Օրվա լրահոսը
Նորանոր, «ափալ-թափալ» կուսակցություններ
Երկար ժամանակ Հայաստանում նոր կուսակցություններ չէին ստեղծվում: Երեւի դրա կարիքը չկար: Հիմա կա, որովհետեւ Ազգային ժողովի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել: Իհարկե, հարց է առաջանում. եթե քիչ ժամանակ է մնացել, նորաստեղծ կուսակցությունն այդ քիչ ժամանակվա ընթացքում ինչ պիտի հասցնի անել: Հարցը շատ ճիշտ ու շատ տեղին է, որովհետեւ մեր կուսակցություններից շատերն այս քսան ու
Ալիևը գաղտնազերծել է պետերբուրգյան հանդիպման մանրամասները. APA.az
Ինչ վերաբերվում է հայերի կողմից որպես նախապայման առաջ քաշված հրադադարի խախտման դեպքերն հետաքննող մեխանիզմների ներդրմանը, կարծում եմ, որ այս փուլում, նման անհրաժեշտություն չկա։
Դեմքի դժգունությունն ու հոգնած գծերը վերացրեք կաթի եւ ասպիրինի հաբերի լուծույթով
Դիմակներ՝ ճարպոտ մաշկի համար Ծիրանն արդեն հասել է, որն օգտակար միրգ լինելուց բացի, նաեւ հրաշալի միջոց է ճարպոտ դեմքը մաքրելու համար: Մաքրել ծիրանի կեղեւը, շատ մանր կտրատել, խառնել նույնչափ թթված կաթի հետ եւ քսել դեմքին, այնուհետեւ լվանալ դեմքը սառը ջրով: Ճարպոտ մաշկի համար առաջարկվող դիմակ կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. կարտոֆիլի ալյուրը խառնել քերած լոլիկի
Հռոմի պապ. Հայոց ցեղասպանությունից բացի այլ բառ չգիտեինք՝ հայկական կոտորածները բնութագրելու համար. The Washington Post
Ֆրանցիսկոսն ավելացրել է նաև, որ միայն Հռոմ ժամանելուց հետո է ինքն իմացել նոր արտահայտություններ, ինչպիսիք են Մեծ եղեռն, սարսափելի ողբերգություն և այլն, որոնք փորձում են բնութագրել հայերի կոտորածները։
Նուշը, մեղրը եւ ջուրը մաքրում են պեպենները
Դեմքի պեպենների գույնը թուլացնելու եւ որոշ դեպքերում էլ վերացնելու համար ժողովրդական բժշկությունը մի շարք տարբերակներ է առաջարկում, որոնցից մի քանիսին անդրադարձել ենք: Այսօր առաջարկվում է 30 հատ նուշ գցել 2 բաժակ եռացող ջրի մեջ եւ 10 րոպե եռալուց հետո հանել, կաթիլ-կաթիլ ավելացնել 1 թեյի գդալ եռացրած եւ սառեցրած ջուր եւ 15 գրամ մեղր։ Հեղուկն ամենաքիչը
«Ժառանգության» հայտարարությունը ռուսականի հետ ՀՀ ՀՕՊ-ի միավորման վերաբերյալ
Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող
ՀՔԱՎ հայտարարությունը՝ Հռոմի Պապի ՀՀ կատարած այցի ընթացքում ոստիկանության բռնությունների մասին
2016թ․հունիսի 24-25-ը Հռոմի Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում ՀՀ Ոստիկանությունն իրականացրեց աննախադեպ ոստիկանական հարձակումներ ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք ուղեկցվեցին ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերի կոպիտ խախտումներով։ Առանց որևէ օրինական պահանջներ ներկայացնելու՝ օրը ցերեկով Գյումրի քաղաքից առևանգեցին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի 17-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը պատրաստվում էր Հռոմի Պապի այցի ժամանակ հայտարարության տեքստ փոխանցել Պապին՝
40-70 հազար թոշակ՝ հանուն հայրենիքի զոհվածի ընտանիքին և 400 հազար դրամ թոշակ՝ դատախազին (Տեսանյութ)
Իմ հեղինակային «Մերոնք» հաղորդաշարը վերաբացելով՝ ես ևս նպատակ ունեմ ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը և հնարավորության սահմաններում նպաստել դրանց կարգավորման գործընթացին:
ԼՂՀ ՊՆ. Հարաբերական անդորրը պահպանվել է
Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հայաստանի էներգետիկ ոլորտի չարաշահումները եւ կոռուպցիան
Policy Forum Armenia. Համառոտագիր. Չնայած Հայաստանն ունի էժան հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության ամենամեծ չափաբաժինը, թանկ բնական գազով արտադրվող էլեկտրաէներգիայի ամենափոքր չափաբաժինը և ատոմային էներգիայով արտադրվող ոչ թանկ էլեկտրաէներգիայի զգալի չափաբաժին, այնուամենայնիվ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն ամենաբարձրերից է այստեղ ներկայացվող երկրների շարքում: Այս ուսումնասիրությունը ենթադրում է, որ Հայաստանում գործող բարձր սակագինը հետևանք է. ա) էներգետիկ ընկերությունների կողմից պետական սեփականություն հանդիսացող
Երկու բրոնզ՝ Եվրոպայի առաջնությունում
Բուխարեստում ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մրցագորգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներից մրցանակային տեղ գրավեց միայն 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտության մատնեց թուրք Սեմիհ Յազիչիին: Սա մեր երիտասարդ ազատ ոճայինների երկրորդ բրոնզն է Եվրոպայի առաջնությունում: Մեր մյուս երկու ըմբիշները՝ 55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն ու Աշոտ
Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ: Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
Թուրքական արտադրանքն ու հայկական շուկան
Շատ են գրում ու խոսում այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել Թուրքիայում արտադրված ապրանքներից, բայց գրեթե չի նշվում՝ որոնք են այդ ապրանքները: Ստորև ձեզ ենք ներկայացնում թուրքական արտադրության մի քանի բրենդներ, որոնք շատ են գովազդվում ու սպառվում հայաստանյան միջավայրում: Նպատակը ընթերցողին ու շարքային գնորդին պարզապես այդ ապրանքների անվանումները հաղորդելն է, իսկ գնել, թե ոչ, յուրաքանչյուր
Հռոմի պապը մեկնեց Երևանից
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով Հայաստան ժամանած Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն ավարտելով եռօրյա այցը՝ մեկնել է Երևանից: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Քաղաքացին Հրազդան գետից դուրս է բերել 25 օձ
Հունիսի 26-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի մոտակաքում, ձկնորսական կարթով ձուկ որսալիս քաղաքացին գետից դուրս է բերել ցանց՝ լի օձերով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ցանցը նախատեսված է խեցգետին որսալու համար, ներսում առկա են մոտ 25 օձ, որից
Հռոմի Պապի այցը որևէ բան կփոխի՞ մեր հոգիներում
Արդյոք Հռոմի Պապի այցը որևէ բան կփոխի՞ մեր հոգիներում…: Հարց, որի պատասխանից է կախված, բովանդակային իմաստով արդյո՞ք արդարացված էր Հռոմի պապի այցը Հայաստան, թե այն ընդամենը մի մեծ ներկայացում էր, որը երեք օր շարունակ բեմադրվեց Հայաստանում /ի նկատի ունեմ զուտ իշխանությունների և ժողովրդի ընկալումը/: Իրականում, ավելորդ է խոսել, թե ինչպիսի անասելի մեծ նշանակություն ունի Հռոմի
Շահեն Հարությունյանին զգուշացրել են վերջին անգամ. a1plus.am
Եթե Շահեն Հարությունյանին եւս մեկ անգամ բերման ենթարկեն եւ արարքում հանցակազմ լինի, ապա նրա խափանման միջոցը՝ ստորագրությունը, կփոխվի կալանքով: Այսօր այս մասին նրան տեղեկացրել են ոստիկանության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում: Նա այնտեղ անցկացրել է 3 ժամ: Շահենին այս անգամ բերման էին ենթարկել Գյումրիում՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: «Կանգնած սպասում էի իմ հերթին, որ մտնեմ
Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել. civilnet.am
Դիվանագիտական տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան կարգավորման միջանկյալ լուծում գտնել և հորդորել կողմերին, որպեսզի նրանք ընդունեն այդ առաջարկը: Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը ծանոթացրել են ռուսական այդ պլանին, որը, ամբողջությամբ նորություն չէ, նոր մոտեցում չէ, բայց որոշակի տարբերություններ ունի նախկինում ներկայացված առաջարկներից: Այդ առաջարկությունը ավելի մոտ է 1997-ի փուլային տարբերակին: Ղարաբաղյան
Վթար` Վանաձորում. կան տուժածներ
Հունիսի 26-ին, ժամը 17.03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են շտապօգնության «Ford Transit» մակնիշի 633OP61 և «Opel Zafira» մակնիշի 3305GV պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության
Հռոմի պապը վերջին անգամ օրհնեց Հայաստանը. Պապը վերադառնում է Վատիկան (ֆոտոշարք)
Ավարտվեց Պապի ուխտագնացությունը
Հռոմի պապը եւ կաթողիկոսը աղավնիներ բաց թողեցին հայ-թուրքական սահմանի ուղղությամբ
Ավարտվեց Հռոմի պապի ուխտագնացությունը առաջին քրիստոնյա երկիր
Գարեգին Բ-ն և Հռոմի պապը ստորագրեցին համատեղ հռչակագիր
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի գահասրահում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի համատեղ հռչակագրի ստորագրման արարողությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՆՈՐԻՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում, մենք` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Մարզումներ` ՊՆ վարչական համալիրում
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` հունիս ամսվա վերջին կիրակի օրը զինված ուժերում սահմանված է որպես Ռազմական սպորտի օր: Հունիսի 26-ին, ինչպես զինված ուժերի մյուս ստորաբաժանումներում, մարզական միջոցառումներ են մեկնարկել նաև պաշտպանության նախարարության վարչական համալիրում, որոնց մասնակցում են ՊՆ, ԶՈՒ, ԳՇ սպաներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ: Զինված ուժերում անկացվող մարզական միջոցառումները միտված են ֆիզիկական պատրաստության դերը
Մի՞թե այսքան խեղճ ու անճար է Հայաստանի ժողովուրդը
Որ, մեր ժողովուրդը վերջին 26 տարվա ընթացքում չկարողացավ կտրվել, այնուհետ մեկընդմիշտ մոռանալ և նաև չհասկացավ ու չհարմարվեց այն իրողության հետ, որ այլևս՝ իր բոլոր հարցերը պետք է ինքը լուծի, այլ ոչ թե հույսը դնի պետության վրա, չափազանց զարմանալի ու տարօրինակ է, քանզի այդ ժամանակահատվածում դրանում համոզվելու առիթները շատ ավելի շատ էին, քան անհրաժեշտ էր այդ
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Մայր Աթոռում մատուցված Սուրբ պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում մատուցված Սուրբ Պատարագին` աղոթական մասնակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Գարեգին Բ-ն` Հռոմի պապին. «Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին»
Հռոմի Պապի այցի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խոսքը. «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն: Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հոգեւոր եղբայրներ եւ բարեպաշտ ժողովուրդ, Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգեւոր բերկրանքի եւ համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 26-ին‵ հարավ-արևելյան շրջաններում, 28-30-ին հյուսիսային շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Հունիսի 26-30-ին սպասվում
Հռոմի պապ. «Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին»
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի խոսքը. «Այս հույժ ցանկալի եւ ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալությունը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական եւ գոհաբանական մեծ աղոթքին: Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է,
Երևանի որոշ փողոցներ փակ կլինեն
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստանի Հանրապետություն կատարած այցի առնչությամբ այսօր՝ հունիսի 26-ին, դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի մի շարք ճանապարհահատվածներում: Ժամը 16.00-17.00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր.Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։ Ժամը 17.15-18.30


















































