Օրվա լրահոսը
Ավտոտրանսպորտային պատահարի մասնակիցները կարող են համաձայնության գալ՝ առանց ապահովագրական ընկերությունների
Ավտոտրանսպորտային պատահարների արդյունքում համաձայնեցված հայտարարագրով ելակետային տվյալների հավաքագրման գործընթացի պարզեցման և պատահարների արդյունքում առաջացող խցանումների նվազեցման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ պատահարի մասնակիցների համար ստեղծվել է առանց ապահովագրական ընկերությունների համաձայնությունը ստանալու համաձայնեցված հայտարարագիր լրացնելու և դրանից հետո պատահարի վայրից հեռանալու հնարավորություն՝ առանց ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը սպասելու: Պարզեցվել
Ընդունվել են տնտեսության զարգացմանը նպաստող մի շարք որոշումներ
Կառավարությունը սահմանել է ստուգման արդյունքներով ստուգվող ապրանքների տեղափոխման հետ կապված` մաքսային գործին վերաբերող օրենսդրության դրույթների խախտում չհայտնաբերվելու դեպքում առգրավված ապրանքների պահպանման ծախսերի՝ ՀՀ պետբյուջեից փոխհատուցման կարգը: Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը: Գործադիրի որոշմամբ ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ արտադրանքի արտահանմանն աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամին
Կառավարությունը կխթանի խաղողի օղիների արտադրությունը
Գործադիրը հավանություն է տվել «Գործունեության իրականացման ծանուցման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է խաղողի օղիների արտադրությունը խթանելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ գործող օրենսդրությամբ խաղողի օղիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով Հայաստանում
Ռուս-թուրքական կենացները «քաղցրանում» են
Ղարաբաղի խնդիրը տեղափոխվում է Ռուսաստան-Թուրքիա առճակատման դաշտ Օրերս Ուկրաինա ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ հայտարարություն է արել, որն էականորեն փոխում է վերջին տարիներին Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում առկա տրամադրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նկատմամբ: Ռուսաստանը խախտել է Վրաստանի, Ուկրաինայի ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը, եւ ներկայումս սպառնալիքի տակ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշել է Դավութօղլուն Կիեւում` Ուկրաինայի
Լեւոն Զուրաբյան. Ստեղծված է պատմական շանս ներկա ընտրական համակարգը սասանելու, եթե ոչ՝ քանդելու
Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝ իշխանությունները զիջելու են միայն մի դեպքում՝ երբ Հայաստանում ձեւավորվի միասնական պլատֆորմ
Բարձրացվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը
ՀՀ վարչապետի մոտ փետրվարի 2-ին կայացած խորհրդակցության (ՀՀ վերահսկիչ պալատի կողմից Կոտայքի և Արագածոտնի մարզերի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում իրականացված ստուգումների վերաբերյալ) արդյունքում տրված հանձնարարականով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել «2016թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ սահմանված է, որ ՀՀ
Ներկայացվել են հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարությամբ հացի արտադրության ոլորտում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքները: «Խնդիրը հետևյալն էր. 2015թ. ընթացքում ալյուրի գները մեծ չափով նվազել էին մինչև 30 տոկոս: Դա հիմնականում կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից և փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված՝ ալյուրի գները մեծ
Գորգի զարդանախշերը՝ նորաձևության մի մաս
Փետրվարի 19-ին «Տերյան մշակութային կենտրոն»-ը «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ կներկայացնի արդիական հագուստների հավաքածուի ցուցադրությունը «Անցյալի ապագա» խորագրով: Այս մասին այսօր «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում խոսեցին «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ, արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի ամբիոնի դասախոս, հավաքածուի գաղափարի հեղինակ Լիլիթ Մելիքյանը, Տերյան կենտրոնի ձևարար, ճարտարապետ Թագուհի Սիմավորյանը, գորգն ուսումնասիրող Նաիրա Մխիթարյանը, Տերյան կենտրոնի
Աջակցություն սահմանամերձ համայնքներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2016թ. ՀՀ պետբյուջեում և նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն ցուցաբերելու՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի
«Ականատեսն էի գաղջ խոհանոցային վեճի»
«Միանգամայն ճնշող տպավորություն ստացա՝ այն զգացողությունն ունեցա, որ ականատեսն եմ ինչ-որ մի գաղջ խոհանոցային վեճի, որի մասնակիցներից եւ ոչ մեկն արդար չէ եւ համակրանք չի առաջացնում»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ի՞նչ տպավորություններ ստացաք ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունների քննարկումից, ասաց «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա
Ֆիննախի Դիլիջանի ուսկենտրոնին 508 միլիոն դրամ տրամադրելու հարցը հանված է
Կառավարության նիստի օրակարգից այսօր հանվեց ուսումնական կենտրոնին խոշոր գումար հատկացնելու նախագիծը
Գողություն՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված ավտոմեքենաներից. մեղադրանք է առաջադրվել 3 անձի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն Վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից Երևանի տարբեր վարչական շրջաններում ավտոմեքենաներից կատարված գողությունների մի քանի դրվագ։ Նախնական քննության տվյալներով՝ 1990 թ. ծնված Հ.Սիմոնյանը, Է.Ազիզյանը և 1994 թ. ծնված Դ. Բաբուջյանը, միավորվելով կազմակերպված խմբի կազմում, դերերի հստակ
Ֆինանսների նախարարությունը հրաժարվում է զարգացման ֆոնդի միջոցներից` հօգուտ պետբյուջեի
Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների նախարարությունը առաջարկել է փոխել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, համաձայն որի, պետական կառավարչական հիմնարկների, ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետությանը, համայնքին սեփականության իրավունքով պատկանող հարյուր տոկոս բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը
Լույս կտեսնի «Հարրի Փոթեր. Փիլիսոփայական քարը» հայերեն գիրքը (Տեսանյութ)
Առաջիկայում «Զանգակ» հրատարակչությունն առաջին անգամ լույս կընծայի «Հարրի Փոթեր. Փիլիսոփայական քարը» գրքի հայերեն թարգմանությունը: Այս մասին այսօր «Նյութ» ակումբում լրագրողներին հայտնեց հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը: Նրա խոսքով՝ գիրքը սպասված է, ընթերցողները պարբերաբար զանգահարում են եւ հետաքրքրվում՝ երբ է վերջապես այն լույս տեսնելու: «Զանգակ»-ի տնօրենը գիրքը «խնամքով թարգմանված» որակեց: Նաեւ տեղեկացրեց, որ ժամանակին այն հրատարակվել է
Արշակ Մուսախանյան. «Հայաստանի քաղաքական զարգացումները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են»
Ժողովրդավարության ազգային պլատֆորմը ընտրական գործընթացը բարելավելու համար առաջարկությունների փաթեթ է կազմել
ՈԱԱԿ-ը հետևում է հավատարմագրված բուհերի բարելավման պլանների իրագործմանը
Երկու տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերից երկուսը փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի իրագործման վերաբերյալ իրենց առաջին հաշվետվություններն են ներկայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ): ՈԱԱԿ մասնագետներն արդեն ուսումնասիրել են Երևանի Հյուսիսային համալսարանի հաշվետվությունը` գնահատելով թերությունների վերացման ծրագրի իրագործման ընթացքը: Այժմ ուսումնասիրվում է նաև «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի հաշվետվությունը: ՈԱԱԿ եզրակացությունն
«Բեկում» ՀԿ-ն՝ ԼԳԲՏ ակտիվիստներին ծեծելու մասին. «Հետամուտ ենք լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»
Նախօրեին Երևանում մի խումբ անձանց կողմից ԼԳԲՏ ակտիվիստների նկատմամբ փողոցում ֆիզիկական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ակտիվիստները ստացել են մարմնական վնասվածքներ: Հանցագործության մասին ակտիվիստները հաղորդում են ներկայացվել ոստիկանություն: Ոստիկանության պաշտոնական կայքում տեղեկություններ չկան դեպքի առնչությամբ, մինչ այժմ հրապարակված չեն հարձակում գործած անձանց տվյալները: Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակման ենթարկված անձանցից մեկը, որ բուժօգնություն ստանալու
ՀՀԿ պատգամավորը հավանական է համարում, որ Սերժ Սարգսյանը հրաժեշտ չի տա պաշտոնին
Ըստ Սուքիաս Ավետիսյանի՝ այն ղեկավարները, որոնք երկար ճանապարհ են անցել, լուրջ պաշտոններ են զբաղեցրել, հանկարծ մինչեւ թոշակի գնալը պետք է այդ ամեն ինչին հրաժե՞շտ տան: Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հեղափոխություն անելու կողմնակիցների մասին խոսեց՝ նրանց հիասթափեցնելով, որ «մենք չենք շտապում»: Ընդդիմության մեջ այդպիսի տրամադրություններ ու նման պոտենցիալ չի նկատվում, ուրեմն ո՞ւմ էր ուղղված նախագահի
Դավիթ Տոնոյան. Հայաստանը նախատեսում է գործադրել «Սանձահարման/Զսպման համակարգը»
Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցեց «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անգամ անցկացվող միջոցառումը նպատակաուղղված էր անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակմանը: Սեմինարին հանդես գալով ՀՀ
Կառավարությունը ՀԷՑ-ի համար վարկ է վերցնում (Տեսանյութ)
Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ այդ վարկը արտադրող կայանների պարտքերի համար է
«Հայրապետյանը դավաճան ա, քցող ա, գող ա, սաղ կյանքում էլ դրանով է զբաղված եղել». Աշոտ Սուքիասյան
Օֆշորի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը պատասխանեց այս վիրավորանքներին, թե՝ ես որ քցող եմ, բա իրե՞նք ինչ են:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 18-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Գագիկ Մինասյան. Ենթադրում եմ՝ Դաշնակցության հետ համագործակցությունը կլինի երկարատեւ
Գագիկ Մինասյանի կարծիքով՝ բանակցությունները մոտ ապագայում կավարտվեն
Ի՞նչ «սպառնալիք» կարող է լինել ՀՅԴ-ն Հովիկ Աբրահամյանի համար
Արծվիկ Մինասյանը պարզաբանում է «Մեր մուտքն իշխանություն ոչ թե ինչ-որ անձի դեմ է, ինչ-որ անձի հետ կոնֆլիկտ ստեղծելու համար է, այլ երկրում իրական փոփոխություններ անելու: Ցանկացած անձ, ով դեմ կկանգնի այդ բարեփոխումներին` ազատ տնտեսական մրցակցության ստեղծմանը, հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրում ժողովրդավարական արժեքներ հաստատելուն, տնտեսական վերելք ապահովելուն, նրա հետ կարող ենք անընդհատ կոնֆլիկտ ունենալ»,- երեկ «Առավոտի» հետ
Բժշկական միջամտությունից հետո Մոսկվա-Երևան չվերթի ուղևորի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանություն
Կճոյանի, Տիգրան Սարգսյանի նկարները՝ դատարանում. Օֆշորի գործով տուժողը ներկայացրեց իրեն «քցողներին». (Տեսանյութ)
Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) «օֆշորի» գործով դատական նիստն էր: Պաշտպանական կողմը ներկայացրեց իր ապացույցները, տուժող Փայլակ Հայրապետյանը վրդովվեց, թե ինչու են իզուր ժամանակ ծախսում, լսում այդ ամենը, այդ ամենը իրեն չի հետաքրքրում, իրեն հետաքրքրում է իր փողը, որը տվել է Հայաստանի համար ու չի ծառայել իր
Կարեն Գրիգորյանը Իրանում պայքարն ավարտեց 2-րդ տեղում
Ավարտվեց շախմատի Խազարի գավաթ միջազգային մրցաշարը: Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը (նկարում) եզրափակիչ տուրում սպիտակներով միավորը բաժանեց տանտերերից Մասուդ Մոսադեգպուրի հետ, ինչի արդյունքում նրանք, ինչպես նաեւ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը, հավասար՝ 7,0-ական միավորով, կազմեցին մրցանակային եռյակը: Իրանցին լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց առաջին տեղը, Գրիգորյանը՝ 2-րդ, Վոլկովը՝ 3-րդ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, թեև հաղթեց իրանցի Սայեդ Խալիլ Մուսավիին, սակայն 6,5
Օֆշորի գործով դատավոր. «Տրյուկազյուկն էդ ի՞նչ սպրավկեք ա տալիս, չե՞ք գտնում, որ կեղծ է» (Տեսանյութ)
Պաշտպանական կողմը վրդովվեց, թե դատավորն ինչո՞ւ է կանխակալ վերաբերմունք հայտնում՝ ընդդեմ Աշոտ Սուքիասյանի:
«Զանգակ»-ի տնօրեն. «Թումանյանից բացի՝ մյուս գրողների գրքերը ստվերում են». (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 18-20-ը կկազմակերպվի Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը: «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն այսօր «Նյութ» ակումբում նշեց, որ հրատարակչությունը ներկայացնելու է վերջին մեկ տարում լույս տեսած մանկական գրքերը. «Սա ամենակենսունակ ցուցահանդեսներից է: Հատկապես մանկական գրքի ցուցադրությունն է կարեւոր, որովհետեւ քաղաքի գրախանութներում չկան մանկական գրականության առանձին
Լեհաստանում ՀՀ դեսպան. Լեհաստանի և Հայաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը խրախուսվում է երկու պետությունների կողմից
Փետրվարի 17-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Էդգար Ղազարյանի հանդիպումը Լեհաստանի Զաբժեի քաղաքապետ տիկին Մալգոժատա Մանկա-Շուլիկի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև հայ-լեհական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մաչեյ Բոհոսևիչը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեհաստանի Զաբժե և Հայաստանի Քաջարան քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հետ կապված հարցեր: Երկու քաղաքների միջև համագործակցության շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերվեց 2015 թվականի ընթացքում


















































