Օրվա լրահոսը
17-ամյա աղջկա առևանգում Լոռիում. աղջիկը հայտնաբերվել է, կասկածյալները՝ ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա աղջկա առևանգելու դեպքի առթիվ։ 2016 թվականի մարտի 23-ին Լոռու մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:00-ի սահմաններում, գյուղի դպրոցի մոտից առևանգել են իր դստերը (ծնված 1998 թվականի օգոստոսին): Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահաս
ՀԱԿ կողմից 4+4+4 ձեւաչափի առաջարկը՝ ԱԺ ղեկավարությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ պարոն Գալուստ Սահակյանին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ պարոն Հովհաննես Սահակյանին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ պարոն Դավիթ Հարությունյանին Առաջարկ իշխող կոալիցիային՝ 4+4+4 բանակցային ձեւաչափ ստեղծելու վերաբերյալ Հարգելի պարոնայք. Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով առաջարկում ենք
ԲՈՀ-ը կրկին պատժել է «անորակ» տնտեսագետներին
Չափանիշներից շեղված աշխատանքների գծով առաջատարը տնտեսագիտության ոլորտն է
«Զվարթնոց»-ում ոչինչ չի հայտնաբերվել. ՔԱԳՎ
Ս.թ. մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին: Վերջիններս ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ հակազդող գործողությունները: Տեղեկատվության ստուգելու արդյունքում դեռևս ոչինչ չի հայտնաբերվել: ՔԱԳՎ մամլո քարտուղար
Էդմոն Մարուքյանը դեռ չի պատկերացնում
«Իրականում չեմ պատկերացնում, թե այդ առաջարկը որքանո՞վ է փոխհատուցում ցուցակների չհրապարակումը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանության առաջարկած այլընտրանքին` քվեարկությունից հետո քվեարկածների ցուցակների հրապարակման փոխարեն հնարավորություն ընձեռել դրանք ստուգել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Էդմոն Մարուքյանին լրացուցիչ բացատրություններ են պետք: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ 23.03.2016
Աջակցություն սիրիահայ ընտանիքներին
Մայրաքաղաքում սոցիալապես անապահով և սիրիահայ ընտանիքների համար իրագործվող ծրագրերի համատեքստում հերթական նախաձեռնությունն է կյանքի կոչվել: Էրեբունի վարչական շրջանում բնակվող 44 առավել կարիքավոր սիրիահայ ընտանիքներ ընդգրկված են սոցիալական աջակցության «Դու միայնակ չես» ծրագրում, որն իրականացվում է «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության և մի շարք հովանավորների աջակցությամբ: Բարեգործական միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության
«Նոր Հայաստանի» իշխանափոխության ճանապարհային քարտեզին դեռ ծանոթ չեն
Հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներն առայժմ կարծիք չեն հայտնում
Ինչու խաղալիքների խանութը չի ընդունել իրանցիներին. «Ա1+» (տեսանյութ)
Հայաստանը պետք է բարձրացնի զբոսաշրջիկների սպասարկման որակը՝ համոզված են իրանցիները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օրքիդե Աբդին նշեց, որ վաճառողների մեծ մասը անգլերեն չգիտի, բացի այդ, շատ հաճախ ապրանքների վրա փակցված գները ճիշտ չեն լինում եւ դրամարկղում պարզվում է, որ գինը մի քանի անգամ ավել է: Պարսկաստանում բիզնեսով զբաղվող Օրքիդե Աբդին Հայաստանի մասին շատ էր
«ՎԱԶ 2106»-ը կամրջից ընկել է Վաչագան գետը
Մարտի 23-ին, ժամը 23-ին, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների փողոցի ու Վաչագան թաղամասի խաչմերուկի մոտ գտնվող կամրջի վրա գլորվել է ձախակողմյան մասում գտնվող Վաչագան գետը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Աշոտ Սուքիասյանը ցուցմունքում պատմեց, թե ինչ է Փայլակ Հայրապետյանն իրեն խնդրել. «Օֆշորի գործ»
Փայլակ Հայրապետյանն ասաց, որ այն, ինչ պատմեց Աշոտ Սուքիասյանը, ամբողջովին հորինված է, ոչ մի նման բան չի եղել:
«Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մահացել են
Մարտի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի գազալցակայանի մոտ վթար է տեղի ունեցել և մահացած մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.30-ի սահմաններում 1997 թ. ծնված Արսեն Հովսեփյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ Նովա գյուղի խաչմերուկում, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել
Բարի կամքն՝ ըստ իշխանությունների
Եթե կարելի է ծանոթանալ, ինչո՞ւ չի կարելի հրապարակել «Ակնհայտ է, որ դա որոշակի ընդառաջ քայլ է, մանավանդ, որ ընտրություններից հետո երկու ժամ դիտորդներին հնարավորություն է տրվում ադ ցուցակներից գրառումներ կատարել այն անձանց մասով, ովքեր քվեարկել են: Դա, իհարկե, հարցի ամբողջական լուծում չէ, ընդդիմության պահանջը մասամբ է բավարարվում, բայց որոշակի առաջընթաց է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց
Աշոտ Ղուլյան. «Միջազգային ահաբեկչության հանդեպ անտարբերությունը՝ ադրբեջանական արկածախնդրության տեսքով, պատճառ են դարձել այդ բացիլների տարածմանը ամբողջ աշխարհում»
Մարտի 24-ին տեղի է ունեցել վեցերորդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է փետրվար-մարտ ամիսներին Արցախի հետ կապված քաղաքական իրավիճակին և միջազգային զարգացումներին: Անդրադարձ կատարելով երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ Աշոտ Ղուլյանը դատապարտել է այդօրինակ սանձարձակությունները և աջակցություն հայտնել Բելգիայում ապրող բոլոր ժողովուրդներին՝
Երբ փորագրված թիթեղն ու «լինոլիումը» վերածվում են արվեստի գործերի. (ֆոտոշարք)
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում այսօր բացվեց բուհի գրաֆիկայի բաժնի 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների «Էստամպ» խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Սյուզաննա Հակոբյանը(լուսանկարում) ներկայացրել է գրաֆիկական տեխնիկայով` ասեղով եւ օֆորտով(մետաղի վրա փորագրության տեսակ) արված նկարներ, որոնք տպագրության տեսակներ են. «Չոր ասեղը համարվում է խորը տպագրություն. ասեղով խազում ենք թիթեղի վրա, իսկ գծերը
Ընտրական oրենսգրքի փոփոխության միասնական պահանջին միացան 26 ՀԿ և աջակցեցին 11 կուսակցություններ
Մարտի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարածած Ընտրական օրենսգրքի 5 հիմնական միասնական պահանջների մասին հայտարարությանը վերջի երկու օրում միացել են ևս շուրջ 20 կազմակերպություններ և ի լրումն դրան աջակցող 8 կուսակցությունների, ևս 3 կուսակցություն սատարել են այդ 5 պահանջները: Մասնավորապես, խոսքը գնում է «Քաղաքացիական Պայմանագիր», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների մասին: Հիշեցնենք, որ նշված ՀԿ-ները համարում են,
Կարո Եղնուկյան. «Ոստիկանները կնոջս գցել էին գետնին`մի հինգ ոստիկան շրջապատած…»
Կարո Եղնուկյանի կինը գլխին հարված է ստացել, պատռվածք
ԼՂՀ ՊՆ . Հակառակորդ կողմը հող է նախապատրաստում իր հետագա սադրանքների համար
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց նկատմամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին և երբեք
Ռուզաննա Եղնուկյանը, որ պառկած էր ասֆալտին, գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք
2015 թ. մարտի 24-ին, ժամը 14-ի սահմաններում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի աջակիցները, «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամները և մի խումբ այլ քաղաքացիներ Գևորգ Սաֆարյանին և մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով խաղաղ անհնազանդության ակցիա են կատարել Մաշտոցի պողոտայի վրա (Մաշտոցի պուրակի դիմացի հատվածում): Ակցիայի մասնակիցները շղթայել էին իրենց ի նշան բողոքի: Ոստիկանությունը խաղաղ ակցիայի մասնակիցների
«Օֆշորի» գործ. Աշոտ Սուքիասյանը ցուցմունք տվեց. «Երազանքներ ունեի ստեղծել օրիորդաց դպրոցներ, մատուռներ»
Աշոտ Սուքիասյանը պնդեց, որ ուզում է ցուցմունք տալ, հազիվ առիթ է ԶԼՄ-ներով Հայրապետյանի պատմած «խեղաթյուրված» ինֆորմացիան, զրպարտությունները հերքելու:
Ալեքսան Հարությունյանը զեկույց է ներկայացրել Սերժ Սարգսյանին
Հայտնի է, որ մոտ ժամանակներս հանդիպում եմ ունենալու Արգենտինայի Նախագահի հետ, և այս առումով կցանկանայի լսել առաջարկություններ, թե ի՞նչ թեմաների շուրջ կառուցենք մեր զրույցը,
Քոչարյանն ու Օսկանյանը Ղարաբաղն ամրագրում էին որպես Ադրբեջանի մաս
Ո՞ւր մնաց «հաղթողական»` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղը Վարդան Օսկանյանի աշխուժացումը, նրա` կուսակցություն ստեղծելու մտադրությունը վերլուծելիս այսօր բերվում են արդարացումներ, թե Օսկանյանն ընդունելի գործիչ է ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի կողմից, կանխատեսում են, թե միջազգային հանրությունը կարող է Օսկանյանի վրա խաղադրույք դնել, եւ այս համատեքստում անգամ հիշատակվում է նրա` Ղարաբաղի հարցում դրսեւորած «ճկուն»
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեղեկացնում են 4+4+4 ձեւաչափով մասնակցության պատրաստակամության մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Արձագանքելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին: Խմբում ընդգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական
«Օֆշորի գործ». Աշոտ Սուքիասյանը Աֆրիկայի կառավարությունից «տակից» փաստաթղթեր է բերել դատարան
Փայլակ Հայրապետյանը բողոքեց՝ Կճոյանի ու վարչապետի ստորագրությունը մի ամբողջ երկիր 2 տարի է չի կարողանում ճշտի, ո՞նց եղավ Աֆրիկայից «հավաստի աղբյուրներից» մեքենա-սարքավորումների տեղեկանք բերին:
Բերման է ենթարկվել 1 տասնյակից ավելի մարդ (տեսանյութ). a1plus.am
Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն այս պահին ոստիկանության կենտրոնի բաժնում է։ «Ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ ես փորձում էի կնոջս օգնել, այդ ժամանակ ինձ բերման ենթարկեցին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Պարոն Եղնուկյանը հրաժարվում է բաժնում որևէ բացատրություն տալ։ Մաշտոցի պուրակի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ Կարո Եղնուկյանի կնոջը ոստիկանը հարվածել էր։ Վերջինս հանդիսանում է «Հայ կանանց
Դստերը գոմում կապած Կարեն Խեչոյանը լրագրողներին մեղադրում է իրեն խայտառակելու համար
Լուսինե Ղաբուզյանն ամուսնանալուց ամիսներ անց բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. այս մասին նա բազմիցս պատմել է թե դատարանում եւ թե իր փաստաբանին: Մոտ 15 տարի ամուսնական կյանքի ընթացքում Լուսինեն պարբերաբար բռնության է ենթարկվել. ամուսինը՝ Կարեն Խեչոյանը, նրան հարվածել է նույնիսկ հղիության ժամանակ: Նրանց ընտանիքն ապրում էր Լոռու մարզի Արջուտ գյուղում, անցյալ տարի հերթական ծեծից հետո
Խոսրով Հարությունյան. «Հրապարակել ցուցակ, նշանակում է հրապարակել անձնական տվյալներ»
«Ես չեմ ցանկանա, որ իմ անձնագրի համարը եւ ստորագրությունը այսօրվա տեխնոլոգիական հանցագործությունների ժամանակաշրջանում ժամերով կախված լինի»
Տուբերկուլոզով հիվանդին հարկադիր չեն տանում, համոզում ու բացատրում են, որ պետք է բուժվի (Տեսանյութ)
2015-ին Հայաստանում տուբերկուլոզից 42 մարդ է մահացել
Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին հետևողական լինել դեղերի շուկայում դիրքի չարաշահումների բացառման հարցում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մանրածախ օղակում իրականացրած ուսումնասիրության արդյունքները, որն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով: «Արդյունքում պարզվել է, որ լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ.
«Միգուցե ռուս եմ, միգուցե՝ հրեա»
Հայրենական մեծ պատերազմի տարիներին նորածին հասակում որբացած եւ Հայաստան տեղափոխված Լեւոն Ղազարյանը առողջական խնդիրներ ունի: «Միգուցե ազգությամբ ռուս եմ կամ՝ հրեա, չգիտեմ, քանի որ պատերազմի տարիների որբ եմ, հնարավոր եմ համարում այդ տարբերակները»,- «Առավոտի հետ զրույցում ասում է թոշակառու Լեւոն Ղազարյանը: Նա Հայաստան է տեղափոխվել մանուկ հասակում՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին: «Պատերազմի ժամանակ՝ 1942 թվականին,


















































