Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում կմասնակցի նիստին, որը պետք է կայանար Երեւանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կոնկրետ ի՞նչ քայլերի պիտի դիմի Հայաստանն այս իրավիճակում. «Չորրորդ իշխանություն»

Հայաստանի կոռումպացված իշխանավորներն ու օլիգարխները երբեք իրենց միլիարդներից ոչ մի լումա չեն տալու հայկական բանակին:

Հարկադիր կատարողները այցելում են զոհված զինծառայողների ընտանիքներին

Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները տեսակցում են զոհված զինծառայողների ընտանիքներին։ Այցելությունների ընթացքում ընտանիքներին տրվում է Ծառայության աշխատակիցների աշխատավարձերից հատկացված դրամական օժանդակություն։ Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայության ողջ անձնակազմը կամավոր իրենց մեկ ամսվա աշխատավարձի մի մասը հատկացնում է Արցախի Հանրապետությանը, իսկ մյուս մասը՝ վերջին օրերի ռազմական գործողությունների ընթացքում զոհված քաջորդիների ընտանիքներին, ինչպես նաև՝ վիրավորված զինծառայողներին։   ՀՀ

Սերժ Ավեդիքյան. «Ամենամեծ դասը, որ մենք պետք է քաղենք վերջին օրերից». «168 ժամ»

Որևէ երկիր չի կարող իր ամբողջ հույսը դնել հարևան երկրի վրա, վստահ լինելով, որ ինչ էլ պատահի՝ կկանգնի իր թիկունքին։

Վարդան Այվազյանի հայտարարությունը կարելի է գնահատել որպես դիվերսիա. «Չորրորդ իշխանություն»

«Բոլոր հնարավոր միջոցները՝ բանակին: Իսկ նրանց, ովքեր երբեւէ բյուջեից թեկուզ մեկ կոպեկ են գողացել՝ պետք է դատենք։ Եթե պարզվի, որ ես էլ եմ գողացել, ինձ էլ թող դատեն», հայտարարել է հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը։ «ՉԻ»- Եթե  մեղադրյալի  աթոռին հայտնվեն բոլոր նրանք, ովքեր երբեւէ բյուջեից թեկուզ մի կոպեկ են գողացել, պատերազմական այս վիճակում Հայաստանը կմնա առանց

Ոստիկաններից շատերը ոտքի են ելել որպես կամավորական Արցախ մեկնելու համար

Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին մեծ թվով ոստիկաններ ոտքի են ելել որպես կամավորական Արցախ մեկնելու համար: Հատկապես նրանք, որոնք ժամանակին մասնակցել են Արցախյան հերոսամարտին, դիմումներ են ներկայացնում իրենց հաշվին արձակուրդ վերցնելու ու առաջնագիծ գնալու խնդրանքով, սակայն հազիվ են զսպում նրանց՝ հորդորելով մնալ ու աջակցել զոհվածների հուղարկավորման արարողությունների կազմակերպմանը: Ըստ մեր աղբյուրների, ամբողջ

Մելիք-Շահնազարյան. «Ադրբեջանը վերադասավորում է ուժերը» (Տեսանյութ)

Քաղաքագետի համոզմամբ` հրադադարի մասին պայմանավորվածությունը հենց այդ նպատակն է հետապնդում

Քննարկվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:   Արցախի հանրապետության նախագահի կայք

Ադրբեջանը պահանջում է դիմել իր ԱԳՆ-ին՝ Ղարաբաղում իրադարձությունների լուսաբանման թույլտվություն ստանալու համար. «ՌԻԱ»

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ լրագրողները, որոնք ցանկանում են ռեպորտաժ պատրաստել Լեռնային Ղարաբաղից, թույլտվություն ստանալու համար պետք է դիմեն Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ հայկական կողմը սադրանքի է դիմում, երբ արտասահմանյան լրագրողներին հրավիրում է Լեռնային Ղարաբաղի

ՀՀ ՊՆ. 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր են արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության

Քաղաքագետ. «ՌԴ-ին պարտադրելու ռեսուրս, որ Ադրբեջանին զենք չվաճառի, հայկական կողմը չունի» (Տեսանյութ)

Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը տարածաշրջանում լուծում է ոչ միայն ՀՀ-ի հետ լավ հարաբերություններ ունենալու խնդիր, այլեւ հետաքրքրված է Ադրբեջանին իր ներազդեցության գոտի ներքաշելով: Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի խոսքով` Ադրբեջանին զենք վաճառելու հարցում Ռուսաստանը շարունակում է մնալ իր համոզմանը, թե այդ կերպ տարածաշրջանում հավասարակշռություն է պահպանում: «Բայց տեսանք, որ Ադրբեջանի ագրեսիան, միեւնույնն է, տեղի ունեցավ:

ԼՂՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում` ուղղված միջազգային հանրությանը

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Խաղաղ բնակչության դիտավորյալ հրետակոծության հետևանքով ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանում՝ դպրոցի բակում, զոհվել է 12-ամյա Վաղարշակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է։

5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ». «Ժողովուրդ»

Հիմա ե՛ւ Հայաստանում, հետեւելով ադրբեջանական  կայքերի  մտահոգություններին՝ ե՛ւ Ադրբեջանում մեկ հարց է թեւածում. ի՞նչ է լինելու առաջիկայում։ Նկատենք, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ է, քանի որ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին տարիներ շարունակ կերակրել է խոստումներով առ այն, որ իրենք ունեն հզոր բանակ, գերժամանակակից սպառազինություն եւ երբ, որ ժամին ցանկանան, Արցախը րոպեներ անց կարող են գրավել։

Արցախյան պատերազմի հերոսը վստահ է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն. «Հայկական ժամանակ»

Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատեւ պատերազմի վերաբերյալ հարցերին պատասխանել է 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։ Նա ապրում է ՌԴ-ում: – Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում։ – Ադրբեջանը հզոր հարված էր

Թուրքիան Ադրբեջանի կողքին է, իսկ Ռուսաստա՞նն ուր է. «Հրապարակ»

Անցյալ շաբաթավերջից տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականներ՝ Շարմազանովից, Զաքարյանից, Բաղդասարյանից մինչեւ չգիտես ովքեր, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մատակարարվող հարձակողական զենքի թեման թողած, գլուխ են ցավեցնում, թե Ադրբեջանի ագրեսիայի թիկունքում Թուրքիան է, քանի որ Էրդողանը եւ Դավութօղլուն հարկի ու անհարկի Ադրբեջանին սատարող հայտարարություններ են արել։ Այն, որ ռուսական զենքը հայ զինվորների ու քաղաքացիների սպանեց Ղարաբաղում, որ Ռուսաստանը շարունակելու է

Ռուսական Ми-28Н ուղղաթիռը վթարի է ենթարկվել. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Ми-28Н հարվածային ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սիրիայում։ Այս մասին հաղորդում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ լուրը հաստատել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանական գերատեսչությունը, որի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով զոհվել է ուղղաթիռի երկու հոգանոց անձնակազմը։ Դեպքի վայրից հաղորդված նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռի ուղղությամբ կրակ չի բացվել։

Հադրութցի կնոջ կոչը. «Էլ երբեք հետ չեմ կանգնի պայքարից»

Որդիս ինձ մեղադրանք է ներկայացրել, որ մեր սերունդը ոչինչ չի արել, որպեսզի մենք չունենանք նման իշխանություն, և այսօր հենց մեր պատճառով են իրենց ընկերներին մատաղ անում, բայց հողը հանձնում… Ես ոչինչ չեմ կարող նրան հիմա բացատրել, որովհետև ժամանակ չկա: Երդվում եմ մեր դաժանաբար սպանված տղաների հիշատակի և մեր կենդանի հերոսների առջև, որ էլ երբեք հետ

 Բերքաբերի գյուղապետ. «Ադրբեջանցիները մեր ջրով մեր հողերը ոռոգում են»

Բերքաբերցիները չեն կարողանում ոռոգման ջուր վերցնել ջրամբարից

ԼՂՀ ՄԻՊ. «Պետք է դիմենք, թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ«. «Հայկական ժամանակ»

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ խոսել ենք Ադրբեջանի վայրագություններին իրավական գնահատական տալու եւ ԼՂՀ-ի հետագա գործողությունների մասին։ – Ադրբեջանի վայրագությունները փաստող ապացույցները ի՞նչ եք կարծում, բավարա՞ր են Հաագայի միջազգային քրեական դատարան հայցով դիմելու համար։ – Բոլոր դեպքերում, մենք պետք է դիմենք այդ դատարաններին, որովհետեւ բավական է այն փաստը, որ քաղաքացիական բնակչությունը տուժել

Պուտինը, Ռոհանին և Ալիևը կհանդիպեն Բաքվում. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկայում նախատեսում են հանդիպել Բաքվում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության կայքը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ երեք երկրների նախագահների քննարկման հիմնական նյութը կվերաբերի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունները։

Արթուր Աբրահամը Aravot.am-ին ասաց Հիլբերտո Ռամիրեսից կրած պարտության պատճառը

Լաս Վեգասում ապրիլի 9-ին կայացած գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար մենամարտում մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսից միավորներով կրած ցավալի պարտությունից հետո Aravot.am-ը հարցրեց Արթուր Աբրահամին, թե ինչպե՞ս եղավ. Ամերիկայում անցկացված մենամարտում մրցավարության հետ կապված խնդիրնե՞ր կային, կամ, գուցե, տարիքային տարբերությո՞ւնը դեր խաղաց: «Սխալ մարտավարությունս էր պարտությանս պատճառը», – պատասխանեց Արթուր Աբրահամը: Նա շնորհակալություն

Արագածոտնը հրաժեշտ տվեց Քյարամ Սլոյանին

Ապրիլի 5-ին Արտաշավանում տեղի ունեցավ Քյարամ Սլոյանի հոգեհանգստի արարողությանը, որին ներկա էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա իր խորին վշտակցությունը հայտնեց հերոսի ծնողներին, հարազատներին եւ միաժամանակ ատկացրեց դրամական աջակցություն` 1 միլիոն դրամի չափով: Մարզպետը ընտանիքի կողքին է եղել ողբերգության առաջին իսկ պահերից, աջակցել կազմակերպչական բոլոր հարցերում: Հոգեհանգստին ներկա էին նաեւ, մարզային ուժային կառույցների համայնքների, կրթական, մարզային

ԼՂՀ են այցելել Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների պատգամավորներ

Ապրիլի 11-ին Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլիին եւ Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին Արցախ կատարած այցի ընթացքում ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը: Եվրոպացի պատգամավորներին ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանդիպմանը մասնակցել են նաեւ

Լիբանանի հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները վարչապետին տեղեկացուցին արցախեան տագնապի նորագոյն զարգացումներուն մասին

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներէ բաղկացած պատուիրակութիւն մը երէկ այցելեց վարչապետարան եւ հանդիպում մը ունեցաւ վարչապետ Թամմամ Սալամի հետ: Այս մասին կը հաղորդէ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։ Հանդիպումը կը վերաբերէր Արցախի եւ Ատրպէյճանի սահմանագօտիին վրայ 1-5 Ապրիլին, Ատրպէյճանի սանձազերծած պատերազմական գործողութիւններուն պատճառով ստեղծուած իրավիճակին: Ներկայացուցիչները վարչապետ Սալամին փոխանցեցին տեղեկութիւններ Արցախի վերաբերող զինուորական

ՌԴ փոխվարչապետ. Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին և Ադրբեջանին, որ պահպանվի հավասարակշռությունը. «ՏԱՍՍ»

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մեկնաբանել է Հայաստանին և Ադրբեջանին՝ Ռուսաստանի զենք վաճառելու փաստը, նշելով, որ զենք վաճառելով՝ Ռուսաստանը ապահովում է հավասարակշռությունը և կանխում տարածաշրջանում ռազմական էսկալացիան։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Эхо Москвы ռադիոկայանին տված Ռոգոզինի հարցազրույցը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոգոզինը, մասնավորապես, ասել է. «Երբ մենք զենք ենք մատակարարում Հայաստանին և

Իսրայելը մտադիր է նոր անօդաչու թռչող սարքեր վաճառել Ադրբեջանին. haaretz.com

Իսրայելը մտադիր է նոր անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) վաճառել Ադրբեջանին։ Այս մասին պարզ է դառնում այդ երկրում գործունեություն ծավալող Մերեց կուսակցության նախագահ Զահավա Գալյոնի՝ Իսրայելի Պաշտպանության նախարար Մոշե Յալոնին ուղղված նամակից։ Այս մասին տեղեկացնում է haaretz.com կայքը։ Մերեց կուսակցության նախագահը, մասնավորապես, կոչ է արել երկրի իշխանություններին վերջ տալ Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառել, որոնք օգտագործվում են Լեռնային

Ռուբեն Գեւորգյան. «Սա իմ կռիվը չէ». «Հրապարակ»

Մեկնաբանելով լուրերը, որ շատերը գնում են Արցախ՝ զինվորական համազգեստով նկարվելու, էկրանին երեւալու համար եւ իրականում ժամանակն անցկացնում են հյուրանոցների սենյակներում, սրճարաններում, Ռուբեն Գեւորգյանը պատմեց:

Անօդաչու թռչող գանձագողերը. «Ժամանակ»

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ բոլոր գանձագողերը պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է դատվեն, եթե անգամ ինքն էլ է այդպիսին, ապա իրենից սկսած: Նա հայտարարել է, թե բոլոր միջոցները պետք է ուղղել բանակին, օպտիմալացնել պետական ծախսերը, կրճատել ավելորդությունները, օրինակ՝ բնակիչ չունեցող գյուղերում դպրոցներ կառուցելու համար փող հատկացնելը և այլն: Հայաստանի իշխանության

Ինչպես հայ զինվորը, Հովհաննես Գաբուզյանն ու Մարիա Գեւորգյանը հաղթանակներ են գրանցում, բայց աշխարհի առաջնությունում

Աբու-Դաբիում ընթացող շախմատի աշխարհի ուսանողական առաջնությունում հայաստանցիներ Հովհաննես Գաբուզյանը եւ Մարիա Գեւորգյանը միանձնյա գլխավորում են տղամարդկանց եւ կանանց մրցաշարային աղյուսակները: Գաբուզյանը անցկացված հինգ տուրում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ շարունակում է 100 %-անոց արդյունքով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հինգերորդ տուրից հետո նրան միացավ նաեւ Մարիա Գեւորգյանը: Տանելով այս առաջնությունում չորրորդ հաղթանակը, Մարիան 4,5 միավորով նույնպես

Պետական մոտեցում

Անկեղծ ասեմ` առաջին եւ ներկայիս նախագահների հանդիպումը եւ դրան հետեւած Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ինձ ոգեւորեցին: Մասնավորապես, հարցազրույցում նրա ուղերձը հստակ էր` այս պահին պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական խնդիրները եւ ամրապնդել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Այդպես, հավանաբար, պետք է վարվեն բոլոր պատասխանատու քաղաքական գործիչները: Ի դեպ, իր` Տեր-Պետրոսյանի ընդդիմությունը 1992-94 թվականների պատերազմի ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031