Օրվա լրահոսը
Թերեւս ոչ թե կամ… կամ, այլ եւ… եւ
Այնինչ ուզում էի գրել երեկվանից սկսված արեւադարձի մասին եւ հայտնել զարմանքս` թե ինչպես է, որ ծառը զգում է արեւադարձը, բայց մարդը չի զգում… Ծառն, այո, զգում է եւ արեւադարձի հաջորդ օրվանից այլեւս չի աճում. իր ուժը հավաքում տալիս է կեղեւին, ամրացնում է կեղեւը, որ դիմանա ձմռան ցրտերին: Իսկ մենք մտել ենք համացանց ու շարունակ ոչնչացնում
ՀՀ ոստիկանություն. Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի Պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Նախախորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում կազմակերպել 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք: ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման են ենթարկվել 6 անձինք:
Նիկոլ Փաշինյանը՝ Արմեն Իսրայելյանի իրարամերժ պնդումների մասին. (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. Ձուկ կամ Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանի հրապարակած փաստերը, կրկնում եմ, գոյություն ունեն անկախ նրանից՝ նա դրանք պնդում է, թե ոչ: Եթե չլիներ անձամբ Սերժ Սարգսյանի հովանավորությունը, երկուշաբթի օրը սկսվող արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը պետք է լիներ Սամվել Ալեքսանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը,
Ոստիկանությունը զանգվածային բռնություններ է կատարում Հռոմի Պապի այցելության ժամանակ
Քաղաքացիական նախաձեռնության կարգով այսօր՝ 2016 թ. հունիսի 25-ին, կազմակերպվել է Ֆլեշմոբ, որի նպատակն է Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցի ծրագրով Գյումրի քաղաքում և Երևանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվող միջոցառումների ժամանակ Հռոմի Պապին տեղեկացնել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Ոստիկանությունը, տեղեկանալով Ֆլեշմոբի մասին, լայնամասշտաբ հատուկ գործողություն է անցկացրել այն կանխելու նպատակով: Ֆլեշմոբի ենթադրյալ մասնակիցներին, որոնք հիմնականում երիտասարդներ են,
Լեւոն Մկրտչյան. «Հասարակության դեմոկրատացումը խնդիրների լուծման ճանապարհն է»
Եվրասիա միջազգային համալսարանում միջազգային գլոբալ գիտաժողովի երկրորդ օրն է ընթանում։ «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի նպատակն է կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ ու բացահայտումներ, ստեղծել երկխոսություն քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների միջև: Գիտաժողովը կազմակերպվել է Սթոնհիլ քոլեջի (Մասաչուսեթս, ԱՄՆ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Եվրասիա միջազգային համալսարանի ջանքերով: Գիտաժողովի աշխատանքներին
ԵԽԽՎ-ի ընդունած զեկույցը Թուրքիայի մասին՝ սառը դատողությամբ
Ճիշտ էր «կո՞ղմ», թե՞ «դեմ» քվեարկելը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) այդպես էլ չկայացրեց քաղաքական որոշում` մոնիտորինգ իրականացնել Թուրքիայում: Սա է պատճառը, որ առանձնապես պետք չէ ոգեւորվել եւ հաղթանակ համարել այն, որ Վեհաժողովը երկու օր առաջ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը:
Վարչապետն այցելել է Արթիկի՝ հեղեղից տուժած թաղամասեր
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը նշել է, որ իրավիճակը մտահոգիչ է, սակայն համապատասխան հաշվարկներից հետո վնասներ կրած քաղաքացիներին փոխհատուցում կտրամադրվի:
Հայտնաբերվել է գետն ընկած երեխայի դին
Հունիսի 24-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում երեխան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Քաջարան 21-րդ կմ-ում Ողջի գետն է ընկել 2008 թ. ծնված Մ. Ա.-ը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխիից
Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը: Պողոս Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունիսի 27-ին, ժամը 13։00-ին, Ձորաղբյուր գյուղի նոր գերեզմանատանը: Պողոս Պողոսյանը ծնվել է 1941
Թուրքական մամուլի զգայուն արձագանքը Պապի հայաստանյան այցին. Ermenihaber
Ermenihaber.am. Թուրքական լրատվամիջոցներն անմասն չեն մնացել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս 1-ին պապի՝ Հայաստան կատարած այցելությունը լուսաբանելուց: Ավելի քան 3 տասնյակ թուրքական լրատվամիջոց անդրադարձել է կաթոլիկների հոգևոր առաջնորդի հայաստանյան այցին: Այս լայն հետաքրքրությունը պիտի բացատրել Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ ունեցած Հռոմի պապի վերաբերմունքով և թեմային առնչվող ելույթով: Ակնհայտորեն Հռոմի պապի այցի թեմայի վրա կենտրոնանալու հիմնական պատճառը
Ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս
Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա: Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից բերման են ենթարկել 6 քաղաքացու
«Ունենալով տեղեկատվություն՝ ոստիկանությունը կանխարգելիչ գործունեություն է կատարում»
Ըստ ադրբեջանցիների՝ Ալիեւի ժպիտն անարգեց քառօրյա պատերազմում սպանվածների հիշատակը
Իրանագետը` Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման շուրջ Ադրբեջանում առկա արձագանքների մասին «Ադրբեջանական Հանրապետությունում հասարակության, քաղաքական եւ փորձագիտական շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման նկատմամբ զգալիորեն փոքր էր, եթե համեմատենք մոտ մեկ ամիս առաջ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման հետ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Նրա բնորոշմամբ. «Ադրբեջանում հասարակական
Վարդանանց հրապարակը Հռոմի պապի այցից հետո (Ֆոտոշարք)
Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում մատուցած պատարագից հետո մասնակիցներին բաժանված շշերը հայտնվել էին գետնին. ամենայն հավանականությամբ աղբարկղերը քչություն էին արել: Սակայն տեսնել էր պետք, թե կամավոր երիտասարդ տղաները ինչ սիրով էին գետնից հավաքում շշերը, աղբը, փորձում էին րոպե առաջ կարգի բերել այն հրապարակը, որով Սրբազան Քահանայապետն էր անցել: Պատարագից հետո Գյումրու կենտրոնում քար լռություն էր,
ՀԱԿ-ն անդրադարձել է առաջիկայում Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի ընտրություններին
Հունիսի 25-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի Խորհրդի նիստ: Խորհրդի նիստում ներկայացվել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին նվիրված 4+4+4 ձևաչափի շրջանակներում բանակցությունների ընթացքը և ստորագրված համաձայնության դրույթները: Քննարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար անհրաժեշտ լիցենզավորմանը մասնակցելու նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիստն անդրադարձել է նաև առաջիկայում Գյումրիի և Վանաձորի քաղաքապետի, ինչպես նաև մի շարք այլ համայնքներում
«Հանուն կայուն խաղաղության եւ Արցախի կարգավիճակի՝ պետք է պատրաստ լինենք հողեր զիջելու»
Պարույր Հայրիկյանը գաղտնազերծում է Սերժ Սարգսյանի հետ զրույցից մի հատված Պարույր Հայրիկյան. ՌԴ-ն պետք է դուրս շպրտվի Մինսկի խմբից ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններից տեղեկատվություն ստանալը, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով` նախ հինգ, ապա երկու շրջանների վերադարձի մասին, զարմանալի չի համարում, քանի որ հայտնի է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք.
«Ես Բագրատյանի աշխատողը չեմ եղել, ինքը սաղ խառնել է»
Հրանտ Բագրատյանն ու Սուքիաս Ավետիսյանը անցյալի հաշիվներն են պարզում Գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում նախկին իշխանություններին մեղադրեց. «Աշխատատեղերի խնդիրները հենց իրենց ժամանակվանից են եկել, երբ գործարանները սեփականաշնորհեցին, առաջին անգամ Համաշխարհային բանկից միլիոններով վարկը վերցրեցին եւ որեւէ պատասխանատվություն չդրեցին սեփականատիրոջ առաջ: Էսօր ո՞ւր են էդ գործարանները, ո՞ւր է ձեր ասած Անալիտիկ սարքերի գործարանի՝ ՀԲ-ի
Անկախ հանձնաժողովը անխնա մերժում է դատապարտյալներին, իսկ դատարաններ էլ չեն ներկայանում
Դատապարտյալի հարցի քննության ընթացակարգը վերջինիս համար բոլոր տեսանկյուններից եղել է անորոշ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, դատապարտյալ Լեւոն Մխիթարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Խալաթյանի նախագահությամբ քննել է դատապարտյալի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով անկախ
Սարգիս Հացպանյանի եւ լրատվամիջոցների դեմ գործով չգիտենք՝ ում հետ ենք «դատվում»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին հունիսի 22-ի նախնական դատական նիստի ժամանակ տողերիս հեղինակը հանձնեց Սարգիս Հացպանյանի, «Նյութ.Ամ» լրատվական ընկերության, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնի՝ հրապարակային ներողություն խնդրելու, հերքում տալու եւ ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին գործով լրատվամիջոցի անունից որպես ներկայացուցիչ հանդես գալու մասին տնօրենի լիազորագիրը: «Առավոտը» ներգրավված է այս
Պահանջում են անհապաղ ազատել Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից
2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։ Շահենը գնացել էր Գյումրի մասնակցելու Հռոմի Պապին դիմավորելու և հնարավորության դեպքում նրան հանձնելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների մասին Հայտարարության տեքստը՝ նպատակ ունենալով նրա ուշադրությունը գրավել ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների խնդրին։ Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանները, գերազանցելով իրենց
Երկնային կյանքս վտանգված է
Ճիշտն ասած ես շատ անհավատ մարդ եմ` կրոնական տեսանկյունից, չնայած նրան, որ ինձ քրիստոնյա եմ համարում: Այսինքն, ես ավելի քրիստոնյա եմ, քան իրեն իսկական քրիստոնյա համարող շատ-շատերը: Այսինքն, ես ավելի շատ եմ կյանքում իրականացնում աստվածաշնչյան տասն պատվիրանները, առանց դրանք կարդալու և իմանալու, քան նրանք, ովքեր ամբողջ կյանքում կարդում են, ուսումնասիրում քրիսոնեական կրոնական ուսմունքը: Այդպես էի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 26-ին‵ հարավ-արևելյան շրջաններում, 28-30-ին հյուսիսային շրջաններում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Հունիսի 26-30-ին սպասվում
Դպրոցի տնօրենը կվերականգնի ուսուցչուհու դասղեկությունը
Նա հավաստիացնում է, որ իրենց միջեւ հակամարտություն չկա «Առավոտի» հունիսի 14-ի համարում տպագրված «Տնօրենի չսիրած ուսուցչուհու դասասենյակի հոսանքն անջատել են» հրապարակման մեջ անդրադարձել էինք Մասիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Աղունիկ Խաչատրյանի ու նույն դպրոցի տնօրեն Նարինե Բարսեղյանի հակամարտությանը: Ուսուցչուհին պնդում էր, որ տնօրենի հետ լարված հարաբերությունների պատճառով կրճատվել են իր դասաժամերը, զրկվել
«Երևանյան բարդ». հեղինակ-կատարողների երեկո՝ Կարապի լճի հարակից տարածքում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Կարապի լճի բեմահարթակից հնչել են միայն հեղինակային երգեր: «Երևանյան բարդ» խորագրով համերգային երեկոն բացել են երիտասարդ կիթառահարները, ապա շարունակել հեղինակ-կատարողներ Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը և այլք: Բացօթյա համերգին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը, ողջունելով նախաձեռնությունը, նշել են որ սա «Երևանյան ամառն» իրենց ամենասպասված միջոցառումներից է և
«Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ». Հռոմի պապի գրառումը
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հանրապետության Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց
Տիգրան Մնացականյանը մաքուր հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի նկատմամբ
Բուխարեստում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 74 կգ քաշային Տիգրան Մնացականյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 1/8 եզրափակչում մոլդովացի Պետրու Բուզուլանի արգելքը հաղթահարելուց հետո հայ ըմբիշն այնուհետեւ 5 րոպե 47 վայրկյանում մաքուր հաղթանակ (տուշե) տոնեց Բուլղարիայի ներկայացուցիչ Միխայիլ Իլիեւ Գեորգիեւի նկատմամբ ու մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ Տիգրանի մրցակիցը ռուսաստանցի Զաուր Սիդակովն է: Այս փուլում Հայկ
Ադրբեջանցի վետերանները դիմել են Հռոմի պապին. Trend.az
Սրտի կսկիծով մենք ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել, թե ինչպես է Հայաստանը փորձում մաքրել Հիտլերի և Հիտլերի մերձավորներին՝ Հայկական լեգիոնի հրամանատարներ Դրաստամատ Կանայանին և Գարեգին Տեր-Հարությունյանին, որոնք հայտնի են որպես գեներալ Դրո և ՆԺդեհ:
Կոմիտասը երբեք չի անտեսվել
Կոմիտասի մասին խոսելիս մեր օրերում հաճախ կարծիք են հայտնում, թե այս մեծությունը խորհրդային տարիներին հավուր պատշաճի չի ներկայացվել: Մինչդեռ «Առավոտի» հետ զրուցած մասնագետները անգրագիտություն են որակում նման տեսակետը՝ փաստելով, որ 1924թ-ից Կոմիտասի անվան լարային քառյակը աշխարհով մեկ տարածում էր Վարդապետի ասլամազյանական մշակումները, իսկ 1937թ.-ից՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, անվանի երգիչներ Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանն ու
Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող Թուրքիայի քաղաքացին. Грузия Online
Վրաստանը լքելու պահին ձերբակալվել է Ինտերպոլով հետախուզվող Թուրքիայի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է վրացական Грузия Online լրատվականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 1987թ. ծնված Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Ս.-ն ձերբակալվել է Թբիլիսիի Ինտերպոլի ծառայության աշխատակիցների և այդ երկրի ուժային կառույցների համապատասխան մարմինների իրականացրած համատեղ գործողությունների ընթացքում, երբ Ահմեդ Ս.-ն փորձել է Թուրքիա վերադառնալ՝ Թբիլիսի-Ստամբուլ չվերթի միջոցով։ Վրաստանի ներքին գործերի


















































