Օրվա լրահոսը
Կարեւորել են սահմանադրական փոփոխություններից հետո պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում նոր օրենսդրության ձեւավորման գործընթացը
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության պաշտպանության եւ անվտանգության ծրագրի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ծրագրի ներկայացուցիչներին՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակություն – խորհրդարան կապի ամրապնդման կարեւորությունն ու այդ համատեքստում ներկայացրել հանձնաժողովի կողմից կատարված եւ նախատեսված աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է
ՀՔԱՎ. «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հովհ. Ղազարյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ (Լոռու մարզի համակարգող) Հովհաննես Ղազարյանին պատկանող բնակարանում և նրա տիրապետության տակ գտնվող գրասենյակում 2015 թ. ապրիլի 7-ին կատարվել են խուզարկություններ, ինչից հետո վերջինս, առանց իրավական հիմքի, բերման է ենթարկվել ՀՀ ՀԿԳ Վարչություն՝ վկայի կարգավիճակով, որտեղ մնացել է 11 ժամ: Նույն օրը նման խուզարկություններ են կատարվել «Հիմնադիր խորհրդարանի» մյուս
«Այդ մաֆիոզ ռեժիմը պետք է գամվի պատասխանատվության սյունին». Հմայակ Հովհաննիսյան
Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամները պատրաստվում են Մարտի 1-ի հավաքին:
Հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ
Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ
ՀԱԿ-ը ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերեց ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ հետագա համագործակցության մասին
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փետրվարի 18-ին հանդիպել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ ներկայացուցիչներ Ռիչարդ Լապպինի եւ Ալեքսեյ Գրոմովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքը եւ դրա ժամանակ տեղի ունեցած օրինախախտումները, ինչպես նաեւ դրանց արտացոլումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում: Զուրաբյանը կարեւորել է ԵԱՀԿ վերջնական զեկույցի մեջ արձանագրված գնահատականները եւ քննադատությունը
Սեյրան Սարոյանը վրդովվեց ԱԺ-ում. «Մենք էսօր պլե՞ն ենք ստեղ»
Այսօր ԱԺ արտահերթ նիստում որոշվեց, որ մինչեւ օրակարգի սպառվելը պատգամավորները պետք է աշխատեն առանց ընդմիջման: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ Պետտուրքի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը դրվեց քվեարկության եւ 70 կողմ, 15 դեմ եւ 3 ձեռնպահ արդյունքներով անցավ: Տարածքային եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները նորից բաժանելու հարցը նույնպես դրվեց քվեարկության եւ ընդունվեց 68
Ներկայացվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը զեկուցել է, որ ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա ՀՀ ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքները՝
Հայաստանում միայն Լյուքսեմբուրգի ներդրումներն են, որ օվշորային գոտու ընկերություն է կատարել (Տեսանյութ)
Ամբողջ աշխարհում ներդրումները պակասում են, Հայաստանում` ավելանո՞ւմ
Ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի և Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար Ռադհա Մոհան Սինգհի հետ: Ընդգծելով հանդիպման և այցի կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար` նախարար Կարապետյանը մատնանշել է հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները` ընդգծելով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման, գիտահետազոտական, կրթական, խորհրդատվական համակարգերի միջև փոխայցելությունների միջոցով կապերի ամրապնդման հարցերը: Նախարարը նաև շեշտել է կենդանիների համարակալման և հաշվարման համակարգերի ներդրման կարևորությունը: Կողմերը
Մեծ Պահքի ուրբաթ օրերին «Հաւատով խոստովանիմ»-ը Մայր Տաճարում կընթերցվի դպրոցականների կողմից
Oրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծ Պահքի շրջանում` ուրբաթ օրերին, Հանգստյան ժամերգության մեջ զետեղված Ս. Ներսես Շնորհալի Հայրապետի (1166-1173 թթ.) «Հաւատով խոստովանիմ» աղոթքները Մայր Տաճարում կընթերցվեն Հայաստանի տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտների կողմից: Փետրվարի 19-ին աղոթքները կասվեն Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտների կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի և Վ.Բաղդասարյանի անունների դիմաց կեղծ տվյալներ է
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության, ինչը կնպաստի հայ-իտալական տնտեսական կապերի խորացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իտալական Ա. Ջեմելլի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և հիմնադրամի խորհրդի նախագահ Ռոկկո Բելլանտոնեին: Կառավարության ղեկավարը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և նշել, որ վերջինիս ճանաչելիությունը որպես գերազանցության կենտրոն, շուրջ քառասուն երկրների հետ համագործակցության փորձը խոսուն փաստ է: Ընդգծելով, որ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից առողջապահության բնագավառում Իտալիայի հետ ակտիվ համագործակցություն
Վ. Շիրխանյանի համար կրկնակի հետազոտություն են պահանջում. «Ա1+»
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը կրկին պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ՔԿՀ վարչությանը ՝ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում Վահան Շիրխանյանին կրկնակի հետազոտության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել այդ բժշկական կենտրոնում հետազոտվելու համար, սակայն Վահան Շիրխանյանին տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Վահան Շիրխանյանի պաշտպան
Ամփոփվել են Սփյուռքի նախարարության 2015թ. կատարած աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ նախարարությունն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպչական բոլոր աշխատանքներին:
Մեղրու բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին նորածինը
Օրեր առաջ բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում այսօր գրանցվել է առաջին երեխայի ծնունդը: Ագարակ քաղաքի բնակչուհի առաջնածին Մ. Գ-ն լույս աշխարհ է բերել 3500գ քաշով, 51 սմ հասակով առողջ տղա: Ծնունդն ընդունել է Մեղրու բժշկական կենտրոնի երկարամյա աշխատանքային փորձ ունեցող մանկաբարձ-գինեկոլոգ՝ Մարտին Խաչատրյանը: Նշենք, որ հանրապետության նախագահի մարզերի համաչափ զարգացման ծրագրի իրականացման արդյունքում Սյունիքի մարզի
Շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների մեջ: Այնուհետև ոստիկանության
Քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 30-ամյա տղամարդու մահվան հանգամանքները։ 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 21.30-ին, «Աստղիկ» բ/կ-ից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ՀԱԹ Շրջանային 2/2 հասցեում գտնվող «Ագաթ» ինստիտուտի մոտ հայտնաբերվել է 25-ից 30 տարեկան ինքնությունը չպարզված տղամարդու դիակ: Դեպքի վայրի զննությամբ՝ ինստիտուտի հարակից տարածքի
Վարչապետին են ներկայացվել տրանսպորտի և կապի նախարարության 2015թ. աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով իրականացվել են 5,9 մլրդ դրամի աշխատանքներ, այդ թվում՝ 3464.5 կմ
ՄԱՊ-ի Ալիկը կոշտ քննադատեց կառավարությանը. «Մի հատ էդ օրենքի կնքահայրը ստեղ գա բացատրվի» (Տեսանյութ)
Ոչ մի երկրում չկա, որ կոնյակի էտիկետկեն ակցիզով հարկվի,կոնյակի կարոպկեն ակցիզով հարկվի, կոնյակի պրոպկեն ակցիզով հարկվի, կոնյակի շիշը ակցիզով հարկվի:
Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի և Վ.Բաղդասարյանի անունների դիմաց կեղծ տվյալներ է
Մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ
Փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների
Վաղինակ Շուշանյանը մտածում է առաջադրվել Սպիտակի քաղաքապետի պաշտոնում
«Երկու օրվա ընթացքում ես կարող եմ այնտեղ քաղաքային տրանսպորտի հարցը լուծել»
Աղվան Վարդանյան. «Հայհոյանքը, չարախոսությունը, չկամությունը մեզ ետ չեն կանգնեցնելու ծառայության մեր սկզբունքներից»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է: Մենք քաղաքական
Լեւոն Զուրաբյան. «Արդյունավետ կառավարման սկզբունքը զոհաբերվում է հանուն քաղաքական գործարքի»
Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ արտահերթ նիստում փետրվարի 19-ին 2014 նոյեմբերի 22-ին ուժի մեջ մտավ այն օրենքը, որով միավորվեցին Արտակարգ իրավիճակների եւ Տարածքային կառավարման նախարարությունները: Այն ժամանակ բերվեցին համակարգը ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ բավական լուրջ հիմնավորումներ: Ինչպիսի ճոխ հիմնավորումներ էին. • «Առավել արդյունավետ դարձնել կառավարման համակարգը … գործառույթների ճիշտ եւ առավել արդյունավետ համադրման եղանակով։ • մենք
Քաղաքական համագործակցությունը գործիք է առավել արդյունավետ կառավարելու համար . Հ. Նաղդալյան
Կառավարության կողմից հրավիրված այսօրվա ԱԺ արտահերթում քննարկման դրվեց ՏԿԱԻՆ-ը տարանջատելու հարցը, ինչն ընթացավ բավական սուր հարցադրումներով: Ի վերջո, ո՞րն էր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նման հրատապությունը և որքանով է իրատեսական ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության արդյունավետությունը` հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից, ով նշեց. – Գլխավորը, թերևս այն է, որ այս քաղաքական համագործակցությունը մենք որպես գործիք
Հայաստանի առաջնությունում յոթ ծանրորդից դոպինգ փորձանմուշ է վերցվել
Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը սպորտի պետական կառույցի եւ ՀԱՕԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում դարձել է Եվրոպայի ամենաարդյունավետ աշխատող ծառայություններից մեկը: Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքներով որոշվելու են ապրիլին Նորվեգիայում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների անունները, իսկ դրանից հետո ֆեդերացիան կհրապարակի յոթ ծանրորդի (2 կին եւ 5 տղամարդ) անուն, որոնք Հայաստանը կներկայացնեն ամառային օլիմպիական խաղերում: Պատասխանատու փուլ է, հատկապես
«Երեխաները հաճախ ձանձրույթից են ժամերով նստում համակարգչի առջև». հոգեբան
«Ապահով համացանց» ծրագրի շրջանակներում 2009 թվականից դպրոցներում հանդիպումներ, բաց դասեր են կազմակերպվում աշակերտների, նրանց ծնողների ու ուսուցիչների հետ՝ փորձելով տեղեկացնել, թե ինչպես կարելի է արդյունավետ և, որ ավելի կարևոր է, անվտանգ օգտվել համացանցից: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը: Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ համակարգչից կախվածությունը երեխաների
Տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով. Վրաստանի արտգործնախարար
Հակամարտությունների կարգավորման միակ ճիշտ ուղին խաղաղ ճանապարհով լուծումն է : Այս մասին, ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսին: «Տարածաշրջանում կան հակամարտություններ, բայց դրանց լուծման միակ ուղին խաղաղ կարգավորումն է: Հենց այդպիսի դիրքորոշում են արտահայտել երեք պետությունների արտգործնախարարները այսօր ընդունված հռչակագրում: Մենք կհամագործակցենք,
«Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասեց՝ խակ է». Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ՀՀԿ –ին քննադատողներին (Տեսանյութ)
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հարցրեց պատգամավորներին՝ ե՞ս եմ մեղավոր, թե՞ էս դահլիճում նստածներիցդ շատերը: «Հարգելի’ պարոն, սա քաղաքական գործարք չէ, սա համագործակցություն է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատություններին՝ ՀՀԿ-ՀՅԴ գործարքի մասին: Շարմազանովի խոսքերով՝ քաղաքական գործարքներ եղել են ձեր մոտ, եւ հենց այդ գործարքի պատճառով


















































