Օրվա լրահոսը
Հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Կանևսկոյ Արտյոմն իր «ախրանայի» հետ բերման են ենթարկվել ոստիկանություն. shamshyan.com
Կեսօրին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության աշխատակիցները Սիլիկյան թաղամասից ոստիկանություն են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող, օրենքով գող Կանևսկոյ եղբայրներից Արտյոմ Հարությունյանին, ով ավելի շատ հայտնի է Արտյոմ Կանևսկոյ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արտյոմ Կանևսկու հետ եղել են նաև թիկնապահները ովքեր նույնպես բերման են ենթարկվել: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր
Չգործող տարբերակներ
Վերջերս համացանցում գտա 2001 թվականի «Ա1+»-ի իմ հարցազրույցը արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, որում նա, մասնավորապես, արտահայտել է հետեւյալ մտքերը. «Գիտեք, եթե լուծումը Ղարաբաղի կարգավիճակի լինի այնպիսին, ինչպես որ մենք ձգտում ենք դրան, այո, այդպիսի բան կա: Այո, այդ վեց տարածքները, բացի Լաչինի շրջանից, պայմանագիրը կամ խաղաղության փաստաթուղթը ենթադրելու է, որ վերադարձվելու են Ադրբեջանին: Ես նորից
Հակառակորդը դիպուկահար զենքերից կրակել է շուրջ 35 անգամ
Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 23 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 170 կրակոց, այդ թվում դիպուկահար զենքերից շուրջ 35 անգամ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԼՂՀ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց, Նա կիսաձայն շշնջաց ինձ. – Ես քեզ սիրում եմ. էս խոսքերը Դուրս են խաղի կանոններից:
ՌԴ-ն կմտածի այդ մասին, երբ Էրդողանից խնդրանք լինի: Էրդողանը առայժմ Ստամբուլում է
ՌԴ նախագահ Վ. Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին՝ կտա՞ արդյոք Ռուսաստանը քաղաքական ապաստան Էրդողանին, ասել է, որ այդ մասին խոսել կարելի է միայն այն ժամանակ, երբ Էրդողանից համապատասխան խնդրանք լինի: Նախնական տեղեկություններով՝ Էրդողանը Գերմանիայից է քաղաքական ապաստան խնդրել, սակայն առայժմ հայտնի չէ ոչ այդ լուրի իսկությունը, ոչ խնդրանքի պատասխանը: Ժամը 02:53-ին CNN-ի ուղիղ
Ստամբուլում Էրդողանի կողմնակիցները բողոքի ցույցեր են նախապատրաստում
Ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով ամերիկացի բարձրաստիճան զինվորականներին` տեղեկացնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք չի կատարել Ստամբուլում, այլ թռչում է Գերմանիա: Այս տեղեկությունը, սակայն, իրարամերժ է: Ria-ի տեղեկություններով` Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել: Ստամբուլում Էրդողանի կողմնակիցները բողոքի ցույցեր են նախապատրաստում: Թուրքիայի նախագահը կոչ է արել փողոց դուրս գալ, ապա ասել, որ երկրում
Էրդողանն անվտանգ վայրում է. CNN Turk
Վերջին տվյալներով` Թուրքիայում ռազմական դրություն է հայտարարվել: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ զավթել է իշխանությունը եւ ձերբակալել նաեւ Էրդողանին, մինչդեռ Hurriyet-ը գրում է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ստամբուլ: Tvrain.ru-ի փոխանցմամբ` բանակային զորամիավորումները գրոհում են ոստիկանության շենքի վրա, «մարտեր» են ընթանում Թուրքիայի արտգործնախարարության շենքի մոտ, զինվորականները փակում են Ստամբուլի կամուրջները:
Թուրքիայի գլխավոր շտաբը զավթել է իշխանությունը
Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է երկրի իշխանությունը զավթելու մասին, հայտնում են լրատվամիջոցները: «ԱՊԱ» գործակալությունը գրում է. ըստ Թուրքիայի գլխավոր շտապի հայտարարության` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձերբակալվել է, իշխանությունը զինվորականների ձեռքում է (ավելի ուշ կայքից հեռացվեց Էրդողանի ձերբակալության մասին ապատեղեկատվությունը.-խմբ.): Bbc-ի փոխանցմամբ` զինվորականները հայտարարել են, որ կատարվածը հանուն «օրենքի գերակայության, ժողովրդավարության հաստատման եւ մարդու իրավունքների
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ է տեղի ունենում (թարմացվող)
Այս պահի դրությամբ դեռ վերջնականապես հայտնի չէ, թե ինչ է կատարվում Թուրքիայում, բացի նրանից, որ Անկարայում եւ Ստամբուլում երկնքում ուղղաթիռներ են պտտվում, կրակ է արձակվում, Անկարայի փողոցներում տանկեր կան, փակ է Ստամբուլի միջազգային օդանավակայանը, անջատվել է հանրային հեռուստատեսությունը, անջատված են սոցիալական ցանցերը՝ Ֆեյսբուքը, Թվիթերը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է այն մասին, որ երկրում հեղաշրջում
«Պետք է վատի վրա սովորել, լավը վերցնել ու առաջ գնալ». ռեժիսոր
Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը՝ Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնում
ԱՄՆ պետքարտուղարություն. Վաշինգտոնը շարունակելու է խթանել ԼՂ խնդրի կարգավորմանը. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Վաշինգտոնում հավաստում են, որ Միացյալ Նահանգները բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով շարունակելու է խթանել ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին Պետքարտուղար Քերրիի Մոսկվայում անցնող բանակցությունների վերաբերյալ: «Մենք ոգեւորված ենք մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Պետերբուրգում անցած ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հանդիպումների արդյունքներով: Նախագահ Ալիեւն ու նախագահ Սարգսյանը համաձայնել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան. ԱՄՆ-ը հայերի եւ թուրքերի համար այնպիսի տարածք է ցանկանում գտնել, որտեղ նրանք փոխըմբռնման կհանգեն
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի խոսքով` «իրավիճակը դժվար, սակայն անշտկելի չէ»:
Տեղի է ունեցել Համախմբում կուսակցության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքային կառույցի բացումը
Այսօր տեղի է ունեցել Համախմբում կուսակցության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքային կառույցի բացումը։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը, կուսակցության խորհրդի համակարգող Անդրանիկ Թևանյանը, վարչության անդամներ Երվանդ Բոզոյանը, Ռուբեն Կարապետյանը, Արտակ Բշտիկյանն ու Արեգնազ Մանուկյանը հանդիպել են ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Շենգավիթ վարչական շրջանի տարածքային կառույցի ղեկավար կազմի և ակտիվի հետ։ Քննարկվել են կուսակցության կազմակերպչակառուցվածքային հարցեր։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի և փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպել է «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ: Փառատոնի մասնակիցները Հանրապետության Նախագահի հետ զրուցել են «Ոսկե Ծիրան»-ի այս տարվա մրցութային ծրագրերի, ինչպես նաև փառատոնի անցած ուղու, հաջողությունների և հետագա ծրագրերի մասին: Սերժ Սարգսյանը հաջող ընթացք է մաղթել «Ոսկե
Այսօր բոլորդ ձեր սրտերը կթողնեք Հայաստանում ու մի օր անպայման կվերադառնաք
Հուլիսի 15-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Ողջունելով արիտունցիներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Սիրելի երեխաներ, ես ձեզ 14 օր առաջ
Տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի երեք դասընթացների փակման արարողությունը
Հուլիսի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոցի՝ «Երիտասարդ առաջնորդների», «Լրագրողների վերապատրաստում», «Ազգային երգ ու պարի վարպետություն» դասընթացների փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, մտավորականներ, հյուրեր: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրելի՛ մասնակիցներ, ուրախ եմ, որ «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում անցկացրած օրերն անմոռանալի
Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2016 թվականի հուլիսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Տերյան փողոց՝ Թումանյան և Հին Երևանցի փողոցների միջև ընկած հատված, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց՝ 1
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ
Հուլիսի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին 2016 թվականի առաջին կիսամյակում ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ունենք 40. 000 ավել ծնված տղա երեխա
Հայաստանի բնակչության կառուցվածքի ուսումնասիրության վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 18 տարեկանների գերակշիռ մեծամասնությունը տղաներ են, 19 տարեկանից տարբեր սեռերն արդեն կենսաբանորեն նույն հարթության վրա են գալիս: 21 տարեկանից սկսած աղջիկ-տղա համամասնության մեջ ավելանում է աղջիկների թիվը: «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը նշեց. «Նորման այն
Լարիսա Ալավերդյան. Նախիջեւանի հարցը պետք է նախապայման լինի
«Այսօր բոլորը աչք են փակում նրա վրա, որ Նախիջեւանը չի կարող պատկանել ժամանակակից Ադրբեջանին»
Արդարադատության նախարարի աշխատանքային այցը Կոտայքի մարզ
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, առանձնազրույց ունեցել մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ, տեղում ընդունել մարզի բնակիչներին և լսել նրանց հուզող խնդիրները: Հանդիպմանը մասնակցող շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը: Նախարարը քաղաքացիների բարձրաձայնած և
ԵԱՀԿ ՄԽ-ն կփորձի հնարավորինս արագ կազմակերպել նախագահների հաջորդ հանդիպումը
«Ազատություն» ռ/կ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են հնարավորինս շուտ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հաջորդ հանդիպումը, ռուսաստանյան «Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Թեպետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը հստակեցված չէ, ԱՄՆ–ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, կփորձեն
Ստացված նոր ապացույցները հիմնավորում են հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական
Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին: Հեռագրում մասնավորապես նշված է. «Ցավով տեղեկացա Նիսում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին: Երևանի ողջ բնակչության և անձամբ իմ անունից ընդունեք մեր զորակցությունն ու ցավակցությունը ահաբեկչության հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ: Մեր կարեկցանքն ու ցավակցությունները
Համախմբում կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը
Համախմբում կուսակցությունն իր ցավակցությունն է հայտնում ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանը Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ։ Հայտնում ենք նաև մեր վշտակցությունը զոհերի և տուժածների ընտանիքներին ու հարազատներին։ Համախմբում կուսակցությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունը։ Սա ոչ միայն հարված էր Ֆրանսիային և այդ երկրի ժողովրդին, այլև համայն մարդկությանը։ Համախմբում կուսակցություն
ՀՀ դեսպանը կարևորել է Լիտվայի հետ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունն Եվրամիության, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչյուսի հետ
«Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք»
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցում է ՊԲ հրամանատարական կազմը: Խորհրդակցության ընթացքում բանակային կորպուսների հրամանատարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերլուծությունը: Շեշտվել է, որ
Նոր համաձայնագիր՝ կիբեռհարձակումները նվազեցնելու համար
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը կարծիք հայտնեց Լիտվայի հետ կիբեռանվտանգության համաձայնագրի կնքման վերաբերյալ` նշելով, որ հնարավորության դեպքում նման համաձայնագրեր լավ կլինի բոլոր երկրների հետ կնքել, որ ապագայում եթե ինչ որ խնդիրներ լինեն`օրինակ Լիտվայի տարածքից գրոհներ, Հայաստանը կարողանա բավականին կարճ ժամկետում այդ հարցերը կարգավորել: Մեդիափորձագետի կարծիքով սա նաև միջոց է այլ երկրների տարածքում


















































