Օրվա լրահոսը

Խոշոր բիզնեսի ստվերը կրճատել են. Ում հաշվին է ՊԵԿ-ը հավաքել 100 մլրդ դրամը

Սերժ Սարգսյանի ասած աննախադեպ գումարը՝ 100 մլրդը, ՊԵԿ-ը, պարզվում է, հավաքել է խոշոր բիզնեսից ստվերը կրճատելով:

Թևան Պողոսյանը ԵԽԽՎ համազեկուցողներին առաջարկել է անձամբ գնալ Արցախ ու ծանոթանալ իրավիճակին

Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ում ավարտվեց ԵԽԽՎ համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլի և իտալացի Ջուզեպպե Գալատիի հանդիպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հետ: Aravօt.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը տեղեկացրեց, որ, ընդհանուր առմամբ, քննարկել են սահմանադրական փոփոխությունների, ընտրական օրենսգրքի և կոռուպցիայի վերաբերյալ հարցեր: Պարոն Պողոսյանը ներկայացրեց նաև, թե հանդիպման սկզբում ինչ է փոխանցել համազեկուցողներին և ինչ առաջարկ արել.

Մեղվաբուծության զարգացման նպատակով

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպմամբ Բերձորում սկսել է գործել «Փեթակ» ընկերությունը, որը զբաղվում է մոմաթերթերի արտադրությամբ, վաճառքի է հանել մեղվաբուծությանը վերաբերող ապրանքներ, դեղանյութեր, այգեգործական քիմիկատներ և այլն: Մայիսի 10-ին կայացավ «Փեթակ»-ի պաշտոնական բացումը, որին ներկա էին բելգիահայ բարերար և արտադրամասի հովանավոր-ներդրող Անդրե Կումուշճյանն իր ընտանիքով, հարազատներով, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն

«Ես շարունակել եմ ենթարկվել երկաթուղու ղեկավարության հետապնդումներին»

Մամուլի նախկին պատասխանատուն դիմել է Սերժ Սարգսյանին Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի նախկին մամուլի քարտուղար Վահե Դավթյանը 2008թ. հուլիսին ընդունվել է աշխատանքի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում, որպես մամուլի ծառայության առաջատար մասնագետ: 2009 թ. նույն ընկերությունում զբաղեցրել է մամուլի ծառայության պետի պաշտոնը, մեկ տարի հետո՝ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի,

Ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 17-18-ին

9-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կանցկացվի հունիսի 17-ից 18-ը՝ «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Այս մասին այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած ասուլիսի ժանանակ հայտարարել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»

ՊԵԿ-ը՝ Միհրան Պողոսյանի՝ պանամական օֆշորում գրանցման մասին. «Արդյոք կարո՞ղ ենք գնալ օֆշոր ստուգել»

Պարզվում է՝ ՊԵԿ-ը պանամական օֆշորներով չի զբաղվում, ինչ-որ տեղից սպասում են համապատասխան որոշման: Միրումյանն ասաց՝ ՊԵԿ քննչական մարմինը պետք է ստանա համապատասխան քննիչի որոշում կամ գործ, որի հիման վրա իրականացնի»: Թե ումի՞ց՝ հարց է:

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 12-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Սուրենյանց, Մելիք-Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության և Խանջյան փողոցների փակուղիների, Հանրապետության փող. 3-րդ նրբանցքի և 1-ից-53, 76, 76/1, 76/2, 76/3, 78, Տիգրան Մեծի պող. 1-ից-25, Խանջյան փող. 1-ից-35, Բուզանդի փող.

ԱԳ փոխնախարար. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպեսզի պահպանվի բանակցային գործընթացը»

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը ավստրիական «Die Presse» օրաթերթին Հարց. Պատրա՞ստ եք Ադրբեջանի հետ բանակցություններին: Շավարշ Քոչարյան. Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է ամրապնդել զինադադարի ռեժիմը: Երբ շարունակում են կրակոցները, հնարավոր չէ բանակցել: Հարց. Տեսականորեն գործում է զինադադարը: Ինչու՞ այն չի պահպանվում: Շավարշ Քոչարյան. Զինադադարը հաստատված է 1994թ. կնքված զինադադարի մասին

Հայ ծրագրավորողների ստեղծած հավելվածը կարգելափակի կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը

Հավելվածը մշակվել է ծրագրավորող Արթուր Ավանեսովի կողմից՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ: FakeKiller հավելվածը ոչ միայն կարգելափակի մուտքը դեպի ադրբեջանական և ոչ վստահելի կայքեր, այլև այդ կայքերի հղումները չեք տեսնի Ձեր ֆեյսբուքյան էջերին: Արգելափակման ցուցակում այս պահին ներառված է 15 կայք և ժամանակի ընթացքում ցանկը կթարմացվի: Հավելվածը ներբեռնելու

Արցախը մերն է, մենք Արցախի կողքին ենք

Որքան էլ հասարակության կողմից շահարկվի, թե ռուսաստանաբնակ հայությունը պասիվ է այս օրերին Արցախում տեղի ունեցող գործընթացներին, փաստերը հակառակն են ապացուցում։ Պարզապես ամենք այլը չի հրապարակվում, ինչի արդյունքում էլ նման տպավորություն է ստեղծվում: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին լուրը ստանալով` Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլ քաղաքի բազմաթիվ հայեր դրամահավաք կազմակերպեցին, որի արդյունքում 118 մարդ ներգրավվեց ու հավաքվեց 336.500 ռուբլի:

ՀՀ ԱԻ նախարարությունը համալրվեց շարժական կառավարման նոր կայաններով

Մայիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարարության շարահրապարակում կայացավ Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված շարժական կառավարման կետ հանդիսացող նոր ավտոմեքենաների շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին: Ճապոնիայի կառավարությունը ոչ ծրագրային դրամաշնորհային աջակցության շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանն է տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 նոր ավտոմեքենա, որոնք

Հայկ Կյուրեղյանը միանում է ՇԱԳԱՄ-ի նախաձեռնությանը

Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանը միացել է Հայրենիքի պաշտպանության կամավորների ցուցակագրում կազմակերպելու վերաբերյալ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը և իր դիմումի համաձայն ընդգրկվել է կամավորների ցուցակում:   «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն

«Պահանջում ենք հետաքննել Փայլանի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքները». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մի խումբ քաղաքացիներ նամակ հանձնեցին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին

Մաքսանենգը տուգանք է մուծելու ու վերջ. Կառավարությունը ազատում է մաքսանենգին քրեական պատժից (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանը քննադատեց՝ այդ տուգանքները խոշոր մենաշնորհատերերի 1 օրվա արեւածաղիկ չրթելու փողն է, կտան՝ կազատվեն ու կշարունակեն իրենց հակապետական գործը: Նա ասաց՝ այստեղ նստած մենաշնորհատերերին մենք անգիր գիտենք, մտավախություն ունենք, որ ռիսկ կա խոշորի մասով:

«Անբան Հուռին» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը ներկայացվել է հանրության ուշադրությանը (տեսանյութ)

Ներկայացվել է Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի մոտիվներով նկարահանված համանուն մուլտֆիլմ-մյուզիքլի թրեյլերը: Շուրջ 4 տարի տևած նկարահանումներից հետո «Մուլտարտ+» ստուդիան հունիսի 1-ից մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսի դատին՝ երևանյան կինոթատրոններում: https://www.youtube.com/watch?v=AT9kWq5V_E8 «Անբան Հուռին» մուլտֆիլմի ստեղծագործական խումբ

Մեկ գրքում հրատարակվել են Ռուբեն Զարդարյանի հոդվածները

Դրանք ժամանակին տպագրվել էին Պոլսի «Ժամանակ» օրաթերթում Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հրաշալի նախաձեռությունը շարունակվում է: Ընթերցողի սեղանին է «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած հերթական գիրքը՝ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածներ» ժողովածուն: Ինչպես նախորդ՝ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ խմբագիր Միսաք Գոչունյանի (Քասիմ) «Օրուան մտածումներ» եւ Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» գրքերը, այնպես էլ Ռուբեն Զարդարյանի «Յօդուածները» լույս են տեսել

Նույնասեռականների բնակության համար ամենաաննպաստ երկիրը Ադրբեջանն է. Lenta.ru

Ուշագրավ է, որ նույն Ադրբեջանին նախորդում են Ռուսաստանն ու Հայաստանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 48-րդ և 47-րդ հորիզոնականները։

Վախթանգ Դարչինյան. «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ադրբեջանցիներ չկան: Նրանք չեն հասել այդ մակարդակին»

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Վիկն Ավստրալիայից զանգահարել էր մեզ, վրդովմունքը հայտել Ադրբեջանի սանձազերծած դավադիր պատերազմի համար եւ իր զորակցությունը հայտնել Արցախի սահմանները վստահ պաշտպանող հայ հերոս զինվորներին:

«Տնօրեններն ավելի աշխույժ են, քան իրենց աշակերտները». Կարո Նասիբյան

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները»,- այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների հավատարմագրման քննության մեկնարկին ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ գործընթացը պարզեցնել այս տարի չեն հասցնի, բայց հաջորդ

Գյումրիում համատարած թալանում են մեքենաների պահեստամասերը

Նշենք, որ կասկածներ կան, թե ավտոպահեստամասերի գողությամբ զբաղվող հանցավոր խումբ է ձեւավորված:

ԱԺ փոխնախագահն անընդունելի է համարել միջազգային հանրության լռությունն ու անհասցե կոչերը

Ֆիլիպ Կուրարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ դատապարտել ինչպես աշխարհում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ահաբեկչություններն ու բռնության բոլոր դրսեւորումները:

Ըստ ամերիկացիների, դաղձը նիհարեցնում է

Ամերիկացի գիտնականները՝ Ուիլինգ համալսարանից, պարզել են, թե ինչ բույր է նպաստում ավելորդ կալորիաների քայքայմանը:  Ըստ այդմ, դաղձի բույրը նիհարեցնում է, կրճատում 1,8 հազար կալորիա՝ շաբաթվա ընթացքում: Գիտնականները դա փորձարկել են 3000 կանանց շրջանում, ու եկել ցնցող եզրակացության՝ այն կանայք, որոնք ամեն օր դաղձի բույր են հոտոտել, իսկապես նիհարել են: Ամերիկացի մասնագետների համոզմամբ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները

Տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը

Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավորներ: Նշենք, որ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամները Հայաստանի 4 բուհերի մոտ 60 ֆրանկոֆոն

Էրդողան. ՆԱՏՕ-ի պատճառով Սև ծովը վերածվել է ռուսական լճի. Haber sol

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բալկանյան պետությունների Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների մասնակցությամբ 10-րդ գագաթաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber sol լրատվական կայքը։ Նախագահ Էրդողանն իր խոսքում խիստ քննադատության է ենթարկել եվրոպական պետություններին՝ ասելով. «Եմենի, Սիրիայի թեմայով քայլեր չեն կատարվել։ Սիրիական ճգնաժամը դարձել է համաշխարհային խնդիր։ 600.000 մարդ է զոհվել,

Ընտրական oրենսգրքի մասին Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվել է այդ հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ: 25 էջանոց փաստաթղթի հիմնական մասը առաջարկություններն են, որոնք տվյալ դեպքում, թվով 8-ն են (3 հիմնական և 5 լրացուցիչ): Ստորև ներկայացնում ենք փաստաթղթի այդ հատվածի թարգմանությունը՝ «14. Առաջարկվում է անդրադառնալ հետևյալ առանցքային կետերին՝ Ա) Օրենսգրքի նախագիծը սահմանում է

«Մենք մեր ռազմավարական գործընկերներից դժգոհ չենք». Արմեն Ռուստամյանը՝ ՌԴ-ի մասին

Ռուստամյանն ասաց, որ բոլոր զինատեսակները, որոնք այսօր չի կարող ապահովել, Հայաստանը կարող է դա կատարել ուրիշ երկրների միջոցով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 12-ին շրջանների մեծ մասում, 13-14-ը, 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-15-ը աստիճանաբար կբարձրանա

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը կայացավ Աստծո հրամաններից վախեցած Ստալինի կարճժամանակյա դարձով

1942թ. Լիբիայի հոգեւոր առաջնորդը` Եղիա անունով, ազգությամբ ասորի, ծոմապահությամբ եւ աղոթքներով փակվում է քարե նկուղում եւ խնդրում Տիրամոր բարեխոսությունը` Ռուսաստանի հաղթանակի համար։ Աղոթքի երրորդ օրը, Տիրամայրը տեսիլքի մեջ երեւում է նրան եւ թելադրում Հիսուս Քրիստոսի հրամանները` ուղղված Ստալինին, որպեսզի նա բանտերից ազատի հոգեւորականներին, իսկ բռնատիրված եկեղեցիները նորոգելով` վերադարձնի նրանց, ապա Ռուսաստանը կսկսի հաղթել։ Եղիան Տիրոջ

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի մարդասիրական օգնությունը հասավ Արցախ

Երեւան, 11 մայիսի, 2016թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը մեծաքանակ /շուրջ 13 տոննա/ դեղորայք եւ անհրաժեշտ բժշկական պարագաներ է նվիրաբերել Արցախին: Մարդասիրական օգնության ձեւաչափը համաձայնեցվել էր օրեր առաջ Ստեփանակերտում տեղ գտած հանդիպումների ընթացքում, որին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930