Օրվա լրահոսը
ԵԽԽՎ-ում շրջանառվում է ընդդեմ Թուրքիայի զեկույց
Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում շրջանառության մեջ է դրված ընդդեմ Թուրքիայի զեկույց: Այն վերնագրված է «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում»: Զեկույցում ներկայացվում է, որ Թուրքիան բախվում է Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքներին, մասնավորապես, փախստականների խնդիր, քրդական հարց: Հիշատակելով 2015-ին թուրք-քրդական բախումները, մասնավորապես Թուրքիայի հարավ արևելքում տեղի ունեցած ռազմական բախումները` ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում Թուրքիայում
Գյումրու մանկավարժական ինստիտուտը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտին (ԳՊՄԻ) շնորհվեց հավատարմագրում 4 տարի ժամկետով: Այսօր նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը: Հարցի քննարկման ընթացքում ԳՊՄԻ-ում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Վարդան Սարգսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները և բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և
Պարզվել է ՊԵԿ-ի նշած «ադրբեջանական» գորգերի ինքնությունը
Մեկը Հարավ-արեւելյան Կովկասում 1950-60 թթ գործված գորգ է, մյուսը՝ 1898 թ. Արցախում:
«Բորուսիայի» երկրպագուները հիասթափվել են Հենրիխ Մխիթարյանից
«Մեղուների» երկրպագուները, որ այնքան շատ էին սիրում մրցաշրջանը փայլուն անցկացրած կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, վերջինի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշման պատճառով հիասթափվել են նրանից: Գերմանացի ֆուտբոլասերները սոցցանցերում սկսել են Մխիթարյանին անշնորհակալ կոչել: «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին ձեռք բերելու համար «Բորուսիային» առաջարկել է 25 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստին՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ: Սակայն մյունխենյան ակումբը մերժել է այդ
«Դիմակով մի տղամարդ ավտոմատով կանգնած էր մեքենայի մոտ ու հայհոյում էր». «Երրորդմասցի Լյովիկի» սպանության գործով վկայի ցուցմունք
Կրակոցները վկան շփոթել էր հրավառության հետ
ՌԴ խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարները հանդիպեցին հայ գործարարների հետ. Օրակարգում արտահանման ոլորտի մրցակցային խնդիրներն են
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 21-ին, տեղի ունեցավ ընդլայնված հանդիպում ռուսական խոշորագույն առևտրային ցանցերի ղեկավարների և հայ արտահանող գործարարների մասնակցությամբ: ՏՄՊՊՀ-ի կողմից կազմակերպած հանդիպման նպատակը արտահանման ոլորտում առկա մրցակցային խնդիրների քննարկումն ու առկա խոչընդոտների վերացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումն է: Միջոցառմանը մասնակցում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե
Լեւոն Բարսեղյան. «Զամբոյի» հերոսները կճանաչեն իրենց»
«Զամբոյում» զետեղված որոշ պատմվածքներ ծանոթ են ֆեյսբուքից
«Ալիեւն իր կյանքը կարող է կորցնել, թե պարտվի Ղարաբաղի հարցում». Ռուբեն Սաֆրաստյան
Ըստ արեւելագետի` դա տեղի կունենա Ադրբեջանի ռազմական եւ դիվանագիտական պարտության դեպքում
ԱԱԾ աշխատակիցը պնդում է, որ քննիչն իր փոխարեն է գրել ցուցմունքը
«Այ քեզ բան, դու էլ մեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցն ես». Դատավորը զարմացել է
«Նոր Հայաստան». Ժիրայր Սէֆիլյանի ազատումը դառնում է պայքարի հիմնական ուղղություններից մեկը
Երեկ` 2016 թ. հունիսի 20-ին, Սերժ Սարգսյանի պատվերով «կարված» հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Այս անգամ ևս Սերժ Սարգսյանն ստիպված ընտրել է քաղաքական ֆարսի տարբերակը` իր գլխավոր հակառակորդին վերագրելով զինված հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանք: Պալատական մանր խարդավանքների վարպետ, սակայն մեծ քաղաքականության մեջ հայտնի ձախողակ Սերժ Սարգսյանի այս հաշվարկը նրա դեմ է աշխատում, քանի
Որակազրկումն ու ժամանակավորապես հեռացումը տարբեր բաներ են
Հռիփսիմե Խուրշուդյանն առայժմ չի որակազրկվել, այլ ժամանակավոր հեռացվել է եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին հաստատ չի մասնակցելու՝ հեռացվել է:
«Երբ Թուրքիան «կխաղա» Հվ. Կովկասում, ակտիվ կօգտագործի Ղարաբաղի հարցը». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)
«Հիմա Թուրքիային առավելապես Սիրիան է հետաքրքրում»,-ասում է արեւելագետը
«ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ղարաբաղի ճակատագրին արժանացան». Ստեփան Գրիգորյան
Մեզ միշտ ասում են, որ ԼՂՀ խնդրի լուծման վերջին պահին Ղարաբաղը ինչ-որ ձեւով կմիանա: Հիմա էլ ՌԴ ներկայացուցիչների հայտարարություններում է ասվում, որ մենք վերջում կկանչենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահներին, որ մոտենան էդ սեղանին: ՌԴ-ն ուզում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել:
«Ոտքի Հայաստան». Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է
Ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքով՝ Սերժ Սարգսյանը ֆարսի է վերածում մեր հանրության քաղաքական կյանքը, անընդմեջ ահաբեկելով քաղաքացիներին՝ հորինված զինված հեղաշրջումներով: Ժիրայր Սեֆիլյանին երկրում զինված հեղաշրջում ծրագրելու եւ իրականացնելու փորձով ներկայացված մեղադրանքը շինծու է: «Սպիտակ թելերով կարված» այդ գործի քննության միակ արդյունքն է լինելու Հայաստանում քրեական ռեժիմի նենգության բացահայտումը: Քառօրյա պատերազմի ստվերային կողմի վարագույրը բարձրացնելով՝ Ժիրայր
Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, նախանշվել են առաջիկա անելիքները: Սերխիո Նահապետյանը ներկայացրել է Ռամկավար ազատական կուսակցության առաջիկա ծրագրերը և նպատակները, նշելով, որ կուսակցությունն իր գործունեությունն ուղղում է հայապահպանության, Սփյուռքի
«Մենք մի օր պիտի հրաժարվենք չէ՞ մեր տղեքից». Շիրակցի պաշտոնյան՝ համայնքների խոշորացման մասին
Շիրակի մարզում համայնքների խոշորացման ծրագիրը կսկսվի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններից: Այստեղի 25 ու 19 համայնքներ կխոշորացվեն. ամեն մի տարածաշրջան կունենա երկու համայնք. Ամասիան՝ Ամասիայի ու Բերդաշենի համայնքներ, Աշոցքը՝ Աշոցքի ու Սարապատի: Իսկ համայնքի ղեկավարները որպես այդպիսին կդադարեցնեն իրենց լիազորությունները: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը: «Որպես գյուղապետ կարող
Երվանդ Բոզոյան. Հասարակությունը երկար ժամանակ չի իմանա՝ Պուտինը, Սարգսյանը, Ալիեւը ինչ են քննարկել
Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ պետք է համախմբվել փոփոխությունների շուրջ
Համայնքների խոշորացման վերաբերյալ քննարկում սահմանամերձ Ոսկեպարում
Նախարար Լոքյանը ժամանել էր Ոսկեպար
«Մադրիդյան սկզբունքները կարող են դառնալ հանգրվանային լուծում». Կիրո Մանոյան (Տեսանյութ)
«Մինսկի խմբի համանախագահողների կողմից ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի վրա ճնշումները կմեծանան»,-ասում է Մանոյանը
Բուժաշխատողներն իրենց մեկ միլիոնանոց մրցանակները տվեցին զինվորական հոսպիտալին
Դեռ չենք հաղթահարել պտղի զարգացման արատները, դեռահասների առողջության հետ կապված խնդիրները
ՌԴ-ն խաղաղ կյանքի կբերի Լեռնային Ղարաբաղին. utro.ru
Ռուսական utro.ru կայքը անդրադարձ է կատարել 2016թ. հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։ Հոդվածագրի պնդմամբ՝ կողմերը մեծ դժվարությամբ համաձայնության են եկել խաղաղ բանակցությունները շարունակելու շուրջ, ինչը, ստեղծված իրավիճակում, կարելի է դրական արդյունք համարել և փաստել, որ Ռուսաստանը խաղաղություն է բերում Լեռնային Ղարաբաղին։
«Ժառանգություն». սա քաղաքական հալածանք է
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործչի նկատմամբ իրականացվող հերթական քաղաքական հետապնդումները:
Պետերբուրգյան հանդիպումը ցույց տվեց կողմերի արմատական տարբերությունները. «Կոմերսանտ»
Ռուսական «Կոմերսանտը» ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ, հունիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպմանը։ Հոդվածագրի խոսքերով՝ պետերբուրգյան հանդիպումը լավագույնս ցույց տվեց հակամարտող կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները. եթե Երևանը ձգտում է վերացնել հակամարտության գոտու լարվածությունը, ապա Ադրբեջանի
Թուրքիան փախստականներին դարձրել է շանտաժի առարկա. Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Երեկ աշխարհը նշում էր Փախստականների միջազգային օրը, մի օր, երբ մենք պետք է մի պահ կանգ առնենք և մտածենք, օր, երբ պետք է գործենք և հոգ տանենք: Միգրանտների և փախստականների խնդիրը վերաբերում է ողջ Եվրոպային, և մեր բոլորի համար թիվ մեկ և ամենադժվար խնդիրը միգրանտներին «ոչ տանը լինելու» զգացողությունից ազատելն է: Նախ և առաջ մենք
Էդուարդ Շարմազանով. Դեռ շատ շուտ է 2017 թվականի ընտրություններին դիրքավորվելու համար (Տեսանյութ)
«Հայաստանում քաղաքական մշակույթը աստիճանաբար զարգանում է»
«Տարածքներ հանձնելու միտում չեմ տեսնում». Հրանտ Մելիք-Շահնազարյանը`Սեֆիլյանի ձերբակալության մասին
«Սեֆիլյանի ձերբակալությունը փորձելու են ներկայացնել որպես քաղաքական գործընթաց»,-նկատում է քաղաքագետը
Նազարբաևը կայցելի Ադրբեջան. Sputnik
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Սպասվում է, որ Նազարբաևի այցն Ադրբեջան տեղի կունենա ընթացիկ տարվա աշնան կեսերին։ Ներկայումս երկու երկրների դիվանագիտական պատասխանատուները աշխատանքներ են տանում այցի հստակ ժամկետների և քննարկվող հարցերի շրջանակները հստակեցնելու ուղղությամբ։
Շարմազանովը՝ Սեֆիլյանի մասին. «Քաղաքական հալածանքների ժամանակները անցյալում են» (Տեսանյութ)
«Խնդիրը իրավական տիրույթում է, եւ իրավապահ մարմինների մենաշնորհն է բացառությամբ զբաղվել այս հարցով»
Անջելինա Ջոլի. Բոլորը հավասար են. abcnews.com (Տեսանյութեր)
Աշխարհահռչակ դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլի Փիթը հրավիրվել է ԱՄՆ Պետքարտուղարություն։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան abcnews.com-ը։ Ջոլին հանդիպում է ունեցել Պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որից հետո նրանք երկուսն էլ մասնակցել են փախստականների օրվան նվիրված ընդունելությանը Վիրջինիա նահանգում։ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Քերին գովասանքի խոսքեր է հայտնել աշխարհահռչակ դերասանուհու
Կոչ ժողովրդին ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի ձերբակալությունը և ռեժիմի կողմից նրա դեմ սանձազերծած զրպարտանքների արշավանքը: Ակնհայտ է, որ ձերբակալության պատճառը Ժիրայր Սեֆիլյանի վերջին ժամանակաշրջանում ծավալած ընդդիմադիր քաղաքական գործունեությունն է, մասնավորապես ապրիլյան պատերազմի բացթողումների բացահայտումը, պատերազմի իրական կորուստների բարձրաձայնումը, կորցված տարածքների վերականգնման համար նրա կողմից նախաձեռնված կամավորների հավաքագրումը, ինչպես նաև ազգային դիմադրության կոմիտե


















































