Օրվա լրահոսը
Արամ Սարգսյան. «Ո՞նց կարելի է ընդերքի հարստությունը հենց այնպես նվիրել օտարին»
Հոկտեմբերին Երեւանում բիզնես- ֆորում կկայանա:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը կներառի նաև նոր ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, առաջիկա համապետական ընտրություններին զինծառայողների ընտրելու իրավունքի պատշաճ երաշխավորումը:
Բորիս Նավասարդյան. «Վստահորեն ասել, որ ԶԼՄ-ները նպաստում են կանանց դեմ բռնությանը, ճիշտ չէ»
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով` դժվար է վստահորեն ասել, թե ուղիղ կապ կա կանանց նկատմամբ բռնությունների և ԶԼՄ-ների հաղորդումների միջև: Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, «Կնասպանությունը Հայաստանում․ լուռ համաճարակ» թեմայով զեկույցը պատրաստելով, եկել է այն եզրահանգման, որ «շատ դեպքերում կանանց դեմ բռնություններին նպաստում են նաև ԶԼՄ-ները։ Ամենահայտնի հեռուստատեսային ծրագրերից շատերը, ամրապնդում
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին: Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է: Հանդիպման ավարտին կողմերն
«Եվրատեսիլի» պատվիրակության նախկին ղեկավար. «Ժամանակին Ադրբեջանին իմ պնդումների արդյունքում ենթարկեցին տուգանքի»
Դիանա Մնացականյանը չի ցանկանում մեկնաբանել գործընկերներին Aravot.am-ը «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դիանա Մնացականյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է Եվրոպական հեռարձակողների միության նախազգուշացման վերաբերյալ ՝ Արցախի դրոշը Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու առիթով: «Ես արդեն 6 տարի է՝ որեւէ առնչություն չունեմ «Եվրատեսիլի» հետ, ես մի քիչ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նախկին գործընկերներիս որոշումները, ընդ որում և՛ հայաստանյան, և՛
Վարչապետն ընդունել է «Պոլիմետալ» ընկերության ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Պոլիմետալ» բաժնետիրական ընկերության նախագահ Իգոր Ֆինոգենովին և ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Նեսիսին: Հովիկ Աբրահամյանը ողջունել է ընկերության գործունեությունը և ներդրումային ծրագրերը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է ՀՀ տնտեսական զարգացման և աճի ապահովման առումով էական նշանակություն ունեցող պատասխանատու և կայուն հանքարդյունաբերության զարգացումը: Իգոր Ֆինոգենովը գոհունակությամբ փաստել է,
Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։ Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։ Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով`
Տարոն Մարգարյան. «Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու նվիրումի համար: «Համոզված եմ, որ ձեր օրինակով
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
Տեր-Պետրոսյանը շեշտել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով մշտադիտարկման (մոնիտորինգի) մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Կոռուպցիայի դեմ պայքարը` անվտանգության հարց
«Այսօր արժանապատվության հարց է մեզ համար՝ մենք իրավունք ունե՞նք ապրել ազատ երկրում, թե՞ ոչ, իրավունք ունե՞նք հաղթել պատերազմում, թե՞ ոչ: Մենք՝ որպես ժողովուրդ, եթե միասնական ենք, համախմբված ենք այս գաղափարի շուրջը` իսկապես, շատ բան հնարավոր է փոխել: Օրինակ` կոռուպցիայի դեմ պայքարը: Միայն խոսքով չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է անվտանգության հարց, եթե իրական պայքար տարվի,
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը «Եվրատեսիլի» կազմակերպիչներին
ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը Եվրատեսիլի կազմակերպիչներին կոչ է անում մնալ երաժշտական մրցույթի ձեւաչափի շրջանակներում եւ դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ:
«Ինձ լռեցնելու միակ ձեւը ֆիզիկապես լռեցնելն է»
Տիգրան Ուրիխանյանն իր հետ կատարվածը համարում է «սեւ, կեղտոտ» քաղաքական հետապնդում «Իրավիճակը շատ պարզ է. ես ձգտում եմ ապրել այնպիսի պետության մեջ, որտեղ բոլոր հարցերն ու խնդիրները կլուծվեն իրավական հարթության մեջ, բացառապես իրավապահ մարմինների, օրենք պահպանողների եւ արդար դատարանների միջոցով: Եվ դրա համար անում եմ ամեն ինչ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաներին, ովքեր օրեր առաջ են վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից: Հարկ է նշել, որ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների պատմության մեջ առաջին անգամ հյուրախաղերի մեկնած երեխաները 3 անգամ հեղինակավոր «Ալեքս» թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են «Անուշ» օպերան` մանուկների աչքերով» բեմադրությունը: Շնորհավորելով երեխաներին և ուսուցիչներին՝
ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում
Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչներին՝ Հակոբ Տեր Խաչատուրյանին (Կանադա),Կարին Հարությունյանին (Կանադա-Հայաստան), Սթիվ Տետեյանին (Արևմտյան Ամերիկա), Վաչե Շամլյանին (Կանադա), Վահե Թորոսյանին (Իրան), Վերա Յագուպյանին (Լիբանան): Ողջունելով հյուրերին՝ Հ. Հակոբյանը մեծապես արժևորեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի և տարածաշրջանային հանձնախմբերի ու գրասենյակների հայանպաստ
Հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ թաքցրած ևս մեկ ծանր վիրավոր զինծառայողի մասին. razm.info
Այսօր` մայիսի 12-ին, հայտնի է դարձել, որ ապրիլի 2-5-ի մարտերում գլխի շրջանում ծանր վիրավորվել և շուրջ 40 օր կոմայի մեջ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, տանկիստ Ռազի Ջավադովը (Razi Cavadov), ով կորցրել է մեկ աչքը, ինչպես նաև ուղեղի շրջանում լուրջ վնասվածքներ է ստացել: Այս մասին մայիսի 11-ին հայտնել է ադրբեջանցի լրագրող Ագիլ Ասլանը (Aqil Aslan),
Թուրքիոյ մէջ Կարօ Փայլանի դէմ բռնութիւնը դատապարտող նամակ յանձնուած է Թուրքիոյ խորհրդարանի նախագահին
Թուրքիոյ մարդու իրաւունքներու միութեան Սթամպուլի գրասենեակը խորհրդարանի մէջ Կարօ Փայլանի դէմ յարձակումը դատապարտող նամակ ուղարկած է խորհրդարանի նախագահին: Թրքական Etha կայքի փոխանցմամբ` Թուրքիոյ մարդու իրաւունքներու միութեան Սթամպուլի գրասենեակի նամակի մէջ նշուած է, թէ խիստ կը դատապարտեն հայ ինքնութեան համար Կարօ Փայլանին թիրախաւորելն ու բռնութեան ենթարկելը: Նամակի մէջ շեշտուած է, որ Մայիս 2-ին Թուրքիոյ խորհրդարանի մէջ
Ի՜նչ լավ է ասված. «թերությունները շտկելու ժամանակն է»: Հրա՜շք…
Երբ վարչապետն ասում է «մեր ռեսուրսները սահմանափակ են», տարակուսում ես և ուզում ես հարցնել. ու՞մ ռեսուրսները. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՝ կառավարության կաբինետի անդամների: Եթե Հայաստանի՝ այո, եթե կառավարության կաբինետի՝ հաստատապես՝ ոչ: Կարելի է հաշվել կառավարության անդամների, նրանց աշխատասեր տիկնանց, տարատեսակ վարչությունների պետերի, նրանց ժրաջան տիկնանց ևս՝ օրենքով հայտարարագրված եկամուտները (օրենքովը միայն), գումարել պատգամավորներինը՝ առանց նրանց աշխատատենչ
«Արմենչիկին նո՞ր տեսան, բա որ ավտոն տալիս էին ու նկարում էին, էդ լա՞վ բան էր»
Շարմազանովը քննադատում է բանակի հակաքրիստոնեական «բարեգործներին» «Ես չեմ ուզում միայն Արմենչիկի պահով ասեմ, բայց տգեղ է, երբ որեւէ մեկն իր պարտքը անում է՝ 50 դրամ կլինի, 100 դրամ կլինի, թե 50 հազար կամ 1 մլն դրամ, ու դա ցուցադրում է: Մեծ բան չեն անում: Չեմ ուզում սլաքները բոլորն ուղղեն Արմենչիկի վրա, որովհետեւ Արմենչիկը միակը չի
ԼՂՀ ՄԻՊ-ն այցելել է Մատաղիս
Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ, այցելել է Մարտակերտի շրջանի Մատաղիս և Թալիշ գյուղերը: Այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների հետևանքներին, մասնավորապես` քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասներին: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ թե´ Մատաղիս և թե´ Թալիշ գյուղերում թիրախավորված հրետակոծության են ենթարկվել գյուղերի
«Եթե նախագահի խոսքը ոչինչ չարժե, գուցե Մայրապետյանի՞ն նշանակեն նախագահ». «Ա1+»
Երեւանի կենտրոնի բնակիչ Վարդան Գերավետյանը երկամսյա ժամկետում պետք է ազատի Տերյան 23 շենքի իր բնակարանը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: «Միգուցե չի հրահանգվել այս գործը: Ես պնդում եմ, որ Սամվել Մայրապետյանը թալանչի է, նա պետք է նստի բանտ, նախ հարկեր չմուծելու համար: Նա Ռոբերտ Քոչարյանի կառուցապատողն է»,- ասաց Վարդան Գերավետյանը: Կառավարության
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին
Թեհրանի գրքի միջազգային 29-րդ ցուցահանդեսն անցկացվում է մայիսի 4-14-ը, Իրանի «Շահրե աֆթաբ» («Արևի քաղաք») նորակառույց ընդարձակ կենտրոնում: Ավանդական դարձած գրքի այս փառատոնին՝ Հայաստանը ներկայացավ առանձին տաղավարով, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայկական տաղավարում ցուցադրված էր շուրջ 300 գիրք: Առանձին բաժնով ներկայացված էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական և մանկապատանեկան գրականությունը: Ալբոմային հատվածն ընդգրկում էր
Կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ
Մայիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ
Արմեն Մուրադյանը՝ վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու մասին (Տեսանյութ)
Զինծառայողների ծնողները ստիպված կլինեն իրենց զավակներին արտերկիր տեղափոխել առանց պետական ֆինանսավորման
Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան, կարևորել ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ մեր երկրին ցուցաբերած տեխնիկական օժանդակության համար: Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների և արդյունքների վերաբերյալ՝
Քառօրյա պատերազմը ոչինչ չտվեց ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, բայց գոնե արթնացրեց բոլորիս
Ըստ ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի` Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը պետք է փաստեն, որ այլեւս այսպես շարունակել հնարավոր չէ: – Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո լայնորեն քննարկվում է ԼՂՀ ճանաչման հնարավորությունը: ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ եթե Ադրբեջանը կրկին դիմի ագրեսիայի, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղը: Ի՞նչ է սա տալիս հայկական կողմին, եւ արդյոք դա կկանխի՞
«Կուզե՞ք անդրադառնամ Սերժ Սարգսյանի գործուղումներին». Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին առաջարկում է «վերեւից» սկսել
Առաջինը պետք է սկսել հենց Սերժ Սարգսյանից, կամ ինքը իրենից: Որպեսզի մենք կարողանանք մեր պետական միջոցները խնայել, դրանք պետք է մուտքագրվեն, մինչդեռ այսօր մարդիկ խուսափում են իրենց պետական պարտավորություններից, չկա որեւէ վերահսկողություն:
Ռուսաստանցիների 35 տոկոսի համոզմամբ, ԼՂ-ի անկախացումը համապատասխանում է Մոսկվայի շահերին. «Ազատություն» ռադիոկայան
Հարցվածների 44 տոկոսն էլ պնդում է, որ Ռուսաստանը Ղարաբաղում պետք է միջնորդի դեր ստանձնի` փորձելով հաշտեցնել կողմերին:
Արամ Սարգսյան. «Եթե ներկրողը մեկը պետք է լինի…»
Ստեղծվեց Ազգային միասնություն շարժման Տավուշի մարզային խորհուրդ
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 13-ին ժամը 09.00-24.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի՝ Հայկ Հովսեփյան փողոցի, Տարոնցու փողոցի ու նրբանցքի, Արարատյան փող. 1-ին, 2-րդ նրբանցքի և 10, 60-ից-68, 85, 89, 97, 99, 113 համարների, Թամանյան փող. 4-րդ նրբանցքի, Մանանդյան փող. 16, 33/1, 41 և Մանանդյան


















































