Օրվա լրահոսը
Թուրք դիվանագետները հրավիրվել են Գերմանիայի ԱԳՆ. «Հյուրիյեթ»
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երկրի արտաքին գերատեսչություն է հրավիրել թուրք դիվանագետներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրիյեթ» լրատվականը։ Թուրք դիվանագետներին Գերմանիաի արտաքին գործերի նախարարություն հրավիրելը պայմանավորված է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի շուրջ վերջին շրջանում ստեղծված աղմուկով և բանաձի ընդունման կապակցությամբ Թուրքիայից հնչող դժգոհություններով։ Վերը նշված աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացիները
Հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. 1 շաբաթ առաջ էլ նույն լոգարանում տղամարդու դի էր հայտնաբերվել. shamshyan.com
Այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի բնակչուհի, 43-ամյա Ռաիսա
ԼՂՀ փոխոստիկանապետը Արցախի ծեծի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանապետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը, անդրադառնալով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի գործին, վստահեցրեց, որ գործը չի կոծկվի. «Տարվելու են օրենքի համապատասխան միջոցառումներ, օրենքով նախատեսված հանցագործները պատժվելու են»։ Երեկ Հայկ Խանումյանը նշել է, որ 7 հոգուն ճանաչում է արտաքինով ու դեռ չի շտապում անուններ հրապարակել, քանի որ
Գերմանիայի ՊՆ նախարար. Մեր նպատակն Օսմանյան Թուրքիայի դաշնակից Գերմանիայի դերի բացահայտումն էր. «Հաբերլեր»
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում լրագրողներին հանդիպած այդ երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենը խոսել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման և թուրք-գերմանական հարաբերությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Նախարարին հիշեցրել են Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, թե ընդունված բանաձևը լրջորեն ազդելու է թուրք-գերմանական
Վրաստանի ֆուտբոլի հավաքականն արտագնա խաղում հաղթել է իսպանացիներին. Goal.com (Տեսանյութ)
2016թ. հունիսի 10-ին Ֆրանսիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլին նախապատրաստվող Իսպանիայի ազգային հավաքականը Խետաֆեում վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում է Goal.com կայքը։ Ամբողջ խաղի ընթացքում դաշտի տերերը տարածքային լուրջ առավելություն են ունեցել, որը, սակայն, չեն կարողացել գոլի վերածել։ Ավելին, հանդիպման առաջին խաղակեսի 40-րդ րոպեին վրացի կիսապաշտպան Տորնիկե
Սերգեյ Սմբատյանը կղեկավարի ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը
Հունիսի 12-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Մոսկվայի կառավարության աջակցությամբ տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ԱՊՀ 25-ամյակին և Ռուսաստանի օրվան։ Նվագախումբը ելույթ կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ով հրավիրված է որպես հատուկ հյուր։ Համերգը կկայանա Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։ Տոնական երեկոյի ծրագրում կհնչեն ռուս և ԱՊՀ
Տ.Մանսուրյանը՝ երիտասարդներին. «Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»
Հունիսի 7-ին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող մշակութային բուհերի ուսանողների հերթական հանդիպումն էր արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ. այս անգամ երիտասարդների հյուրն էր սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Միջոցառումը կազմակերպել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովը։ Մաեստրո Մանսուրյանը երիտասարդների հետ խոսեց երաժշտության, հասարակական տարբեր երևույթների մասին, պատմեց հուշեր մեր մեծերի, իր կյանքի վերաբերյալ, պատասխանեց ներկաների հարցերին։ «Մեծ հաճույքով
Լեհաստանի ԱԳ նախարար. Ռուսաստանն Եվրոպայի ամենամեծ գլխացավանքն է. Lenta.ru
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովսկին խոսել է իր երկրին, Եվրոպային և ՆԱՏՕ-ին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru պարբերականը։ Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արտահայտվել է նաև Ռուսաստանի Դաշնության և Եվրոպայի հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանն Եվրոպայի ամենամեծ գլխացավանքն է. «Եվրամիությունը կորոշի, թե հետագայում ինչպես զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, քանզի
Դավիթ Մելքոնյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ն Ա Խ Ա Գ
Հստակության կարիք կա
Մենք այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Վաղ թե ուշ մարտական գործողությունները վերսկսվելու են: Մենք հակառակորդին չենք թողնի Արցախ, բայց զոհեր, ցավոք սրտի, կունենանք` անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կամ Արցախի պաշտպանության նախարարը: Եթե ես կարծում եմ, որ կարող եմ օգուտ բերել իմ երկրի պաշտպանությանը, ես կգնամ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ (անկախ
Բաց դիմում-նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին՝ Փառանձեմ Մեյթիխանյանից
Մեծարգո՛ Նախագահ: Ձեզ է գրում հունիսի 4-ին Երևան – Նուբարաշեն ճանապարհին վեց թափթփուկների կողմից դաժանաբար սպանված Եղիշե Մանուկի Խաչատրյանի կինը՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը: Ես, պարո՛ն Նախագահ, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, առավել ևս չեմ մտածել, որ Ձեզ կհղեմ նման բովանդակությամբ դիմում-նամակ: Ես գիտության մարդ եմ, և իմ գիտական վաստակի համար
ԱՍԵԿՈՍԵ
Պուտին կոչվածը պիտի հասկանա, որ ինչքան Ադրբեջանն ուժեղանա, այնքան ավելի կհեռանա Ռուսաստանից: ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ
Օբաման շնորհավորել է Քլինթոնին՝ «Դեմոկրատական» կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու համար. vox.com
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման զանգահարել է այդ երկրի «Դեմոկրատական» կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարող Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսին և ԱՄՆ արտաքին գերատեսչության նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հաղորդում է vox.com-ը։ Օբաման շնորհավորել է Սանդերսին և Քլինթոնին՝ հրաշալի նախընտրական պայքար ծավալելու համար։ ԱՄՆ նախագահն առանձնահատուկ շնորհավորել է Քլինթոնին՝ «Դեմոկրատական» կուսակցությունից երկրի
Բեռլինաբնակ հայերը բողոքի ակցիայով ներկայացան Ալիևի ժամանմանը
Երկօրյա աշխատանքային այցով Գերմանիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 7-ի առավոտյան հյուրընկալվեց Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունում` Գերմանիա-Ադրբեջան տնտեսական ֆորումին մասնակցելու համար: Այստեղ հավաքվել էին մի խումբ բեռլինաբնակ հայեր, այդ թվում՝ ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը` ցույց տալու իրենց բողոքն ու պահանջները անձամբ հասցեատիրոջը: «Առանց խաղաղության ոչ մի տնտեսություն», «Stop, Aliev!», «Խաղաղություն Ղարաբաղին, վերջ
ԼՂՀ ՊՆ. գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Արձակվել են հակակարկտային կրակոցներ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետը տեղեկացնում է. Հունիսի 7-ի ժամը 08.57-ից մինչև 17.59-ն ընդամենը թվով 162 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 17 ամպ, կատարվել է 27613 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարություն չի գրանցվել: *** Հունիսի 7-ի ժամը 17.43-ից մինչև 17.59-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 18 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան և Արարատ
Գերմանիան, ընդունելով իր մեղսակցությունը ցեղասպանությանը, այժմ պետք է հատուցում վճարի հայ ժողովրդին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Չնայած «սուլթան» Էրդողանի վիրավորանքներին և սպառնալիքներին՝ Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ համարձակորեն առաջ գնաց և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան անմիջապես հետ կանչեց իր դեսպանին Բեռլինից: Բունդեսթագի պատմական բանաձևը, որն ընդունվեց գրեթե միաձայնորեն (ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ), կրում է հետևյալ խորագիրը. «Ի հիշատակ
Թուրք քաղաքապետը «սարսափելի հակահարված» է տվել Գերմանիային
Թուրքիայի իշխող կուսակցության անդամ, Դյուզիչիի քաղաքապետ Օքքեշ Նամլին, ի նշան Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման դեմ բողոքի, թե Գերմանիայից, թե «Մերսեդես» ֆիրմայից վրեժ լուծելու յուրօրինակ ձեւ է գտել: Նա սեւ կտորով ծածկել է «Մերսեդես» բրենդի խորհրդանշանը եւ լուսանկարը հետեւյալ մակագրությամբ տեղադրել Twitter-ի իր էջում. «Վճռականորեն դատապարտում եմ եւ բողոքում Գերմանիայի ընդունած կեղտոտ որոշման դեմ»,
Վիզային կենտրոնների բացումից հետո վիզաների ստացման գործընթացը չի բարելավվում. ԳՏՀՎԿ
Ինչպես հայտնի է, 2014 թվականի հունվարին ՀՀ և ԵՄ միջև Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ընձեռնվեց դյուրացված կարգով ստանալ Շենգեն վիզա: Ավելին, 13 խումբ քաղաքացիներ իրավունք ստացան ստանալ անվճար վիզա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը (ԳՏՀՎԿ) վերջին երեք տարիներին իրականացնում է Հայաստանի քաղաքացիների կողմից Շենգեն վիզաների
Բեթթիի նոր տեսահոլովակը
«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) հունիսի 7-ին Armenia Marriott հյուրանոցում երկրպագուներին ներկայացավ «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակով: Պատանիների խնդիրները բարձրաձայնելու կոչով հանդես եկող 13-ամյա Բեթթին իր մշակած «New Generation» նախագծում ներառել է նաև «New Generation», «Betty World» և «Victory dance» երգերը, որոնց միջոցով նպատակ ունի մեծացնելու
Թուրքիայում ցեղասպանության հարցում մեծամասնության տրամադրություններն ավելի ծայրաստիճան են, քան` Էրդողանինը. Ալեքսանդր Ստեփանյան
Ըստ Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանի` «Էրդողանը պարտավոր է դա հաշվի առնել»:
Փաստաբանների պալատը քննեց դատավոր Նելլի Բաղդասարյանի ներկայացրած դիմումն՝ ընդդեմ Տիգրան Եգորյանի
Տիգրան Եգորյանին ժամանակ տրվեց ծանոթանալ գործի նյութերին
Ադրբեջանի քաղաքացին անցել է Հայաստանի տարածք. «Ազատություն» ռ/կ
«Ազատություն» ռ/կ. Ադրբեջանի քաղաքացի, 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձար-քըզըն հունիսի 7-ին անցել է ադրբեջանականկողմից անցել է Հայաստանի սահմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըլը գյուղից է: «Այսօր նա Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից հայտնվել է հայկական կողմում, նախնական տվյալներով` անձը
Քաղավիացիայի վարչության պետն ազատվել է պաշտոնից
ԱՐՏՅՈՄ ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Արտյոմ Մովսեսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական
Ռուզաննա Մուրադյան. «Մեր համախմբվածությունն ու միասնականությունն է մեր երկրի առջև ծառացած ցանկացած խնդրի լուծման կարևորագույն նախապայմանը»
ԱԺ պատգամավոր Ռ.Մուրադյանի հունիսի 7-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Սամվել Բալասանյանը «Հանրապետական» կուսակցության թեկնածո՞ւ
Գյումրու ՏԻՄ ընտրություններին մնացել է ընդամենը երեք ամիս, իսկ այս ընթացքում քաղաքապետի աթոռին հավակնողների թիվը կտրուկ ավելացել է: Հանրապետության այս ընչազուրկ քաղաքում, որտեղ անգամ կայուն բիզնեսն է փակվում. 10-20 տարվա խանութների դռներն են կողպվում, ու մարդիկ շարունակում են հեռանալ, օր-օրի կուսակցության գրասենյակներ են բացվում կամ նոր կուսակցություններ հիմնվում: Քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում են նաեւ
Իրանի առաջարկները բախվում են Հայաստանում ռուսական մենաշնորհներին
Մենաշնորհների դեմ պայքարը Հայաստանում կարող է հաջողվել, երբ այն սկսվի ռուսական մենաշնորհների վերացումից «Երկաթգծի, գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտներում երկու երկրները կարող են բազմակողմանի նախագծեր իրականացնել տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի՝ իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ հունիսի 5-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Նա նաեւ շեշտել է. «Չնայած տեղաշարժ
Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին ուղղված Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակի մասին.PanARMENIAN.Net
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ
Իլհամ Ալիև. «Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր». «Ազատություն»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերը կառուցողական է: «Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»,- ասել է «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Բեռլինում լրագրողներն հայտարարել է՝ ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի
Ֆրանկոֆոն ցանցում շեշտադրվել են հայ ուսանողների բարձր գիտելիքները
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը Aravot.am-ին պատմեց, որ վերջերս Բուխարեստում էր` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունում: «800 համալսարան է ներգրավված ֆրանկոֆոն համալսարանների այդ ցանցում, եւ մեր համալսարանը միակն է, որ տալիս է ֆրանսիական դիպլոմ ուսանողներին, որոնց գրեթե 80 տոկոսը ընդունելության պահին ֆրանսերենին ընդհանրապես չի տիրապետում, մինչդեռ ցանցի բոլոր համալսարաններում ընդունելությունը զուտ ֆրանսերենով է: Հայաստանի մոդելով ցույց


















































