս»

Գրականագետը՝ ոլորտի հիմնական խնդիրների մասին «Առավոտը» զրույցի էր հրավիրել գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Հայկ Համբարձումյանին: Մասնագետի հետ զրուցեցինք Հայաստանում գրող լինելու դժվարությունների, գրական դաշտը համակարգելու տարբերակների, գրողի քաղաքացիական դիրքորոշման, պայքարող մտավորականի մասին: Հայկ Համբարձումյանը նշեց, որ այսօր ձեւավորված իրականությունում գրողի եւ գրականագետի խոսքը ընթերցողին չի հասնում, ինչը գլխավոր պրոբլեմն է:

Ամենօրյա արտագաղթ, ռմբակոծություններ. իրավիճակը` Հալեպում (Տեսանյութ)

«4-5 հազար հայ է մնացել հալեպում»,-ասում է Վազգեն Մեսրոպյանը

Վաստակավոր ճարտարապետները դադարեցնում են ՀՀ ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակների շնորհման ենթահանձնաժողովում իրենց անդամակցությունը

Ուղերձ ՀՀ Նախագահ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Մեծարգո Նախագահ Ճարտարապետության բնագավառում պետական մրցանակների շնորհման գաղափարն ինքնին պետք է վկայեր, որ մեր երկրում կարևորվում են ազգային մշակույթի զարգացման, ճարտարապետական արժեհամակարգի զորացման, պահպանման ու հանրահռչակման խնդիրները: Սակայն երբ մի ձեռքով խթանվում է նորը, մյուսով` արտոնվում նախորդ նվաճումների կործանումը, ապա իմաստազրկվում է ոչ միայն բնագավառում պետական մրցանակներ շնորհելու գաղափարը, այլև

Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը կմենամարտեն նույն օրը՝ հուլիսի 16-ին

Վախթանգ Դարչինյանը (42-8-1, 31 նոկաուտով) ռինգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար հերթական մենամարտն անցկացնելու է հուլիսի 16-ին, ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում: Այդ օրը ավստրալաբնակ վանաձորցին 10 ռաունդանոց մենամարտ կանցկացնի մեքսիկացի Էնրիկե Կեվեդոյի հետ (16-7-1, 10 նոկաուտով): Հիշեցնենք, որ «Կատաղի Ցուլը» աշխարհի չեմպիոն դարձել է երեք քաշային կարգերում, իսկ մեկ քաշային կարգում եղել աշխարհի

«ՀՀ-ն դատապարտում է այդ սարսափելի ահաբեկչությունը». Փոխարտգործնախարար Կարեն Նազարյան

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը

Չարաշահումների կանխարգելում թե՞ բյուջեի ծախսերի տնտեսում

Ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում հաստիքների կրճատման գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունից դեռևս ուշքի չեկած, կառավարությունը պետական ծառայողներին նոր անակնկալ է մատուցում` սոցիալական փաթեթի «հանգստի բաղադրիչը» 2017-2019 թթ կասեցնելու տեսքով, ինչը մարդկանց մոտ ապագայի նկատմամբ խուճապային տրամադրություն է ստեղծել: Նշված կասեցումը ըստ էության ողջ սոցիալական փաթեթի կասեցում է, ինչը բացի «հանգստի բաղադրիչից» իր մեջ ներառում է նաև

Պորոշենկո. Ադրբեջանցի ժողովուրդը մեծ է ու հզոր. Minval.az

Քաղաքի մեծությունը վկայում է, թե ինչ մեծ ու հզոր է ադրբեջանցի ժողովուրդը։ Երեկ գիշեր ես չեմ քնել, քայլել եմ Բաքվի փողոցներով, այցելել եմ քաղաքի հին հատվածը՝ Էսքիշեհիրը:

Ովքե՞ր են Շիրակի մարզից մասնակցել գեներալ Մանվելի ծննդյան տոնին

Պատվիրակության կազմում, բացի պաշտոնյաներից, եղել են նաև Ամասիայի պատանի երկրապահները, որոնք հանդես են եկել ազգային, ռազմական պարերով:

Հայաստանի 25–ամյա պետականության գնահատումները տրվեցին «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» գիտաժողովում

Հայաստանի Հանրապետության 25 տարվա անկախության ձեռքբերումների ու կորուստների գնահատումները ներկայացվեցին հուլիսի 15-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացված «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» խորագրով գիտաժողովում: «Այս գիտաժողովում քննարկվում են շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի պետականությանը, որն անցել է մի քանի հիմնական փուլ՝ սկսած վաղնջական ժամանակներից: Այս 25 ամյա անկախության տարիներին մենք ունենք ձեռքբերումներ, ունենք նաև դժվարություններ, որոնք

Միացյալ ազատական ազգային կուսակցության հայտարարությունը Գյումրու ընտրությունների վերաբերյալ

Ս.թ. հուլիսի 14-ին տեղի ունեցավ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) քարտուղարության նիստը, որի օրակարգային հարցերից մեկը Գյումրիի ավագանու ընտրություններին ՄԻԱԿ-ի մասնակցությունն էր: Հաշվի առնելով ՄԻԱԿ-ի վերջին չորս տարիների ընթացքում ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կազմում և նրա շրջանակներից դուրս ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության հարուստ ավանդույթներն ու օրինակելի փորձը, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական կուրսին աջակցելու

Չավուշօղլուն Ալիևին շնորհակալություն է հայտնել և կողմերը քննարկել են Ղարաբաղի հարցը. Son dakika

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Բաքու, որտեղ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Son dakika-ն։ Նշվում է, որ թուրք-ադրբեջանական բանակցությունների հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր։ Նախագահ Ալիևի հետ հանդիպման սկզբում Մևլութ Չավուշօղլուն թուրք ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ունեցած ներդրման

Մայր հայրենիքը Ալբերտ Ասատրյանին արժանացրել է երեք «Ոսկյա» մեդալի

«Ալբերտ Ասատրյանը խոսափողի առաջ մի «հանրագիտարան է»,- այսպես են գրել Փարիզի թերթերը Փարիզի ԱՅԲ-ՖՄ հայկական ռադիոյի երեքշաբթի եւ հինգշաբթի թողարկվող գրական-երաժշտական հաղորդաժամերի արվեստագետ-մեկնաբանի մասին: Նա պատասխանատու իր աշխատանքներով սպասելի հյուր է հայ համայնքի արվեստասերների համար… Ալբերտ Ասատրյանի կողմից ձայնասփյուռով հնչող թողարկումները, գրական, երաժշտական, թատերգային բարձրարվեստ մեկնաբանություններն ունկնդրում է Ֆրանսիայի ողջ հայ համայնքը: Այո՛, արվեստաբան, մշակութաբան,

Թուրքիայի փոխվարչապետ. Մենք չենք ճանաչում Ղարաբաղի հայկական բռնազավթումը. «Հաբերլեր»

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին՝ նշելով, որ Թուրքիան չի ճանաչում Ղարաբաղի հայկական բռնազավթումը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Քուրթուլմուշն ասել է, որ Ղարաբաղում առկա մշակութային ամբողջ ժառանգությունը պատկանում է Ադրբեջանին և նշել է, որ իրենք, որպես Թուրքիա, ամեն ինչ անում են այս թեմայով Ադրբեջանին աջակցելու համար. «Մենք, որպես երկիր

Քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցության շրջանակներում Արցախում հաջողությամբ իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Հանդիպմանը

ԱՆ. կալանավոր Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում: Մասնավորապես՝ նախկինում չորս անգամ դատապարտված Հ. Գևորգյանը 09.11.2015թ. դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 218հ. 21մ. 1,3,4,7 կ, 316հ. 1մ, 182հ. 1մ, 66հ. (պատանդ վերցնելը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, շորթում) ազատազրկման`

Արծվիկ Մինասյանը մենաշնորհների ոլորտից անուններ չի հրապարակի (Տեսանյութ)

Մոտ օրերս 15 անուն ապրանքների ներմուծման վերաբերյալ ուշագրավ մանրամասներ կհայտնի

«Հայաստանը դիմագրավում է կոնկրետ ռազմական սպառնալիքի». Պյոտր Անտոնի Սվիտալսկի

ՀՀ-ում ԵՄ դեսպանը` Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանձնահատկությունների մասին

Պոլիէթիլենային տոպրակներ և պլաստիկ շշեր՝ հարմարավետություն էկոլոգիայի հաշվին (առաջարկություններ). ՀԲՃ

Պոլիէթիլենային տոպրակները սովորաբար միջինում օգտագործվում են 1-20 անգամ, սակայն քայքայվում են 100-400 տարի: Աշխարհում աղբի 75 տոկոսը պոլիէթիլենային տոպրակներն են: Տարեկան 8 միլիարդ տոննա պլաստիկ թափվում է օվկիանոսները: Արդյունքում համաշխարհային օվկիանոսն այսօր 150 միլիոն տոննա պլաստիկով է ծանրաբեռնված (ըստ բրիտանական բնապահպանական “Ellen MacArthur Foundation”-ի): Արդեն հաշվարկվում է, որ 2025 թվականին օվկիանոսներում պլաստիկ և ձուկ հարաբերակցությունը

Ինչո՞ւ են ՀՀ-ում ավիատոմսերն այսքան թանկ. Կառավարությունը նոր պատճառներն է փորձում պարզել

Տարբեր տեսակի ինֆորմացիաներ են շրջանառվում, որը պետք է ստուգել: Ասում են, որ բարձրանում է ավելի բարձր դասի տոմսերը, վերջին օրով գինը բարձրանում է: Երբ որ դու թռիչքի տոմս ես գնում վերջին օրով, տուրիստական շրջան է, պարզ է, որ վերջին օրով գինը բարձր է:

ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Կորյուն Աթոյանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կայացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը: Անդրադառնալով ՀՊՏՀ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրին, վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ համալսարանը բարեփոխվել է, իրականացվել են զարգացման մի շարք ծրագրեր, հաստատությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես վերազինվել է, կատարելագործվել

Բնական միջոցներ՝ երիկամային հիվանդությունների ժամանակ

Պիելոնեֆրիտը երիկամների ինֆեկցիոն բորբոքային հիվանդություն է: Այս հիվանդության զարգացումը միշտ կապվում է ինֆեկցիայի հետ եւ գլխավոր դեր է խաղում բակտերուրիան, որը կապ ունի աղիքային միկրոֆլորայի հետ (աղիքային ցուպիկ, էնտերոկոկեր): Ժողովրդական բժշկությունն առաջարկում է հետեւյալ բուժամիջոցները, որոնք կիրառելիս խորհրդակցեք նաեւ բժշկի հետ: 1.Վերցնել մեկական ճաշի գդալ տատրակ, արեւքուրիկ, մասուր, երեքնուկ, գարի, մանրացնել, լավ խառնել։ Ստացված խառնուրդից

Էրդողան. Ահաբեկչության դեմ պայքարում երկերեսանիները թող դասեր քաղեն

Էրդողանն ասել է նաև, որ Թուրքիան, որպես ահաբեկչության հետևանքով ամենաշատ տուժած երկրներից մեկը, շատ լավ է հասկանում Ֆրանսիայի ցավը։

Պուտին. Ցնցում է ահաբեկչության ցինիկությունն ու դաժանությունը. «ՌԻԱ»

2016թ. հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ գնաց 84 մարդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Նախագահ Պուտինն իր ուղերձում մասնավորապես նշել է. «Ցնցում է ձեր Ազգային տոնի օրը կատարված ահաբեկչության ցինիկությունն ու դաժանությունը։

Տարածքներ հանձնելու միտք է շրջանառվում. «Չորրորդ իշխանություն»

Հեչ լավ հոտ չի զալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներից։ Ինչ-որ շատացել են տարածքների վերադարձման մասին խոսակցությունները։ Կարծես ուզում են հասարակության ականջը սովորեցնել «վերադարձնել» տերմինին։ Հիմա ամեն անգամ ասելիս դա բողոքի ու զայրույթի ալիք է բարձրացնում, բայց դա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Գումարած սրան, հատկապես հանրապետականները սկսել են տարօրինակ մտքեր հայտնել։ Այսինքն, նրանք միշտ

Տալիք հող չունինք, իսկ առնելիք՝ շա՛տ. «Ասպարեզ»

Ապրիլի առաջին օրերուն, Արցախի սահմանային գօտիներուն մէջ արձանագրուած ծանօթ ճակատումներէն ետք, բանակցութեանց ու անոնց մասին մեկնաբանութիւններու սակարանը բաւական ելեւէջ արձանագրեց Վիեննայի ու Ս. Փեթերսպուրկի մէջ կայացած ծանօթ հանդիպումներուն լոյսին տակ, վերաքաղի ենթարկելով մատրիտեան ու նման հանգրուաններու թղթածրարները։ Բանակցային եռուզեռին մասին Պաքուէն «սպրդում»ները հերքուեցան պաշտօնական Երեւանի կողմէ, «այդպէս չէ» իմաստով լակոնական բառերով, սակայն դիւանագիտական սեղաններու շուրջ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930