Օրվա լրահոսը
Նոր հանցադրվագներ գրպանահատի կյանքից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Խանջյան փողոցի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ավետիս Դ.-ին: Պարզվել է, որ նա 2015 թ. դեկտեմբերի 4-ին թիվ 72 երթուղու միկրոավտոբուսում մի ուղևորի գրպանից գողացել է գումար: Ձեռնարկված հետագա միջոցառումների շնորհիվ՝ պարզվել են Ավետիս Դ.-ի
Թարսի պես՝ «աշխարհը սահմանել է», որ նման բան չի կարելի անել. «Չորրորդ իշխանություն»
Երեւի Հրայր Թովմասյանը տեղյակ չէ, որ «աշխարհը» ուրիշ բաներ էլ է սահմանել: Օրինակ՝ սահմանել է, որ անձը կարող է քվեարկել միայն մեկ անգամ, որ մեռած մարդիկ չեն կարող քվեարկել եւ այլն։
ՀԷՑ-ի պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը լույս չի տեսել
Հարգելի’ ընթերցողներ, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավով տեղեկացնում է, որ այսօր օրաթերթը լույս չի տեսել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության գործունեության կամ անգործության հետեւանքով: Գիշերը 01:00-ին, երբ թերթի տպագրության ավարտին րոպեներ էին մնացել, հոսանքազրկվեց Կենտրոն վարչական շրջանի մի հատվածը, այդ թվում` Աբովյան 22ա հասցեն: Հեռախոսազանգերին պատասխանող աշխատակիցը սկզբում հավաստիացրեց, որ երկու ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, աշխատանքներ են տարվում:
Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 2 անձ մահացել է, երեք հոգի` տեղափոխվել հիվանդանոց. տուժածների թվում է մանկահասակ երեխա
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Դոջ» մակնիշի և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է.Խաչատրյանը և ուղևորուհի Մ.Դավթյանը ստացած մարմնական
Փետրվարի 5-11-ը մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա
Փետրվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40919 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա՝ 216 տղա, 203 աղջիկ: Երևանի քաղաքապետարան
Դիետոլոգները խորհուրդ են տալիս նեխուրի հյութ խմել
Նեխուրի ու գազարի հյութերի խառնուրդը վերացնում է նյարդային խանգարումները Նեխուրը լայնորեն կիրառվել է Միջագետքում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմեական կայսրությունում, այնուհետեւ տարածում է ստացել Կովկասում եւ Միջին Ասիայում։ Պտուղները հարուստ են եթերայուղերով, տերեւներում պարունակվում է վիտամին C, կարոտին, B1, B2, ածխաջրեր, ֆոլաթթու, հանքային աղեր, եթերայուղեր։ Արմատները` եթերայուղեր (86 տեսակի), խոլին, ասպարագինաթթու, մալթոզա, մաննիտ, ռաֆինոզա, օսլա, վիտամին C, կարոտին,
Հուսանք, որ Կուտոյանը ԱԱԾ-ում կվերացնի սովետական ավանդույթները. «Հայկական ժամանակ»
Հուսանք նաեւ, որ Ձերժինսկու ավանդույթներով ԱԱԾ-ի, ինչպես նաեւ սովետական ժամանակներից չաշխատող, հանրային կարծիքի վրա թքած ունեցող եւ լրագրողներին հայհոյող գեներալների ժամանակը ավարտվել է։
Ռուզաննա Մուրադյան. «Չմոռանանք, որ համակա՛րգ է փոխվել». «Հայոց աշխարհ»
Թերահավատները» հիշեցնում են, որ նախագահը մինչեւ հիմա էլ բազմաթիվ ծրագրային ելույթներ է ունեցել, որտեղ կարեւոր շեշտադրումներ է արել։
Ինչո՞ւ ամենօրյա սննդակարգում պետք է լինեն վիտամին E եւ B6
Համաձայն գիտնականների տվյալների՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում քաղցկեղից մահանում է շուրջ հինգ միլիոն մարդ (մոտ ինը միլիոն հիվանդներից)։ Այդ իսկ պատճառով սույն հիվանդության կանխարգելմանն ուղղված քայլերն անչափ կարեւոր են յուրաքանչյուրի համար։ Հրաչուհի Գրիգորյանի եւ Սուսաննա Լաչիկյանի կազմած «365 օգտակար խորհուրդ» գրքում նշվում է, որ օրգանիզմում E եւ B6 վիտամինների անբավարարությունն այն դարձնում է քաղցկեղածին նյութերի
Գագիկ Մելքոնյան. «Ում կալանավորել են, դրել են ձայնագրությունը դիմացներն ու ասել, որ դուք սենց բան եք խոսել». «Հայկական ժամանակ»
Հիմա էդ տղան ո՞ւմ ներկայացուցիչն է, անվտանգության ծառայությունների՞ ներկայացուցիչն է, չգիտեմ։
Արտակարգ դեպք Երևանում. կեսգիշերին 2 երիտասարդ տղա դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 8ա շենքի 54 բկակարանի բնակիչ, 24-ամյա Սերյոժա Խաչատրյանը և նույն շենքի 15 բնակարանի բնակիչ Ռոլանդ Ռաֆայելյանը: Վերջիններս մարմնի տարբեր մասերում ստացել են վնասվածքներ՝
Գարու եւ կիտրոնի եփուկը` ցիստիտի դեմ
Ցիստիտը` միզապարկի բորբոքումը, միզապարկի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է կրկնվել, դառնալով քրոնիկ։ Այն ավելի հաճախ լինում է կանանց, քան տղամարդկանց մոտ։ Տնային պայմաններում պատրաստված գարու ջրի եւ կիտրոնի հյութի խառնուրդը սննդարար ըմպելիք է, որը ցիստիտի դեպքում անհրաժեշտ է խմել թեյի եւ սուրճի փոխարեն։ 100 գրամ գարեձավարի վրա լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի
Տվյալ դեպքում էականը ոչ թե ԵՄ արձագանքն է, այլ Եվրամիությանը դիմողների մտածելակերպն ու մոտեցումը. «Հայոց աշխարհ»
Ենթադրենք նաեւ, որքան էլ որ դա անհավանական թվա, այնուամենայնիվ ենթադրենք, թե ԵՄ ղեկավարությունն էլ ասում է՝ OK, մի անհանգստացեք ու համարեք, որ վաղը եւեթ Հայաստանի նկատմամբ խստագույն պատժամիջոցներ են կիրառվելու: Եվ ի՞նչ, Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի կերջանկանա՞ դրանից:
Պետք է անհավատ լինել՝ ենթադրություններ անելու Սերժ Սարգսյանի ելույթի տողատակերից. «Հրապարակ»
Վստահեցնում եմ, մենք հանդուրժողականության տեսանկյունից բոլորովին այլ երկիր կունենայինք, եթե մեր երեք նախագահները միասին գնային Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, եթե երեքով մասնակցեին Արցախի անկախության տոնին կամ բանակի զորահանդեսներին։
Հալէպի մէջ ռումբերու ու հրթիռներու պայթիւնները, աւերածութիւնները, տակաւին կը շարունակուին. yerakouyn.com
Նախապէս հաղորդած էինք, որ Հալէպ քաղաքը վերջին օրերուն կ՛անցնի պատերազմական շատ ծանր հանգրուանէ մը: Արդարեւ, անցնող շաբաթը եւ յատկապէս վերջին քանի մը օրերուն սուրիական բանակը զինուորական ծանր գործողութիւններ կը կատարէ զինեալ խմբաւորումներու վերահսկողութեան տակ գտնուող շրջաններու դէմ: Այս մասին կը յայտնէ Perio News: Հետեւաբար, մինչեւ այս վայրկեանս Հալէպի հայաբնակ թաղամասերէն ոչ շատ հեռու՝ ծայրամասային շրջաններու մէջ
Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Moody’s վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ
Տեղի է ունեցել տնտեսության զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակում Փետրվարի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումը “Moody’s” վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ: Պատվիրակության կազմում էին “Moody’s” կազմակերպության փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Սեբաստիան Բեքերը և ասոցացված կառավարիչ տնօրեն Դետմար Հորնունգը` Գերմանիայի գրասենյակից, փոխնախագահի օգնական, սուվերեն ռիսկի խմբի վերլուծաբան Էռնեստ Սերջենտին` Նյու Յորքի
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, բացի թղթաբանությունից, ուրիշ ոչինչ չի արել. «Հրապարակ»
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կազմավորվել է 2012 թվականին։ Հանձնաժողովն անկախ մարմին է, որը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով պարտավոր է վարել բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ սույն օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրը, վերլուծել եւ հրապարակել հայտարարագրերը։ Բացի այդ, հանձնաժողովին իրավունք է վերապահված բացահայտել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման դեպքերը, ինչպես նաեւ
Ուրիշի խնջույքը հանրային ժանտախտի ժամանակ. «Ժամանակ»
Մինչ հանրությունն ակտիվորեն քննարկում է, թե երբ, ի վերջո, կստորագրեն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն «բարաթը», ավելի հետաքրքրական հարց է երևի թե այն, թե այդ «բարաթը» երբ կպատռվի, այսինքն՝ երբ կբաժանվի այդ կոալիցիան: Այդ հարցն առնվազն առկա է 2017-ի խորհրդարանական ընտրությունների կոնտեքստում: Այսինքն՝ ընտրություններից առաջ համագործակցող ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ընտրությունների շեմին կբաժանվե՞ն, թե՞ միասին կգնան ընտրության, այսպես
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տաներ քաղաք, ուսման տար, մարդամեջ մտցներ, որ մի օր Գիքորն էլ օմբուդսմեն դառնար: Կինը չէր համաձայնվում: – Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էդ անիրավ աշխարհը մի գցի,- աղաղակում էր կինը:
Տոլստոյին փոխարինել «հայրենասերներո՞վ»
Ռուսաստանյան մի շարք հասարակական եւ կրոնական կազմակերպություններ քննարկել են դպրոցներում գրականության ուսուցումն «ավելի հայրենասիրական» դարձնելու խնդիրը: Քննարկման նասնակիցներց մեկը առաջարկել է դրպրոցական ծրագրերից վերացնել Տոլտոյի, Դոսնոեւսկու, Բուլգակովի գործերը: Հիմնավորումն այն էր, որ բարդ փիլիսոփայական հարցերը, որոնք բարձրացվում են, մասնավորապես, «Պատերազմ եւ խաղաղություն», «Ոճիր եւ պատիժ» վեպերում, հասանելի չեն դպրոցականների համար: Ռուսական ակադեմիական հիմնադրամի ղեկավար Ռոման Պուտինը
Ձերբակալվեց ականջ կտրելու մեջ կասկածվող Ոսկեհասկի բնակիչը. մանրամասնում է Շիրակի դատախազը
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Պատճառը եղել էր Տ.Ա.-ի ֆեյսբուքյան ծանոթությունը Ոսկեհասկ գյուղի ամուսնալուծված մի աղջկա հետ: Վերջինիս եղբայրը, օրերս վերադառնալով Ռուսաստանից ու լսելով այս մասին, ցանկություն է հայտնել հանդիպել ու խոսել Տ.Ա.-ի հետ, որպեսզի այլեւս
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը կրկին հայտնվել է սկանդալում
Ռուսաստանում գրանցված «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերությունն ընդդեմ «Ալեքս գրիգ» եւ «Ա եւ Գ» ընկերությունների գործով այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախնական դատական նիստ էր: «Պառլամենտ Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ապրանքանիշը «Ա եւ Գ» ընկերությունն անօրինական ճանապարհով օգտագործում է ու այդ ապրանքային նշանով օղիներ արտադրում: Իսկ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս
«Սերժ Սարգսյանի ելույթի օրվա ընտրությունը տարօրինակ է». Գառնիկ Իսագուլյան
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի վերջին ելույթը կարելի է օգտագործել որպես զենք: «Ելույթը նման է մի զենքի, որը ես էլ կվերցնեմ իմ ձեռքը եւ բոլոր առիթներով՝ քննարկումների, հանդիպումների ժամանակ կհիշեցնեմ ՀՀԿ-ականներին՝ ասելով, թե իրենք արդյո՞ք չեն հարգում իրենց կուսակցության ղեկավարի խոսքը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված էր
«Երբ թաղթաբիթիները տարածվում են մարմնով մեկ, մարմինը քոր է գալիս, պետք է քորել». Տիգրան Կարապետյան
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի կարծում, թե առաջիկայում Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը կմիավորվեն: «Ընդդիմադիր ուժեր չունենք, բացի որոշ դեմքերից, նկատի ունեմ Ժիրայր Սեֆիլյանին, մնացածը դրդապատճառ են ման գալիս, որ ոտքի կանգնեն գազի թանկացում, չգիտեմ՝ ինչի թանկացում: Իշխանության կողմից կա անարդարություն հանրապետությունում, դրանից լավ դրդապատճառ չկա, թող դուրս գան ու միավորեն ժողովրդին, ոչ թե դրդապատճառ
«Էյր Արմենիայի» պարտապանների առաջին ժողովն անցավ դատարանի միջանցքում. (Տեսանյութ)
Ժողովի մասնակիցների մեծ մասն ուզում է ավիաընկերության առողջացման ծրագիրը կյանքի կոչվի
Զատիկյանի սպանության գործով վկան հրաժարվեց ցուցմունք տալուց
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօր հարցաքննված վկաներից մեկը սպանության օժանդակության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Հովհաննիսյանն էր: Նա, ինչպես այսօր հարցաքննված մյուս վկան՝ Լ. Ղեւոնդյանը, հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց, մեղադրող Պողոսյանի միջնորդությամբ էլ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքի համաձայն, Արթուր Հովհաննիսյանը Արսեն Առուշանյանին ճանաչում էր դեռևս 1998-ից:
Ֆեյսբուքը դարձել է գյումրեցի երիտասարդի ականջը կտրելու պատճառ
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել էին գյումրեցի 23-ամյա երիտասարդ Տ.Ա.-ի ականջը: Վերջինս գտնվում է Գյումրու բժշկական կենտրոնում. տղայի ականջը չեն գտել, որպեսզի պլաստիկ վիրաբույժը կարողանա այն վիրահատել: Մեր տեղեկություններով, ոստիկանությունը մինչ այս ժամը զննում է տեղանքը՝ երիտասարդի ականջը գտնելու ակնկալիքով: Ոստիկանության մեր


















































