Օրվա լրահոսը

«Օֆշորային հաշվետերերի ցանկում հայտնված ակադեմիկոս Թերզյանը շատ խեղճ կյանքով է ապրում». Ռադիկ Մարտիրոսյան

«Այսօր էլ, որ նայում ենք Հարություն Թերզյանի կյանքին  շատ դժվարին պայմաններում է  ապրում, տարիքով մեծ է, դժվար աշխատանքի է եւ այլն: Զարմանում ես, թե այս մարդը կարող է ունենալ ինչ-որ բաներ, ինչ-որ հաշիվների փաստաթղթեր, նույնը եւ մյուսների մասին կարող եմ ասել»,- ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ  «Հետքը» հրապարակել է ՀՀ այն քաղաքացիների անունները,

«Հայրենասիրական մրցավազք» vs իրատեսական քաղաքականություն

Արցախի միակողմանի եւ անհապաղ ճանաչում պահանջելը դեռ չի վկայում վճռականության եւ քաջության մասին, իսկ այդ քայլից ձեռնպահ մնալը՝ այդ վճռականության եւ քաջության բացակայության մասին: Քառօրյա կամ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը հայկական քաղաքական դաշտում կրկին արթնացրեց Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախության ճանաչման-չճանաչման նպատակահարմարության հարցը: Կարծես թե խոսքը է գնում պարզ բանի մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, լրացուցիչ

Վաղաժամկետ դադարեցվել են Ակադեմիայի ռեկտորի լիազորությունները

Մայիսի 10-ին Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը որոշում է կայացրել Ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ հիմք ընդունելով նշված պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ մայիսի 7-ին վերջինիս կողմից ներկայացված դիմումը: Խորհրդի նույն որոշմամբ` Արդարադատության ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Էմիլ Ամիրխանյանը: Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին  

Հայկ Ղուկասյան. «Ադրբեջանցին կուտը կերավ ու «չորս ոտքով» ընկավ մեր թակարդը»

Ալբերտ Ղազարյանի մարզիչ, Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը Մոսկվայից վերադառնալով՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԶԼՄ-ներին ասաց. «Սա սպորտ է եւ չէր բացառվում, որ նաեւ պարտվեինք: Բայց ես ներքուստ վստահ էի, որ հաղթանակը մերն է լինելու: Ալբերտին մարտից առաջ հրահանգել էի՝ մրցակցի որեւէ տեղը չկոտրել եւ մեթոդաբար ծեծել: Ալբերտը կարող էր այդքան արագ չխեղդել, մարտը երկարաձգել: Սակայն մեզ

Հ.Զալբեր. ԵՄ-ն ընդունում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը

Սեյրան Օհանյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Կարեն Միրզոյանն ու Հերբերտ Զալբերը կարեւորել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերը

Մայիսի 10-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը Հերբերտ Զալբերին  տեղեկատվություն է ներկայացրել  ապրիլի սկզբին ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994

Ալբերտ Ղազարյան. «Ուզում էի ադրբեջանցուն ավելի երկար ծեծել, բայց մրցավարը չթողեց»

Մոսկվայում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարի շրջանակներում 56 վայրկյանում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով հաղթելուց հետո 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանն ու մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն այսօր վերադարձան Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Aravot.am-ը դիմավորեց նրանց: «Մենք բոլորս ապացուցեցինք, որ հայն ուժեղ է, որ ադրբեջանցին այնքան չկա, որ հաղթի հային: Գիտեի, որ մրցակիցս ադրբեջանցի է

ՊՆ-ն ուզում է ՀՀ նախագահի մի գործառույթն իր վրա վերցնել

Պաշտպանության նախարարությունն ՀՀ նախագահի լիազորություններից մեկն առաջարկում է ՊՆ նախարարն անի

Լևոն Մնացականյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Մայիսի 10-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և մայիսի 11-ին հյուսիսարևելյան ուղղությամբ անցկացվելիք դիտարկման հետ կապված հարցեր: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Շուշան Պետրոսյանը՝ Արմենչիկի բարեգործության մասին. «Այս կե՞րպ , շարք կանգնա՞ծ, լավ է լռեմ»

Արմենչիկի բարեգործությունը զարմացրել է երգչուհի Շուշան Պետրոսյանին

Հայտնաբերվել է ական

Մայիսի 10-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ «Պայտաձև» ամրոցի մոտակայքում ականանման առարկա է նկատվել: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Պարզվել է, որ 102-րդ ռազմաբազայի մոտակայքի «Պայտաձև» ամրոցի տարածքում հայտնաբերվել է 1 հակատանկային Y-TM 57 M տեսակի ուսումնական ական առանց պայթուցիչի: Ականը տեղափոխվել է Գյումրու Մուշի ՈԲ: ՏԿԱԻՆ

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին

Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց Արարատի մարզ այցելության նպատակն է զորակցություն հայտնել և նյութական աջակցություն ցուցաբերել Արարատի մարզից ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  զոհված զինծառայողների ընտանիքներին: Մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները

Վահագն Խաչատրյանը՝ Պանամայի փաստաթղթերի մասին. Սա ամբողջ ցուցակը չէ

Ռուբեն Վարդանյանի անվան առկայության մասին. Լրացուցիչ բացատրության կարիք կլինի

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր են փոխանակել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ

Մայիսի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի

Եվրամիությունը կստուգի Հայաստանում ատոմային ռումբի առկայության մասին լուրերը. Lenta.ru

Եվրամիությունը զգուշանում է Հայաստանում ատոմային ռումբի առկայության մասին լուրերից, իսկ եվրոպացի պաշտոնյաները զգուշանում են այս կապակցությամբ որևէ հայտարարություն կատարել։ Այս մասին հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը։ Հայաստանում ատոմային ռումբի առկայության մասին խոսել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Եվրամիության դիվանագիտական հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը ասել է, որ իրենք պետք է ստուգեն այս լուրերի իսկությունը.

Այսօր ընտրվելու է էլեկտրոնային համակարգը, որը կկիրառվի հայաստանյան ընտրություններում

Լեւոն Զուրաբյանը պնդում է` ԸՕ-ի շուրջ կոնսենսուս կլինի միայն այն ժամանակ, երբ «4+4+4»-ի 12 մասնակիցները կստորագրեն փաստաթուղթ

Բակո Սահակյանը ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը Հերբերտ Զալբերին է ներկայացրել բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի դրդապատճառները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին: Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ Նախագահն ընդգծել է նման

Գալուստ Սահակյանն արձակուրդում է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում։ Միաժամանակ հայտնում եմ, որ ԱԺ նախագահի արձակուրդի ընթացքում վերջինիս կփոխարինի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Արսեն Բաբայան ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ

Պարզաբանում է ոստիկանությունը

«Հայկական ժամանակ» օրաթերթի 10.05.2016 թ. «Ոստիկանությունը ոսկեզօծ ծրարներով է պատվիրում ծանուցումներ» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով Ճանապարհային ոստիկանությունում իրականացվող վարչարարության գլխավոր խնդիրներից է վարչական ակտերը հասցեատերերին առաքելու գործընթացի պատշաճ կազմակերպումը: Օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով վարչական ակտերը հասցեատերերին առաքելու նպատակով ՀՀ ոստիկանության և «Հայփոստ» ՓԲԸ միջև յուրաքանչյուր տարի կնքվում

Արայիկ Հարությունյանը կոչ է արել տեղահանվածներին վերադառնալ իրենց բնակավայրերը

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այցելել է Շուշի քաղաք և հանդիպել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի տարբեր բնակավայրերից տարհանված և բերդաքաղաքում ապաստանած մի խումբ բնակիչների հետ: Վարչապետը ծանոթացել է տեղահանված  քաղաքացիների բնակության կենսապայմաններին և քննարկել նրանց  վերադարձի հետ կապված մի շարք հարցեր: Գործադիրի ղեկավարը նշել է, որ ինչպես տարհանման ընթացքում, այնպես էլ

Ավարտվել է ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել բժշկական կենտրոնի 2 մանկաբարձ-գինեկոլոգի՝ մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծննդկանի մահը։ Մ.Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝

Այցելություն զոհվածների ընտանիքներին

ՌԴ Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը ծնունդով Շղարշիկից է: Երկար տարիներ է, նա բնակվում է Գոռնի Ալթայ քաղաքում եւ ղեկավարում է տեղի հայ համայնքի գործունեությունը: Այս օրերին Լ. Մարտիրոսյանը այցելել է Հայաստան` իր հետ բերելով տեղի հայ համայնքի կողմից հավաքագրված ֆինանսական աջակցությունը` նախատեսված ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նպատակին:

«Աղ ու հացով» թիմը ֆինանսական օգնության կարիք ունի

Մրցույթի քառորդ եզրափակչին մեկ ամիս է մնացել

«Ալեքս Գրիգ» ընկերության հարկերն այս տարվա առաջին եռամսյակում պակասել են

«Ռենկո Արմէստեյտ»-ը 46 կետով իջել է, «Արմենիա Միջազգային Օդանավակայանները»՝ 20 հորիզոնականով բարձրացել

«Թուրքիայի վարչապետի թեկնածուն խաղամոլ է եւ նավահանգիստներ ունի». Հակոբ Չաքրյան

Թուրքագետը նշեց, որ նա 150 միլիարդ դրամի կարողություն ունի

«Էլի կոռուպցիայի հոտ է գալիս». Անահիտ Բախշյան

10 մայիսի 2016, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Արշակունյաց պողոտայում իրականացվող ապօրինի շինարարության վերաբերյալ այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Որքա՞ն կարելի է՝ մեր քաղաքացիները լսեն բակերի կանաչ տարածքներն ավելացնելու մասին ծրագրային խոստումներ, ապօրինի ծառահատման անթույլատրելիության վերաբերյալ պահանջներ ու դրանց կողքին իրենց բակի հենց կանաչ տարածքի վրա,

«Որեւէ դեսպանատան քարտուղար չի որոշում ՝ Արցախն անկախ է, թե անկախ չէ». Էդուարդ Շարմազանով

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին լրագրողները խնդրեցին մեկնաբանել ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի խոսքերը, որ ռուսական զենքը չի կարող գնալ Արցախ, քանի դեռ չի ճանաչել Հայաստանը ԼՂՀ անկախությունը: Նա պատասխանեց. «Հայաստանը եւ ՌԴ-ն ռազմավարական գործընկերներն են, յուրաքանչյուրը, իր պետական շահերից ելնելով պետք է զարգացնեն երկկողմ դաշնակցային հարաբերությունները: Մենք պետք է զարգացնենք այդ հարաբերությունները, որովհետեւ հայ-ռուսական հարաբերությունները

«Զորավոր» Ավետարանի հրաշագործությունները` մեկ գրքում

Տեր Գրիգորի նախաձեռնությամբ Մատենադարանի գիտաշխատողները հայտնի ավետարանի մասին գիրք են գրել

«Եթե չեք ստուգում՝ ի՞նչ միջոցներով են կառուցվել դղյակները, ուրեմն դուք էլ եք դղյակատեր». Ներքին գործերի նախկին նախարար

Aravot.am-ի հետ զրույցում Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանը կարծիք հայտնեց, որ «քառօրյա պատերազմ» հասկացությունը սխալ է. պատերազմը եղել է, կա ու շարունակվում է: «Ի՞նչ է հիմա մեր երեխաները չե՞ն զոհվում, ի՞նչ քառօրյա պատերազմ, մինչեւ չնստեն բանակցային սեղանի շուրջ, մինչեւ չորոշվի Ղարաբաղի ինքնուրույնության հարցը, այդ պատերազմը կշարունակվի, այդպես էլ կգնա: Աստված

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930