Օրվա լրահոսը

Ավարտվել է Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1

Բրյուսելում սկսվել է ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը

Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 8.5 տոկոս

2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: 2016 թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների

Բողոքի ցույց՝ ԵՄ պատվիրակության մոտ (Տեսանյութ)

Այսօր «Նոր Հայաստան» շարժման անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենք: Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ԵՄ պատվիրակության ադմինիստրացիայի ղեկավար Քրիստիան Նիհուսը: Շարժման անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բողոքի ակցիան Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոտնահարման դեմ է: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ

Վարչապետին են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2015թ. կատարած աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է

Հանրաքվեին որոշ տեղամասերում երեկոյան մասնակցության թվերն ավելի քիչ էին, քան ցերեկվանը

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ հայտարարում էր հանրաքվեին մասնակցության տվյալները, 6 տեղամասերում հայտնաբերեցինք, որ ավելի քիչ մասնակցություն եղավ ժամը 20։00-ի դրությամբ, քան 17։00-ի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» այս մասին ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։ Ըստ նրա՝ սա նշանակում է, որ երբ հրապարակել են տվյալները եւ ուղարկել են ԿԸՀ, դրանից հետո որոշակի բաներ են

Գերմանիան առաջարկում է հաճախակի դարձնել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակում. Trend

Գերմանիան հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն ավելի հաճախակի դարձնելու օգտին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Անկեղծ ասած, չէի ցանկանա հաշտվել այն մտքի հետ, որ ճակատագրապաշտության որոշակի դերակատարությամբ այդ հակամարտություններն անվանվեին սառեցված: Ամեն տարի դրանցից մարդիկ են տուժում, համապատասխան շրջաններում զարգացումը կանգ է առնում: Փոքր, բայց հստակ

Էդուարդ Շարմազանով. Լեռնային Ղարաբաղը չի կարող երբևէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի մի խումբ ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահի առաջարկով հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով. մոտ երկու ժամ տևած և անկաշկանդ մթնոլորտում ընթացած հանդիպման ընթացքում Էդուարդ Շարմազանովը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային առանցքային խնդիրներին, հայ-թուրքական, ռուս-թուրքական հարաբերություններին

Բացահայտվել է անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2014 թվականի մարտին Ստեփանավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը։ 2014 թվականի մարտի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Ստեփանավանում ավազակային հարձակման էր ենթարկվել անհատ ձեռնարկատեր Բ.Սաքուլյանը. առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ատրճանակով զինված, մուտք են գործել նրա կողմից շահագործվող առևտրի սրահ, հարձակվել վերջինիս

Հայ ծրագրավորողների բջջային նոր հավելվածը՝ դեղ օգտագործողների համար

Դեղերի ոչ ճիշտ օգտագործումը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ, ընդհուպ՝ հանգեցնել մահվան։ Եթե խախտվում է դեղերի օգտագործման ժամանակը, համակցությունը, քանակն ու դոզան, այն կարող է անդառնալի հետևանքներ թողնել հիվանդի առողջության վրա։ Սա մի խնդիր է, որի վրա քչերս ենք ուշադրություն դարձնում, սակայն, ըստ NPSF հետազոտության տվյալների, մարդկանց 42 տոկոսն իր կյանքի ընթացքում այս

«Դոլմամայի» հիմնադիր. «Բիզնեսս ես ուզում գողանա՞լ, չեմ տալիս» (Տեսանյութ)

Ժիրայր Ավանյանի կարծիքով՝ հիանալի հնարավորություն կա այսօր այդ տարածքը դարձնել Երեւանի այցեքարտը

Քաղաքագետ. «Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականություն չկա» (Տեսանյութ)

Հայաստանի ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժեր չեն նկատվում: Ինչպես այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, արդեն սկսվել են 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները. «ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա ստեղծելու փորձերն այդ մասին են խոսում: Կարծում եմ՝ առաջիկայում հետաքրքիր է լինելու»: Անդրադառնալով Ադրբեջանին՝ Իսկանդարյանը նշեց, որ ընդամենը կես տարի առաջ իրավիճակն այդ երկրում բոլորովին այլ էր. «Հիմա Ադրբեջանը սահմանափակ

Կյանքից հեռացել է կինոռեժիսոր Արման Մանարյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. փետրվարի 16-ին, 86 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Մանարյանը: Ա. Մանարյանը ծնվել է 1929 թվականին, Թեհրանում, 1946 թվականին հայրենադարձվել է Հայաստան: Սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա Երևանի պետական կոնսերվատորիայում: Այնուհետև ուսումը շարունակել է Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 1961 թվականին

Նոր ատոմակայանի կառուցումը ոչ թե կապահովի մեր էներգետիկ անվտանգությունն, այլ` կվտանգի այն (Տեսանյութ)

Նոր ատոմակայանի տարածքը սեյսմակայունությամբ 9,5-ից 10 բալանոց երկրաշարժի գոտի է

Վարչապետին է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ 2015-ն առանձնացել է սոցիալական պաշտպանության ոլորտում նորաստեղծ համակարգերի կառուցվածքային ու բովանդակային

Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն պաշտպանում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը ղարաբաղյան հարցի կարգավորման գործում. Trend

ՆԱՏՕ-ն պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է Trend-ը, Բաքվում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «Դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց մեր դիրքորոշումն այն է, որ մենք աջակցում ենք

Զարուհի Փոստանջյանի ամենամեծ արժանիքն՝ ըստ Արծվիկ Մինասյանի

Արծվիկ Մինասյանը զերծ մնաց վիրավորանքներից

«Լրագրողներից և պաշտոնյաներից բացի՝ մամուլի հաղորդագրություններ ոչ ոք չի կարդում». Սամվել Մարտիրոսյան

«Սոցցանցերում ամեն տեսակ տեղեկատվության տարածումը բերեց սոցցանցերի հետ աշխատող խմբագիրների ճյուղի զարգացման, որոնք գտնում և ստուգում են տեղեկատվությունը: Հայաստանում այդ ամենը զարգացավ այլ կերպ»,- այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Փորձագետը նշեց, որ ամբողջ աշխարհում Թվիթեր սոցիալական կայքն աշխատում է որպես տեղեկատվության տարածման միջոց. «Թվիթերն ունի մեծ լսարան և

«Պարբերական հիվանդություն» ֆիլմը արդեն օնլայն

«Պարբերական հիվանդություն» տեսաֆիլմում ներառված են երկու տարվա քաղաքական հետապնդումների, խոշտանգումների, քաղաքացիների վրա հարձակման դեպքերը: Հետադարձ հայացք նետելով՝ պարզ է դառնում, որ բոլոր գործերը կարճվել են, կասեցվել են, որոշ դեպքերում անգամ քրեական գործ չի հարուցվել: Բոլոր դեպքերին անդրադառնում են հենց իրենք՝ տուժողները։ Ֆիլմը պատրաստվել է ՀՔԱ վանաձորյան գրասենյակի հետ համատեղ։ Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր՝ Թեհմինե Ենոքյան Մամլո

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն. «Նախարարին ուղղված նամակը էթիկայի կանոններից դուրս է»

Aravot.am-ը Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանից մեկնաբանություն խնդրեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի` մշակույթի նախարարին գրած բաց նամակի վերաբերյալ: «Անկեղծ ասած կարելի է նույնիսկ մեկնաբանություն էլ չտալ, որովհետեւ նամակը բավականին ուշացած է եւ անհիմն է: Այն ինչի մասին, որ գրված է նամակում, էթիկայի կանոններից դուրս է, բայց դա մեր նախկին գլխավոր ռեժիսորի իրավունքն է»,-ասաց

Ավարտվել է ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու պատրվակով խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելուգործի նախաքննությունը

Քաղաքացի Կարինե Շ.-ի հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. մայիսի 18-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի օպերլիազոր Ժորա Հակոբյանը, Մասիս քաղաքում ծառայություն իրականացնելիս, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման

ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը հնարավոր է այսօր էլ ստորագրվի

Արծվիկ Մինասյանը չի հաստատում, բայց չի էլ հերքում

Քաղաքագետ. «Իրանը Հայաստանի գեղեցիկ աչքերի համար երկաթուղի չի կառուցի» (Տեսանյութ)

«Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը բարդ է, որովհետեւ այն միայն Հայաստանին է հարկավոր»,-կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Տեսակետ» մամուլի ակումբում այսօր նա ասաց, որ նման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Իրանը դժվար թե 5 միլիարդից ավելի գումար վճարի՝ Հայաստանի գեղեցիկ աչքերի համար: «Հայաստանում ընդունված է ասել, որ այն, ինչ կատարվում է Իրանում, մեզ համար ձեռնտու է: Մենք Իրանի

«Դոլմաման» օտարելու 3 գործերը միավորելու միջնորդություն ներկայացվեց

Տիգրան Աթանեսյանը միջնորդեց «Դոլմաման» օտարելու գործով նշանակել փորձաքննություն

Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատել ԿԳՆ կատարած աշխատանքները

Կառավարությունում սկսվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2015 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը

ՄԻՊ-ի թեկնածուն հանդիպեց ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ (Տեսանյութ)

Հանդիպումները վաղն էլ կշարունակվեն

Դրամապանակի գողություն՝ հիվանդանոցում

Նախաքննության ընթացքում ստացվել են հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երևում է մի անծանոթ երիտասարդ, ով մուտք է գործել հիվանդանոցի նշված տարածք։

Թալանված երկաթգիծը երբեւէ կվերականգվի՞

Դրա համար մեծ գումարներ կպահանջվեն

Շուշան Դոյդոյան. առաջիկայում հնարավոր է քննարկվի ԿԸՀ ցուցակներից օգտվելու կարգը. (տեսանյութ). .a1plus.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված ցուցակները անձնական տվյալների խախտում համարվո՞ւմ է, թե ոչ.  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը չի կարող վերջնական գնահատական տալ: Սակայն մի բանում համոզված է՝ առաջիկայում հնարավոր է քննարկվի ԿԸՀ ցուցակներից օգտվելու կարգը: «Այն նպատակի համար, ինչի համար այս անձնական տվյալները մշակվել են եւ օգտագործվում են,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930