Օրվա լրահոսը
«Ամեն գիրք չէ, որ պետք է նվիրել». Էդվարդ Միլիտոնյան
Փետրվարի 19-ը՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) լուսահոգի նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր՝ Գրքի տոն: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նկատել է, որ այս տոնը գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ձեռք բերում: Սակայն գիրք ընտրելն ու
Քննություն է տարվում ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները
2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ ՀՀ Քննչական կոմիտե
Գլխավոր դատախազության ներկայացուցիչն առանց պատճառաբանության չներկայացավ դատարան
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՔԾ-ի գործով այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գլխավոր դատախազության ներկայացուցիչն առանց պատճառաբանելու չներկայացավ: Չնայած դատարանը պատշաճ ծանուցել էր: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ, մասնավորապես՝
Դավիթ Հարությունյանը եւ իր ընկերները չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին
«Քաղաքացիական պայմանագիրը» փակ դրամահավաք անցկացրեց
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի 36-րդ կմ-ում փետրվարի 18-ին`ժամը 18:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ճանապարհի ներքին հենապատի փլուզում (երկարությունը` 8մ, բարձրությունը` 5մ): Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: Տեղադրվել են նախազգուշացնող նշաններ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ռուսաստանի ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ-ն շատ հարցերով արդյունավետ է. Trend.az
Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձևաչափը փոխելու հարցը պետք է որոշեն իրենք՝ ձևաչափի մասնակիցները: Այս մասին այսօր, ի պատասխան Trend-ի թղթակցի հարցին, ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Գոյություն ունեցող ձևաչափը հաստատված է և բոլորի կողմից շատ առումներով արդյունավետ է ճանաչված: Իհարկե, բոլորը կցանկանային մեծ արդյունքներ, բայց այդ ձևաչափն աշխատում է»,- ասել
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Քննարկվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված եզրակացությունն ու այն քայլերը, որ պիտի արվեն՝ զեկույցում առկա մտահոգությունները լուծելու համար։ ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մոտեցումները եւ առաջարկները՝ մշակվող Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշել են, որ անչափ կարեւոր է, որպեսզի նոր Ընտրական Օրենսգրքի
«Այսօր ո՞վ է հիշում՝ անցյալում ովքեր են եղել լավ մարդիկ». Ռուդոլֆ Խառատյան
«Երկու տարի է՝ հայկական բալետը ոչինչ չի ստեղծել: Դա ցավով եմ ասում, որովհետև Օպերային թատրոնը մեր ազգի դեմքն է և գոնե հինգ տարվա հստակ պլան պետք է ունենար»,- «Ազդակ» լրագրողական ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, բալետի պարուսույց Ռուդոլֆ Խառատյանը: «Ցավոք, Հայաստանը միշտ Մոսկվայի պատուհանից է նայում աշխարհին: Ասում
«Ղուկասյանները մեր ախպերներն են, ի՞նչ ծեծ ուտել, ի՞նչ մահակ»
Այսօր Aravot.am էր զանգահարել Նորայր Գագիկի Սոլոյանը, որի անունը շոշափվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու ու բռնցքամարտի մարզիչ Գարիկ Բաղդասարյանի մասնակցությամբ Գյումրու «Հրաշքների աշխարհ» մանկական սրճարանում տեղի ունեցած, այնուհետ Վարդանի Ղուկասյանի գրասենյակում շարունակված միջադեպի հետ՝ ասելով. «Նման վիճաբանություն ու ծեծկռտուք չի եղել, էդ մարդիկ իմ մանկության ընկերներն են, մենք մանկապարտեզից սկսած իրար
Բանակի օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ-ում հավատարմագրված զինվորական խորհրդականներ, դիվանագետներ, Ավստրիայի զինված ուժերի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունելությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը Վիեննայում էր գտնվում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ»
Դաշնակցական նախարարների անուններն արդեն հայտնի են. «Ազատություն»
Արմեն Ռուստամյանը նշում է նաև երկու ուժերի մշակած փաստաթղթի անվանումը, այն կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակցության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը: «Այդ
Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական ակումբի տնօրենին
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Բաղդասարյանն ընդունել է քաղաքագետ, Ռուսաստան-Կովկաս աշխարհաքաղաքական ակումբի տնօրեն Նիկոլայ Բանինին, «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության նախագահ Ռոման Շկոլինին և «Եվրասիական ընտրություն» միջազգային կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Էլիզբարյանին: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բանին ու Ռոման Շկոլինն Արթուր Բաղդասարյանին են ներկայացրել Հայաստանում իրենց նախաձեռնություններն ու ծրագրերը` բարձր գնահատելով վերջինիս ներդրումն ու ջանքերը
Դանակահարություն ռեստորանային համալիրում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2016 թվականի փետրվարի 17-ին ռեստորանային համալիրում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ Փետրվարի 17-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, «Աստղիկ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981թ. ծնված Ա.Ալեքսանյանը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունն ավարտվեց
Այսօր պայքարի մեջ մտել էին 105 եւ +105 կգ քաշայինները: Ծանր (105 կգ) քաշային կարգում երկամարտի 337 կիլոգրամ արդյունքով հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Արտյոմ Պետրոսյանը Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում գերծանր քաշայիննների մրցավեճը, որտեղ մեր երկու առաջատարներին՝ Ռուբեն Ալեքսանյանին (նկար 1) եւ Գոռ Մինասյանին միանալու էր նախորդ քաշային կարգի առաջատար Սիմոն Մարտիրոսյանը (նկար 2), որին նույնպես
«Դուք այդ հաճույքը կստանաք». Խոսրով Հարությունյանը՝ Շուշան Պետրոսյանի վիրավորանքի մասին. (Տեսանյութ)
Լրագրողները Շուշան Պետրոսյանի վիրավորանքի՝ «լակոտ, ականջդ կկտրեմ» արտահայտության հետ կապված հարցեր ուղղերին Խոսրով Հարությունյանին:
Ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննություն
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/11 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց փոխարեն քվեարկելու դիտավորությամբ մտացածին տվյալներ է
Ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Կ.Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06
Կարգապահական տույժեր՝ բարձրագույն ուսումնական 6 հաստատությունների նկատմամբ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած եզրակացությունները: Համաձայն ԿԳ նախարար Ա. Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել հետևյալ բուհերին. Հայբուսակ համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն»
Կորյուն Նահապետյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը փետրվարի 17-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ողջունելով դեսպանին՝ Կորյուն Նահապետյանը շնորհավորել է նրան Հայաստանում մեկամյա դիվանագիտական առաքելության կապակցությամբ: Նա ընդգծել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանում են կառուցողական հունով, նոր որակով եւ ընդգրկում են բազմաթիվ ուղղություններ: Պաշտպանության
7 պատգամավորի նկատմամբ կիրառել խիստ պատիժ. ԱԺ էթիկայի հանձնաժողով (Տեսանյութ)
«Մենք միաձայն ենք այն հարցում, որ մեր գործընկերները թույլ են տվել կանոնակարգի պահանջի խախտում եւ դա որակվել է մեր կողմից՝ որպես էթիկայի կանոնների խախտում»,- ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խոսրով հարությունյանը քիչ առաջ այսպես հրապարակեց հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ եւ ԲՀԿ 7 պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու դիմումի հետ կապված: Հիշեցնենք, որ խոսքը Առաքել Մովսիսյանի, Սեյրան Սարոյանի,
Արմեն Մուրադյան. «Գալուստ Սահակյանն առայժմ բժիշկների հսկողության տակ է» (Տեսանյութ)
Առողջապահության նախարարը՝ պետպատվերի եւ վարչապետի նկատողության մասին
«Բուկինիստ»-ը գրքեր կնվիրի անցորդներին
Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այդ առիթով մի շարք հրատարակչություններ, այդ թվում «Բուկինիստ»-ը, ակցիաներ կկազմակերպեն: Մասնավորապես, մի խումբ երեխաներ հեքիաթների հերոսների հագուստներ կհագնեն եւ գրախանութի դիմաց գիրք կնվիրեն անցորդներին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը: «Գիրք նվիրելու մշակույթը համազգային տոն է դարձել: Դա
ԱՄՆ Այդահո նահանգում ադրբեջանամետ բանաձև է տապալվել. ANCA WR
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը հայտարարել է, որ Այդահո նահանգում հաջողությամբ տապալվել է Ադրբեջանը որպես դավանական առումով հանդուրժող և բազմամշակութային երկիր ներկայացնող բանաձևը: Բանաձևի տապալումը Հայ դատի հանձնախմբին հաջողվել է իրականացնել 48 ժամվա ընթացքում: «Մենք հպարտ ենք, որ Այդահո նահանգը միացավ Հավայի, Կոլորադո,Կալիֆորնիա և մյուս նահանգներին՝ մերժելով Ադրբեջանի բռնատիրական վարչակարգը, որը հայտնի է քաղաքացիների
2016 թ. սեպտեմբերին սպասվում է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Փետրվարի 16-20-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց և իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին՝ բարի ընթացք մաղթելով ժողովի աշխատանքներին: Վեհափառ Հայրապետը նաև ուրախություն հայտնեց ժողովին մասնակցելու հրավիրված Հայկական
Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, պատկերասրահի քանդման եւ հին մառանների մասին (Տեսանյութ)
Քաղաքաշինության նախարարի ասելով՝ Երեւանում այլեւս քանդելու հին շենք չկա
Դատարան է ուղարկվել 24 քրեական գործ հանրաքվեի ընթացքում խախտումների վերաբերյալ
Փետրվարի 18-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ հարուցվել է 73 քրեական գործ: 24 քրեական գործ 27 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 33 քրեական գործերով 37 անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, 9 քրեական գործով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: ՀՀ դատախազության հաղորդագրություն
Ավարտվել է Հանրաքվեի թիվ 4/05 տեղամասում դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 34 հասցեում գտնվող, Սարաջևի անվան երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 4/05 տեղամասի հանձնաժողովի նախագահ Սերգեյ Ավագյանը խոչընդոտել է հիշյալ տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող Գոհար Աբրահամյանի լիազորությունների իրականացմանը: Մասնավորապես՝ հիշյալ տեղամասի նախագահ Ս. Ավագյանը
Վարչապետը հանձնարարել է ուշադրություն դարձնել, որ մարզահամերգային համալիրն այլ նպատակների չծառայի
«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի 2016թ.-ի ֆինանսավորումն ապահովելու և պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականությունն իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ֆինանսների նախարարությանն ուշադրություն դարձնել հարցին: Իսկ համալիրի կառավարման հետ կապված հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին մշակել ծրագիր, ուշադրություն դարձնել ՊՈԱԿ-ի ղեկավարության հարցին,


















































