Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆֆրի Ֆելթմանին: Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Նշելով, որ Ջեֆֆրի Ֆելթմանի այցը համընկել է այնպիսի բարդ ժամանակահատվածի հետ, երբ տարածաշրջանի անվտանգությունը կրկին վտանգված է, Հանրապետության Նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում օրեր առաջ ստեղծված իրավիճակը, ընդգծելով,
«Թուրքե՛ր, ե՞րբ պիտի վերանաք աշխարհի երեսից». Եռաբլուրում հուղարկավորեցին Սուրեն Ճարատանյանին. (Տեսանյութ)
«Թուրքե՛ր, ե՞րբ պիտի վերանաք աշխարհի երեսից». այսօր Եռաբլուրում Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Թալիշում հակառակորդի գնդակից զոհված կամավոր 61-ամյա Սուրեն Ճարատանյանի հուղարկավորության ժամանակ այսպես բղավեց նրա հարազատներից մեկը: Aravot.am-ի հետ զրույցում Ճարատանյանի հորաքույրը՝ Անահիտ Ճարատանյանն արցունքն աչքերին ասաց. «Աստծուն պիտի խնդրենք, որ վերանան թուրքերը, բավակա՛ն է արդեն: Պիտի վերանան, ուրիշ ելք չկա: Քանի թուրքը կա, այսպիսի բաներ
Վիրավոր զինծառայողներին փորձել է քաշ տալով բերել խրամատ՝ դարձել է կրակի բաժին. Ճարատանյանին հուղարկավորեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Մեզ չլսեց, խաբեց, ասեց՝ ուղղակի ցուցակագրվում եմ, չեմ գնա Ղարաբաղ: Հետո լսեցինք, որ հաջորդ օրն արդեն այնտեղ էր: Ինքը արժանի էր ապրելու, վայելելու կյանքը, որովհետեւ ինքը ինչքան պետք էր՝ հայրենիքին տվել էր, վերջում էլ իր կյանքը տվեց:
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրով կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի իրագործման նպատակով Երևանի քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է անցկացրել տարածքում առևտրային գործունեություն իրականացնող անձանց հետ: Քննարկմանը մասնակցել են նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ու «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Սիրեկան Օհանյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են բարեկարգման ծրագրի էսքիզային 4 տարբերակները: Ծրագրով նախատեսվում է
«Սարոյանը հավատում էր, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը». Ռիչարդ Միլս
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը մասնակցեց Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի բարձրաձայն ընթերցանությանը
«Կոնվերս» բանկը նույնպես ամբողջությամբ զիջում է ԼՂ-ում զոհվածների եւ նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները
Հայաստանյան չորրորդ բանկը միացավ զոհված զինծառայողների եւ նրանց ընտանիքների վարկային պարտավարությունները զրոյացնելու նախաձեռնությանը:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումները դժվար թե ինչ-որ կերպ ազդեն գործնական խնդիրների լուծման վրա. Tert.am
Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ
Աննա Գովելյանը հաղթեց Եվրոպայի առաջնության «B» խմբում
Նորվեգիայի Ֆորդե քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 15 ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ մտավ 53 կգ քաշային Աննա Գովելյանը: Նա ընդգրկված էր «B» խմբում: Պոկելով 78 կգ, հրելով՝ 96 կգ, Աննան երկամարտում ցույց տվեց 174 կգ եւ ճանաչվեց խմբի հաղթող: Թե մեր մարզուհին ամփոփիչ մրցաշարային աղյուսակում վերջնական ո՞ր տեղը կզբաղեցնի, պարզ կդառնա այսօր երեկոյան, երբ հարաբերությունները
Գյումրեցի տանկիստ Տիգրանի անունը կրող նորածնին շտապել էին խաղալիք տանկ նվիրել (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատանը ապրիլի 10-ին ծնված փոքրիկին այսօր անվանակոչել են Տիգրան՝ ի հիշատակ Ջեբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղած ու նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի: Նորածնի մայրը՝ Արմինե Խաչատրյանը, Aravot.am-ին փոխանցեց, որ երեխային Տիգրան անվանակոչելը եղել է ամուսնու որոշումը, ինքն էլ մեծ սիրով համաձայնել է, քանի որ այս օրերին ուշքումիտքը
Հայաստան տեղափոխված սիրիահայերն իրենց օժանդակությունը կիսեցին Արցախի հետ. hayernaysor.am
Թեկուզ կարիքի մեջ հայտնված` սիրիահայերը չէի՛ն կարող անմասն մնալ: Հայաստան տեղափոխված սիրիահայ համայնքի զավակները արժանավայել կեցվածք ցուցաբերեցին՝ իրենց հատկացված օժանդակություններից մի մաս ուղարկելով Արցախի շտաբին: «Կրկնակի հուզմունք ապրեցինք, երբ oժանդակություն ստանալու մոտեցող սիրիահայերը հրաժարվեցին ասելով՝մեր բաժինը Արցախ ուղարկեք»,-«Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը: «Մեկնելով քրիստոնեական դաստիարակության` «Այրի
Ձեռքերը վեր է բարձրացրել, իբր հանձնվում է Ադրբեջանին, բայց պայթեցրել է նռնակը՝ հետը տանելով 10 ազերի (Տեսանյութ)
Մենք իր խառնվածքը իմանալով՝ գիտեինք, որ ինքը փախչող, խուսափող չէր: Գիտեինք, որ դոշը դեմ տված կկանգներ թշնամու դեմ: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ռոբերտ Աղաջյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով:
Ռուսաստանն ու Շվեյցարիան ԼՂ հակամարտության կողմերին կոչ են անում պահպանել համաձայնությունները. «Ազատություն» ռադիոկայան
Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկել է նաև Ջոն Քերրի հետ։
ՀՀ ՊՆ․ Միջազգային բոլոր ատյաններում կբարձրացվի Բաքվի իրավական պատասխանատվության հարցը
Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրվել է ԼՂՀ պատկան մարմինների և ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից մատնանշված նորմերի կոպտագույն խախտում:
Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների առողջական վիճակն ամենօրյա ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական այցով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում էր: Նախարարը հետաքրքրվեց բոլոր տուժածների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ։ Զինվորական հոսպիտալում բուժում է ստանում 36 վիրավոր: Բժիշկների տեղեկացմամբ` տուժածների առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Բոլոր
Ռուսական պրոպագանդան Լեռնային Ղարաբաղում
Ռուսական քարոզչական մեքենան մշտապես աչքի է ընկնում իր, այսպես կոչված, օպերատիվությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո սպասելի էր, որ ռուսական պրոպագանդայի շոշափուկները որեւէ կերպ կհասնեն նաեւ այստեղ: Եվ, կարելի է ասել, հասան: Արդեն ապրիլի 4-ին ռուսական հանրահայտ LifeNews-ը տեղեկություններ տարածեց, թե սիրիական Ռաքքայից, որը համարվում է
Սահմանամերձ Կոթիի բնակիչ, ազատազրկված նախկին ոստիկանապետը կդիմի վճռաբեկ դատարան
Անդրանիկ Ազիբեկյանը մասնակցել է Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթիի պաշտպանությանը:
Ադրբեջանցի սպանվածների թիվը 2.5 հազար է. Դավիթ Բաբայան. shamshyan.com
Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը 2.5 հազար է: Իսկ այն, որ մեր տարածքում համեմատաբար քիչ ադրբեջանական դիակներ կան, նշանակում է, որ իրենց չի հաջողվել մխրճվել մեր տարածքի խորքը: Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ եթե իրենց միջուկային զենք ունենային, դա էլ կկիրառեին: Այսինքն` ռազմավարական տարածքների նկատմամբ
Ազատամարտիկը չի պարզել՝ ինչու էին իրեն կալանավորել. «Ա1+» (տեսանյութ)
4 ամիս կալանքի տակ մնալուց հետո զինված հանցախմբի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանն այսօր ազատ արձակվեց: Նա ամեն օր սպասել է այս օրվան: «Նման որոշման ես 4 ամիս առաջ էլ էի սպասում: Համոզված էի, որ ինձ կալանավորելու ոչ մի հիմքեր չունեին քննչական մարմինները։ Թե ես ինչ կապ ունեմ այդ գործի հետ, կոնկրետ հիմքեր չներկայացվեցին»,- «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Ցավում ենք և հպարտանում. արցախյան պատերազմում զոհվածների նոր անուններ
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված հայ զինծառայողների նոր անուններ ու լուսանկարներ: Ամբողջական ցուցակը՝ կարդացեք այստեղ շարքային Սարգսյան Նորիկ Զավենի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ. ժամը 16: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 12:00 Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս շարքային Եսայան Ժորա Արթուրի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա
Վարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերության ներդրումային ծրագրերին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ ԻնգրեդիենթսAG» ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին: Նշվել է, որ այդ ծրագրերը կյանքի են կոչվելու ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության դեղագործության և բիոտեխնոլոգիաների գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է ծրագրի առաջին փուլը, մասնավորապես, հիմնովին վերանորոգվել և կահավորվել են
Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել: «Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու եւ այն շենացնելու ջանքերը հերթական անգամ բախվեցին ադրբեջանական ռազմական ագրեսիային եւ արկածախնդրությանը: Քառօրյա լայնածավալ հարձակողական գործողություններն արժանացան ԼՂՀ պաշտպանության բանակի արժանապատիվ հակահարվածին եւ հանգեցրին հայ զինվորի կողմից պարտադրված հրադադարի: Հպարտանալով ազգային միասնությամբ
Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Իզմիրլյան», «Էրեբունի», «Սլավմեդ», «Արմենիա» հանրապետական, «Արամյանց» բժշկական կենտրոններում, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ձևավորվել են մասնագիտական կամավոր խմբեր` մեր զինվորների կողքին լինելու պատրաստակամությամբ։ Սակայն նախարարությունն այս աշխատանքներն իրականացրել է համակարգված ձևով։ Մոտ 70 առաջատար մասնագետներ և բուժաշխատողներ են գործուղվել Սյունիքի
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը
ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ հայտարարություն են տարածել ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների իրականացման հետեւանքով մարդկության դեմ կատարած հանցագործությունների վերաբերյալ: «2016 թվականի ապրիլի 2-5-ը կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսին ստորագրված զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը (Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ)՝ Ադրբեջանը բացահայտ ոտնահարել է միջազգային իրավունքի նորմերը՝ կիրառելով
Մայրաքաղաքում նախորդ շաբաթ արձանագրվել և կասեցվել է ապօրինաշինության 7 դեպք
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը ապամոնտաժվել է: Զեկուցվել է նաև, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:
Ավան և Նոր Նորք բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
Քաղաքացի Անուշ Պ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Անուշ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան և Նոր
Զաքարյան. «Մեքենաս ավելի շատ օգուտ տվեց, քան ես` ավտոմատը ձեռքիս»
Առաջնագիծ այցելած ռեժիսորը` կամավորական աշխատանքի նրբությունների մասին
Երևանի քաղաքապետարանը կշարունակի ակտիվ համագործակցությունն Արցախի գործընկեր շրջանների ու համայնքների հետ
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչև քննարկման մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել առաջնագծում զոհված հայորդիների հիշատակին: Շփման գծում իրադրության սրումով պայմանավորված` նախորդ շաբաթ շարունակվել է վարչական շրջանների ակտիվ համագործակցությունը ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը զեկուցել է,
Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել կոչով սահմանի վերազինման և սահմանամերձ տարածաշրջանների աջակցության նախաձեռնություն ստեղծելու մասին
Հայտարարություն «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել կոչով պետական սահմանի վերազինման և սահմանամերձ տարածաշրջանների աջակցության նախաձեռնություն ստեղծելու մասին, որտեղ մասնավորապես ասված է. – Հաշվի առնելով ադրբեջանական վերջին ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ – Խորապես մտահոգված լինելով դիպուկահարների, ծանր հրետանու կիրառման, դիվերսիոն խմբերի գործողությունների ակտիվացման փաստով – Անթույլատրելի համարելով Ադրբեջանի կողմից ագրեսիվ
ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ
Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալված ռազմական


















































