Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանը սպառնում է ԼՂ ժողովրդի ֆիզիկական գոյությանը

Դեսպան Մնացականյանը մասնակցեց ՄԱԿ ԱԽ բաց քննարկմանը

Ստեփան Զատիկյանի գործով հարցաքննվեց նախկինում դատապարտված կինը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօր հարցաքննվեցին երկու վկաներ, որոնք այս գործով նախկինում դատապարտվել էին: Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Նարեկ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփան Հակոբյանի հետ համաձայնության գալու ու նախկինում ունեցած վեճի պատճառով եւ վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելու ու նրան դրդելով Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու մեջ:

Մանուկները մի կերպ ջուր էին կորզում «Առինջ» ցայտաղբյուրից

Այն գտնվում է գյուղի կենտրոնում

Հարգանքի տուրք՝ Վահագն Հովնանյանի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վահագն Հովնանյանի ընտանիքի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ միասին ներկա է գտնվել  հայ մեծ բարերարի, ազգային և հասարակական գործչի հիշատակին նվիրված միջոցառմանը: Վահագն Հովնանյանի ծննդյան օրվան նվիրված արարողության շրջանակում կատարվել է մեծ բարերարի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության և օծման կարգ: Այնուհետ ներկաները հարգանքի տուրք են մատուցել  ազգային և հասարակական գործչի հիշատակին:

Հայ-իրանական աշխատանքային խումբն այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան ժամանած Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի ուղեկցությամբ այցելեց Արարատի և Վայոց ձորի բժշկական կենտրոններ: «Իրանի առողջապահությունը համարվում է համաշխարհային առողջապահության համակարգերից մեկը: Փորձի փոխանակությունը օգտակար կլինի մեր երկրի առողջապահության ոլորտի համար, թե ամբուլատոր-պոլիկլինիկական, թե հիվանդանոցային, թե այլ օղակներում»,- լրագրողների

Աղջկա պատճառով ծագած վիճաբանության ժամանակ կտրել են 23-ամյա գյումրեցու ականջը

Այսօր կեսօրին Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Ա. Տ.-ի աջ ականջը: Նախնական տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով: Ա. Տ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում: Նշենք՝

Պարույր Հայրիկյանի դատը չկայացավ. կողմերը պատշաճ չէին ծանուցվել

Պարույր Հայրիկյանի գործով հաջորդ դատը` մայիսին

Վահան Շիրխանյանը հրաժարվել է դեղեր ընդունել. «Ա1+»

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը արդեն հրաժարվել է իր մոտ եղած որոշ դեղեր ընդունել: «Վահան Շիրխանյանն ասաց, որ եթե չեն տեղափոխի իրեն իր նշած բժշկական կենտրոն, ինքը կհրաժարվի նաեւ հետագա բուժումներից: Այսօր նրա մոտ անոթային վիրաբույժ պետք է գնա, որպեսզի ասեն ինչ բուժում պետք է նշանակվի եւ որտեղ, ինչ պայմաններում պետք է ստանա»,- «Ա1+»-ին

Հովհաննես Մարգարյանը Գյումրու քաղաքապետի թեկնածո՞ւ

Aravot.am-ը ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը ևս առաջադրելու մասին մեզ հասած տեղեկությունները: Պատգամավորը չբացառեց իր առաջադրումը : «Կարելի է ասել շուրջ 15 տարի է՝ չեմ մասնակցել ՏԻՄ ընտրություններին. վերջին անգամ մասնակցել եմ 2001-2002 թվականներին, երբ ընտրվել եմ ավագանու անդամ Գյումրիում: Ես կուսակցական եմ.«Օրինաց երկիր»

Հովիկ Աբրահամյանին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում  քննարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման և Քրեակատարողական վարչության կողմից 2015թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ   միջազգային և հայաստանյան փորձագետների աջակցությամբ նախորդ տարի մշակվել է «Հայաստանի Հանրապետության

Արեւելյան մարտարվեստներն այսուհետ կբերվեն իրավական դաշտ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն այսօրվանից սկսում է արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեության կանոնակարգման գործընթացը: Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր այդ մասին լրատվամիջոցներին տեղեկացրեց Հայաստանի կարատեի ֆեդերացիա կատարած այցի ժամանակ: «Այսօրվանից մենք սկսել ենք մի գործընթաց, որը վերաբերում է մարտարվեստների ֆեդերացիաներին, որոնց աշխատանքները կանոնակարգելու խնդիր վաղուց կա: Խոսքն այդ ֆեդերացիաների արտոնագրման մասին է, որովհետեւ մի շարք

Ամփոփվել է ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թ. գործունեությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ վերջին երկու տարիներին կատարած աշխատանքների արդյունքում ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման, կոնսերվացման, փականային ռեժիմի բերման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությամբ

Քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը զեկուցել է հաշվետու տարում իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքների մասին. մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են

«Խայտառակություն է, որ Թուրքիայում հայը սպանում է հային». Սարգիս Հացպանյան

«Նման դեպքեր, հարձակումներ շատ են եղել, բայց մահվան ելքով ու այդպիսի դաժանությամբ դեռ չէր եղել»,- «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը՝ նկատի ունենալով օրեր առաջ Ստամբուլում ՀՀ քաղաքացիների կողմից տարեց հայ ընտանիքի դեմ իրագործված ավազակային հարձակում-կողոպուտը: «Խայտառակություն է, որ Թուրքիայում հայը սպանում է հային»,- ընդգծեց Ս.

Մեղադրանք է առաջադրվել` իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ նյութ ձեռք բերելու, պահելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ նյութ ձեռք բերելու, պահելու համար։ Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Երևանի բնակիչ, 40-ամյա Ս.Սիմոնյանը ձեռք է բերել

Բագրատյանը վարչապետի եւ նախարարների թոշակի հարցը լուծեց

Փետրվարի 16-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվել է Հրանտ Բագրատյանի հեղինակած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Հրանտ Բագրատյանը ներկայացրել է օրենքի նախագծի լրամշակված տարբերակը, որի նպատակն է տարբեր ժամանակների ՀՀ վարչապետի կամ նախարարի համար ապահովել սոցիալական

Հայկական արդի տեքստիլ արդյունաբերությունը՝ մեկ տաղավարում, միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Քանաքեռի կարի ֆաբրիկա», «Լենտեքս», «Հելլո», «Սարտոն», «Արշալույս», «Ալեքս տեքստիլ», «Ֆիրմա Լիդա» ընկերությունները կներկայացնեն մեր երկրի թեթև արդյունաբերությունը փետրվարի 16-19-ը Մոսկվայում անցկացվող «Տեքստիլլեգպրոմ 2016» 46-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին: Ընկերությունները մեկ միասնական տաղավարով միջազգային մեծածախ գնորդներին կցուցադրեն տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների հավաքածուներ։ «Տեքստիլլեգպրոմը» տեքստիլ և թեթև արդյունաբերության սարքավորումների ու արտադրանքի Ռուսաստանի խոշորագույն ցուցահանդեսն

Հայաստանի ջրացատկորդները մեկնեցին Ռիո՝ ուղեգիր նվաճելու

Ջրացատկորդներ Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում փետրվարի 23-ին փորձելու են օլիմպիական վարկանիշ նվաճել

Սպիտակ տունը Կոնգրեսին է ներկայացրել բյուջեն

Ամերիկայի հայկական համագումարն առանցքային առաջնահերթություններ է առաջադրել Հայաստանի և Արցախի համար

Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն նպաստում է Ադրբեջանի անվտանգության բարձրացմանը. minval.az

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի դաշնակիցն է: Այս մասին, ինչպես հաղորդում է minval.az-ը, Բաքվում լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը, մասնավորապես, էներգետիկ անվտանգության տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար: Ափաթուրայը նշել է, որ ինքը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության հետ և շնորհակալություն հայտնել այն ներդրման

Ներկայացվել են քաղաքաշինության նախարարության 2015թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված միջոցառումները, մասնավորապես՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի հետ համաձայնագիր է ստորագրվել «Հին Երևան»

Դաժան ավտովթար մայրն ու որդին մահացել են. կինն ու 1-ամյա աղջնակը հիվանդանոցում են. Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի սկզբնամասում բախվել են Dodge մակնիշի 39 DD 333 համարանիշի և Վազ 2107 մակնիշի 34 VC 761 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում, 1

«Կարապի երգն էր». կարծիքներ՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Նա մոբիլիզացնում էր իր հանցավոր շրջապատին: Մենք ի՞նչ գործ ունենք այդ հանցագործների հետ: Մենք պատրաստվում ենք ժողովրդի հետ հեռացնելու այդ բանդային:

Ինչո՞ւ Տիգրան Մարտիրոսյանն ու Անդրանիկ Կարապետյանը չմասնակցեցին 77 կգ քաշայինների Հայաստանի առաջնությանը

Երեւանի ՕՀՊՄՔ-ում շարունակվում է ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը:

Ավարտվել է Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի նախագահի կողմից քվեարկության արդյունքները կեղծելու գործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի թիվ 28/35 տեղամասային հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանը քվեարկության ավարտից հետո փաթեթներով լցված պարկը, գրանցամատյանի և քվեարկության արդյունքների արձանագրությունների՝ հանրաքվեի ընտրատարածքային կենտրոնական հանձնաժողովներ ներկայացվող մեկական օրինակների հետ միասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 1

Բրյուսելում սկսվել է ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը

Ամփոփվել են ՀՀ մշակույթի նախարարության 2015 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2015 թ. մշակույթի ոլորտի առաջնահերթությունների և գերակա խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարություն են ներկայացվել «Պատմության և

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 8.5 տոկոս

2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: 2016 թ. հունվարին արձանագրվել է 2.2% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը փոքր-ինչ նվազել է՝ ամսվա վերջին կազմելով -0.4%: Գնաճի ցածր մակարդակը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գների

Բողոքի ցույց՝ ԵՄ պատվիրակության մոտ (Տեսանյութ)

Այսօր «Նոր Հայաստան» շարժման անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի, Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Պռոշյան փողոց՝ ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության շենք: Ակցիայի մասնակիցներին ընդառաջ եկավ ԵՄ պատվիրակության ադմինիստրացիայի ղեկավար Քրիստիան Նիհուսը: Շարժման անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ բողոքի ակցիան Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոտնահարման դեմ է: Նա նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ

Վարչապետին են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2015թ. կատարած աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930