Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանի հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչները վարչապետին տեղեկացուցին արցախեան տագնապի նորագոյն զարգացումներուն մասին

Ապրիլ 12,2016 10:48

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու` ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի ներկայացուցիչներէ բաղկացած պատուիրակութիւն մը երէկ այցելեց վարչապետարան եւ հանդիպում մը ունեցաւ վարչապետ Թամմամ Սալամի հետ: Այս մասին կը հաղորդէ Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։

Հանդիպումը կը վերաբերէր Արցախի եւ Ատրպէյճանի սահմանագօտիին վրայ 1-5 Ապրիլին, Ատրպէյճանի սանձազերծած պատերազմական գործողութիւններուն պատճառով ստեղծուած իրավիճակին:

Ներկայացուցիչները վարչապետ Սալամին փոխանցեցին տեղեկութիւններ Արցախի վերաբերող զինուորական եւ քաղաքական նորագոյն զարգացումներուն մասին: Շեշտեցին այս բոլորին մէջ Ատրպէյճանի նախայարձակ ըլլալու իրողութիւնը եւ պատերազմական գործողութիւններուն դիմելու մերժուած եղանակը` յայտնելով, որ հայկական կողմը կը մնայ ամուր իր համոզումին մէջ, թէ տագնապին լուծումը բացառապէս քաղաքական եւ խաղաղ բանակցային բնոյթ կրնայ ունենալ միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930