Օրվա լրահոսը

«Ամեն 3 համակարգիչներից 2-ը վարակված է». Սամվել Մարտիրոսյանը՝ կիբերհանցագործությունների մասին

Փորձագետն անդրադարձավ նաեւ վերջերս կատարված ՎՏԲ-Հայաստան բանկի այն կիբերհանցագործությանը, որի ժամանակ հաճախորդների հաշիվներից հաքերային միջամտության հետեւանքով դուրս էին բերվել զգալի գումարներ:

«Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկումը: Վարչապետ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը:

Ով է զիջել. ՀՅԴ-ն, թե՞ ՀՀԿ-ն. «Ա1+»

Մեծ է հավանականությունը, որ 2016 թվականի ընթացքում ֆրանսիական Սենատ կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Նախագահ Օլանդն իրավաբաններին հանձնարարել է մշակել այնպիսի նախագիծ, որը չի խախտի խոսքի ազատության իրավունքը, բայց նաև քրեական պատիժ կսահմանի Ցեղասպանության ժխտողականության համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշում է. «Մենք իսկապես ուշադիր ենք, և մեր բոլոր

Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը կպատժվի

Օրերս Երեւանում կայացավ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» զեկույցի քննարկումը: Զեկույցի հեղինակներն են «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության իգական սեռի 4 ներկայացուցիչներ: Հեղինակներից Զեմֆիրա Քալաշյանն ասաց, որ զեկույցում ներկայացվել են իրական պատմություններ այն եզդի կանանց ու աղջիկների մասին, որոնք զրկված են եղել նույնիսկ պարտադիր կրթությունից, կան նաեւ որոշ գյուղերի վիճակագրական տվյալներ, թե 2003- 2015թթ. ազգությամբ

Բրյուսելի ահաբեկչություն. Տուժածների թվում աշխարհի 40 երկրների քաղաքացիներ են. De Standaard

2016թ. մարտի 22-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժողների շարքում 40 երկրների քաղաքացիներ կան։ Այս մասին տեղեկացնում է բելգիական De Standaard-ը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ ՝այս մասին խոսել է նաև Բելգիայի փոխվարչապետ, Եվրոպական գործերով և Արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը։ Նախարարը, անդրադառնալով այդ տվյալներին, ասել է. «Այս պահին մենք տվյալներ ունենք 40 երկրների քաղաքացիների

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի օրիգինալ պատասխանը

Թե ինչո՞ւ չեն հրապարակվում քվեարկածների ցուցակները

Հայաստանի ֆինանսական վարկանիշը վատանում է. «Հայոց աշխարհ»

«Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բացասական սպասումներ ունի Հայաստանի ֆինանսական համակարգի որոշ հատվածների նկատմամբ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կազմակերպությունը նվազեցրել է երկրի, այսպես ասած, երկարաժամկետ թողարկման եւ պարտքի գնահատականը։ Անշուշտ, միջազգային վարկանիշային այս կազմակերպության դիտարկումներն ունեն իրենց պատճառները, սակայն այնպես չէ, որ դրանք միանշանակ են։ «Մուդիսի» փորձագետները իրենց կարծիքը հիմնավորել են առաջին հերթին ֆինանսական հատվածի որոշ

«Նոր Հայաստան»-ի ճանապարհային քարտեզը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հրապարակում է «Հայաստանում ազատ և արդար արտահերթ ընտրությունների անցկացման ճանապարհային քարտեզ»-ը: Ըստ այդմ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն ակնկալում է դրա շուրջ ընդդիմադիր ուժերի և քաղհասարակության քննարկումների ու համախմբման գործընթացի ծավալում: 1.    ՎԱՐՉԱԽՄԲԻ ՀԵՌԱՑՈՒՄ ·        Քաղաքական և հասարակական ուժերը միավորվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակի շուրջ։ ·       

Հարևաններից մեկը վնասել է ավտոմեքենան և բնակարանի դուռը, մյուսը կացնով և դանակով սպանության սպառնալիք է տվել

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շենքերից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Արշալույս Հ.-ն քարով դիտավորյալ հարվածել և կոտրել է 1957 թ. ծնված Էդուարդ Ս.-ի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին ու կողային հայելիները, այնուհետև ոտքով դիտավորյալ հարվածել և վնասել է նրա բնակարանի մուտքի դուռը` պատճառելով նյութական վնաս: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի՝ Պարզվել

Լեւոն Բարսեղյան. «Սա ծուղակ է՝ վեճերի մի մեծ կաթսա, որը պիտի եռա՝ ինչքան ասեք». «Հայոց աշխարհ»

Իրավիճակի իմ գնահատականը թույլ չի տալիս ինձ ապավինել էլեկտրոնային գործիքներին։

«Նրա երկու երգը ավելի արժեին մյուսների սիմֆոնիաներից եւ օրատորիաներից…»

Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի (տնօրեն՝ Անահիտ Պապայան) հերթական միջոցառումը, որը կկայանա Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը, մարտի 23-ին, նվիրված է հիշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի հիշատակին: Այս առիթով «Առավոտը» մտաբերեց ժամանակին երաժշտագետ, պրոֆեսոր Արաքսի Սարյանի խոսքը կոմպոզիտորի մասին. «Ստեփան Լուսիկյանն ապրեց 45 տարի: Շատ քիչ եղավ եւ իր, եւ

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող կազմակերպությունները միավորվել են հայերի դեմ միասնաբար պայքարելու համար. «Հաբերլեր»

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող 155 թուրքական կազմակերպություն միավորվել է մեկ միասնական «Թուրք-ամերիկյան միջազգային ղեկավարման կոմիտե» անվան ներքո։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այսպիսի նախաձեռնության անհրաժեշտությունը զգացվել է հաշվի առնելով ապրիլին կայանալիք Հայոց ցեղասպանության 101-ամյակի հիշատակման արարողությունները, որի օրերին հայկական լոբբիստական կազմակերպություններն առավել ակտիվանում են։ Նոր կազմավորված կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշվում

Լիդեր Հովոն իր ճկույթը կորցրել է Խանասորում. «Չորրորդ իշխանություն»

ՀՅԴ Մամլո դիվանը պաշտոնապես տեղեկացնում է

Ընտրողների թիվն ուռճացված է 1 մլն-ով. «Ժողովուրդ»

«Այն, որ ընտրողների թիվը ուռճացված է, բոլորն էլ ընդունում են, սակայն հարցերի հարցն այն է, թե Հայաստանը, ի վերջո, քանի ընտրող ունի։ Ինչպես հայտնի է՝ 2011թ.-ի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 871 հազար մարդ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունում

Կարինե Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին

Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի գրադարանում դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ հյուրերը գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ, այնուհետև անդրադարձան օրվա խորհրդին: Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով իրենց իսկ ստեղծագործություններից: Պահի ոգևորությունը համակել էր նաև դատապարտյալներին, ովքեր էլ, էստաֆետը

Պարսիկ է նստում, միացնում են այն սակագինը, որտեղ մի կիլոմետրը 200 դրամ է հաշվում կամ ավելի. «Չորրորդ իշխանություն»

Վերջերս մի պատահական տաքսի էի նստել։ Տաքսու հաշվիչի վրա մի քանի կոճակ կա։ Որը սեղմում է, համապատասխան սակագին է միանում։ Մեկը՝ ինչպես պարզվեց, մեզ համար է, այսինքն` 600 դրամից է հաշվիչը միանում կիլոմետրը՝ 100 դրամ, որը սկսում է ավելանալ 4կմ անցնելուց հետո։ Մյուսը՝ օդանավակայան գնալու համար։ Երրորդը՝ հեռու մարզերի համար էր, իսկ չորրորդը… պարսիկների։ Այսինքն,

Սավչենկոյի հանդեպ կայացրած վճիռը լուրջ բողոք է առաջացրել Արևմուտքում

Դոնեցկի դատարանը «Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության և ՌԴ պետական սահմանը ապօրինի հատման» մեղադրանքով մեղավոր է ճանաչել ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին և դատապարտել նրան 22 տարվա ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 30.000 ռուբլի տուգանք։ Ուկրաինուհի զինծառայողի գործով մեղադրական դատավճիռը, առաջին հերթին, խիստ դժգոհություն է առաջացրել Ուկրաինայում։ Նախագահ Պորոշենկոն իր զայրույթն

Ռուսական «հանելուկը» Սիրիայում

«Ես չե՛մ հավատում, որ ռուսները պատերազմ են ուզում, նրանք ուզում են պատերազմի պտուղները»,- 1946 թվականին ասել է Ուինսթոն Չերչիլը Մարտի 14-ին Պուտինը հայտարարեց հաջորդ օրվանից ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Ի՞նչը դրդեց Կրեմլին գնալ այսպիսի քայլի: Դրա վերջնական պատասխանը տալուց այսօր խուսափում են բոլորը՝ թե՛ ռուսներն իրենք, թե՛ Արեւմուտքում, թե՛ Մերձավոր Արեւելքում արաբներն ու

Անվավեր են ճանաչվել որոշ դեղերի գրանցումը Հայաստանում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «Շերինգ Փլաու Սենտրալ Իստ ԱԳ» շվեյցարական ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում. 1. «Մերկ Շարպ և Դոհմ Բ.Վ.,Վարդերվեգ 39, 2031 ԲՆ Հարլեմ, Նիդերլանդներ – պիտակավորում, երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող (Մերկ Շարպ

Գրիգոր Ամալյանը՝ անալոգային հեռարձակումն անջատելու մասին. «Գործընթացը կավարտվի ամռանը». «Հրապարակ»

Անալոգային հեռուստացույցները պետք է անջատվեին մարտի 6-ին, բայց կառավարությունը որոշում ընդունեց, որով այս ժամկետը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ե՞րբ Հայաստանը վերջապես կանցնի թվային հեռարձակման, ի՞նչ փուլում է գործընթացը։ Հարցերին պատասխանեց դրա համար պատասխանատու մարմնի՝ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։ – Բոլորը խոսում են, որ թվայնացման ժամկետը երկարաձգվել է, բայց մինչեւ, երբ՝

Պետք է «Նաիրիտի» վերագործարկման մասին հիմնավորումներ, փաստարկներ ներկայացնեն. «Հայկական ժամանակ»

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Լեւոն Յոլյանի առաջարկով «Նաիրիտ» գործարանի հարցերով զբաղվող աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել՝ փոխնախարար Լեւոն Շահվերդյանի ղեկավարությամբ։ Այդ մասին նախորդ շաբաթ ԱԺ-ում հայտարարել էր նաեւ Յոլյանը։ Խմբում ընդգրկված են գործարանի նախկին ու ներկա տնօրենները, նախարարության մասնագետներ։ Բանակցություններից հետո նախօրեին որոշում է կայացվել կատարել գործարանի աշխատակիցների պահանջը՝ աշխատանքային խմբում նաեւ գործարանի

Մեկ միլիոն արժողությամբ ոսկյա զարդերի գողության հետքերով

1949 թ. ծնված Մանյակ Բ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ հարմարեցված բանալիով բացել են Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքում գտնվող իր բնակարանի մուտքի դուռը և հյուրասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով 1.000.000 դրամի վնաս: Ոստիկանության ծառայողները Գյումրիի Շահումյան փողոցից բերման են ենթարկել ամուսիններ` 1965 թ. ծնված Մելիքսեթ Մ.-ին և 1974 թ.

Արթուր Միսակյանը պնդում է, որ իրեն Հրազդանում դեմքով ճանաչում են

Սասուն Միքայելյան- Արամ Դանիելյան 20 տարվա վաղեմության հակամարտությունն էլ չի մեկնաբանում

Հերմինե Նաղդալյանը ցավակցել է ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իր գործընկերներին

«Մենք խորապես ցնցված եւ վրդովված ենք ահաբեկիչների կողմից երեկ Բրյուսելում տեղի ունեցած հարձակումների փաստից, հաստատակամորեն դատապարտում ենք այդ ակտերը: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնել բելգիացի ժողովրդին, այդ ողբերգության արդյունքում անմեղ զոհերի հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում: Ես նամակով նաև իմ ցավակցությունն եմ հայտնել ԵԽԽՎ Բելգիայի պատվիրակության իմ գործընկերներին, որոնց հետ արդեն երկար

Ձերբակալվել են՝ ԵՄ գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով: Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր

Կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Միհրանի Գրիգորյանը: Գեղամ Գրիգորյանի

ԱՄՆ նախագահի ընտրություններ 2016. Քլինթոնն ու Թրամփը հաղթել են Արիզոնայում, Յուտայում առաջինը Սանդերսն է. The Guardian

ԱՄՆ-ում շարունակվում է երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության թեկնածուների թեժ պայքարը։ Արիզոնայում կայացած փրայմերիզների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունից հաղթանակ է տարել Հիլարի Քլինթոնը, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդներից ամենաշատ ձայները ստացել է Դոնալդ Թրամփը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնը շնորհակալություն է հայտնել

Ֆրանսիական մամուլը բացահայտում է մանկապիղծ հայ հոգեւորականին. «Հրապարակ»

Հերթական անգամ Հայ եկեղեցին, եկեղեցականը հայտնվում են սկանդալի կենտրոնում։ Այս անգամ, սակայն, ոչ թե հայաստանյան կամ հայկական մամուլի էջերում, այլ՝ ֆրանսիական։ Ահա մի հատված ֆրանսիական leprogres.fr կայքում հրապարակված հոդվածից. «Այն ժամանակ, երբ Լիոնի թեմն ալեկոծվում է մանկապղծության հերթական դեպքի առնչությամբ, մեկ այլ նմանատիպ դեպք է գրանցվում, այս անգամ՝ Հայկական եկեղեցում, եւ վերջինիս բարձրաստիճան կղերականներից մեկին՝

Հոգևոր հայրենասիրական երեկո Ամստերդամի հայկական եկեղեցում

Մարտի 21-ին Ամստերդամի «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցու և Ամստերդամի Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի համատեղ նախաձեռնությամբ, Սուրբ Զատիկին ընդառաջ տեղի ունեցավ հայրենասիրական երեկույթ, որի շրջանակներում 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) ընթերցվեցին հայ միջնադարյան գրականության վերածնության հիմնադիր Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածներ: Պոեմը հայ միջնադարյան գրականության մտքի ամենամեծ արգասիքն է, պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական

Զեկույց. Հայաստանի տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ են

Համատեղ ջանքերը կոչ են անում անդրադառնալ պարենային անապահովությանն ու թերսնուցմանը Հայաստան – Ըստ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031