Օրվա լրահոսը
Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր. Trend
Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Միխեիլ Ջանելիձեն Թբիլիսում քննարկել են տարածաշրջանային հարցեր: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նախարարները հատկապես կարևորել են TAP և TANAP, Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծերը, որոնց իրագործումը մեծ ներդրում կունենա տարածաշրջանային համագործակցության գործում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտգործնախարարները քննարկել են նաև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությանը
Հանուն ՀՅԴ-ի զոհաբերում են կառավարման արդյունավետությունը. «Չորրորդ իշխանություն»
Ուշագրավ են «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի հիմնավորումները։ Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միացվեցին 2014թ. նոյեմբերին։ Այն ժամանակ օրինագծի հիմնավորման մեջ նշված էր. «ՀՀ օրենքի նախագծի նպատակն է ապահովել էլ ավելի արդյունավետ կառավարման համակարգ։ Մասնավորապես, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքից հանել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը
Աստծուց ի՞նչ էր խնդրել փոքրիկը
Հավատացյալի կյանքում աղոթքը մեծ նշանակություն ունի: Այն հավատքի կարեւորագույն մասերից է, որը յուրաքանչյուր կրոնի անբաժան մասն է: Հավատացյալ մարդը ոչ միայն պետք է պատվիրանները պահի, այլեւ` Աստծո հետ կապը պահի աղոթքով: Աղոթքի նշանակությունը մեր հոգեւոր հայրերը մեկնաբանում են` Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Աղոթքն, որպես Աստծո հետ հաղորդակցության ձեւ, ունի իր միջոցը,
Արսեն Բաբայան. «aCLUB»-ը տիկնոջս պրոեկտն է». «Ժողովուրդ»
«Վերջին ամիսներին հանրության որոշ շրջանակներում քննարկման առարկա է դարձել «aCLUB» արտոնությունների քարտը։ Այն կուտակային հիմնադրամ է։ Մարդիկ, ձեռք բերելով այդ քարտը, տեղեկանում են Երեւանում կայանալիք միջոցառումներին, հնարավորություն են ունենում մեկ զանգով տեղեր ամրագրել եւ օգտվել մի շարք ծառայություններից։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «aCLUB»-ի փաստացի սեփականատերը ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է,
«Հաշվի չառնել, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն արտոնյալ է եւ կայացնել անաչառ դատական ակտ». «Հայկական ժամանակ»
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ երեկ անփոփոխ է թողել 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը։ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն իր վերաքննիչ բողոքում պահանջում էր ամբողջությամբ բեկանել դատավճիռը, իսկ Արտակ Բուդաղյանին ճանաչել անմեղ ու արդարացնել։ Հայկ Ալումյանն ասաց, որ
Ովքեր են իրական լիբերալները, «նրանք ինչ սոուսով են ուտվում. «Հրապարակ»
Չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր կողմնակից են ԵՏՄ-ին, եւ չեն համագործակցի այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ից հետո իշխանության մաս են կազմել, կոալիցիա են .կազմել։
Կատարվեցին հսկայական ծախսեր եւ մեկ էլ, հոպ, պարզվում է՝ այդ. ամենն իզուր էր. «Ժողովուրդ»
Ընդամենը 1 տարի 2 ամիս առաջ առանձին գործող տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորելիս իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում՝ համոզելու համար, թե դա ամենեւին կապ չունի ինչ-ինչ քաղաքական պայմանավորվածությունների, կառավարության ներսում այս կամ այն նախարարի դիրքերի ուժեղացման կամ թուլացման հետ, թե այդ երկու կառույցների միավորմամբ անհամեմատ կմեծանա աշխատանքի արդյունավետությունը, իսկ 2 նախարարությունների անձնակազմերի
Դատապարտյալները դասընթացներ են անցնում
ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացնում է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն» և «Համակարգչային հմտությունների ուսուցում» դասընթացներ, որոնց մասնակցում են 35 դատապարտյալներ: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Կուտոյանը կարո՞ղ է դիմակայել ԱԱԾ-ի հին գայլերին. Կորյուն Նահապետյանի մեկնաբանությունը. «Հայկական ժամանակ»
Հիմա ինչ վերաբերվում է նրա ունեցվածքին, հայտարարագրել է այն, ինչ ունի։
Հոդացավերի դեմ հեշտ դեղամիջոց
Շատ մարդկանց մոտ հոդային ցավերը դարձել են լուրջ խնդիր: Հոդերի աղային նստվածքների, հոդացավերի դեմ առաջարկվում է 5 գրամ դափնետերեւները լցնել 300 միլիգրամ ջրի մեջ ու եռացնել 5 րոպե, որից հետո թերմոսում թրմել: Լուծույթը լցնել բաժակի մեջ ու խմել փոքր կումերով` 12 ժամվա ընթացքում (ամբողջությամբ չի կարելի): Ընդունել 3 օր անընդմեջ: 1 շաբաթ ընդմիջում տալ, ապա
Հանրաքվեի օրը Երեւանի 114 դպրոցում այլ անձանց փոխարեն քվեարկողներին կտուգանեն
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, Երեւանի 114 դպրոցում տեղակայված 10/20 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու գործով նախնական դատական նիստ: Արմեն Մեհրաբյանին, Արամայիս Նադարյանին եւ Դավիթ Նադարյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ հանրաքվեի օրը նրանք գրանցված լինելով
Գողացված բջջայինները հայտնաբերվում են
Մի երիտասարդ ոստիկանության Թալինի բաժնում դիմում էր ներկայացրել, որ 2015 թ. դեկտեմբերի 31-ին Թալին քաղաքի հրապարակում իրեն անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված հեռախոսը շահագործվում է այլ հեռախոսահամարով, որը պատկանում է 1980 թ. ծնված Էդգար Ա.-ին: Վերջինս ներկայացրել է հեռախոսը և հայտնել, որ այն իրեն է տվել 1986
Սողանքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը սողանքի վտանգի պատճառով փետրվարի 19-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլար վարկ կտրամադրի՝ զենք գնելու համար. Interfax
Ռուսաստանի կառավարությունը և Հայաստանի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանին 10 տարով մինչև 200 մլն դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի իրավական տեղեկատուի կայքը: Վարկը կտրամադրվի ռուսական ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և դրա համար զինամթերք, Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ, թռչող սարքերի պասիվ
Գիրք նվիրելու օրվա առաջին անակնկալը
Արդեն ավանդույթի համաձայն` հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ և դպրոցականների մասնակցությամբ վարչական շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Քաղաքապետարանի աշխատակիցների համար օրը մեկնարկել է հետաքրքիր անակնկալով: Տարբեր դպրոցների մի շարք աշակերտներ մեծ բանաստեղծի կերպարով ու թումանյանական հերոսների հանդերձանքով դիմավորել են աշխատակիցներին
Վանդալների հարձակման թիրախ է դարձել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցահանդեսը. Ermenihaber.am
Գերմանիայի Աախեն քաղաքում բացված «1915-2015 հայկական ճարտարապետությունն ու ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը հայտնվել է վանդալների հարձակման թիրախում: Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից առաջ բնակվող հայերի ստեղծած մշակութային ու ճարտարապետական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսի մեծածավալ ֆոտոպաստառները պատառոտվել են դանակով կամ այլ սուր -կտրող գործիքներով: Աախենի Ազգային մշակութային կենտրոնի ղեկավարությունը, որտեղ կազմակերպվել է ցուցահանդեսը, արդեն
Երիտասարդական պալատի ճարտարապետ. «նրանք թքած ունեն քաղաքի վրա». «Հրապարակ»
Երիտասարդական պալատը 2004 թվականին քանդեցին, իսկ տարածքը վաճառեցին մի ձեռնարկատիրոջ՝ մարտունեցի բիզնեսմեն Էդիկ Ավետիսյանին, որը Մոսկվայում մի շրջան աշխատելուց հետո հարստացել էր ճանապարհաշինական բիզնեսով ու եկել՝ այստեղ «մեծ- մեծ փրթում էր»՝ «կուկուռուզնիկ» էր առնում։ Նա խորհրդային երիտասարդության սիրելի վայրը հանք դարձրեց եւ այստեղից բազալտի խճաքար էր հանում, աղտոտելով քաղաքի միջավայրը, էկոլոգիան։ Հետո սնանկացավ ու գնաց
Ուր մնացին «Իսկանդեր»-ները. «Ժամանակ»
Երեկ «Ինտերֆաքս» ռուսական գործակալության տարածած տեղեկությունից հայտնի է դարձել Հայաստանի և Ռուսաստանի միջև 200 միլիոն ԱՄՆ դոլար արժողության վարկային համաձայնագրով Հայաստանի ձեռք բերելիք սպառազինության ցանկը: Ըստ այդմ՝ Հայաստանը ձեռք է բերում «Սմերչ» համակարգեր, «Իգլա» տեսակի զենիթահրթիռային կայաններ, նռնականետներ, զրահամեքենաներ, հրետանային այլ տեսակի կայաններ և այլ սպառազինություն: 200 միլիոն դոլարի վարկային այս համաձայնագիրը կնքվում է տասը
Բաքվի դեմարշը ԵԱՀԿ-ին (անիմացիոն տեսանյութ)
1994 թվականին ստորագրված հայ-ադրբեջանական հրադադարի ստորագրումից հետո 2015 թվականը շփման գծում ամենաթեժն էր… Հրետանակոծություններ, քաղաքացիական զոհեր և ամենօրյա դարձած հրաձգություններ: Տեսանյութում քննարկվում են շփման գծում իրավիճակի թեժացման պատճառները, ինչպես նաև Ադրբեջանի հարաբերությունները ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և Ռուսաստանի հետ: Ներկայացվում է նաև այն, թե ինչու է Բաքուն ցանկանում արցախյան բանակցություններում ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց
Փետրվարի 18-ին և լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Ընտրություններ, առք ու վաճառք, Կարուսել ու ընտրակաշառք Եվ խոստումներ՝ փուչ ու անվերջ… Այսպիսին է Հայաստանը Մեր նորօրյա երգերի մեջ:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Էթիկա՝ տարբեր իմաստներով
Մեզանում պաշտոնյաների կամ պատգամավորների «էթիկա» հասկացությունն օգտագործվում է ոչ այն իմաստով, որով այդ նույն եզրը հասկանում են արտասահմանում: Ենթադրենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը, իրենց ստացած կրթության եւ դաստիարակության շրջանակներում, իրենց թույլ են տալիս արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար գործածում են քյաբաբնոցներում «պերերիվ անելիս»: Մեզ մոտ դա դառնում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա: Արեւմուտքում այդպես չէր
«Հոսանքի թանկացման ցույցերի վերաբերյալ ոստիկանության ներկայացրած տեսանյութերն հենց իրենց դեմ են խոսում»
Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ տեսանյութերում երեւում է, որ ցույցը խաղաղ է, իսկ Բաղրամյանի պողոտան ոստիկաններն են փակել
«Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն». Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը չի ձգձգվում:
Կոալիցիոն հուշագիրը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ. Շարմազանով
ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրից այս շաբաթ էլ նորություն չի լինի: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա պատմեց, որ նիստում այսօր երկու հարց են քննարկել, առաջինը վերաբերել է նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին: «Հիշում եք, որ փետրվարի տասներկուսին նախագահը ծրագրային ելույթով հանդես եկավ, գործադիր մարմնի ներկայացուցիչները այսօր այդ ելույթի վերաբերյալ
Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է Անկարայի ահաբեկչությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Անկարայի ահաբեկչությունը. «Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի հարազատներին»:
Մոմավառություն՝ անգլիական այգում
Այսօր 1921 թվականի փետրվարյան ապստամբության 95-րդ տարեդարձն է: Փետրվարյան խռովության կազմակերպմանը մասնակցել են սովետական կառավարության հանդեպ օրինապահ ձևացող դաշնակցական մի շարք գործիչներ, այդ թվում՝ Դրո Կանայանը և ուրիշներ։ Փետրվարի 17-ին խռովարարները հարձակվել են Երևանի վրա և հաջորդ օրը գրավել այն։ Կարմիր բանակի զորամասերն ու Սովետական Հայաստանի կառավարությունը փոխադրվել են Ղամարլու-Վեդի, որտեղ 45 օր գտնվել են
Վաշտի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փետրվարի 17-ին մեղադրանք է առաջադրվել զորամասի հետախուզական վաշտի հրամանատարին՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, որը պատճառել է ծանր հետևանքներ: 2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից զոհվել են պարտադիր


















































