Օրվա լրահոսը
Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է. ԵՄ պատվիրակության ղեկավար
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ Եվրոպական Միությունը կարևոր գործունեություն է ծավալում մեր երկրում և ուրախալի է, որ համագործակցության շրջանակն ընդգրկում է նաև կրթության ոլորտը: Նախարար Մկրտչյանը նշել է, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում բուհական համակարգի
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դիմումը Եվրոպական Հանձնաժողովի նախագահությանը
«Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահությունը և անձամբ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը խստորեն դատապարտում են ԵՄ և Եվրոպական Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը՝ հեռացնելու «Աղետ» մշակութային նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը ԵՄ պաշտոնական կայքից, որն իր նկարագրության մեջ պարունակում էր «Ցեղասպանություն» բառը։ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի գնահատմամբ, Եվրոպական Հանձնաժողովը և ԵՄ-ն՝ ենթարկվելով Թուրքիայի կողմից կիրառված ճնշմանը և սադրանքներին, վերոնշյալ
Մանվել Գրիգորյան. «Ամեն զինվոր մեռնելիս մենք հետը մեռնում ենք». (Տեսանյութ)
Զորավարի ելույթը երկրապահ կամավորականների առաջ
Պատմելուց ամեն անգամ Մուրադի պես հպարտությունից «ուռում էր», որ նման բանակ ունենք. «Չորրորդ իշխանություն»
Բայց ամենաշատը մեզ հաճելիորեն զարմացրեց այն, որ այդ հատվածի զորամասերում, «պոստերում» գերազանց կարգ ու կանոն է տիրում։
Սեդրակ Երկանյան. Մեր իշխանությունները մարդատյաց են. «Իրատես»
Նրանց համար ժողովուրդը, մարդը այս օրերի համար են միայն պետք, քանի որ պատերազմական իրավիճակում ժողովուրդը միախմբվում է։ Ե
«Ադրբեջանցիները դրսից լրատվամիջոցներ են բերում ու ցույց տալիս ավերված գյուղերը». Սամվել Մարտիրոսյան
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, լրագրողներին պատերազմական իրավիճակում չի կարելիների ու կարելիների մասին ուղեցույց է պետք
Սերժ Սարգսյանն իսկապես երկու քարի արանքում է մնացել. «Չորրորդ իշխանություն»
Ռուսաստանը Հայաստանին ստիպում է որոշ տարածքներ հանձնել եւ համաձայնվել ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը:
Օբամա. ԱՄՆ-ն պետք է կանոններ սահմանի, ԱՄՆ-ն պետք է որոշումներ կայացնի. The Washington Post
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոդված է հրապարակել ամերիկյան The Washington Post-ում, որտեղ անդրադարձել է ԱՄՆ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի։ Իր հոդվածում ԱՄՆ նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն և իր գործընկերներն են, որ պետք է սահմանեն համաշխարհային առևտրի կանոնները, ոչ թե այլ՝ երրորդ երկրները, այդ թվում, Չինաստանը։ Իր հեղինակած հոդվածում ԱՄՆ
Արտակ Դավթյան. «Կարող է էն թվերից պահած բանե՞ր ունի Բագրատյանը»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարության տակ առարկայական ոչինչ չի տեսնում: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ «Հայաստանում միջուկային զենքն արդեն ստեղծված է»: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը նշեց, թե պատահական չէ, որ Ադրբեջանում աղմուկ են բարձրացնում այդ հայտարարության շուրջ: Նա մանրամասնեց. «Ագրեսիան ու ահաբեկչությունը Ադրբեջանի ձեռագիրն
Վրացերենից հետո Վրաստանում ամենատարածված լեզուներն ադրբեջաներենն ու հայերենն են. Sputnik
Վրաստանում հրապարակվել են 2014թ. նոյեմբերի 5-ից 19-ը այդ երկրում անցկացված մարդահամարի ընթացքում կատարված մի շարք հարցումների պատասխանները, որոնք ուշագրավ տեղեկություններ են պարունակում Վրաստանի ազգաբնակչության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական մասնաճյուղը։ Անցկացված հարցումների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, պարզվել է նաև ազգաբնակչության շրջանում առկա լեզվական խնդիրներն ու ընդհանուր պատկերը։ Ըստ այդմ,
Մայիսի 9-ին երթևեկությունը ՀԿԵ-ի բոլոր էլեկտրագնացքներում Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար կլինի անվճար
Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների համար երթևեկությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքներում կլինի անվճար: «ՀԿԵ» ՓԲԸ-ի էլեկտրագնացքները գործում են Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արարատ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Երասխ-Երևան երթուղիներով: «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Հովհաննես Իգիթյան. «Ռուսաստանն իր զենքի PR-ն է անում մեր տղաների արյան հաշվին»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ ԼՂ հակամարտության դաշտում պատային իրավիճակ է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Դավթյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո այսօր երեկոյան կամ վաղը արդեն լուծումներ կառաջարկվեն: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով` այժմ արդեն դադարեցվել է բանակցային գործընթացը,
Ինչպես է պայուսակում գտնվող տրոտիլ տեսակի զինամթերքը պայթել. «Ժողովուրդ»
Ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում թիվ 63 համարի երթուղային ավտոբուսի պայթյունի պատճառների շուրջ շարունակվում են մի շարք վարկածներ առաջ քաշվել։ Մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչու պետք է Ռուբեն Բալյանը հարազատներից վրդովված լինելով՝ ցանկանար պայթեցնել իրեն կամ ավտոբուսում գտնվող անձանց։ Անհասկանալի է մնում նաեւ, թե ինչպես է վերջինիս պայուսակում գտնվող տրոտիլ տեսակի զինամթերքը պայթել։ «Ժողովուրդ»-ը
ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի «իրավունքը» ՌԴ-ում
Այն, որ ռուսական իրավապահ համակարգը թաթախված է կոռուպցիայի մեջ, թերևս գաղտնիք չէ ոչ ոքի համար: Օրերս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց բարձրացվեց «մեր քաղաքացիների ՌԴ ոստիկանների կողմից ռեկետի ենթարկելու մասին», ինչին ի պատասխան կառավարության ներկայացուցիչ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ «ՀՀ տարածքից դուրս չեն կարող միջամտել նման հարցերին»: Պարոն Բեգլարյանը
Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը: Վինդհուկի հռչակագրի 25-ամյակի կապակցությամբ՝ ԵՄ-ն ցանկանում է վկայակոչել հետևյալ սկզբունքը. «Ազատ, անկախ և բազմակարծ մամուլի հաստատումը, պահպանումն ու խթանումը հանդիսանում են հասարակության ներսում ժողովրդավարության հաստատման ու զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական զարգացման կարևորագույն հենասյուները»: Մտքի և արտահայտման ազատության իրավունքը ներառում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, որպես
Մեկ ամսվա կտրվածքով տրանսֆերտների անկումը կազմել է մոտ 26 տոկոս. «Ժողովուրդ»
Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան փոխանցվող գումարները, որոնք մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժն են կազմում, ինչպես այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, մարտին եւս շարունակել են նվազել։ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա մարտին արտերկրից փոխանցված տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն` Հայաստան ուղարկված եւ այստեղից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը կազմել է 38 մլն 94 հազար
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպեց ՀՀ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը եւ նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման
Օրհան Փամուկ. Եվրոպային կոչ եմ անում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հանդեպ. CNN Turk
Գրականության ասպարեզում 2006թ. Նոբելյան մրցանակի արժանացած ազգությամբ թուրք գրող Օրհան Փամուկը մի շարք ուշագրավ հայտարարություններ է կատարել, որոնց ընթացքում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է CNN Turk-ը։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Փամուկը եվրոպական երկրներին կոչ է արել մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի հետ հարաբերություններում։ Գրականության ոլորտում
Կարեն Վարդանյանին սպանողներն իրար հակասող ցուցմունքներ են տալիս. «Հայկական ժամանակ»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով մեղադրյալ 43-ամյա Արթուր Միհրանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնում։ Այս մասին ասաց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։ Նախաքննական մարմինը Միհրանյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչն էլ բավարարվել է։ Կարեն Վարդանյանը սպանվել էր մարտի 17-ին.
Միհրան Պողոսյանի նկատմամբ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել. «Ա1+»
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ: ՀՔԾ-ից «Ա1+»-ին տեղեկացրին, որ այս պահին մանրամասներ չեն կարող հաղորդել, քանի որ քրեական գործն ընդամենը երեկ են հարուցել: Պարզ է միայն, որ քրեական գործը հարուցվել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում ծավալած օֆշորային գործարքների՝ մամուլի աղմկահարույց հրապարակումների հիման վրա, որը համապատասխանում է
Ադրբեջանական կողմը առաջնագծին հարող բոլոր բնակավայրերից տարհանել է քաղաքացիական անձանց. «Հայկական ժամանակ»
Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները՝ շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական
Ինչ է հասկացվում «միջազգային երաշխիք»-ի կապակցությամբ, ո՞վ կամ ովքե՞ր են տալու այդ երաշխիքները. «Հրապարակ»
Եվ այսպես, ընդամենն օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանը ԼՂ հարցում բանակցային գործընթացի շարունակման համար առաջ է քաշել երեք նախապայման միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն ունի մանդատ՝ զբաղվելու այս հակամարտության կարգավորման գործով՝ ա. հրադադարի պահպանման վերահսկողության եւ հետաքննության միջազգային մեխանիզմի տեղակայում, բ. հրադադարի խախտումների վերաբերյալ հասցեական հայտարարությունների հնչեցում, գ. ԼՂ-ի վրա Բաքվի չհարձակման
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է 2016թ.-ի առաջին եռամսյակում վճարված հարկերի ծավալով Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 889,5 մլն դրամ, միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 3-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը: Այդ մասին են վկայում Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի առաջին եռամսյակի արդյունքների մասին հրապարակված տվյալները: 1000 խոշոր
Լեսթերը հռչակվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն. The Telegraph
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Սթեմֆորդ բրիջ» մարզադաշտում կայացավ լոնդոնյան դերբին, որտեղ Չելսին ընդունեց Տոտենհեմին։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2-2 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։ Լոնդոնյան երկու այդ ակումբների գրանցած արդյունքից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթող հռչակվեց Լեսթերը, որը նախկինում երբևէ չէր նվաճել այս տիտղոսը։ Ավելին, Լեսթերի ֆուտբոլիստները միայն անցյալ տարի էին
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը տղա թոռնիկ է ունեցել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի ընտանիքը համալրվեց արու զավակով: Այս մասին գրառումն իր ֆեյսբուքյան էջում կատարել է Արթուր Գեւորգյանը. «Ծնունդդ շնորհավոր տղես: Փառք Տիրոջը»: Նորածինը լույս աշխարհ է եկել Միացյալ Նահանգներում: Հայրական կողմի պապիկը Արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր լուսահոգի Սամվել Գեւորգյանն է, իսկ մայրական կողմի պապիկը՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը» հայտարարում է կամավորների ցուցակագրում
Հայրենակիցնե՛ր 1994 թ. մայիսի զինադադարից հետո խաղաղություն չհաստատվեց: Ջախջախված հակառակորդն օգտվեց առիթից և ժամանակն օգտագործեց հզորանալու և պատերազմը շարունակելու համար: 2014 թ. օգոստոսից սկսած նա մեր դեմ վարում է սողացող պատերազմ և ժամանակ առ ժամանակ ավելի ու ավելի ծանր հարվածներ է հասցնում՝ նպատակ ունենալով այդպես արնաքամ անել մեզ և մի օր լայնածավալ պատերազմի միջոցով ոչնչացնել
Դրամական հերթական աջակցությունը` զոհվածների ընտանիքներին
Ապրիլի 2-5-ը Արցախում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Արագածոտնի մարզից զոհված 3 ժամկետային զինծառայողների ` վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի, արտաշավանցի Քյարամ Սլոյանի, կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին հերթական աջակցությունը մատուցվեց: Տաշիր հիմնադրամի եւ Կարապետյան եղբայրների կողմից յուրաքանչյուր ընտանիքին հատկացվեց 2 հազարական դոլար: Աջակցությունը ընտանիքներին հատկացվեց տեղերում, գումարը առձեռն հանձնելով զոհվածների ծնողներին: Մինչ համայնքներ ուղեւորվերը, հիմնադրամի գրասենյակի ղեկավար Արտակ
Արմեն Աշոտյանը սահմանում է Սերժ Սարգսյանի կառավարման սնանկությունը. «Ժամանակ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, որ բարոյական չէ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի դեռ պատերազմը շարունակվում է: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել և գնահատել տարբեր կերպ: Բարոյակա՞ն է Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը հանրային տեսանկյունից, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանն, իհարկե, Հայաստանի սոցիալ-տնտեսական խայտառակ պատկերն է, նաև այն քրեաօլիգարխիկ համակարգի առկայությունը, որն, իհարկե, Սերժ Սարգսյանի
Կամավորները հանդիպեցին իրենց նամակներ հղած դպրոցականներին
Մայիսի 2-ին Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին հյուր էին այցելել Շուշիի առանձնակի գումարտակի կամավորները: Այդ մեծագույն պատվին աշակերտներն արժանացել էին այն բանի համար, որ ապրիլի առաջին օրերին Արցախի սահմաններում կռվող զինվորներին նրանք իրենց կողմից ծանրոցներ էին ուղարկել, դրանց հետ նրանք հղելով նաեւ իրենց սրտից բխած անկեղծ եւ անմիջական մտքերն արտահայտող նամակներ: ԵՎ ահա,
Johnson & Johnson ընկերությունը 55 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի իր սպառողին՝ քաղցկեղով վարակելու համար. The Guardian
Կոսմետիկական արտադրանք թողարկող աշխարհահռչակ Johnson & Johnson ընկերությունը 55 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի իր սպառողին՝ քաղցկեղով վարակելու համար։ Սրա մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ քաղցկեղով տառապող կինը հայտարարել է, թե իր հիվանդության պատճառը հենց այդ նույն ընկերության արտադրանքն է։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Սպառողին 55 միլիոն ԱՄՆ դոլար փոխհատուցելու անհրաժեշտության


















































