Օրվա լրահոսը
Խորհրդարանի նիստի ընթացքում թուրք պատգամավորը սկսել է փնտրել երկրի կառավարությանը. «Հաբերլեր»
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ընթացքում, ընդհատելով իր ելույթը, սկսել է փնտրել երկրի կառավարությանը։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հարգելի Ինջեոզ (իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն է,-խմբ.), Դուք ասացիք,
Կոչ. Կայացնել գայլերի սպանդն անհապաղ դադարեցնելու որոշում
Բաց նամակ ՀՀ կառավարություն Վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանին Հաշվի առնելով հասարակության մտահոգությունը գայլերի զանգվածային ոչնչացման արդյունքում Հայաստանի կենսաբազմազանությանը հասցվող էական վնասի մասին, Հաշվի առնելով, որ հասունացել է գիտական շրջաններում այս հարցը լուրջ քննարկման առարկա դարձնելու և խելամիտ լուծում գտնելու անհրաժեշտությունը, Համոզված լինելով, որ Հայաստանի հասարակությունն ունի ցանկություն և պատրաստակամություն հարցը դարձնել լայն քննարկման առարկա և
Մեկնարկեց Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը. Elle (Տեսանյութ)
Ֆրանսիայում մեկնարկել է համաշխարհային հռչակ վայելով Կաննի միջազգային կինոփառատոնը, որն անցկացվում է 69-րդ անգամ։ Այս մասին հաղորդում է Elle-ն։ Կաննի միջազգային կինոփառատոնի առաջին օրը նշանավորվել է բացման հանդիսավոր արարողությամբ։ Կինոփառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը մասնակիցների ժամանումն է կինոփառատոնի պալատի առջև փռված կարմիր գորգի մոտ, որի ընթացքում կարելի է հանդիպել համաշխարհային կինոարտադրության, շոու բիզնեսի և նորաձևության ամենահայտնի
Ադրբեջանական կողմը կրկին անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` մայիսի 11-ի
Մտասեւեռման տարբերակները
Եթե ես տեսնում եմ, որ մայթին պլաստիկե շիշ է գցած, ես բարձրացնում եմ այն եւ նետում եմ աղբարկղը: Իսկ ի՞նչ են անում մտասեւեռված մարդիկ: Տարբերակ առաջին («ամերիկամետ»). Քանի որ Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, իսկ Ռուսաստանը մեր նկատմամբ միշտ վարել է երկերեսանի, դավաճանական քաղաքականություն, մեր մայթերի վիճակը պետք է դա լինի: Այս շիշը ռուսական իմպերիալիզմի ամենացայտուն
Սիրիահայերի աշխատանքների ցուցահանդես-վաճառք՝ մայիսի 19-22-ը
Մայիսի 19-22-ը Մերգելյան ինստիտուտի շենքում տեղակայված Երեւան էքսպոյում կկայանա Գերմանական համագործակցության եւ GIZ ընկերության համատեղ կազմակերպած «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» ֆորումը, որի ընթացքում ավելի քան 50 սիրիահայեր, որոնք այժմ հաստատվել են Երեւանում, կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները եւ ծառայությունները: Այս մասին տեղեկանում ենք syrarbi.am կայքից: Ֆորումի ժամանակ սիրիահայերի համար կանցկացվեն նաեւ դասընթացներ՝ ինչպես ինտեգրվել հայաստանյան շուկային, ինչպես
Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Կիմ Չեն Ընին. «ՏԱՍՍ»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական կուսակցության նախագահ Կիմ Չեն Ընին՝ Կորեայի աշխատավորական կուսակցության նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է, որ կուսակցության 7-րդ համագումարը ցույց տվեց Հյուսիսային Կորեայի մեծ վճռականությունը՝ բարգավաճ և սոցիալիստական պետություն կառուցելու հարցում։ Կիմ Չեն Ընին հասցեագրված շնորհավորանքի
ԼՂՀ ՊՆ. Երեկ հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը: Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն
Ադրբեջանն իր բանակից էլ պետք է հրաժարվի
Եթե Ադրբեջանը հրաժարվում է Մոսկվայում անցկացված OFS 8 մրցաշարում Ալբերտ Ղազարյանից մի լավ ծեծ կերած Ռուսլան Մուրթազովից, նույն տրամաբանությամբ պետք է հրաժարվի ճանաչել նաեւ դեռեւս 90-ական թվականներից մշտապես խայտառակ պարտություն կրող իր բանակից:
Լիակատար հիմք՝ պատժելու հակամարտության այն կողմին, որը առաջինն է խախտում հրադադարը ռազմական շփման գոտում. «Հայոց աշխարհ»
Այսօր, երբ լրանում է 1992-1994թթ. Ղարաբաղյան պատերազմում զինադադարի հաստատման 22-րդ տարին, հիմնական գլուխկոտրուկը, որ ծառացել է բոլորիս առաջ, Ղարաբաղյան նոր պատերազմի հավանականության հարցն է։ Որքան էլ «քառօրյա պատերազմ» արտահայտությամբ բնորոշենք ապրիլի 2-5-ի դաժան իրադարձությունները, չենք կարող ժխտել, որ միջազգային-իրավական առումով դրանք չէին համապատասխանում պատերազմի չափորոշիչներին։ Եթե մենք պնդում ենք, որ տեղի ունեցածը նոր պատերազմ էր
ԱՄՆ-ի վերլուծաբան. Երեւանը նույնպես կարող է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում:
«Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին զենք վաճառել, քանի որ նա հիմա բավականին քիչ լծակներ ունի Ադրբեջանի նկատմամբ, իսկ այդ լծակները Ռուսաստանի համար կարևոր են` անկախ նրանից` ինչ է ակնկալում նա Ադրբեջանից` Եվրասիական տնտեսական միությանը միանա՞լ, Մետաքսի ճանապարհի ուղղվածությունը համատեղ որոշե՞լ, թե՞ մեկ այլ բան: «Ռուսաստանի համար շատ կարևոր
«Հարգելինե՛րս, եթե հավաքվել ասում եք` բերեք խաղաղվեք, բա ո՞ւր եք զենք տալիս». Արշակ Սադոյան
Զենք եք տալիս խաղաղությա՞ն համար
«Կան անուղղակի լուրեր, որ նոր հրթիռներ են վաճառվել Ադրբեջանին». Արա Պապյան
«Կրակոցները հետեւողականորեն շարունակվում են, մի փոքր լարվածությունը իջել է, կարծում եմ՝ դա առավելապես պայմանավորված է Ադրբեջանի ներքին հարցերով: Առջեւում «Ֆորմուլա 1» ունեն, հսկայական ներդրումներ ու իրենց ընդհանրապես ձեռք չի տալիս ներկա փուլում լայնածավալ պատերազմական գործողություններ: Բայց ես էլի մտավախություն ունեմ, որ դա կվերսկսի «Ֆորմուլա 1»-ից հետո, նրանք կկրկնեն ապրիլի սկզբի արկածախնդրությունը»,- Aravot.am-ին ասաց «Մոդուս վիվենդի»
Սահմանամերձ Կոթիի բնակիչները պահանջում են ազատ արձակել Անդրանիկ Ազիբեկյանին
Անդրանիկ Ազիբեկյանի եղբայրը զոհվել է հանուն հայրենիքի Մայիսի 4-ին Տավուշի մարզի Կոթի գյուղ այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հանդիպել է բազմավաստակ մանկավարժ Զեմֆիրա Հարությունյանը, որը վարչապետին է հանձնել Կոթիի բնակիչների նամակը, որն առնչվում է Զ. Հարությունյանի որդուն՝ Իջեւանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանին: Կոթեցիները պահանջում են ազատ արձակել համագյուղացի Ա. Ազիբեկյանին: Վերջինս 2015թ. օգոստոսի 5-ին
Արցախի դրոշը Եվրատեսիլի բեմում ծածանելը պատմություն է դառնում
Ինչպես հաղորդում է Eurovoix.com կայքը, Հայաստանը պաշտոնապես նախազգուշացվել է Եվրոպական հեռարձակողների միության կողմից՝ երեկ գիշերը, Եվրատեսիլի 1-ին կիսաեզրափակիչի ժամանակ դրոշի հետ կապված դիպվածի վերաբերյալ: Խոսքը գնում է Եվրատեսիլի հեռարձակման ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի ժեստի մասին՝ նա կանաչ սենյակում ծածանում էր Արցախի դրոշը: Այդ կադրը ֆիքսել եւ տարածել էր Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը՝ մակագրելով՝ «Հատուկ
Երիտասարդները բարձրաձայնել են Արցախյան հիմնահարցի մասին
Ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը նշում է 20-ամյակը (ֆոտոշարք)
Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի: Մայիսի 10-ին՝ Ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները: ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը «Կոկա-Կոլա
Դավիթ Լոքյանն այցելել է Գեղարքունիքի մարզ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ այցելել է սահմանամերձ Վահան, Ճամբարակ և Շորժա համայնքներ: Այցի ամբողջ ընթացքում նախարարին ուղեկցել է Գեղարքունիք մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Սահմանամերձ Վահան համայնքում նախարար Դավիթ Լոքյանը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Վահան
Վարդգես Բաղրյան. «Ոչ մեկը իրավունք չունի արհամարհել Արցախի ժողովրդի կամքը»
«Քանի դեռ չեն խոսում, Ադրբեջանը շարունակելու է իր այդ լկտի պահվածքը»
Թող այսուհետ մտածեն մոզիները…
Մեր ոխերիմ հարևանները մայիսի 8-9-ից օրեր առաջ տարբեր մակարդակներով սկսեցին հայտարարել, թե՝ հարձակվելու են ու «ազատագրեն» Շուշին: Ադրբեջանցիքի հոխորտանքներն ինքնին ծիծաղելի էին: Ինչ խոսք՝ վերջիններս Շուշին չեն տեսնի՝ ինչպես սեփական ծոծրակը, սակայն նոր կրակոցների ու հարձակման մտահոգությունը հանգիստ չէր տալիս: Ներքին անհանգստություն բոլորիս էր պարուրել:Ես էլ որոշեցի՝ պիտի գնամ ու մայիսի 9-ին առաջնագծում լինեմ: Տղաս
ԱՄՀ ներկայացուցիչ Տերեսա Դամբայի պատասխանը հարկերից խուսափողներին
Ի՞նչ է առաջարկում հարկային նոր օրենսգիրքը հարկեր չթաքցնելու ուղղությամբ
Գագիկ Մելիքյան. «Կունենանք կոնսոլիդացիա»
ՀՀԿ խմբակցության քատուղար Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ` ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին իրենք հայտնել են, որ Ընտրական օրենսգրքի հետ կապված` ընդդիմադիրների և քաղհասարակության կողմից բարձրացված հարցերի մեծ մասն արդեն ընդունվել է: ՀՀ ԱԺ-ում հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիքյանը որոշ մանրամասներ ներկայացրեց. «Համազեկուցողներին տեղեկացրել ենք, որ մասնավորպես ընդունվել են ցուցակների հրապարակման առաջարկությունները, մատների
Քննիչ. Արմեն Շամիրյանը չի պահպանել բողոքը ներկայացնելու արտադատարանական կարգը
Ըստ քննիչի, Արմեն Շամիրյանը խեղաթյուրում է հանգամանքները
Միքայել Մելքումյան. «Համազեկուցողների կողմից որևէ ռեակցիա չեղավ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ` միջազգային կառույցները պետք է հստակ գնահատական տան ապրիլի սկզբին սահմանին կատարվածին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մելքումյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպումից. «Ընտրական օրենսգրքի հետ կապված մենք կրկնել ենք այն, ինչ միշտ ասում ենք. լիակատար կոնսենսուս չկա, բայց կան խնդիրներ, որոնք լուծվել են.
Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը: Կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը ծնվել է 1931 թվականի հուլիսի 15-ին, Թբիլիսիում: 1953 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան՝ ջութակահարի մասնագիտությամբ, այնուհետև, ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ կոմպոզիցիայի բաժնում, Էդվարդ Միրզոյանի դասարանում: Հեղինակ է
Դեղային մոնոպոլիստ պատգամավորները դադարելո՞ւ են կավիճ ներկրել. Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ դեղերը ՀՀ-ում բավականին թանկ են: Հանկարծ մեկը սխալվի իր մի հարեւանին ասի, որ երկրից դուրս է գալիս, առնվազն 3 ճամպրուկի դեղի պատվեր ենք ստանում՝ սկսած երեխայի համար ամենատարրական ջերմիջեցնողից մինչեւ շատ ավելի լուրջ դեղամիջոցներ:
«Հաղթանակի գինը բարձր է, թանկ է նստում»
Երեկ Հաղթանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն մեր ազգային հերոսներին, իրենց մարտական ընկերներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ զինվորականներ, քաղաքացիներ: Մի աղջիկ նստել էր Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի գերեզմանի մոտ, գլուխն առել ափերի մեջ ու տեւական ժամանակ խորհում էր, ասես զրուցում Մոնթեի հետ: «Հաղթանակի գինը բարձր է, թանկ է նստում»,- նկատեց զինվորականներից մեկը՝ նայելով աղջկան: Մեր հարցին՝
Արմեն Շամիրյան. «60 հազար դրամ արժեցող հեռախոսները բանտում վաճառվում էին 350 հազար դրամով»
Արմեն Շամիրյանը համարում է, որ սկզբից մինչեւ վերջ անօրինական քննություն է եղել, գործը միակողմանի է քննվել


















































