Օրվա լրահոսը

«Մենք կռվում ենք նաեւ մշակույթով. մեր զուռնի ձայնն ու դհոլների դղրդյունը կհասնի այնտեղ, ուր պետք է». Տիգրան Վիրաբյան

Մայիսի 10-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի կունենա Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի մենահամերգը: Անսամբլը հանդես է գալու այն նույն ծրագրով, ինչով ելույթ էր ունեցել ապրիլի 16-ին ՝ այդ համերգի ողջ հասույթը փոխանցելով գյումրեցի անօթեւանների համար «Սոս Գյումրի» խմբի նախաձեռնած դրամահավաքին: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պրոդյուսեր

Կալանավորվել են «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրենն ու աշխատակիցը՝ շորթում կատարելու մեղադրանքով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին՝ ՀՀ ԱԺ պատգամավորից շորթում կատարելու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև  վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Քանի դեռ Հայաստանը զուրկ է թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ ԼՂ անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից». ilur.am

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է ԼՂ-ի անկախությունը» ilur.am. Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի

Գերմանացի բժիշկները վիրավոր զինծառայողների մասին՝ «Հետքեր կմնան». (Տեսանյութ)

Գերմանացի մասնագետները հայ բժիշկների մասնագիտական մակարդակը շատ բարձր են գնահատում

Զոհված Գարիկ Մովսիսյանի 21 տարի առաջ մահացած քույրը գերեզմանաքար չունի

Հերոսի ընտանիքն ապրում է հողաշեն, խարխուլ տանը

ԼՂՀ ԱԳՆ. Դիվանագետները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է, առաջին հերթին, այցելեն ԼՂՀ

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք դեպի ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գիծ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցի կազմակերպումը Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ Պատասխան․ Ապրիլի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու փորձի ձախողումից հետո Ադրբեջանը ձգտում է կեղծիքի և մեքենայությունների միջոցով իրեն ներկայացնել որպես զոհ և խուսափել պատասխանատվությունից՝

Հայտնի են ապրիլյան մարտերի ընթացքում Ադրբեջանի իրական կորուստները. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Artsakhpress.am. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ապրիլի սկզբին սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները մինչ վերջերս գնահատվում էին մոտ 180-200 զոհվածներ, այդ թվում` մոտ 30 հատուկ ջոկատայիններ, երկու ուղղաթիռ, երեք տանկ եւ երկու անօդաչու թռչող սարք: Սակայն OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրների կողմից բերվող փակ տվյալներով` Ադրբեջանի իրական կորուստը կազմել է գրեթե 800 մարդ: Ինչպես հաղորդում է

Մարիա Զախարովա. Համանախագահները կարող են հանդիպել առաջիկա շաբաթներին. civilnet.am

Մոսկվան վերահաստատել է իր պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին նպաստելու հարցում. այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է վճռվի բանակցային ճանապարհով: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, որպես միջազգային միջնորդ, այդ նպատակին հասնելու համար կողմերին օժանդակություն ցուցաբերելու հարցում»,-

Վիրավորներն ապաքինվում են

Արցախի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող երկու վիրավորիներից մեկը, ում մոտ առկա էին  բազմաբեկորային վնասվածքներ  այսօր ենթարկվել է պլաստիկ վիրահատության: Մասնագետների գնահատմամբ` ձախ ոտքի պլաստիկ վիրահատությունը բարեհաջող է անցել:  Մյուս վիրավորն ավելի վաղ է վիրահատվել: Դեմքի և ձեռքերի շրջանում կատարվել էր պլաստիկ միջամտություն: Վիրավորներն անցնում

«Թուրքիայի վարչապետի պաշտոնն այս պահին թափուր չէ». Արա Գոչունյան

Դավութօղլուի հրաժարականը չի ազդի Թուրքիայի հայ համայնքի վրա

Ուղիղ միացում. «Դեմ առ Դեմ»՝ Կարեն Վարդանյան եւ Արծրուն Հովհաննիսյան

«Առավոտի» եթերում դիտեք «Դեմ առ Դեմ» հաղորդաշարը: Քննարկման թեման է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների համագործակցությունը բանակի հետ: Հաղորդման հյուրերն են՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: https://www.youtube.com/watch?v=PM0FWJuBJJ0  

Տեղի է ունեցել ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը: Օրակարգային առաջին հարցով խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ՄԱԿ-ի «ՌԻՈ+20» գագաթաժողովի հանձնարարականների իրականացման ռազմավարության՝ «Մինչև 2030թ. Կայուն զարգացման օրակարգ» համաշխարհային ծրագրի համատեքստում մշակված հայեցակարգը: Մասնավորապես, հայեցակարգով նախատեսվում են կայուն

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները մեկամսյա հյուրախաղերից հետո Երևանում են

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկամսյա հյուրախաղերից հետո վերադարձել են Երևան: Գլենդել քաղաքի հեղինակավոր «Ալեքս» թատրոնում երեխաները 3 անգամ լեփ-լեցուն դահլիճում ներկայացրել են Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Բացի այդ, եկեղեցում երեխաները կատարել են «Պատարագ առ Կոմիտաս» համերգ-ներկայացումը: Երաժշտական դպրոցի սաները մասնակցել են նաև ապրիլի 24-ին մատուցված Սուրբ պատարագին:

Նախարարն ընդունել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ, մայիսի 6-ին ընդունել է «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանին, կազմակերպության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանին, «ՀՀ պատերազմի և զինված ուժերի» կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանին, Հայրենական մեծ պատերազմի վետերան Տիկին Ռոզալիա Աբգարյանին: Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ՝ նախարար Արտեմ Ասատրյանը

Հաշմանդամություն ունեցողներին պետպատվերի ուղեգրեր են վաճառո՞ւմ

Առողջապահության փոխնախարարը նման տեղեկություններ չունի

Դատարանը Շիրակի նախկին ոստիկանապետ Նադարյանին Պերմյակովի գործով որպես վկա չհրավիրեց. (Տեսանյութ)

Այսօր Վալերի Պերմյակովի դատավարության ժամանակ Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց որպես վկա ներգրավել Շիրակի նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանին: Ավետիսյանների սպանության ժամանակ հենց նա էր Շիրակի ոստիկանապետը, ու ըստ փաստաբանի, պիտի պատասխանի մի քանի կարեւոր հարցերի՝ մասնավորապես այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ Վալերի Պերմյակովին ձերբակալելուց հետո նա հայտնվեց 102-րդ ռազմաբազայում, ոչ թե

Որքանով կնվազի էլեկտրաէներգիայի սակագինը և ինչ ազդեցություն կունենա տնտեսության վրա

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացնում է, թե ՀՀ քաղաքացին իր միջին աշխատավարձով որքան էլեկտրաէներգիա և գազ կարող է սպառել

Գայանե Առուստամյանի գործ. Ոստիկանությունը չի կարող մեկ այլ անձի համար հայց ներկայացնել դատարան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչական դատարանում մայիսի 6-ին ոստիկանությունն ընդդեմ Գայանե Առուստամյանի գործով հերթական նիստն էր: Դատական նիստի ընթացքում Գայանե Առուստամյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանը (լուսանկարում) երկու միջնորդություն էր ներկայացրել՝ կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան: Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Սիրադեղյանն ասաց, որ իրենք համարում են՝ տվյալ պարագայում ե՛ւ վարչական դատավարության, ե՛ւ վարչական իրավախախտումների վերաբերյալ

Տեղի ունեցավ «Արի տուն» և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը

Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա¬կին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Իմ Հայաստան»-ի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության

Ինչո՞ւ Պերմյակովին մինչ օրս Ավետիսյանների տուն չեն տարել՝ համոզվելու, որ հենց նա է կատարել սպանությունը (Ֆոտոշարք)

Գյումրու 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այսօր դատարանը պիտի հրապարակեր փորձարարության տեսագրությունը, սակայն պարզվեց, որ ռուսական կողմը հայկական կողմին չի տրամադրել այն, հետեւաբար եւ դատարանում հրապարակվեցին փորձարարության արձանագրությունն ու լուսանկարները: Ի դեպ, լուսանկարները սեւ ու սպիտակ էին ու ոչինչ չէր երեւում: Ըստ կատարված փորձարարության, 102-րդ ռազմաբազայի տարածքում Ավետիսյանների տան մակետն

«Աղքատներին հատկացված գումարից որեւէ պաշտոնյա չի կարող օգտվել»

Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է` ընտանեկան նպաստները հասնում են իրական հասցեատերերին

«Փելեշյանը դեմ չէ ժամանակին, այլ ժամանակն է Փելեշյանի դեմ». Արտավազդ Փելեշյան

Ես քիչ եմ օգտագործում բառեր ժամանակի պատճառով՝ խնայելով ժամանակը հանդիսատեսի համար: Ժամանակը շատ հզոր բան է, բայց և այնպես կինոն էլ է իր հնարավորություններում շատ հզոր:

Երևանում էր ՀՀ-ում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը

Մայիսի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանում էր Հայաստանի Հանրապետությունում բանակաշինությանը և պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը: Եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաև զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր: Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին մայիսի 6-ին ընդունել է ՀՀ պաշտպանության

Ուորլիք․ Կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարը

Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, Միացյալ Նահանգների դիրքորոշումը հետևյալն է․ ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորմանը հասնելու համար կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի մասին համաձայնությունը։ Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով շփման գծում իրավիճակի շարունակվող սրումը: Նա վերստին շեշտել է, որ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել

500 դրամ ունեցողը 100 դրամն ուղարկել է Արցախ՝ զինվորին

Ազատության հրապարակում օգնություն է հավաքվում Արցախի զինվորի ու նրա ընտանիքի համար: Երեկ հանգանակության պատասխանատուն Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Աղավնի Սահակյանն էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես են մարդիկ իրենց դրամապանակի 500 դրամից 100 դրամը հանում ու ուղարկում զինվորին: Ուշագրավ է, որ հանգանակություն անողները չեն էլ ուզում ստորագրություն թողնել, ասում են՝ ինչի՞ համար, թող

Անկարգություններ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորը, տեղեկանալով, որ 2016 թվականի մայիսի 3-ին իրենց խցում դատարանի որոշմամբ պետք է խուզարկություն իրականացվի, կոչ է

Զենք-զինամթերք` «Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Մանկական Երկաթուղի» այգու թունելի մոտ զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը Մ.Մանուշյանի անվան այգու հետնամասում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 և «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» ինքնաձիգի դատարկ 2

Գայանե Առուստամյանի գործով ներկայացվեց միջնորդություն՝ վարույթը կասեցնելու վերաբերյալ

Դատարանը մերժեց Տաթեւիկ Սիրադեղյանի նախորդ միջնորդությունը

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ

Մայիսի 6-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է նոր ընտրական օրենսգրքի մշակման եւ ընդհանրապես Հայաստանում ընտրական գործընթացների օրինականության ապահովման հետ կապված խնդիրները: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է ընտրական գործընթացներում օրինականության վերահսկման արդյունավետ մեխանիզմների շուրջ իշխանությունների, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության համաձայնության կայացման

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930