Օրվա լրահոսը
Մալաթիա տոնավաճառում սպանվածի գործով ամբաստանյալը զղջում է կատարվածի համար
Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել Սեդա Սաֆարյանի հարցերին
Մերուժան Տեր- Գուլանյան. «1000 տարի սպասում էինք, որ քաղաքակրթության որեւէ կենտրոնից հնչի Նարեկացու անունը»
Գրող, հրապարակախոսը կոչ արեց Պապի այցից հետո այլ աչքերով նայել աշխարհին:
Դավիթ Հարությունյանը ԲՀԿ պատգամավորներին «տեղը դրեց»՝ հիշեցնելով, թե ինչպես են իրենք ընտրվել (Տեսանյութ)
Դավիթ Հարությունյանն Էլինար Վարդանյանին հորդորեց դուրս գալ փողոց եւ 10 պատահական անցորդների հարցնել, թե ինչպես է ընտրվել ԲՀԿ-ն. «Ձեզ կպատմեն ձեր կուսակցության ընտրության պատմությունը, որը որեւէ բանով չի տարբերվի մեկ այլ կուսակցության կիրառած ընտրական պատմությունից»:
«Չեմ կարծում, որ մեր ժողովուրդը ցանկանում է` ՆԱՏՕ-ի միջուկային հրթիռներն ուղղվեն ՀՀ-ին». Անդրիաս Ղուկասյան
Ըստ նրա` ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիրը չի բխում ՀՀ-ի եւ Արցախի շահերից
ՊՆ-ն 160 միլիոն դրամի ինժեներական վերանորոգման պահեստամասեր է գնել, բայց թե ինչ` գնումներում չի երեւում (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարությունը կարող է որպես խոշոր գնորդ բորսաներից գնումներ կատարել
Հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ: 2016 թվականի հունիսի 18-ին Լ.Խշոյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի հունիսի 3-ին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով մեկ օր անց` հունիսի 4-ին, նույն բժշկական կենտրոնում մահացել է:
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները
Հունիսի 27-ին Ժնեւում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին: Ա. Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում
Տարոն Մարգարյան. «Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից: Նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Ճանապարհային Ոստիկանության
Ներմուծման կրճատումը փոխհատուցվում է տեղական արտադրությամբ 2015-ի անհաջողությունների հետեւանքները
2016-ի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա առաջին 5 ամիսների համեմատ աճել է 5,5 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումից: Հիշեցնենք, որ 2016-ի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել էր 5 տոկոս, հունվար-փետրվարին 2015-ի հունվար-փետրվարի համեմատ՝ 4,7 տոկոս, հունվար-մարտին 2015-ի հունվար-մարտի համեմատ՝ 5,5 տոկոս, հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի
ԱԺ փոխխոսնակ. «ԼՂ ժողովուրդը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում» (Տեսանյութ)
Էդուարդ Շարմազանովը`Ալիեւին
«Ոստիկաններն են ավելի շատ խախտում իրավապաշտպանների իրավունքները». «Իրավապաշտպանների վիճակը» Հայաստանում զեկույց
Հայաստանում իրավապաշտպանների վիճակը վատացել է
«Տան երես չեմ տեսնում. հեռակա ապրում եմ յոթ երեխաներիս պահելու համար». լարախաղաց (Տեսանյութ)
«Եթե մենք չկազմակերպենք, չկարողանանք այս ազգային ավանդույթը պահել, կվերանա, իսկ դա անպայման պետք է Մշակույթի նախարարության հսկողության, գործունեության, հասկացողության ներքո լինի» -այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց լարախաղաց, գրող-լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը: Պարոն Հակոբյանի խոսքով՝ արվեստը, մշակույթը միայն երգել պարելով չէ. «Մենք ունենք շատ մշակութային արժեքներ, որ այսօր պետք է մշակույթի նախարարությունը լավ հասկանա: Հարկավոր
Էդուարդ Շարմազանով. Միայն Ժիրայր Սեֆիլյանը չէ, որ հայրենասեր է
ԱԺ փոխխոսնակը Սեֆիլյանին քաղբանտարկյալ չի համարում
Մոսկվայի կոշտ արձագանքից հետո Ադրբեջանում ոչ ոք չի շարունակում պնդել Մամեդովի հայտարարությունը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը եւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Լուսինե Բուդաղյան– Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կողմերը հանդես եկան իրարամերժ հայտարարություններով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարեց, որ Ս. Սարգսյանը եւ Ի. Ալիեւը իբր համաձայնության են եկել խնդիրը լուծել փուլային տարբերակով`
Հանձնարարվել է թույլատրել անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ: Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության
Դավիթ Հարությունյանն ԱԺ-ում հրապարակավ ներողություն խնդրեց լեզվական սայթաքման համար (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Դավիթ Հարությունյանի հետ կատակեց՝ «Եթե ԵՄ-ն, ասենք, մի երկու մլն էլ ավել տա, կարա՞նք էս օրենքի ամենավերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»: Դավիթ Հարությունյանն էլ Փաշինյանին առաջարկեց, թե ինչ կարող է անել այդ 2 մլն-ի հետ:
«Մուտիլովչիկները» դուրս են գալիս ԵՄ-ից
Քաղաքագետը` Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների մասին «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կիսում այն տեսակետը, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքում Եվրոպական միությունը կթուլանա: Հիշեցնենք. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներով՝ բնակչության մեծամասնությունը «կողմ» է արտահայտվել Եվրամիության կազմից դուրս գալու առաջարկին։ «Ընդհակառակը՝ Եվրամիությունն այդպիսով ավելի կուժեղանա»,- պնդում է քաղաքագետը` բացատրելով.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-2-ը շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում` Հունիսի
Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում
Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլը։ Միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում,
ԲՈՀ-ի նախագահ. «Յուրաքանչյուր գիտնական պետք է պատասխանատվություն կրի»
«Առավոտը» Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանին խնդրեց մեկ-երկու ցցուն փաստ բերել՝ առանց անուններ նշելու, գիտական աշխատանքների վատ որակի վերաբերյալ: «Եթե ընդհանուր տխուր վիճակի պատճառը ցցուն մի քանի փաստերը լինեին, ես կասեի, բայց դրանք եղանակ չեն ստեղծում: Եթե գիտության գնահատման համակարգում գիտական աշխատանքը գրել են տալիս ու գրողը գիտնականն է, եթե «այդ աշխատանքով» հասցնում են
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաները, ուղղաթիռների մեջ նստած, պատրաստ էին գրոհ սկսելու». ԶՈՒ գնդապետ Իլիկչյան
«Ինչու չեն գրոհել, սպասում էին հրամանատարության որոշմանը»,- պատմում է գնդապետը:
Մեղադրանք է առաջադրվել՝ անչափահասի դիտավորյալ սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է անչափահաս աղջկա սպանության շարժառիթը, հանգամանքները. Տավուշի մարզի բնակիչ, 25-ամյա Ա. Խոջայանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորյալ սպանության համար։ Հունիսի 24-ին՝ ժամը 20.55-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղի ճանապարհի եզրին դանակահարված մարդ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և պարզել, որ
«Այն ընտանիքում, որտեղ հատուկ կարիքներով երեխա կա, մայրն իրեն ու իր երեխային ավելորդ է զգում»
Կողբը Տավուշի մարզի ամենամեծ գյուղերից է: Գյուղի մեծ ու փոքրը կապ չունի. մեծ գյուղն էլ մեծ-մեծ խնդիրներ ունի: Կողբեցիները մտահոգված են, որ գյուղի միակ հիվանդանոցն անբարեկարգ է, պատերը խոնավությունից բորբոսած ու խունացած: Հիվանդանոցի բուժքույր Աիդա Եգանյանի խոսքերով՝ բուժհիմնարկում անգամ նորմալ սեղան-աթոռ չունեն, անգամ անկետաների պահարան չունեն: Չնայած այդ ամենին՝ հիվանդների պակաս հիվանդանոցը չունի: Բուժքրոջ տվյալներով՝
Թուրքիայի ԱԳՆ. Հռոմի պապը ցույց տվեց իր անվերապահ կապը հայկական հորինվածքների հետ. «Հաբերլեր»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 24-26-ը Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցին Հայաստանի Հանրապետություն և այդ ընթացքում Պապի հայտարարություններին ու մասնավորապես Հայոց ցեղասպանություն արտահայտության կիրառմանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի
Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև
Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը: Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ “Արմենիա” հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, “4-րդ
Ուղերձ Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ
Հարգելի´ մարտակերտցիներ, Երկրապահնե´ր, Սիրելի´ մայրեր, քույրեր. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Մարտակերտի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր ժողովրդին պարտադրված պատերազմում ամենադառը բաժինը հասավ Մարտակերտին: Բայց Մարտակերտը, ողջ հայ ժողովրդի հետ միասին, իր խիզախ որդիների կյանքի, առողջության ու հերոսականության շնորհիվ հաղթահարեց պատերազմի
Նարեկավանքը` համաքրիստոնեական աղոթատեղի
Տե՛ր իմ, Տե՛ր պարգեւատու…, Բոլորին տիրող հավասարապես… Գրիգոր Նարեկացի 2015-ը պատմության գիրկն անցավ որպես Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը խորհրդանշող տարեթիվ: Բավական խոսվել է այն մասին, թե Հայաստանն ինչ պատշաճությամբ բարձրաձայնեց քաղաքակրթության դեմ ուղղված մեծագույն ոճիրի մասին, թե հիշատակման օրերին աշխարհը որքան էր զուսպ ու կարեկից, թե ինչ տվեցին մեզ տարելիցի միջոցառումները եւ ինչ կարող էին
«Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են, Ուզբեկստանին ծախեք». Ալեքսանդր Արզումանյանի առաջարկը
Արզումանյանը Դավիթ Հարությունյանին ասաց, որ «անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք, հիմա էլ մեքենաներ եք վաճառում: Նույնականացման քարտերի տրամադրման կայաններին էլ բիզնես առաջարկ որ նայեք՝ 200 կայանը գնեք, հետո վաճառեք»:
Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հունիսի 26-ը թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հռչակվել է 1988 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Թմրամիջոց գործածող անձանց իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից է: Այս նպատակով Կազմակերպությունն իրականացնում է համապատասխան մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ և հանդես գալիս առաջարկություններով: Թմրամիջոց գործածող անձինք այսօր կանգնած
Վրաստանը վերացրել է պարտադիր զինծառայությունը. Sputnik
Առանց այն էլ բոլորը պետք է ցանկանան ծառայել Վրաստանի զինված ուժերում, քանի որ մեր զինված ուժերը արժանի են դրան, իսկ ով չի ուզում, մենք բռնի չենք ստիպելու:


















































