Օրվա լրահոսը

Դիտորդների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն անցյալում է և նոր սահմանադրությունն արդեն ընդունված դրա հետ կապված «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ներկայացրել է վիճակագրական վերլուծություն: Ազգային Ժողովն իր գարնանային նստաշրջանում քննարկելու և ընդունել է նոր Ընտրական Օրենսգիրքը, որով քննարկման առարկա է լինելու նաև դիտորների լիցենզավորման կարգը: Այդ իսկ պատճառով, հարկ ենք համարում ներկայացնել հակիրճ վիճակագրական թվեր, որոնք պարզ կցուցանեն

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ խորհրդարան էին այցելել դպրոցականները

Փետրվարի 19-ը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, եւ այդ օրը 2008 թվականից ի վեր Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ օրն անցկացվում են տարբեր գրական միջոցառումներ: Օրվա տոնական ավանդույթներից մեկը միմյանց հետաքրքիր գիրք նվիրելն է: Գեղեցիկ այս օրը հիշարժան դարձնելու համար Ազգային ժողով էին այցելել Երեւանի մի շարք դպրոցների բարձրդասարանցիներ,

Ժամկետային զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Դավիթ Վահեի Տերտերյանի մահվան փաստի առթիվ ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:

Ազգային գրադարանի տնօրենին 1939թ. ֆրանսիական ամսագրեր են նվիրել (ֆոտոշարք)

Հայաստանի ազգային գրադարանը եւս ակտիվ մասնակցում է Գիրք նվիրելու օրվա միջոցառումներին: Հիշեցնենք, որ այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հռչակվել է որպես գիրք նվիրելու օր: Գրադարանի թամանյանական մասնաշենքի դիմաց դրված սեղանին աշխատակիցները գրքեր դասավորեցին, ուսանողներն էլ ակտիվ «սպառում» էին դրանք: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն Aravot.am-ին հայտնեց, որ ավանդական ակցիայի շրջանակում գրքեր

Վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ: 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր

«Դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ուժը հեղինակազրկված է եւ կարիքն ունեք ՀՅԴ-ի». Փոստանջյանը՝ Արփինե Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Նախարարը նշեց, որ Աշոտյանը ՀՀԿ-ի ամենապատրաստված կադրերից է, ռեսուրսն է: Կարեւոր չի, թե ինչպիսի անուններ կգան, ինչպիսի անուններ կմնան:

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը

Արցախյան պատերազմի մասին պատրաստվող Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի երաժշտությունը գրել է համաշխարհաին ռոք-աստղ Սերժ Թանկյանը: «Սերժ Թանկյանը կարդաց ֆիլմի սցենարը, դիտեց իմ նախորդ՝ «Թևանիկ» ֆիլմը, և հանձն առավ գրել «Վերջին բնակչի» երաժշտությունը: Բնականաբար, նա տեսել է նաև ֆիլմի նկարահանված նյութը: Իմ կարծիքով՝ հրաշալի աշխատանք է արված՝ սիրով ու նվիրումով արված աշխատանք»,- ոգևորությունն

Պրոֆեսիոնալների ու ջերմ մարդկանց «3-րդ ալիքը»

1991թ. փետրվարի 19-ին ծնվեց նորարարության շնչով ու տեսակով յուրօրինակ «3-րդ ալիքը», որի հիմնական ստեղծագործական խմբում էին Արտակ Արզումանյանը, Էլմիրա Արսենյանը, Արտավազդ Եղոյանը, Վաչագան Ներսիսյանը, Կարեն Քոչարյանը: Այս տարի լրանում է «3-րդ ալիքի» հիմնադրման 25-ամյակը: «Առավոտի» հետ զրույցում հատկապես միջին եւ ավագ սերնդի մարդիկ շատ ջերմ էին արտահայտվում «3-րդ ալիքի» մասին: Հիշում էին, թե ինչ անհամբեր

«Պատվեր տալու փող ունեք, պատվերի փողը Գյումրու վրա ծախսեք». Հովհաննես Մարգարյան

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում վերահաստատեց Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը «Հայկական վերածնունդ»-ի առաջիկա համագումարում քննարկելու հարցը: Նա ասաց. «Դեռ իմ քաղաքական ուժը չի քննարկել իմ թեկնածությունը առաջադրելու մասին, չկա հստակ որոշում, բայց արդեն սկսվել են հարձակումները: Ինչի՞ են էսպես իրար խառնվել, ես դիմում եմ բոլորին՝ զգուշացնելով, որ ես որեւէ մի բանսարկության, որեւէ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում՝ 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 20-21-ը սպասվում է անձրև, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի փետրվարի 20-ի

Վարչապետի գլխավորությամբ շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել են կոնկրետ հարկատեսակներին առնչվող առաջարկություններ, որոնց վերաբերյալ իրենց տեսակետներն ու մոտեցումներն են ներկայացրել Էկոնոմիկայի, Առողջապահության, Կրթության և գիտության, Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի նախարարությունների ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը կարևորել է

Մայրաքաղաքի դպրոցականները գրքեր են նվիրել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Գիրք նվիրելու օրվա առիթով մայրաքաղաքի դպրոցների աշակերտներն այցելել են Երևանի քաղաքապետարան և օրվա խորհրդի շրջանակում գրքեր նվիրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով աշակերտներին՝ Երևանի քաղաքապետն էլ, շնորհակալություն հայտնելով հաճելի անակնկալի համար, նաև գոհունակությամբ արձանագրել է, որ ի պատիվ երեխաների ծնողների և ուսուցիչների, այսօր ունենք հայեցի ու հայրենասեր դաստիարակված սերունդ: Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով Տարոն Մարգարյանն իր հերթին

Սեյրան Սարոյանը ներողություն խնդրեց, հետո փոշմանեց (Տեսանյութ)

Պատգամավորը`նախարարությունների բաժանման մասին. «Կնիկ կա, 10 անգամ պսակվել ա, ես ինչ անեմ»

«Այդ ամբողջ նախարարությունը ՀՅԴ-ին տալը արդեն շատ կլիներ». ՀԱԿ-ը շնորհակալ է՝ անկեղծության համար (Տեսանյութ)

Հաշվի առնելով ՀՅԴ-ի ռեսուրսները՝ ՀՀԿ-ն որոշել է նախարարություններից մեկը տալ ՀՅԴ-ին

Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ քրեակատարողական վարչության ծառայողներին անհիմն ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ն.-ին մեղադրանք է առաջադրվել: Արմեն Ն.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, 2015 թվականի մայիսի 25-ին

Արփինե Հովհաննիսյանը՝ «դիսկոմֆո՞րտ» է զգում ԱԺ-ում

Շատ հանգիստ, նորմալ կանգնած եմ ամբիոնի մոտ, չգիտեմ ինչից վերցրեցիք, որ ինձ մոտ դիսկոմֆորտ է՝ հերքեց նախարարը:

Մհեր Սեդրակյանը լրագրողին իր սենյակ էր «հրավիրում» (Տեսանյութ)

Սամվել Ալեքսանյանն էլ ուրախ է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համար

Մանուկ Նիգոյանի Արվեստների միությունն այլեւս չկա

Այն հիմնադրամ է դարձել Վերջերս շրջանառվող այն լուրը, թե շուրջ 3 տարի գործունեություն ծավալած Արվեստների միությունը լուծարվել է, մասամբ է համապատասխանում իրականությանը: Հիշեցնենք, որ միության կողմից իրականացրած որոշ միջոցառումներ ու նախագծեր իսկապես հավանության էին արժանացել արվեստագետների եւ արվեստասերների կողմից, օրինակ՝ երեք փուլով կայացած «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը, որի շրջանակներում քաղաքական գործիչներ, արտիստներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ

Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործի քննությունն սկսվել է

2015 թվականի նոյեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է գործի էական հանգամանքների և դիմումի ընդունելիության վերաբերյալ հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը՝ Արթուր Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով, որի մասին տեղեկացրել է Արթուր Բադալյանի ներկայացուցիչ` «Ռազմավարական Դատավարությունների Կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանին: Արթուր Գրիշայի Բադալյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: 2009

Թբիլիսիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները. Trend

Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումից հետո ստորագրվել է համատեղ հայտարարություն: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Twitter-ում Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական էջը: Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ եռակողմ հանդիպումը բեղուն համագործակցության հարթակ է, որն իր դրական արդյունքներն է տվել և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում: «Մեր երկրների աշխարհագրական դիրքը բարենպաստ պայմաններ է ստեղծում

Հայց դատարան. Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը վերացնել

Հայցվոր` Հայաստանի Հանրապետության քաղաքացի` Զարուհի Համազասպի Փոստանջյան Ծանուցման հասցե` Երևան, Բաղրամյան 19   Պատասխանող` Հայաստանի Հանրապետության նախագահ` Սերժ Ազատի Սարգսյան Հասցե` Երևան, Բաղրամյան 26   ՀՀ վարչական դատարանին հայցադիմում (վիճարկման հայց) 2016 թ. փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու)

Զարուհի Փոստանջյան. «Հայրիկս ասաց, թե ստալինիզմն այսօր էլ ապրում է, ըստ էության ոչինչ չի փոխվել»

Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնների նշանակումը և ազատումը վաղուց կրում է կամայական և ապօրինի բնույթ: Մեր անկախության, պետականության ստեղծման առաջին տարիներին կամայական մոտեցմամբ նշանակումներ և ազատումներ կատարելը կարող էր արդարացվել համապատասխան օրենքների բացակայությամբ, համապատասխան կադրերի բացակայությամբ, սակայն 25 տարվա անկախ պետականության պայմաններում այսօր ևս նման մոտեցմամբ առաջնորդվելն ուղղակի հանցագործություն է: Վերը նշված արատավոր երևույթները շարունակվեցին նաև

Ցմահ դատապարտյալների տեսակցությունները կկրկնապատկվեն

Հանձնաժողովը դրական գնահատեց կառավարության առաջարկը

Վաղը կանջատեք սպորտը երիտասարդությունից, գիտությունը կրթությունից. ՕԵԿ-ը բոյկոտեց ԱԺ նիստը (Տեսանյութ)

Այսօր կառավարության առաջարկով ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում, որտեղ քննարկվում է մեկ հարց՝ տարածքային կառավարման նախարարությունը արտակարգ իրավիճակների նախարարությունից անջատելը: ՕԵԿ խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում են քննարկումը: Մհեր Շահգելդյանի խոսքերով՝ այս քննարկումը արհեստական է, ուստի իրենք չեն մասնակցի եւ դուրս եկավ դահլիճից: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի համար զարմանալի ու մի քիչ անհասկանալի էր այն

ՀՀ արժութային շուկայի կայունության վերաբերյալ

Սկիզբը Արժույթի փոխարժեքի վրա ազդող գործոնների մի մասն ածանցվում է երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունից, եւ ակնհայտ է, որ ԿԲ-ն չի կարող ուղղակիորեն ազդել հիմնարար գործոններով պայմանավորված զարգացումների վրա, թեեւ բնական է, որ նա հարթում է տարաբնույթ սպասումների արդյունքում ձեւավորված փոխարժեքի տատանողականությունը: Փաստենք, որ շուկայական տնտեսության զարգացմանը նպաստող առավել բարենպաստ լողացող փոխարժեքի քաղաքականության պարագայում արժութային շուկայում

Խիստ մտահոգիչ է պրոֆեսիոնալ լրագրության ճակատագիրը. «Ազգ»

Անցյալ շաբաթ միջազգային մամուլի ասպարեզում տեղի ունեցավ մի բան, որը մեկ անգամ եւս ընդգծեց բարձր տեխնոլոգիաների հաղթանակի անխուսափելիությունը նաեւ այդ ոլորտում. դադարեց բրիտանական «Դի Ինդիփենդենտ» (The Independent) ազդեցիկ օրաթերթի թղթային կյանքը, եւ այսուհետեւ այդ թերթը լույս կտեսնի, ավելի շուտՙ կհրապարակվի միայն համացանցային on-line տարբերակով: Անշուշտ «Ինդիփենդենտ»-ը ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինն է նման ճակատագրով.

Տանձատափում մնացել է 4 ուսուցիչ եւ 10 աշակերտ

Սյունիքի մարզի Տանձատափ գյուղը մեկն է այն համայնքներից, որոնք համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում միանալով՝ կազմում են Տաթեւ բազմաբնակավայր համայնքը: Տանձատափը 8 համայնքներից բնակչության թվաքանակով զիջում է միայն Քաշունիին, որտեղ, սյունեցիների խոսքերով, փաստացի բնակվում է 3 բնակիչ՝ գյուղապետը եւ մի ծեր ամուսնական զույգ: Տանձատափում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում է 69 անձ, սակայն տեղացիների խոսքերով՝ փաստացի բնակիչների

ՀԷՑ-ի հերթական պարտքերը՝ ՀՀ քաղաքացիների վրա. «Չորրորդ իշխանություն»

Կառավարությունը պատրաստվում է հերթական վարկը վերցնել, այս անգամ՝ ՀԷՑ-ի չվճարված պարտքերը փակելու համար։ Փաստորեն, պետք է արձանագրենք, որ իշխանությունները հերթական վարկն են վերցնում մասնավոր մի ընկերության կուտակած պարտքերը մարելու համար, իսկ այդ վարկի գումարը հետո պետք է փակեն Հայաստանի քաղաքացիները։ Ընդ որում, ուշադրություն դարձրեք, թե ինչպե՞ս է կուտակվել ՀԷՑ-ի պարտքը (ենթադրում ենք, որ խոսքը ոչ

ԿրեաԾիվ. Ինչպես դառնալ եզակի բիզնեսում

Երբ մոտավոր պատկերացնում ես` ինչպես են ստեղծվում բիզնես-մոդելներ, թվում է` արագ և հեշտ կարելի է ստեղծել այն, ինչ մտքիդ թռիչքի արդյունքում ուրվագծվել է: Սակայն, դա այդքան էլ հեշտ գործ չէ: Ցանկացած բիզնես նախագիծ առանձնահատուկ ուշադրություն և վերաբերմունք է պահանջում: Այդ պահանջարկը առկա է և՛ օնլայն հարթակում, և՛ կազմակերպության հիմնադրման դեպքում: Բիզնեսի շարժման պարտադիր գործիքներ կարող

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930