Օրվա լրահոսը
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել՝ աշխարհում 4-րդ դեպքը
«Շիրակի մարզի Մարալիկ համայնքից 5-ամյա Հակոբ Ավդալյանին երբ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն բերեցին, հանրապետությունում ադենովիրուսային կոնյուկտիվիտի դեպքերի աշխուժացում էր, և ամեն օր 10-20 հիվանդ էր մեզ դիմում։ Երեխայի մոտ առկա էր լորձաթաղանթի խիստ բորբոքում՝ կոնյուկտիվիտ»,պատմում է կենտրոնի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ Աննա Հովակիմյանը։ Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված
«Այն, որ ասում են՝ դիրքերում զենքի պակաս կա, անհեթեթություն է». Վարդան Դեւրիկյան. «Հրապարակ»
Դու չես կարող գտնել մի զինվորի, որը հանդերձանքային պակասություն ունի, բարդություն կարող է առաջացած լիներ միայն գնացած կամավորականների շրջանում
2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ
2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը: Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 170 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 146 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկն ապահովել է 212 մլն ՀՀ դրամի շահույթ: Պետբյուջե վճարված հարկերի ծավալով բանկը 100 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 41-րդ տեղը`
Իվետա Մուկուչյանը պարզաբանել է, թե ինչու է հայկական պատվիրակությունը ծածանել ԼՂՀ դրոշը. Wiwibloggs.com (Տեսանյութ)
2016թ. մայիսի 11-ին Շվեդիայի մայրաքաղաք Սթոքհոլմում տեղի ունեցավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը։ Այս մասին հաղորդում է Wiwibloggs.com կայքը։ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ ունեցավ 7-րդը, որից հետո առաջին կիսաեզրափակչի ևս 9 մասնակցի հետ իրավունք ստացավ մասնակցել մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին։ Ելույթներից հետո տեղի ունեցավ մասնակիցների
Արմեն Աշոտյան. «Իհարկե, ԵՄ դեսպանները որոշակի կաշկանդվածություն ունեն»
ՀՀԿ փոխնախագահը մեկնաբանեց, թե ինչո՞ւ ԵՄ դեսպանները չեն այցելում Արցախ
«Այնտեղ ոչ մեկն իրենց չի առաջարկել բերել, շարք կանգնեցնել զինվորներին». «Հայկական ժամանակ»
Ինչ ասել են զինվորներին հարկավոր է, այն էլ գնել ենք։
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ալբերտ Բաղդասարյան եւ Արմեն Մարտիրոսյան
«Առավոտի» եթերում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Քննարկման թեման է`ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից: Հյուրերն են ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Ադրբեջանցին իր խոստացած ցավն ամբողջությամբ զգաց իր մաշկի վրա
Ընդհանուր մենամարտերի OFS 1 մրցաշարում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին վայրկյանների ընթացքում շարքից դուրս բերած Ալբերտ Ղազարյանը մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ միասին երեկ վերադարձան հայրենիք: «Առավոտի» հետ զրույցում նրանք հետաքրքիր մանրամասներ ներկայացրին ինչպես մենամարտից առաջ, այնպես էլ ընթացքում ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հայկ Ղուկասյանի խոսքերով, մենամարտից առաջ իրենց հորդորել են՝ անել
Աշխատաժողովում դիտարկվում են հեղինակային իրավունքների կոլեկտիվ հիմունքներով կառավարման հարցերը Հայաստանում
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին տեղի ունեցավ կոլեկտիվ հեղինակային իրավունքի հարցերին նվիրված աշխատաժողով պետական քաղաքականության փորձագետների, մտավոր սեփականության հարցերով իրավագետների և մասնավոր հատվածի փորձագետների մասնակցությամբ, որ կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանության կողմից: Մեկօրյա աշխատաժողովը նպատակ ուներ դիտարկել հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպությունների դերը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցում: Հեղինակային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններն այն կառույցներն
Մայիսի 14-ին կիրականացվի համաՍևանյան աղբահավաք․ ՀԲՃ
Սևանա լճի հետ կապված են բազմաթիվ տեսանելի և անտեսանելի խնդիրներ։ Դրանցից ամենատեսանելիներից է ափամերձ գոտու աղտոտվածությունը կենցաղային աղբով, որն ինչպես էկոլոգիական սպառնալիք է, այնպես էլ՝ լուրջ խոչընդոտ ափամերձ տարածքներում հանգիստ կազմակերպելու առումով։ Մենք՝ բնասերների մի խումբ, նախաձեռնել ենք համաՍևանյան աղբահավաք, որը կիրականացվի մայիսի 14-ին Սևանա լճի ափամերձ տարածքներում մեր կողմից նախապես ուսումնասիրված և քարտեզագրված 25
Հայաստանում ոչ միայն միջուկային զենք չկա, այլեւ չի կարող լինել. «Հրապարակ»
ՄԱԳԱՏԷ-ում խումբ կա նստած, որը հետեւում է միջուկային նյութերի տեղաշարժին։
Ադրբեջանցու հետ մենամարտից առաջ Ալբերտ Ղազարյանին արգելել էին զինվորական համազգեստ հագնել
Ընդհանուր մենամարտերի հայաստանցի մարտիկ Ալբերտ Ղազարյանը Մոսկվայում 56 վայրկյանում խեղդեց ադրբեջանցուն: Ալբերտի մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը երեկ «Առավոտին» ասաց. «Մենամարտին դահլիճում էր նաեւ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Կազմակերպիչները նախապես արգելել էին զինվորի համազգեստով մտնել ռինգ՝ իբր հակամարտող երկրների ներկայացուցիչների մենամարտին քաղաքական երանգ չհաղորդելու համար: Բայց մենք ոչ միայն համազգեստը հագանք, այլեւ
«Ռաբիսության» տեսակները
Քանի որ Արմենչիկը «ռաբիս» երգիչ է, նա զինվորներին օգնություն է բաժանում «ռաբիս» եղանակով: Պարզ է` եթե մարդը «ռաբիս» է, ապա ամեն ինչ պետք է անի իր աշխարհընկալման եւ մտահորիզոնի շրջանակներում` անճաշակ եւ ցուցադրական: Բայց ես մի քիչ զարմանում եմ, թե ինչո՞ւ են համացանցի օգտատերերը սեւեռվել այդ երիտասարդի վրա. արել է այնպես, ինչպես զգացել է. գուցե
Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ժողովին
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի 25-րդ հոբելյանական ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահ պարոն Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը
Ընդամենը 200 հազար դրամ տուգանք երեխայի աչքը վնասած ուսուցչին
Ընդամենը 200 հազար դրամ․ սա այն գինն է, որը տուգանվելով «պատժվելու է» դպրոցում երեխայի մի աչքը հավերժ տեսողությունից զրկած ուսուցիչը։
Ներիշխանական անվստահությունը կուտակվում է. «Ժամանակ»
Կառավարությունը խորհրդարանին առաջարկում է մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և այն կիրառել 2018 թվականի հուլիսից: Կառավարությունն այս որոշումը պայմանավորում է իբր թե Հարկային օրենսգրքի ընդունումով, որն ուժի մեջ կմտնի հենց 2018-ի հունվարից: Իրականում, սակայն, ակնհայտ է, որ այստեղ բանն ընտրություններն են, որոնք տեղի են ունենալու 2017 թվականին: Եվ եթե պարտադիր կուտակայինը կիրառության
ՀՀ ՊՆ. Անկանոն բնույթի կրակահերթեր են արձակվել հայ դիրքապահների ուղղությամբ
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` անցած գիշերը
Ինչպես են բանկերը թալանում ժողովրդին. «Հայոց աշխարհ»
Ապրիլի սկզբին վարկերի միջին գինը գերազանցել է 19 տոկոսը։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում այն բարձրացել է 3,75 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ թեկուզ ոչ շատ, բայց փողի գինն իջեցնելով 0,5 կետով։ Այս պայմաններում թվում է, թե բանկերը պետք է արձագանքեին ԿԲ գործողություններին։ Սակայն տեղի է ունեցել
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԲՀԿ-ն, ինչպես Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը. Արմեն Բադալյան. «Հայոց աշխարհ»
ԲՀԿ-ի գաղափարախոսությունը հենց Գագիկ Ծառուկյանի գաղափարախոսությունն էր:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ներկա է եղել ադրբեջանցու խայտառակ պարտությանը
Ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարում հայաստանցի մարտիկ Ալբերտ Ղազարյանի եւ ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովի մենամարտին, որում մեր մարզիկը փառահեղ հաղթանակ տարավ` հաշված վայրկյանների ընթացքում խեղդելով մրցակցին, ներկա է եղել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին Aravot.am-ին ասաց Ալբերտ Ղազարյանի մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: https://www.youtube.com/watch?v=PQrJn24ou8w Հասկանալի է, որ Պեսկովը եկել
Յուրատեսակ հանրագիտարան բոլոր նրանց համար, ովքեր արհեստավարժորեն զբաղվում են բանակցային գործընթացով
Երևանի «Դե ֆակտո» հրատարակչությունը լույս է ընծայել Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի «Ղարաբաղյան խաղաղ գործընթաց. հայացք Ստեփանակերտից» գիրքը։ Այն իրենից ներկայացնում է գիտական հրատարակություն և տպագրության է երաշխավորվել Արցախի պետական համալսարանի Գիտական խորհրդի կողմից։ Գրքում ներկայացված են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության զարգացման հարաշարժությունը և հիմնախնդրի փոխակերպումը դիմակայության ողջ ընթացքում։
Իվետա Մուկուչյանը՝ Եվրատեսիլի եզրափակիչում (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Եվրատեսիլ 2016 երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլն էր: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ փուլին ելույթ ունեցան 18 երկրներ, որոնցից եզրափակիչ պետք է անցներ միայն 10-ը: Այդ երկրներն են՝ Հայաստանը, ՌԴ-ն, Նիդերլանդները, Հունգարիան, Խորվաթիան, Ավստրիան, Կիպրոսը, Չեխիան, Մալթան եւ Ադրբեջանը: Իվետա Մուկուչյանը, որը 7-րդ համարի ներքո հրաշալի ելույթ ունեցավ, նաեւ 7-րդն
Քաղաքականացված Եվրատեսիլը. Ադրբեջանն ու իր մասնակիցն արհամարհվում են
Որքան էլ ասվի, որ Եվրատեսիլը միայն երգի մրցույթ է, քաղաքականացված չէ, բայց ակնհայտորեն թե՛ քվեարկությամբ, թե՛ տվյալ երկրի ներկայացուցչին ներկայացնելով՝ որոշակի վերաբերմունք է ցուցադրվում:
Ադրբեջանի հարձակումը Ռուսաստանի համար անակնկալ էր. ֆրանսահայ քաղաքագետ
Ըստ Կայծ Մինասյանի` «քառօրյա պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի տկարությունը»:
«Օֆշորային գոտիներում հաշիվներ ունենալը, չի կարելի համարել դատապարտելի». Խոսրով Հարությունյան
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի համար օֆշորային գոտում հայտնված Հայաստանի 37 քաղաքացու թիվը մեծ չէ: «Ես այդ հրապարակված 37 քաղաքացիների ցանկին ծանոթ չեմ, համենայնդեպս, այդ մարդկանց կապել անօրինական, ֆինանսական գործարքների, մեքենայությունների հետ, քիչ հավանական եմ համարում: Օֆշորային գոտում գումարներ ունենալը հո չի՞ նշանակում միլիարդներ ունենալ, երեսունյոթ քաղաքացին մեծ թիվ չէ: Գուցե օֆշորում գրանցված գումարներ ասելով
Ինչո՞ւ է ձգձգվում վիրավոր տղաներին արտերկիր տեղափոխելու՝ կառավարության որոշումը
Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի հետագա բուժման մասին կարծիք է հայտնում նախարարը
«Դա հարսանիք չի, էլի, էն որ տաշի՜ են ասում ու մատանին տանում՝ պարացնելով». Շարմազանովը՝ Արմենչիկի մասին
«Դա տգեղ է, հակաքրիստոնեական է, հակահայկական է: Դա հարսանիք չի, էլի, էն որ տաշի՜ են ասում ու մատանին տանում՝ պարացնելով: Եթե մարդն օժանդակության կարիք ունի ու դու օժանդակում ես, քրիստոնեական դաստիարակությունն առհասարակ ասում է, որ դա պիտի անես աննկատ, որպեսզի դիմացինն իրեն վատ չզգա: Չեմ ուզում Արմենչիկին միայն բան անենք, որովհետեւ Արմենչիկը արտիստ է, այստեղ
«Դեմ առ դեմ»` Ալբերտ Բաղդասարյան եւ Արմեն Մարտիրոսյան
Մայիսի 11-ին, ժամը 11.00-ին առցանց «Առավոտի» եթերում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Քննարկման թեման է`ԼՂՀ-ի անկախության ճանաչումը ՀՀ-ի կողմից: Մեր հյուրերն են ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում


















































