Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Գաղտնիք չէ, որ Մինսկի խմբի երեք համանախագահներից ՌԴ-ն հակամարտող կողմերի զենքի հիմնական մատակարարն է: ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«Հաջողությունների քանակը» սահմանափակ չէ
Հաճախ եմ տարբեր միջավայրերում լսում՝ «էս մարդը ոնց որ իմ հաշվին շնչի»: Դա, իհարկե, փոխաբերություն է, որն արտահայտում է տվյալ անձնավորության հանդեպ խիստ բացասական վերաբերմունքը: Բայց եկեք խորանանք այդ արտահայտության ուղիղ իմաստի մեջ. ստացվում է՝ եթե այդ մարդն ավելի քիչ շնչի կամ ընդհանրապես չշնչի, դրանից ես շահելու եմ, ավելի շատ եմ շնչելու: Դա ընդհանուր հոգեբանական
ԼՂՀ ՊՆ. արձակվել է ավելի քան 1400 կրակոց
Դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:
Թուրքիայում հայկական եկեղեցիների խնդիրը բարձրացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսում (Տեսանյութ). VOA
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան. Միացյալ Նահանգների Կոնգրեսում կոնգրեսական Դեյվ Թրոթի կողմից բարձրացվել է Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների խնդիրը. «Ինձ շարունակում է մտահոգել Թուրքիայում հայկական եկեղեցիների բռնազավթման խնդիրը, այդ թվում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու խնդիրը: Սա 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետեւանքներն են»: Խոսելով Թուրքիայում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակին նվիրված լսումներին՝ կոնգրեսական Թրոթը նշել է, որ
ՀՀԿ խմբակցությանը մաս կազմող եւս մի կուսակցություն է պաշտպանում Սամվել Բալասանյանին
ԺԱԿ հայտարարությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Իր հերթական նիստում անդրադառնալով ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Շիրակի մարզային կառույցի և Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցության՝ դաշինք կազմելու մասին հայտարարությանը՝ Ժողովրդավարություն և Աշխատանք կուսակցության (ԺԱԿ) նախագահությունը ողջունել է այդ նախաձեռնությունը և որոշել ակտիվորեն մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին ու միավորվել ՀՀԿ թեկնածու, Գյումրու
Առնվազն 80 զոհ Նիսում. Հայաստանը դատապարտում է (Տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկարաձգել է արտակարգ իրավիճակը եւս երեք ամսով: Այն երկրում հաստատվել էր անցած տարվա նոյեմբերին Փարիզում հարձակումներից հետո:
«Թափթփուկներ են նրանք, ովքեր նման հայտարարություն են անում». Զարուհի Փոստանջյան
ՀՀՇ-ն ո՞վ է, նույն չեկիստական շարունակողներն են, բոլշեւիկյան շարունակությունն են: Այսօր ովքե՞ր են խոսում, խոսացողները վերջին բոլշեւիկի թափթփուկներն են: Թափթփուկներ են նրանք, ովքեր նման հայտարարություն են անում:
«Դեմ առ դեմ». Գեւորգ Մելիքյան եւ Լեռնիկ Ալեքսանյան
Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Թեման` ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո առաջացած աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, Հարավային Կովկասում հնարավոր զարգացումները եւ դրանց անդրադարձը ԼՂՀ հարցի վրա: Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Ֆիլմն ինչ-որ չափով ինքնանկար է»․Էմիլիանո Դանտե
«Կարոտ» և «Բնակավայր․ անձնական գրառումներ» ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում
«Աղդամը տանք, ի՞նչ է եղել». Փոստանջյանը դավաճան է որակում տարածքներ հանձնող ՀՀԿ-ականներին
Փոստանջյանը վրդովվեց՝ ՀՀԿ-ն նախ ո՞վ է, իրենք ոչինչ չեն գրավել: Դա մեր երեխաների, մեր հայրենակիցների արյունով պաշտպանված տարածքներ են, մենք ոչինչ չենք գրավել, մենք դեռ խնդիր ունենք ազատագրելու մեր հայրենիքը՝ դաշտային Արցախ եւ Նախիջեւան, էլ չեմ ասում Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների մասին:
«Հպարտորեն ու ջանասիրաբար ենք անում մեր գործը, որպեսզի «Մարաթուկ»-ը հարատևի»
«Մարաթուկ» համույթի հաշվետու համերգը՝ հուլիսի 15-ին
Արթիկում վարչապետին «հուսո աստղ» են անվանել
Ինչպես հայտնի է, երեկ Արթիկ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ծանոթանալու կառավարության կողմից տրամադրված գումարով ջրհեղեղի պատճառած վնասները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու մեկ անգամ ևս հանդիպելու տուժած բնակիչների հետ: Ի դեպ, վարչապետի այցի մասին ոչ բոլորն լրատվամիջոցներին էին տեղեկացրել. Գյումրիի լրատվամիջոցներից մի քանիսը, պատահաբար լսելով, մեկնել են իրադարձության վայր: Կառավարության ղեկավարի այցը լուսաբանող
«Շատ հպարտ եմ, որ բասկերի լեզվով ֆիլմեր են ներկայացվում Հայաստանում». ռեժիսոր
Ասիեր Ալտունայի «Ամամա» ֆիլմը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնում
Յուրա Մովսիսյանը չկարողացավ իր թիմին փրկել պարտությունից
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նախ հաշիվը կրճատելու, ապա հավասարեցնելու մի քանի հնարավորություն է ունեցել, որոնք չի կարողացել օգտագործել: Իսկ հանդիպման լրացուցիչ ժամանակում նրա հուժկու հարվածը ցնցել է «Վանկուվերի» դարպասի հորիզոնական ձողը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
2,7 միլիոն դոլար ԱՄՆ-ից՝ Գյումրիում սպառնալիքները վերացնելու համար. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրիում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ԱՄՆ կառավարության, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացվեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան: Այն վերանորոգվել է ՀՀ և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով: Ինչպես իր ելույթում նշեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Ջորջը, 2,7 միլիոն դոլար
«Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքն ավարտեց իր աշխատանքները
Հուլիսի 14-ին Դիլիջանում IDEA հիմնադրամի հովանավորությամբ տեղի ունեցավ «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի ամփոփիչ նիստը: Հավաքի մասնակիցները շրջայց կատարեցին Դիլիջանի «WUC Հայաստան» միջազգային քոլեջում, որից հետո ծրագրերի ղեկավարները ներկայացրին IDEA հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ կայացած «Հայաստան.
Ռուդիկ Հյուսնունց. Ազգային տուրքը մնալու է թղթի վրա
«Դա ճանապարհ է, որ մենք պետք է գնանք, լավ ճանապարհ է, ծանր ճանապարհ է»
«Apple»-ը կարող է գնել «Ֆորմուլա 1»-ը
Ավտոարշավներով հետաքրքրվողները անշուշտ տեղյակ են, որ «Formula One Group » ընկերությունը մրցումներ կազմակերպելու ընթացքում արդեն բավականին ժամանակ հսկայական կորուստներ է կրում եւ այդ պատճառով դեռ 2015 թվականից ավտոարշավի գնորդ է փնտրում: «F1»-ի արշավներն ակտիվորեն լուսաբանող լրագրող Ջո Սավարը տեղեկացնում է, որ օրերս «Apple»-ը դարձել է այն ձեռք բերել ցանկացող թեկնածուներից մեկը: Հնարավոր գործարքի մանրամասների մասին
Վարդգես Բաղրյան. «Սպառազինության համար ավելորդ գումար չի կարող լինել»
«Եթե նժարի վրա դրված է ազգի ճակատագիրը, ինչի՞ մասին է խոսքը, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեր լուման ներդնել այդ գործում»
Վարուժան Ավետիսյան. Ոստիկանությունը փրփուրներից է կախվում
Ոստիկանությունը հարցաքննում է չորս քաղաքացու
Մեղադրանք է առաջադրվել՝ Երևանում երկու անձի դանակահարության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 9-ին Երևանում երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2016 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված երկու
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։ Երկուստեք կարևորվել է
Պարզաբանում
«Էկոլոգիական իրավունք» և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից 2016 թ. հուլիսի 12-ին տարածված հայտարարության վերաբերյալ Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, 2016 թվականի հուլիսի 12-ի երեկոյան «Էկոլոգիական իրավունք» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում պահանջում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» անցկացված հասարակական լսումներն անվավեր ճանաչել և անցկացնել նոր լսումներ: Մենք գտնում ենք, որ հիշատակված
Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Արմեն Մուրադյանի հայտարարությունը Գյումրիում. կնվազեն սրտային վիրաբուժության գները (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա մասնակցեց իր գերատեսչությանը ենթարկվող «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիայի շենքի վերաբացմանը, այնուհետ այցելեց Գյումրի բժշկական կենտրոն: Այստեղ նախարարը հանդես եկավ մի կարևոր հայտարարությամբ՝ ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականության վերանայման մասին: «Ինվազիվ սրտային վիրաբուժության գնային քաղաքականությունը պետք է վերանայվի ՝ հաշվի առնելով
Տասը պատճառ, թե ինչու «Համախմբում» կուսակցությունը դառնալու է քաղաքական բևեռ և իշխանության իրական հավակնորդ
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել. Տասը պատճառ, թե ինչու «Համախմբում» կուսակցությունը դառնալու է քաղաքական բևեռ և իշխանության իրական հավակնորդ: Առաջին, թեև կուսակցությունը նոր է, բայց ստեղծվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական, պաշտպանության, օրենսդրական աշխատանքի, տնտեսության և քաղաքացիական հասարակության երկար տարիների փորձ ունեցող մարդկանց կողմից: Այդ մարդիկ անմնացորդ նվիրում ունեն
Հրդեհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը
ՀՀ Սյունիքի մարզի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում: ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի
«Դեռ բարաթը չկա». Սերժ Սարգսյանի` ազատագրված յոթ շրջանների մասին հայտարարության առիթով
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի` ազատագրված յոթ շրջանների մասին հայտարարությունը դեռ ուղղակի հայտարարություն է, ոչ թե ՀՀ պաշտոնական դիրքորոշում: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը մանրամասնեց. «Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա ներկայացվի
Պե՞տք է արդյոք ԼՂՀ-ն վերադարձնել բանակցային սեղան. ՀՀԿ պատգամավորի ուշագրավ մտքերը
Ղարաբաղը կողմ դարձնելը մենք Ղարաբաղին կարգավիճակ ենք տալիս, որ Ղարաբաղը կարող է վաղը չուզի էլ Հայաստանի հետ միանա, ՀՀ-ի հետ չուզի էլ հարաբերություններ ունենա: Ղարաբաղն է՝ կանգնեց ասեց՝ ես ուզում եմ Ադրբեջանի կազմում լինել:
Ադրբեջանցիները բենտոնիտի փոշի են արտադրում, Իջեւանի կոմբինատին նորից դատի են տվել
Կոմբինատին պարբերաբար դատի են տալիս


















































