Օրվա լրահոսը

Ամենապարզ միջոցները` գլխացավի դեմ

Սովորական գլխացավի դեպքում կարելի է դիմել թեթեւ հանգստացնող բնական միջոցների: Նախ անհրաժեշտ է պառկել հանգիստ դիրքով եւ որքան հնարավոր է՝ թուլացնել մարմինը։ Աշխատել շնչել որքան հնարավոր է խորը` բարելավելու համար արյան շրջանառությունը։ Ըստ ձեր հարմարության՝ կարող եք ճակատի վրա կաղամբի տերեւներ դնել ու կապել, կամ մեղրամոմով գլխարկ պատրաստել եւ դնել գլխին։ Կարելի է քունքերը շփել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 13-14-ը առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Կստեղծվեն նախադրյալներ երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման համար

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին, որով կսահմանվեն այդ ծառայությունների նոր տեսակները, հիմնական ուղղությունները և սկզբունքները: Կստեղծվեն նախադրյալներ հաստատությունների բեռնաթափման և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու համար: Ըստ հիմնավորման՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը

Ալեքսանդր Արզումանյան. «ԼՂՀ ճանաչման հարցը մաստակ ենք դարձրել»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի հավաստմամբ` ԼՂՀ վերամիավորման հարց այս պահին օրակարգում չկա: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նա նշեց, որ այս պահին ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման, հարակից խնդիրները լուծելու խնդիրներ կան այժմ: Հարցին` ակնկալվո՞ւմ է բանակցությունների վերականգնում, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, թե բանակցություններն այժմ վարվում են առաջնագծում. «Այնտեղի

Արցախի դրոշի ծածանելը այս պահին չի մեկնաբանվի

Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` «Եվրատեսիլին» Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար: Այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը: Եվրոպական հեռարձակողների միությունը նաեւ նշել էր, որ եթե ԼՂՀ դրոշը մրցույթի ընթացքում կրկին ծածանվի, հայաստանյան պատվիրակությունը իրեն կդնի այս և հետագա տարիներին մրցույթից որակազրկվելու ռիսկի առաջ: Հայաստանի նկատմամբ

Արփինե Հովհաննիսյանը քրեակատարողականները բեռնաթափելու եւ դատապարտյալին ուղղելու նախագիծ է բերել

Պրոբացիոն ծառայության ներդրման արդյունքում Արփինե Հովհաննիսյանը հուսով է, որ դատապարտյալներին ազատության մեջ պահելով՝ կարող են ինտեգրել, փոխել վարքագիծը: Մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող դատապարտյալին կփորձեն ուղղել՝ պահելով իր երեխայի կողքին:

Անահիտ Բախշյան. «Հասարակության պահանջն եմ ձևակերպում՝ ձա՛յն հանեք, հրապարակե՛ք «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին հաշվետվությունը»

Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի Վերջերս մի առիթով ասել եմ.«Վա՜յ նրան, որ այսուհետ կնեղացնի մեր ժողովրդին: Դեռ չեմ որոշել՝ ինչ կանեմ, բայց հաստատ այնպես կցավեցնեմ, որ ծպտուն չկարողանան հանել»: «Մեդիալաբ»-ի կայքում մայիսի 7-ին դրվել է Արթուր Սաքունցի հետ հարցազրույցը «Մարտիկ» հիմնադրամի գործունեության մասին, որը 2002-ին հիմնել են Սերժ Սարգսյանն ու Արթուր

Ալեքսանդր Արզումանյան. «ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչվեր ապրիլի 3-ին»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով` ՀՀ-ն ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչեր ապրիլի 3-ին: «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը պարոն Արզումանյանը, անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մա­սին» ՀՀ օրեն­ք­ի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը, նշեց. «Կառավարությունը դրական եզրակացություն չի տվել,

Հերմինե Նաղդալյանի ամուսինը վիրավորել է ցուցարարներին (Տեսանյութ)

Այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի բնակիչները, որոնք, հիշեցնենք՝ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ նրա ամուսնու գործունեությունից տուժածներն են: Բողոքի ակցիայի մասնակիցները «Վաշխառուներ», «Մարդ կա հազիվ է օթեւան ճարում, մարդ կա՝շենքերն է շալակած տանում» եւ Հերմինե Նաղդալյանի նկարով պաստառներն են ցուցադրում կառավարության շենքի մոտ: Ցուցարարները Aravot.am-ին պատմեցին, որ

Թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր անվճար կստանան սոցիալապես անապահով ևս 61064 ընտանիքներ

ՀՀ տարածքում իրականացվել են վերգետնյա թվային հեռուստատեսության ներդրման ժամանակացուցային աշխատանքները և թվային հեռարձակման անհրաժեշտ համակարգերն ու ենթակառուցվածքները պատրաստ են շահագործման: ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի համապատասխան որոշմամբ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր են տրամադրվել սոցիալապես անապահով 46494 ընտանիքների, սակայն դեռևս 61064 սոցիալապես անապահով ընտանիքներ չունեն թվային հեռուստատեսային հաղորդումներ դիտելու հնարավորություն: Կառավարությունը փոփոխություններ է կատարել

Կամավորների համար կսահմանվեն աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի խախտման (Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ռազմական գործողությունների) կապակցությամբ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու

Զինվորների կյանքի գնով ձեռք բերված խաղաղությունը որքան որ թշնամու տեսանկյունից գին ունի, նույնքան էլ՝ պետության. «Չորրորդ իշխանություն»

Մեր զինվորների եւ հրամանատարների հերոսությունը, որը կանգնեցրեց հակառակորդի արշավը, խեղդեց նրա ախորժակը ապրիլի սկզբներին, թվում էր՝ պետք է գնահատվի, ստանա իմաստ եւ ամրագրում՝ որպես պետականության ու անվտանգության ամրապնդման լրջագույն արժեք։ Խոսքը մեդալների ու շնորհակալագրերի մասին չէ ու ոչ էլ գործարարների անձնական PR-ի համար արված օգնությունների։ Թվում էր՝ իշխանությունը պետք է իրապես դասեր քաղեր տարիներ շարունակ

Հայկական զինագործության հեռանկարը. «168 ժամ»

Հայաստանի ռազմաարդյունաբերական համակարգի ձեռնարկություններից էր նաև Երևանի հղկող հաստոցների գործարանը, որ 2000-ականների սկզբին սեփականաշնորհվեց։ Իսկ հիմա այդ ձեռնարկության տարածքում մայրաքաղաքի խոշորագույն սուպերմարկետներից մեկն է գործում։

«Անվերջության ժապավեն» քանդակը կրկին վնասել են. «Ժողովուրդ»

Չէ՞ որ այս աշխատանքը ներառված է մշակույթ-փեշակույթի նախարարության տխրահռչակ ցուցակում։

Միջուկային զենք ունենալու մասին հայտարարելը ո՞րն է. «Չորրորդ իշխանություն»

Մի խոսքով՝ լրջության պակասն իսկապես սպանիչ է։

ԵԱՀԿ Մինսկի խումբ. ժամանակն է, որպեսզի հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել ԼՂՀ հակամարտության վերաբերյալ

Պատգամավորներն էլի «խրամատը» լքեցին. «Կարեւոր տեղ շտապող պատգամավորներին խնդրում եմ արագ լքել դահլիճը»

Քվեարկությունից հետո պատգամավորներից շատերն այնպես արագ դուրս եկան, որ Շարմազանովը կարծես դիտողություն արեց նրանց:

Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմում են Ղարաբաղի համար նույնիսկ Եվրատեսիլում. КП

Ռուսական Комсомольская правда պարբերականը ծավալուն հոդված է տպագրել, որտեղ անդրադարձ է կատարվում «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի շրջանակներում հայ-ադրբեջանական հակասություններին, որոնք, կարծես, դարձել են այս տարվա Եվրատեսիլի ամենաքննարկվող իրադարձությունը։ Ռուսական պարբերականում տեղ գտած հոդվածի սկզբում խոսվում է դեռևս 2016թ. ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Pre-Party Eurovision 2016» համերգի մասին։ Նշվում է, որ այդ օրերին

Արծվիկ Մինասյան. «Յուրաքանչյուր ընտանիքի դեպքում այդ աջակցությունը կարող է լինել մինչեւ 5 միլիոն դրամի սահմաններում». «Հայկական ժամանակ»

Կարող է տրամադրվել գումար, կարող է տրամադրվել տեխնիկական աջակցություն, եւ կարող է ապրանքային տեսքով հատկացում լինել։

Ի՞նչ են ծրագրում Ռուսաստանն ու Գերմանիան Ղարաբաղում. «168 ժամ»

«168 ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հաստատեց, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ նախագահող երկիր, ցանկանում է անել ավելին, քան իր նախորդները։ «Ուկրաինայից հետո հստակ պատկերացում կա, որ Եվրոպան շրջապատված է անկայունության օջախներով, դրանք կարող են պայթել ցանկացած պահի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությունը, որն իր դեմքը ցույց տվեց ապրիլի սկզբին, հստակ պատկերացում կա, որ դրանք

ՀՔԾ. Ավարտվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Գրիշա Հ.-ն դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս է պատճառել: Նախաքննության ընթացքում Գրիշա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, կնոջ եղբոր՝ Մելքոն Մ.-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ,

Հովիկ Աբրահամյան. «Առավելագույնը երեք շաբաթվա ընթացքում, վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները»

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի ժամանակ Հարգելի՛ գործընկերներ, Քառօրյա պատերազմը ստիպեց բոլորիս վերաիմաստավորել մեր կատարած աշխատանքը և մեկ անգամ ևս անդրադառնալ Հանրապետության Նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Արդյոք մենք զարգանո՞ւմ ենք, արդյոք պայքարո՞ւմ ենք կոռուպցիայի դեմ, արդյոք ունե՞նք մարտունակ բանակ: Պատասխանը` այո: Բայց արդյոք այդ ամենը բավարա՞ր է, որպեսզի մենք դիմակայենք նորանոր մարտահրավերների: Կարծում

ԱՄՆ կոնգրեսական. Վրաստանը ինքնիշխան երկիր է և նրա սահմանները պետք է հարգի նույնիսկ Պուտինը. Грузия Online

ԱՄՆ կոնգրեսական Թեդ Պոն, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի նիստում, խոսել է Վրաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հաղորդում է Грузия Online լրատվական կայքը։ Պոյի խոսքերով՝ Վրաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդ երկիրը դարձել է տարածաշրջանի ամենաազատ պետությունը և որոշակիորեն հակակշռում է Պուտինի վարչակարգին։ Վրաստանի որդեգրած քաղաքականության արդյունքում ԱՄՆ մի շարք ընկերություններ

ԱԳ փոխնախարար. Անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Այդ կոնտեքստում ինչպե՞ս կﬔկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Շավարշ Քոչարյան. Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին կրակի և

Վիտալի Բալասանյան. «Եթե մենք չենք հարձակվել, ուրեմն մեկ ամսից նորից են կրակելու». «Ժողովուրդ»

Կարելի է 7 անգամ Ադրբեջանին ծնկի բերել։ Կամք է պետք, մարդիկ չվախենան։

Ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շուրջ 100 երեխաների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի հետ համատեղ նախաձեռնել է ֆուտբոլի մրցաշար`առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8 թիմերի շուրջ 100 երեխաների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակից թիմերը Երևանի հատուկ դպրոցների, գիշերօթիկ, խնամքի և պաշտպանության համար 2 հաստատության, « Սոս» մանկական գյուղի և հանրապետական համար 1 կրթահամալիրի սաներն են: Կրթօջախները

Փոփոխություն՝ սովորողների փոխադրման և ավարտման կարգում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով  փոփոխություններ են կատարվել “Ոսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում”: Նախարարի հրամանով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ 4-րդ դասարանի (հանրակրթական հիմնական ծրագրերի 1-ին աստիճանի ավարտական

Գերմանիայի ԱԳ նախարար. Ստատուս-քվոն չի կարող պահպանվել այս ձևով. Son Dakika

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այցելել է Գերմանիա։ Մայրաքաղաք Բեռլինում Մամեդյարովը հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հաղորդում է թուրքական Son Dakika-ն։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանգամանորեն քննարկել են Արցախի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկին ներկայացրել է այդ երկրի պահանջները, որոնց համաձայն՝ հայկական

ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա քրգործ հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով «Հայկական ժամանակ»

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա։ Փաշինյանը մարտի 23-ին դիմում էր ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ Հրազդան քաղաքում իրեն գաղտնի հետեւելու հետ կապված։ Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբը նախընտրական փուլում հայտարարություն էր տարածել, նշելով, թե Հրազդանի քաղաքապետի թեկնածու

ԱՍԵԿՈՍԵ

Ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար էլ անօդաչու թռչուններ են թռցնում: ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930