Օրվա լրահոսը

Գյումրիում ծննդաբերությունից մահացած կնոջ գործը նորից կքննվի. Վերաքննիչը մերժել է դատախազության բողոքը

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նախորդ տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործը նորից կուղարկվի քննչական: Այս մասին Aravot.am-ին հայտնեց նրա ամուսնու՝ Սամվել Հովհաննիսյանի շահերը պաշտպանող Աննա Դավթյանը: Բանն այն է, որ կնոջ մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճվել էր, բուժաշխատողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել: Մինչդեռ մահացածի ամուսինը՝ Սամվել

Պատմականորեն դատապարտված «ռուսական» համակարգը եւ մենք

Մենք նույնիսկ երկար մտածելու ժամանակ չունենք Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջանք ու եռանդ չի խնայում՝ փորձելով համոզել Արեւմուտքին վերականգնել հարաբերություններն իր երկրի հետ: Միեւնույն ժամանակ, նա պատրաստ չէ եւ չի կարող պատրաստ լինել որեւէ քայլի, որն ուղղված կլինի իր երկրում որեւէ էական համակարգային փոփոխության: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր չէ խոսել

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը՝ Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ: Սիրիահայ համայնքի հոգևոր առաջնորդը Սփյուռքի նախարարին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի օրհնությունն ու բարեմաղթանքները և նշեց, որ իր համար յուրքանչյուր այցելությունը Հայրենիքի վերելքի ու հաջողության

Իվան Վոլինկին․ ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին. «Ազատություն»

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը համարում է, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մեծ դիվիդենտներ է բերել Հայաստանին՝ չնայած այդ միության հասցեին այսօր հնչող սուր քննադատությանը: «Այդ ամբողջ քննադատությունը Եվրասիական տնտեսական միության հասցեին միանգամայն անհիմն է», – երեքշաբթի օրը «Ազատության» հետ զրույցում հայտարարեց դեսպանը՝ հիմնավորելով․ – «Արդյունքներն են․ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին ամիսներին աճել է

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

Հունիսի 15-ին համատեղության կարգով Չիլիում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահ Միշել Բաշլեին: Շնորհավորելով դեսպանին և հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում` Չիլիի նախագահն համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-չիլիական համագործակցության հետագա զարգացման գործում: Նախագահ Բաշլեին անդրադարձավ 2014 թվականի հուլիսին ՀՀ նախագահի Չիլիի Հանրապետություն կատարած պաշտոնական

Գիրք՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին

Այսօր «Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցին նվիրված Վարդան Դևրիկյանի «ARMENIAN PILGRIMS IN ROME» («Հայ ուխտավորները Հռոմում») անգլերեն գրքի շնորհանդեսը: Այն հրատարակվել է «Գիտական կամուրջներ» հ/կ-ն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը օտար ընթերցողներին և լրատվամիջոցներին կներկայացնի հայության Հռոմի սրբավայրերի և

«Նախագահը գնում է հող հանձնելու»-ից մինչև «նախագահը գնացել է, հարցեր է լուծում»

Տիգրան Քոչարյանը՝ նախագահների եռակողմ հանդիպման և լրատվամիջոցների մեկնաբանությունների մասին

Եթե Ռադիկ Մարտիրոսյանը նորից առաջադրվի, ես կքվեարկեմ նրա օգտին». Վարդան Դևրիկյան

«Ռադիկ Մարտիրոսյանը շատ հստակ տվել է բնորոշումը,նա ասել է, որ աղքատ, թույլ երկիր է և այդ բնույթի երկրները չեն կարող զենք արտադրել»,- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի՝ «Հայաստանը քոսոտ երկիր է» արտահայտության վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը: Նրա խոսքով՝ մեզ մոտ հիվանդագին

«Եթե Աթեշյանը մտնի Մայր տաճար, ապա այն պետք է վերաօծվի». Վարդան Դևրիկյան

«Այսօր մեր պատմական հայրենիքի վրա քրդերը մյուսները իրենց իրավունքներն են պաշտպանում, կռիվ են տալիս  բոլորը պարտք ու պահանջ ունեն, իսկ Աթեշյանն ամենավերջին պնակալեզի նման թուրքական իշխանությունների կոշիկներն է լիզում հանուն իր բիզնեսի»,- Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած ափսոսանքի մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մ.

Արման Լազգիյանի հայրն ու Անահիտ Բախշյանը հանդիպել են Ռիտա Սարգսյանի հետ

Առաջին տիկինը խոստացել է օգնել Գերմանիայում բուժվող Արման Լազգիյանին

Վերոնայում Հրայր Թերզյանի անունով փողոց է անվանակոչվել

Հունիսի 16-ին Վերոնայում կայացավ քաղաքների փողոցներից մեկի՝ իտալահայ հայտնի նյարդաբան, Վերոնայի համալսարանի առաջին ռեկտոր Հրայր Թերզյանի անունով անվանակոչման արարողությունը: Արարողությանը ներկա էին Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Տոզին, Վերոնայի համալսարանի ռեկտոր Նիկոլա Սարտորը, Վերոնայի շրջանի փոխնախագահ Անդրեա Սարդելլին, Իտալիայի հայերի միության նախագահ Մինաս Լուրյանը, հայտնի գրող և Հրայր Թերզյանի կենսագրության գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը, բազմաթիվ ուսանողներ ու

Հարուցվել է քրեական գործ՝ մոր և որդու սպանության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն արձագանքում, վերջիններիս տնակից տհաճ հոտ է գալիս: Դեպքի

Վիեննան վերահաստատվել է առանց բաղադրիչների ուղղակի նշման

Պետերբուրգյան հանդիպումը, քաղաքական տրամաբանության հետեւողականությունը պահելու համար, պետք է Վիեննայի շարունակությունը համարվեր: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ համարվում է: Պուտին-Սարգսյան-Ալիեւ համատեղ հայտարարությունում փաստորեն ասվում է, որ նախագահները վերահաստատել  են մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վեհաժողովի պայմանավորվածությունները ուղղված տագնապի գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Ճիշտ է, այստեղ հատուկ չի

Սաքունցի ու Զալյանների բողոքով դատարանը որոշում կհրապարակի

Դատական ոչ մի նիստի մեղադրողը կամ քննիչն այդպես էլ չներկայացան

Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Գեւորգյանին

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանին: Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գեւորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի

Հովհաննես Քոչարյան. Վիլեն Գայֆեջյանը իր գործողություններով նսեմացրել է ոստիկանության բարի համբավը

Կարեն Քալանթարյանը դատարանից պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել եւ վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝  Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել

Ֆրանսիայի դեսպանը հերքում է, որ ՌԴ-ն ԼՂՀ հարցում դոմինանտ է դառնում, իրենք էլ «կողքից նայողի» դերում են հայտնվում

Թե ինչու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը խոսք չի եղել հետաքննող մեխանիզմների մասին՝ դեսպանի տվյալներով՝ «Այդ աշխատանքները շարունակվում են Վիեննայում: Եթե այդ մասին չի նշվել երեկվա հայտարարության տեքստում, դա դեռ չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կատարվում»:

Ոստիկանության զորքեր. 24 տարվա արժանապատիվ ծառայություն հանուն օրենքի և ժողովրդի

Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների

«Կոլաժը տարածք է, որտեղ ես չեմ կասկածում, հանգիստ եմ, խաղաղ ու շատ եմ վստահում ինձ». Անի Հովակ

Անի Հովակի անհատական ցուցահանդեսը՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում

Սելավները քանդել են Իջեւանի ճանապարհները (Ֆոտոշարք)

Ճանապարհների վերականգնումը 5 օր շարունակվում է

Շաքիի ջրվեժը կաշխատի, թե՝ ոչ, կախված է ՀԷԿ-ի սեփականատիրոջից (Տեսանյութ)

87 ՀԷԿ-երում ուսումնասիրություն է կատարվել. Գետերի մեծ մասը խողովակների մեջ են

Կառավարությունում քննարկվել են 2017-2019 թթ. ՀՀ պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման հարցերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր սկսվել են 2017-2019 թթ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվելիք միջնաժամկետ ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են ըստ ոլորտների ներկայացված ծրագրերը և առաջնահերթությունները: Վարչապետը, դիմելով հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, նշել է, որ կառավարությունը պետք է վերանայումներ կատարի միջնաժամկետ ծրագրային ծախսերում և հանձնարարել է կրճատել այն ծախսերը, որոնք էական ազդեցություն

Ապրիլյան պատերազմի մի էջ, որ չգրվել չէր կարող

https://www.aravot.am/2016/05/04/687897/

Հանրային խորհրդում քննարկվել են Հարկային օրենսգրքի հնարավոր բացասական հետևանքները

Հանրային խորհրդում այսօր` հունիսի 21-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հարկային օրենսգրքի վերաբերյալ: Մինչ այդ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել էին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Սամվել Ճզմաչյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Հովիկ Մուսայելյանը, Արմեն Բալդրյանը և Հովհաննես Թադևոսյանը: Քննարկման մասնակիցները բարձրացրել են Հարկային օրենսգրքի մի շարք դրույթների հետ կապված մտահոգություններ, քննարկել

Հայ հանրապետականները հանդիպել են չինացի կոմունիստների հետ

Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Մկրտչյանը, Տաճատ Վարդապետյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Հայաստան ժամանած Չինաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության կապերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ ակտիվացել

Ժիրայր Սեֆիլյանը ցուցմունք չի տալիս. նա առերեսվել է. «Ա1+»

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ: «Եղել է գեղեցիկ բեմադրություն: Այն ինչ- որ տվյալ անձը առերեսման համար ասաց, բառացի անհեթեթություն է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Ելնելով նախաքննական գաղտնիքից՝  պարոն Զաքարյանը մանրամասներ չներկայացրեց. «Մի բան ակնհայտ երեւում էր, որ նա կոնկրետ

«Արամ Սրբազանը ո՞ր Աւետարանը ծախած է». Պոլսի պատրիարքարանի պարզաբանումները

Ըստ Պատրիարքարանի` Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մասին արված հայտարարությունները զրպարտություն են

Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 շենքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն բնակարանների ջեռուցման համար

Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում, ազդարարվել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 բազմաբնակարան շենքում իրականացված մուտքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված արարողությանը մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930