Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. «Հայաստանի իշխանություններն ավելի շատ են սխալվել». «Իրատես»

ԼՂՀ իշխանություններն էլ սխալներ ունեն։ Եթե Ղարաբաղի իշխանությունների սխալները համեմատենք Հայաստանի իշխանությունների սխալների հետ, սարերի ու ձորերի տարբերություն է։

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածները գաղտնի խոսակցություն են ունեցել, ինչը ԱԱԾ-ի կողմից ձայնագրվել է. «Ժողովուրդ»

Ձայնագրության մեջ լսվել է, թե ինչպես է Հենրիկ Ավագյանը Գարեն Աթաջանյանին ասել, որ ինքն է անձամբ կատարել մահափորձը, եւ Արա Բուդաղյանը այս ամենի հետ կապ չունի, ու, առհասարակ, ինչու են այդ տղային անիմաստ պահում։

Արփինե Հովհաննիսյան. Այնպես չէ, որ մենք պայմանավորել ենք կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումը ԵՄ աջակցության հետ

Արփինե Հովհաննիսյանը փաստում է, որ կառավարությունում քաղաքական կամք կա

Թալիշում կորցրած տարածքն` ըստ քարտեզի (տեսանյութ)

Մենք տարբեր մակարդակներով հորդորել ենք չխաբել հողի տեր ժողովրդին և նրան ներկայացնել ճշմարտությունը, որովհետև կեղծիքը, բացի ինքնին ստորություն լինելուց, նաև խիստ վտանգավոր է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի և բանակի բարոյահոգեբանական վիճակի համար:

Երեք շաբաթ էլ կսպասենք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ կառավարության նիստում արած հայտարարություններին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները դրական են վերաբերվում, բայց գնահատականներ տալ դեռ չեն շտապում: Սպասում են քայլերի եւ դրանց արդյունքներին: Ժամկետները վարչապետն ինքը սահմանեց` երեք շաբաթվա ընթացքում: «Քննարկումներն, անշուշտ, ինքնանպատակ չեն: Յուրաքանչյուր քննարկման արդյունք կարճ ժամկետում վերածվելու է կոնկրետ գործողությունների, կառավարության որոշումների կամ օրենսդրական նախաձեռնությունների»,- խոստացավ վարչապետը: Շատ ենք

Վադիմ Դուբնով. «Հանդիպման համաձայնությունը ձեռք է բերվել համանախագահների ճնշման ներքո». «Ժողովուրդ»

Բնականաբար, Սերժ Սարգսյանը հանդիպման է գնում այնպիսի առաջարկներով, որոնք ընդունելի չեն լինի Ադրբեջանի համար եւ հակառակը։

Լիլիթ Մկրտչյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Սոչիում ավարտվեց շախմատի Ռուսաստանի կանանց ակումբային առաջնությունը: Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը, որ հանդես էր գալիս Խանտի-Մանսիյսկի «Յուգրայի» կազմում՝ թիմային 11,0 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: Լիլիթը մասնակցեց յոթ տուրի եւ վաստակեց 4,5 միավոր՝ նշանակալի ներդրում անելով թիմի հաջողության գործում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Լիլիթ Մկրտչյանի ՖԲ էջի

Հովհաննես Սահակյան. «Սաղ Վանաձորը կկախի պարոն Մարուքյանի պաստառները» (Տեսանյութ)

Խորհրդարանում, երկրորդ ընթերցմամբ, քննարկվում են ԸՕ-ի փոփոխությունները

Կոռուպցիայի դեմ պայքարը նրանց ձեռքին պարզապես գործիք է. «Հայկական ժամանակ»

Երբ մեր կառավարությունը սկսում է նորովի պայքարել կոռուպցիայի դեմ, նշանակում է՝ փողերի վերաբաշխման խնդիր կա։ Տեսնելով, թե ինչ անձնվիրությամբ է կառավարությունը պայքարում կոռուպցիայի դեմ, թե ինչ ավանդ ունի այդ պայքարում կառավարության աշխատակազմը, հասկանալի է դառնում՝ այդպես է, որ կա. 2015-ի դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության աշխատակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (ՍՏAID) 750 000 դոլար օժանդակություն ստացավ՝

Դավիթ Հարությունյան. «Շոշափելի առաջին արդյունքը՝ Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց»

Դավիթ Հարությունյանը արդեն էլեկտրոնային փոստով մեկ առաջարկություն է ստացել

Ավազակային հարձակում Երևանում. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016թ. լույս մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած զինված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ 2016թ. մայիսի 13-ի՝ ժամը 04:25-ի սահմաններում բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել Լ.Ավետիսյանին պատկանող տուն և որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել

Արցախի հակամարտությունը թափ է հավաքում. Независимая Газета

Ռուսական Независимая Газета պարբերականը ծավալուն վերլուծական է հրապարակել, որտեղ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Հոդվածի սկզբում պարբերականը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել 2016թ. մայիսի 16-ին՝ Վիեննայում։ Այս նախաձեռնությամբ հանդես էր եկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և նման հանդիպման կայացման դեպքում` դրան ներկա են լինելու նաև համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Մասնագետները

Դավիթ Հարությունյան. Կոռուպցիայի դեմ պայքարը ամենեւին չի շաղկապվում Եվրամիության տված փողերի հետ

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը փող չի պահանջում

Վրաստանն ու Սաուդյան Արաբիան շրջանակային համագործակցության համաձայնագիր կստորագրեն. Грузия Online

2016թ. մայիսի 13-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում շրջանակային համագործակցության համաձայնագիր կստորագրվի Վրաստանի կառավարության և Սաուդյան Արաբիայի թագավորության միջև։ Այս մասին հաղորդում է Грузия Online լրատվականը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերը նշված երկու երկրների միջև համագործակցության համաձայնագիր ստորագրվելու է առաջին անգամ և այն իրենից ներկայացնում է իրավական փաթեթ, որի վրա հետագայում կկառուցվի երկու երկրների միջև հարաբերություններն ու համագործակցությունը։

Մեծ է ցանկությունը, որ վարչապետի հայտարարությունները լինեն կոնկրետ ու արմատական քայլերի սկիզբ. «Հայկական ժամանակ»

ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտնի ելույթը պետք է գնահատել որպես պատմական, և այստեղ ոչ մի չափազանցություն չկա։ Իհարկե, վարչապետը ասում էր պարզ ճշմարտություններ, թե պետք է պայքարել մոնոպոլիաների ու կոռուպցիայի դեմ, պետական միջոցները ավելի արդյունավետ ծախսեք, պաշտպանել փոքր բիզնեսը…։ Բայց միայն այն փաստը, որ մինչ օրս բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի

Ազատամարտիկ. «Մենք վառոդով լցված տակառի վրա ենք ապրում» (Տեսանյութ)

Տարիներ շարունակ արցախցու կարծիքը հասարակությանն էր հասնում քողարկված ու լղոզված՝ այսպես կոչված պաշտոնական խողովակներով: Իշխանությունները փակ համակարգի էին վերածել հրադադարի 22 տարիները, ու ցավոք սրտի, ապրիլյան դեպքերը փաստեցին, որ, մեղմ ասած, Հայաստանի և Արցախի իշխանությունները ծածկադմփոցով են զբաղվել, ավելի պարզ՝ թալանել ու կեղեքել ամենքին ու ամեն ինչ՝ անգամ զինվորի, բանակի բաժինը: Արցախում հանդիպում եմ ներկա

Յոթ հաղթանակ, մեկ ոչ-ոքի՝ Եվրոպայի անհատական առաջնության մեկնարկում

Կոսովոյում մեկնարկեց շախմատի տղամարդկանց 17-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի ութ մասնակիցները հաջող հանդես եկան առաջին տուրում: Գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը Սամվել Տեր-Սահակյանը եւ միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը առաջնությունն սկսեցին հաղթանակով, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց: Այսօր կայանալու է երկրորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կգտնվի՞ այսօր աշխարհում մեկ հայ, որ կողջունի Սերժ Սարգսյանի որեւէ շփում Իլհամ Ալիեւի հետ. «Հրապարակ»

Ես չգիտեմ, թե անվտանգության այդ ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկեն ՄԽ համանախագահները, որ Սերժ Սարգսյանը չթքի Ալիեւի երեսին։

Թուրք-քրդական բախումներ. սպանվել է 14 մարդ, շարքից դուրս է եկել 1 ուղղաթիռ. «Հաբերլեր» (Տեսանյութ)

Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում լուրջ բախում է տեղի ունեցել Թուրքիայի զինված ուժերի և քրդական զինված ջոկատների միջև։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 6 զինծառայող, քրդական ջոկատների կորուստը կազմել է նույնպես 6 հոգի։ Ուշագրավ է, որ կողմերի միջև սկսված փոխհրաձգությունից մեկ ժամ անց, այդ տարածքում,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կատարած դաժանությունները

Մայիսի 12-ին Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները: Պաշտպանը Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է նաեւ ադրբեջանական զինված ուժերի կողմից

Ավազակային հարձակում Դոդոխյան փողոցում. պաշտոնական

Մայիսի 13-ին, ժամը 4:25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում: Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լևոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես և երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով: Ձեռնարկված միջոցառումներով

Ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը՝ զինվորների համար

Հայաստանյան ազատազրկման վայրերում գտնվող շատուշատ դատապարտյալներից բազմաթիվ հեռախոսազանգեր, նամակներ եմ ստացել՝ կապված առաջնագիծ մեկնելու իրենց պատրաստակամության, իրենց փորձն ու գիտելիքներն անմնացորդ հայրենիքին այս դժվար օրերին տալու մասին: Նրանց մեջ կան զենքի փորձառու մասնագետներ, ազատամարտիկներ: Երեկ պատահաբար մի գեղեցիկ քայլի մասին տեղեկացա, երբ անձնական խնդրով գտնվում էի բանկերից մեկում: Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, ցմահ

Անհայտ անձինք կրակել են Բաղդադի սրճարաններից մեկի ուղղությամբ, կա 12 զոհ. Reuters

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում անձը չպարզված 3 հոգի կրակ են բացել քաղաքի սրճարաններից մեկի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։ Տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 12 քաղաքացի, ևս 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել 2016թ. մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը և տևել է շուրջ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ. Մենք շնորհակալ ենք ՌԴ-ին՝ Արցախի հակամարտության կարգավորմանը աջակցելու համար. «ՌԻԱ»

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի մեջլիսի ղեկավար Օքթայ Ասադովը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին եւ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի հակամարտության կարգավորմանը աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ասադովը ելույթ է ունեցել Բաքվում բացված Դաղստանի մշակութային օրերի շրջանակներում և անդրադարձել ԼՂՀ հակամարտությանը՝ ասելով. «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին՝ հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը աջակցելու

Տիգրան Մուկուչյան. Ընտրական օրենսգրքի առկա իրավանորմերը ավելի են հստակեցվել

Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝ գործող ընտրական օրենսգիրքն ուներ բավական շատ իրավանորմեր, սակայն դրանցում եւս կլինեն որոշակի փոփոխություններ

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ երբ համապատասխան պայմաններ ստեղծվեն, Հայաստանը շարունակելու է Մինսկի խմբի հետ համատեղ աշխատանքը

Մայիսի 12-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույն օրը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բովանդակալից զրույց ունեցան երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության շուրջ: Նախարարներ Նալբանդյանն ու Էյրոն գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Անդրադարձան տնտեսական փոխգործակցության

Նախկին ոստիկանը փորձել է ավազակային հարձակում կատարել նախկին ոստիկանության աշխատակցի նկատմամբ. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ: Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ. CNN Turk

Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան կի Մունի հետ։ Այս մասին հաղորդում է CNN Turk լրատվական կայքը։ Նախագահ Էրդողանի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որի ընթացքում Բան կի Մունը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Էրդողանն

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են խմելու ջրից» ԵԽԽՎ-ի բանաձևի ընդունման առնչությամբ  

Ադրբեջանական ԽՍՀ-ից Փախստականների Համագումարի Հայտարարությունը Արդարացվեցին Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի վատթարագույն մտավախությունները: Եվրոպական Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ընդունեց նպատակային հակահայկական բանաձև: Ու եթե մյուս բանաձևի կապակցությամբ՝ “Բռնությունների ծավալում Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում”, շատերն ընդգծում են դրա մերժման փաստը, ապա մենք նշում ենք հեղինակավոր եվրոպական մարմնի կողմից դրա մշակման և օրակարգ մտցնելու հանգամանքը: Դրանով

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Գիրք տասնութերորդ
Գլուխ երեսուներկուերորդ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930