Օրվա լրահոսը

«Այստե՞ղ էլ են թուրքերը մեղավոր, ինչի՞ պիտի հիվանդին թողած՝ գնանք Վրաստան՝ դեղ առնելու». Էդմոն Մարուքյան

Մարուքյանն ասաց՝ մանրածախ դեղավաճառները դժգոհ են: Այս օրենքով դեղը ավելի թանկանալու է եւ մանրածախ դեղավաճառները զրկվելու են դեղի առեւտրով զբաղվելու հնարավորությունից:

Յուրայիններին չեն հանձնում

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունից հետո հասարակությունն ակնկալում է նաեւ պատասխանատվության ենթարկելու հարց: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո հասարակական համախմբման պայմաններում պետության առողջացմանը, ամրապնդմանը հասնելու հարցում կարո՞ղ ենք ձեռքբերումներ ունենալ՝ այս հարցն ուղղեցինք «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանին: «Պատասխանատվության խնդիրն իշխանությունը չի լուծելու` յուրայիններին չհանձնելու ձգտման ու եւս մի կարեւոր հանգամանքի պատճառով. նախկին պաշտոնյաներին քրեական պատասխանատվության

«Արմենչիկը զորամասի անցակետից ներս մտավ, ասաց՝ զորք շարվի, զորքը շարվե՞ց». Տիգրան Վիրաբյան

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգիչ Արմենչիկի՝ Արցախի զորամասերից մեկում շարք կանգնած զինվորներին տոպրակներ բաժանելու մասին տեսանյութին, որը մեծ աղմուկ է հանել, ասաց. «Իսկ ինչո՞ւ համացանցում խոսք չկա այն մասին, թե ո՞վ է թույլատրել երգչին այդ գործողությունը, ինչո՞ւ է տվյալ զորամասը կազմակերպել այդ ամեն ինչը: Արդյոք այսօր

«Գարո Փայլանն այցելելու է Հայաստան». Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)

Փորձագետի տեղեկություններով` Փայլանը Երեւանում կլինի մոտ երկու շաբաթից

Լևոն Զուրաբյանը` ԵԽԽՎ համանախագահներին. «Հանրաքվեն կեղծվել է»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային խմբի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հետ հանդիպմանը սահմանադրական հանրաքվեն ներկայացրել է որպես կեղծված հանրաքվե: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Զուրաբյանը որոշ մանրամասներ ներկայացրեց համազեկուցողների հետ հանդիպումից ու նկատեց. «Կեղծված հանրաքվեն նաեւ լավ արդյունք է տվել. բացահայտվեց ոչ միայն կեղծարարության իրողությունը, այլ

Մաջնունյանի սպանության գործով մեղադրյալը հրաժարվում է ներկայանալ դատական նիստերին

Ըստ Մուշեղ Մխիթարյանի` գործն արդար չի քննվում եւ իր դեմ սուտ ցուցմունքներ են տրվում

24 միլիոն վարկային ռեսուրս՝ Երեւանում նոր աղբավայրի համար

Կամո Արեյանի կարծիքով՝ անհետաձգելի եւ անհրաժեշտ է քաղաքային նոր աղբավայրի կառուցումը

Արցախի ինքնորոշումն անխուսափելի է

Ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, առանց որի անհնար է պատկերացնել մերօրյա աշխարհն ու արդի միջազգային հարաբերությունները: Ժամանակները փոխվել են, եւ ըստ այդմ՝ փոխվել են նաեւ, այսպես ասած, «խաղի կանոնները»: Հակառակ պարագայում այսօր միջազգային հարթակում կլինեին մի քանի խոշոր պետություններ կամ կայսրություններ, որոնց սահմաններում իրենց գոյությունը կապահովեին զանազան ժողովուրդներ, ինչպես մեկ

Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Մայիսի 11-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարեւորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մայիսի 11-ին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները` Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաեւ

«Հակառակորդն, անկախ նրանից, գործի է դնում իր հատուկ ջոկատայիններին, թե հզոր տեխնիկա` մարտավարությունում գրագետ չէ»

Բանակի սպան այնքան ֆիզիկական ցավերից չի նեղվում, որքան, որ 18-20 տարեկան զինվորը գիտակցված-չգիտակցված կռիվ տվեց ու իր մահով հերոսացավ:

«Հարկային նոր օրենսգրքով ամեն ինչ անում են, որ ներդրումները նվազեն» (Տեսանյութ)

Ինչ ռիսկեր եւ դրական առանձնահատկություններ ունի հարկային նոր օրենսգիրքը. Քննարկում են մասնագետները

Հայ-լեհական գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ Լեհաստանի Սերաձ և Զամոշչ քաղաքներում

Մայիսի 5-6-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Հայ-լեհական համագործակցության զարգացման հիմնադրամի և լեհական կողմի գործընկեր համայնքների և կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել էր գործարար և ապակենտրոնացված համագործակցության համաժողովներ Լեհաստանի Սերաձ և Զամոշչ քաղաքներում: Միջոցառումներին հայկական պատվիրակության կազմում մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Արագած Սաղաթելյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Հայ-լեհական համագործակցության զարգացման հիմնադրամի հիմնադիրներ Կարեն

ԼՂՀ ճանաչման ուղղությամբ լուրջ դիվանագիտական աշխատանք չի տարվել

Ըստ «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանի` ԼՂՀ ճանաչման մասին պաշտոնական Երեւանի մի քանի անգամ հնչեցրած հայտարարությունները մշտապես եղել են իրավիճակային ու քարոզչական բնույթի: – Պարոն Գրիգորյան, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե Ադրբեջանը «շահագրգռված է ԼՂ բանակցային գործընթացի շարունակմամբ», «պատրաստ է ԼՂ հարցով բովանդակային ու արդյունավետ բանակցությունների»: Ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները: Մինչեւ ապրիլյան պատերազմը

Լեհաստանի հայերի համաժողով Վարշավայում

Մայիսի 8-ին, ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում, Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվել է Լեհաստանի հայերի առաջին համաժողովը: Ֆորումը համախմբել է Լեհաստանում ակտիվ գործունեության զբաղվող բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, անհատ գործիչներին և գործարարներին` հնարավորություն ընձեռելով քննարկել համահայկական նշանակություն ունեցող ծրագրեր: Լեհաստանի հայերի համաժողովը ողջունվել է Լեհաստանի իշխանությունների, մասնավորապես Լեհաստանի Հանրապետության նախագահ Անժեյ Դուդայի կողմից, իսկ ԼՀ

Պլանային ջրանջատում Կենտրոնում, Էրեբունիում և Նորք Մարաշում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին. 1. Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու ջրամատակարարումը: 2. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի. • Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի

ՍԱՊԾ-ն զգուշացնում է. կենդանիներին չպատվաստելու դեպքում վարակման վտանգը մեծ է

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում ապրիլի 1-ից հանրապետության ողջ տարածքում իրականացվում են պատվաստումներ` դաբաղի նոր՝ AG-VII, ենթատեսակի կանխարգելման նպատակով: Վերջին ամիսներին տարածաշրջանի երկրներում, մասնավորապես՝ հարևան Թուրքիայում և Իրանում, արձանագրվել էր դաբաղի հենց այս ենթատեսակը, որի տարածման վտանգն առկա է նաև մեր հանրապետությունում: Հանրապետության տարածքում արդեն իրականացվել է պատվաստումների շուրջ 70 տոկոսը. մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից

ԵԽԽՎ համազեկուցողներն ընդունել են, որ Ղարաբաղյան հարցում անելիք ունի նաև ԵԽ-ն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին այս պահին հանդիպումներ են ունենում ՀՀ ԱԺ տարբեր խմբակցությունների հետ: Ավարտվեց ՀՅԴ-ի հետ հանդիպումը: Խմբակցության պատգամավորներն անդրադարձել են նաև ղարաբաղյան վերջին իրադարձություններին: ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց` պահանջել են համազեկուցողներին, որ պետք է առիթ ստեղծեն ու այցելեն Արցախ, իսկ

Դիմում է ներկայացրել՝ երկարացնելու կեղծ անձնագրի՝ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը

Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ անձնագիր ներկայացրած անձի ինքնությունը: 2016 թվականի փետրվարի 3-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի կին դիմել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացրել է այլ անձի կենսագրական տվյալներով ՀՀ քաղաքացու

14,6 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Գյումրու փողոցների վերակառուցման և լուսավորության համար

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսավորում է Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Գյումրիի փողոցների վերակառուցման ծրագիրը՝ տրամադրելով 14,6 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ: Ֆինանսավորումը կտրամադրվի քաղաքի հիմնական փողոցների վերակառուցման և փողոցային լուսավորության արդիականացման համար, և կհատկացվի երեք տրանշներով: Վարկային համաձայնագիրը կնքվել է այսօր Լոնդոնում, ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ժամանակ, Հայաստանի փոխվարչապետ՝ Վաչե Գաբրիելյանի, և Արևելյան

«Պարույր Հայրիկյանը թող իր առաջարկները պահի իրեն»

Ազատամարտիկը՝ բանակի ու զորակոչի մասին Եռաբլուրում Արցախյան հերոսամարտի մասնակից Լեւոն Թադեւոսյանից (մականունը՝ Մատաղ) հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջարկի մասին, որ պետք է 35 տարեկան բոլոր տղամարդկանց զորակոչել, նաեւ առաջարկվում է կանանց զորակոչելու օրենք բերել: Բացի այդ, օրենսդրական նախաձեռնություն կա նաեւ տարկետումը հանել եւ 18 տարեկան բոլոր տղաներին զորակոչել: Նա պատասխանեց.

Մենք երբեք քոսոտ և փոքր երկիր չենք եղել. Լևոն Մկրտչյան

«Խորենացու տողերով ասեմ՝ մենք փոքր, բայց հպարտ երկիր ենք, և մեր երկրում էլ միշտ կատարվել ու կատարվում են բաներ, որոնք մեզ իրավունք են տալիս քաղաքակրթության մեջ վստահաբար մեր տեղն ունենալ»,- այսօր ի պատասխան լրագրողների՝ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի արտահայտությանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա հավելեց, որ մենք երբեք քոսոտ

Դեսպան Միլսը հույս հայտնեց, որ Հայաստանի ընտրական բարեփոխումների վերջնական տարբերակում կներառվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ բոլոր հիմնական առաջարկները

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը հյուրընկալեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ․Միլսին և դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանին։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին ՀՀ ներքին և արտաքին քաղաքական հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ապրիլյան պատերազմից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, ՀՀ Ընտրական օրեսգրքի

«Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է Օստինի ամենամյա միջազգային փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. մարտ ամսին, «Բամբիռ» ռոք-համույթը մասնակցել է ԱՄՆ Տեխաս նահանգի Օստին քաղաքում անցկացվող ամենամյա միջազգային ռոք-փառատոնին, որտեղ փայլուն ելույթից հետո՝ տեղի հեղինակավոր ակումբներում հանդես գալու առաջարկ է ստացել: Խումբն իր ամերիկյան հյուրախաղերը շարունակել է Չիկագոյի «Մարթըրս» համերգասրահում, որից հետո՝ Լոս Անջելեսում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մի շարք

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Կոնգրեսին 15 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին սիրիացի փախստականների համար

Թուրքիայում կոռուպցիոն դրսևորումները հանգեցնում են Սիրիայում ԱՄՆ օգնության դադարեցմանը Վաշինգթոն – Վկայակոչելով կոռուպցիոն դրսևորումները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գլխավոր վերստուգիչի գրասենյակը (OIG) կասեցրել է Թուրքիայից ղեկավարվող 14 կազմակերպությունների և անհատների ներգրավվածությունը մարդասիրական օգնության ծրագրերին, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Քանի որ հումանիտար ճգնաժամը Սիրիայում շարունակվում է, պետք է մեր ջանքերը կրկնապատկենք` ապահովելու, որ

«Համայնքը մեծ է, բայց այն որեւէ ազդեցություն չունի Ռուսաստանի ներքին քաղաքականության վրա»

Ռուսաստանի ԱԳՆ-ի դիմաց ապրիլի սկզբին բողոքի ակցիա անող միակ հայը՝ հայկական համայնքի մասին Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված պատերազմը բողոքի ալիք բարձրացրեց աշխարհի բոլոր հատվածներում եղած հայկական համայնքներում՝ Ղարաբաղյան խնդրի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար: Սփյուռքի ամենամեծ համայնքներից մեկում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի իր ակցիան կազմակերպեց միայն մեկ քաղաքացի՝ Վախթանգ Սարգսյանը: Բողոքն ուղղված

Վրաստանի տնտեսական զարգացման նոր հեռանկարները ԵՄ-ի հետ ասոցացման համատեքստում

Աշոտ Եղիազարյան Տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ընդհանուր առմամբ Վրաստանի տնտեսական զարգացման մոդելն ազատական է: Դրա հիմքերը դրվել են Մ. Սահակաշվիլու իշխանության գալու տարիներին` 2003-2004թթ.: Սահակաշվիլու օրոք Վրաստանը դարձավ կոռուպցիայի ընկալման շատ ցածր մակարդակ ունեցող երկիր: Եթե մինչև 2003թ. Վրաստանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից էր, ապա ներկայումս կոռուպցիայի ընկալման ավելի ցածր վարկանիշ ունի, քան ԵՄ այնպիսի

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը

Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։ Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ

Ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխայի

Մայիսի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2013 թ. ծնված, վրաերթի հետևանքով մահացած Լիանա Մելքոնյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել ավտոտնակի դարպասների մոտ գտնվող Լ.Մելքոնյանին և տեղափոխել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930