Օրվա լրահոսը

«Ղարաբաղում Հայաստանից գնացած զենք է եւ պետք է կրակի, բա ի՞նչ պիտի անի». Ռուստամյանը՝ ՌԴ պաշտոնյային

Ըստ Ռուստամյանի, դա մեծագույն զիջում է եղել ՀՀ-ի կողմից, որ չի ճանաչել ԼՂՀ-ն: Բայց եթե Ադրբեջանը բանակցություններ ասածը մտցնում է փակուղի եւ ըստ էության դադարեցնում է բանակցությունները, ուրիշ ելք չի մնում, քան ճանաչել Ղարաբաղը:

Հովիկ Աբրահամյան. «Բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն,

«Ի՞նչ պատմեմ. մարդիկ հայրենիքն էին պաշտպանում, ես էլ նրանց նկարում էի». Լևոն Աթոյանց

Ամեն մեկին մի ժամ, կես ժամ առաջ կամ սպանում էին կամ ինքն էր սպանում:

Ժոզեֆ Դոլ. Հայաստանը ԵԺԿ-ի համար կարևոր գործընկեր է տարածաշրջանում

Հարգելի նախագահ, Հարգելի մասնակիցներ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության անունից, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, թույլ տվեք ջերմ ողջույններ հղել «Եվրոպական քաղաքական դաշտը և հայկական կուսակցությունները» կլոր-սեղան քննարկման մասնակիցներին։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը նախաձեռնել է այսպիսի կարևոր քննարկում Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյա հոբելյանին ընդառաջ։ ԵԺԿ-ն հաստատապես Եվրոպական քաղաքական դաշտի անկյունաքարն է։ Եվ ի վերջո,

Պարգեւ սրբազան. «Լինենք չարահաղթ. այս է մեր առաքելությունը»

Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի տված հարցազրույցից մի հատված Մաքսիմ Ոսկանյանը ներառել է իր «Արցախյան վկայություններ» գրքում: Ստորեւ ներկայացնում ենք այդ հատվածը. -Ձեր ներքին զգացողությունն ի՞նչ է ասել. ղարաբաղյան պատերազմի ժամանակ Աստծո օրհնությունը եղե՞լ է մեզ վրա։ –Ոչ միայն օրհնությունն է եղել։ Այս տարիների ընթացքին ուղղակի տեսնում ենք, թե ինչպես Աստծո

Խոնարհվեք նրանց առջև, նրանք են մեր հերոսները. ՍԴՀԿ ատենապետ

Մայիսի 10-ին Արարատի մարզի Այգեզարդ համայնքի դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված այդ գյուղի Հնչակյան ազատամարտիկներին, ովքեր նոր էին վերադարձել Արցախյան առաջնագծից: Միջոցառմանը մասնակցեցին նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության պատվիրակությունը՝ ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ: Նարեկ Գալստյանը, իր խոսքում դիմելով ներկաներին, ասաց. «Այս պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց մի կարևոր հանգամանք, որ մեր հասարակության հերոսներն այս տղաներն են, սահմանին

«ԼՂՀ-ի ճանաչմանը գուցե հաջորդի ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միացումը». Կիրո Մանոյան

Ըստ Կիրո Մանոյանի` հայկական երկու պետությունները գուցե նման որոշում ընդունեն

Հայերի գլխատումներին, խոշտանգումներին վերաբերող հարցից ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան խուսափեց

Բրեդլի Բուզետտոն ՝քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիների իրականացրած վայրագությունների մասին

Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Մայիսի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը /Շվեդիա/, ինչպես

ՀՀԿ դպրոցը կգործի սեպտեմբերի 1-ից

Քառօրյա պատերազմը փոխել է նաեւ քաղաքական դպրոցի գործունեության մեկնարկի օրակարգը,-ասում է Արմեն Աշոտյանը

Նույնասեռականներ, ռոբոտներ և գայլեր. АИФ անդրադարձը Եվրատեսիլ 2016-ին

Եվրոպայում ամենամեծ ճանաչում վայելող երգի մրցույթներից մեկի՝ «Եվրատեսիլի» այս տարվա մրցույթի մասին ծավալուն անդրադարձ է տպագրել ռուսական Аргументы и Факты պարբերականը, փորձելով պարզել, թե ինչ կարելի է սպասել «Եվրատեսիլ 2016»-ից։ Ռուսական պարբերականի կարծիքով՝ ժամանակներն անցել են, երբ գնահատվում և ուշադրության էին արժանանում կատարողների գեղեցիկ ոտքերը, կամ տարօրինակ հագուստները. այսօրվա հանդիսատեսը շատ ավելի պահանջկոտ է, որին

Զինծառայողներն այսօր առավել ևս պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում

Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված և վիրավոր զինծառայողների՝ վարձով ապրող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը շարունակում է անհանգստացնել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Երեկ նա նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նախորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեցիք, որ ապրիլին զոհված երևանաբնակ 3 զինծառայողների ընտանիքներին բնակարան նվիրելու նախագծերը կներկայացվեն ավագանու առաջիկա նիստում: Ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ

Ռուստամյանը հավատում է Բագրատյանին, որ միջուկային զենք ունենք. «Մենք եղել ենք միջուկային տերության մաս» (Տեսանյութ)

Ռուստամյանը գտնում է, որ հնարավոր է Հայաստանը վաղուց է ունեցել միջուկային զենք: Միջուկային տերության մաս ենք եղել եւ շատ մութ պատմություններ կան, թե ինչպես է բաշխվել այդ զենքը:

Լավրովն ու Քերին քննարկել են Արցախի հակամարտությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ իր պաշտոնակից Ջոն Քերիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։ Երկու երկրների արտաքին գործերի ղեկավարների միջև կայացած հեռախոսազրույցի թեման եղել է Սիրիայի հրադադարը, ահաբեկչության դեմ պայքարը։ Այս թեմաներից զատ՝ ՌԴ ԱԳ

Կառավարությունը թուրքական ապրանքներ չներմուծելու մասին դեռ որոշում չունի. Հովիկ Աբրահամյան

Հովիկ Աբրահամյանը՝ թուրքական ապրանքներ ներկրել-չներկրելու մասին

Կարեւոր է, որ ոչ միայն Ղարաբաղում, այլ նաեւ Հայաստանում մարդիկ կառչած լինեն իրենց հողին. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանում որքան մարդ արտագաղթի, հաշվեք, որ այդքան քառակուսի մետր, կամ հեկտար, անտեր է մնում։ Այն դադարում է մերը լինել։

«Որոշ քայլեր ենք ձեռնարկում, վաղը հանդես կգամ հայտարարությամբ». Հովիկ Աբրահամյան (Տեսանյութ)

«Երբ որ ժամանակը գա, կխոսենք»,- «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացումից առաջ ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ե՞րբ ՀՀ-ն կճանաչի ԼՂ անկախությունը: Քանի որ վարչապետը նոր է վերադարձել ԼՂՀ-ից, լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչ վիճակ է առաջնագծում, վարչապետի պատասխանն էլի հակիրճ էր. «Կայուն»: Վարչապետը նաեւ հավելեց,

«Երբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան կվիժեցնի բանակցային գործընթացը, ՀՀ-ին այլընտրանք չի մնա, քան ճանաչել ԼՂՀ-ն». Արմեն Աշոտյան

ՀՀ փոխնախագահը նկատում է` ԼՂՀ-ն «դե ֆակտո» ճանաչված է նաեւ Ադրբեջանի կողմից

Շարմազանովն իշխանությունների «շտատնի» ներողություն խնդրողն է. «Չորրորդ իշխանություն»

«Չի կարելի փայտը վերցնել եւ ընկնել ակադեմիկոսի հետեւից ու դատափետել», անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հայտնի հայտարարությանը՝ ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «ՉԻ» – Ըստ երևույթին Էդուարդ Շարմազանովը վստահ է եղել, որ «դատափետել» բառի արմատը «փետն» է, ու նա գործընթացը հենց այդպես էլ պատկերացրել է՝ ահա մարդիկ, մի-մի փետ առած, հալածում են

Ինչպես կարելի է անլրջացնել Արցախի անկախության գաղափարը. «Ժողովուրդ»

Արցախի  անկախության  ճանաչումը ոչ թե կասեցնելու է Ադրբեջանի ագրեսիան, այլ Ադրբեջանին տալու է քարտ բլանշ՝ պատերազմի լեգիտիմ իրավունք հարուցելով։ Արցախի միակողմանի ճանաչումից հետո Ադրբեջանը որեւէ միջազգային կաշկանդիչ հանգամանք չի ունենալու։ Այն դեպքում, երբ Հայաստանը համաձայնում է խաղաղ կարգավորմանն ու ամեն անգամ հանդես գալիս փոխզիջումային դիրքերից, իսկ Ադրբեջանն ագրեսիայի դիմում, միջազգային հանրությունը հավասարության նշան է դնում

«Եթե ձեր գիտությունից չունի օգուտ հայ ժողովուրդը՝թքալ եմ ձեր ալ, ձեր գիտության ալ վրա». Ռադիկ Մարտիրոսյանին (Տեսանյութ)

Արմեն Ռուստամյանը, պատասխանելով Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարությանը, հիշեց Ռաֆայել Պատկանյանի խոսքերը:

Ջեյմս Ուորլիք. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պետք է հանդես բերեն քաղաքական կամք». «Հայկական ժամանակ»

Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները։ Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը։

Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողը բռնության գործադրմամբ գումար է շորթել

Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Քնարիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր ծանոթ Նարեկ Պ.-ի խնդրանքով 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 14:30-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է վերջինիս կնոջ՝

Բաքուն կդիմի Ադրբեջանում գործող դեսպանատների ռազմական կցորդներին. «ՌԻԱ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նպատակ ունի դիմել այդ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող արտասահմանյան դեսպանատների ռազմական կցորդներին՝ վերջիններիս ծանոթացնելով սպիտակ ֆոսֆորին, որը, ադրբեջանցիների խոսքերով, հայտնաբերվել է գյուղերից մեկում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության այս մտադրության մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքերով՝ սպիտակ ֆոսֆորը հայտնաբերվել

ԼՂՀ պաշտպանության նախարար. «Դասեր քաղելու անհրաժեշտություն չկա». «Ժողովուրդ»

Մենք, երբ պետք է՝ պաշտպանում ենք, երբ պետք է՝ հարձակվում ենք։

Կառավարությունը կրկին փորձեց ու «Հրազդան ցեմենտը» պարտքերից ազատելու գործը գլուխ բերեց (Տեսանյութ)

«Մենք համոզված ենք այս նախագծի ճշմարտացիության մեջ: Հնարավորություն է տրվում փրկելու գործարանը, որ ընկերությունը վերականգնի իր դիրքերը շուկայում»,- ԱԺ նիստում «Հրազդան ցեմենտ» գործարանին հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից ազատելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներին այսպես համոզում էր կողմ քվեարկել էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ այդ նախագիծն արդեն մեկ անգամ չէր ընդունվել:

Մուշի դատարան հայց է ներկայացվել՝ քաղաքի հայկական գերեզմանատունը պղծելու վերաբերյալ. «Հաբերլեր»

Ներկայիս Թուրքիայի Մուշ քաղաքի կենտրոնական Դերե թաղամասի 18-րդ դարի հայկական գերեզմանատունը պղծելու առնչությամբ դիմում է ներկայացվել այդ քաղաքի դատարան։ Այս մասին հաղորդում է «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Այս գործով Մուշ քաղաքի դատարան հայց է ներկայացրել «Հայկական փոքրամասնությունների» ընկերության նախագահ Ազիզ Դաղջըն։ Ստացված հայցից հետո Մուշի դատարանի համապատասխան բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր՝ գերեզմանատանը համապատասխան հետաքննություն

Հաղթողին վայել կեցվածք

Նա, ով հաղթել է, պետք է իրեն պահի համապատասխանաբար: Հաղթողը պետք է լինի մեծահոգի, բարձր, ներողամիտ: Անկախ այն բանից, թե ինչ ծանր գնով է հաղթել: Անկախ այն բանից, որ հաղթել է ոչ թե արժանավոր հակառակորդի, այլ, ասենք, ստոր եւ քսու մի երեւույթի, լինի դա մարդ, թե պետություն: Հաղթողը պետք չունի իրեն պարտվածի հետ համեմատելու: Հաղթողն

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում ծնվել է 386 երեխա

Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 207 տղա, 179 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39407 քաղաքացի:   Երևանի քաղաքապետարան

«ՀՀ-ի համար կարեւոր փուլում կուսակցությունները պետք է կառուցողական լինեն». Պյոտր Սվիտալսկի

Ըստ ՀՀ-ում ԵՄ դեսպանի` ՀՀ կուսակցություններն ուժեղ են եւ լավ կազմակերպված

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930