Օրվա լրահոսը

Եթե չենք գոռում «ռեժիմ հեռացիր», դա չի նշանակում, որ ընդդիմություն չենք. Վահան Բաբայան

ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակ չկա: Այսօր «Հենարան» ակումբում վստահեցրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: «Մենք պատրաստվում ենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, խոսվում է համագումարի մասին: Ասեմ, որ համագումարի մասին քննարկումներ չկան, առաջիկայում նման իրադարձություն մեր կուսակցությունում չի սպասվում: Ճիշտ է, մենք կուսակցության ներսում հաղթահարել ենք բազմաթիվ ճգնաժամեր, բայց տրանսֆորմացիաներ են լինում»,- ասաց Վահան Բաբայանը: Հարցին, թե քաղաքական այս

ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին: Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության

Արամից Արամ՝ 40 տարում

Տարիներ առաջ բանաստեղծուհի, մանկագիր, մանկավարժ Անահիտ Սարգիսեանի շնորհիվ ծանոթացա Իզաբել Փեշդիմալջեանի հետ: Առիթը հուզիչ ու պարտավորեցնող էր. Անահիտը Զաբելի միջոցով գումար էր ուղարկել` «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի անապահով գյուղաբնակ ընտանիքներից մեկի համար կով գնելու նպատակով: Այս նվիրատվությունը յուրահատուկ թանկ պարգև էր, քանի որ Փարիզի «Դպրոցասեր» մանկապարտեզի սաներն էին հանգանակել Մարտակերտում ապրող Շիրինյանների բազմազավակ ընտանիքի

Հայաստանի գեղասահորդները ավելի շատ պայքարում են մրցավարների հետ

Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը Հայաստանի գեղասահորդներին հնարավոր առավելագույն վատությունն արեց: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Բոստոնում նույն վերաբերմունքը կշարունակվի՞: «Առավոտի» զրուցակիցը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն է: -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գեղասահորդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: -Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը գերազանց էր, գրեթե անթերի: Այլ բան է, որ մրցավարները նրա հետ շատ անարդար վարվեցին: Անգամ գեղասահքի լեգենդ Տատյանա

Նկատառումներ Գյումրու «կենդանաբանական այգում» գտնվող վայրի կենդանիների անմխիթար վիճակի, նրանց փրկության և ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ

2016թ. հունվարի 19-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, որ Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող «կենդանաբանական այգին» հայտնվել է անմխիթար վիճակում. ֆինանսների բացակայության պատճառով վայրի կենդանիները մատնվել էին անտերության, քաղցից ու ջրի պակասից հյուծվել էին պահվում էին անմխիթար պայմաններում: Ժամանակին այդ «կենդանաբանական այգու» վայրի կենդանիներից մի քանիսը՝ լուսաններն ու կապիկները, տեղափոխվել էին Հայաստանի այլ քաղաքների կենդանաբանական այգիներ, իսկ երկու

Ուրիխանյանը՝ Փոստանջյանին. «Դուք ընկել եք ծուղակը, ձեզ չեզոքացնում են՝ «Ժառանգությունն» ավարտելու համար» (Տեսանյութ)

Եթե Զարուհի Փոստանջյանն ընտրվի օմբուդսմեն, ի՞նչ է անելու հազարավոր քաղաքացիների հետ, որոնց անհնազանդության կոչ էր անում:

Սեյրան Օհանյանն եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին

Փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված

Մանկատնից` փողոց. մանկատան շրջանավարտները դեռ սպասում են բնակարանների

Փայտե վառարանի չորս բոլորն հավաքված ընտանիքի անդամները փորձում են որսալ ցուրտ սենյակում արագությամբ անհետացող ջերմությունը: Վառարանի շուրջ վազվզող փոքրերը տրամադրություն են ստեղծում ու ժամանակավոր մի կողմ նետում մեծերին փարատած մտածմունքն ու հոգսը, բազմաթիվ խնդիրներն, որոնց վերջն անտեսանելի է: 28-ամյա Մերի Շաքարյանը փոքրիկ Ալեքսին գրկում է, որպեսզի հեռու պահի տաք վառարանից: Միաժամանակ փորձում է ցույց տալ

Թուրքական ապրանքների հեղեղը Հայաստան անցյալ տարի նվազել է. «Ազգ»

Ռուսաստանի հնարավորությունները չունենք, իսկ արժանապատվությո՞ւն… Թուրքական ապրանքներով Հայաստանի առեւտրային օբյեկտների եւ հատկապես տոնավաճառների հեղեղվածության մասին հաճախակի ենք խոսել: Միանշանակ է, որ իրերի նման կացությունը վտանգավոր է մեր տնտեսության եւ երկրի համար ընդհանրապես: Ցավալին այն է, որ այդ կացության միակ մեղավորը մենք ենք եւ դրսում մեղավորներ փնտրելու ու պատասխանատվությունից խուսափելու ոչ մի փաստարկ գոյություն չունի: Ոչ

Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին. Վլադիմիր Հակոբյան. Tert.am

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը Tert.am–ի հետ զրույցում մեկնաբանել է մամուլի տեղեկությունները, թե Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունենալու ՀՀԿ–ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը։ Ըստ նրա՝ Նախագահը կխոսի ոչ թե ՀՅԴ–ի հետ համագործակցության, այլ՝ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին։ – Ճի՞շտ են արդյոք այն լուրերը, որ այսօր Նախագահի նստավայրում նախատեսվում է ՀՀԿ և ՀՅԴ

Հիմնարկությունից պարբերաբար գողացել է

Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ գողացված տեխնիկական յուղ են տեղափոխում Ձորք թաղամասի ավտոտնակներից մեկը: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1990 թ. ծնված Գառնիկ Հ.-ն 2015 թ. դեկտեմբերից մինչև ս/թ. փետրվարը մի ընկերությունից մաս-մաս գողացել է շուրջ 100 լ յուղ և տեղափոխել իր ավտոտնակ: Գողոնն առգրավված է: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Նախապատրաստվում են

Զինվորին մենակ չպետք է թողնել

Երգը զենքի պես զգույշ գործածիր, Երբ խառն է դարը: Նույն արճիճից են ձուլվում, իմացիր, Գնդակն ու տառը: Գ. Էմին «Քնար» երաժշտասերների միավորման նախագահ Յուրի Ղազարյանը օրերս հերթական միջոցառումն անցկացրեց Նուբարաշենի 4-րդ հատուկ հրաձգային գնդում (հրամանատար՝ Վ. Մուսայելյան): Այսօր ավելի քան իրական ու շոշափելի է մեր բանակի հաղթական գոյությունը հզոր բանակի կարգավիճակում, վկան՝ Շուշին, Արցախը: Այո,

Արա Աբրահամյան. «Ո՞ր քաղաքական ուժի հետ եմ հույսեր կապում». «Ազգ»

Դժվար է հարուստ հայ լինելը գիտակցելով հեռու մնալ Հայաստանի ցավոտ խնդիրների

Թերեւս մեր ճանաչած ամենապարկեշտ ու օրինակելի պաշտոնյաներից մեկն է. «Չորրորդ իշխանություն»

Երբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ, մազաչափ անգամ չէինք կասկածում, որ նա կարող է արդյունավետ աշխատել եւ նորմալ մթնոլորտ ստեղծել մարզում։ Թերեւս մեր ճանաչած ամենապարկեշտ ու օրինակելի պաշտոնյաներից մեկն է։ Հետեւելով նրա գործունեությանը, կարող ենք ասել, որ որտեղ էլ աշխատել է, միայն դրական է բնութագրվել։ Իսկ նա վերջին 25 տարում մի շարք լուրջ պաշտոններ է

Ռուսաստանը Ուկրաինային գազ կմատակարարի ևս 3 տարի. Bloomberg

Գազպրոմը պատրաստվում է պահպանել գազի արտահանումը Ուկրաինա առնվազն մինչև 2018թ.: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին, որը ծանոթացել է ընկերության կողմից դեկտեմբերին հավանության արժանացած բյուջեի հետ: Նոյեմբերի վերջին «Գազպրոմը» դադարեցրել էր գազի մատակարարումը, քանի որ «Նեֆտոգազ Ուկրաինան» հրաժարվում էր կանխավճար տալ: Ըստ գործակալության տեղեկության՝ «Գազպրոմը» ցանկանում է մինչև 2018թ. Կիևին մատակարարել գազի այնպիսի ծավալ,

Ամենաբարձր գնաճը՝ Երեւանում. «Ժողովուրդ»

ՀՀ տարբեր քաղաքներում հավի բուդը նույնպես տարբեր գներով է վաճառվել. Երեւանում վաճառվել է 1100 դրամով, Էջմիածնում՝ 720 դրամով, Կապանում՝ 1160, իսկ Գյումրիում՝ 860 դրամով:

Ալեքսանդր Արզումանյան. «Անհրաժեշտ է միասնական հանդես գալ». «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանի խոսքով՝ Հրանտ Բագրատյանի հայտարարությունը նորություն չի, եւ ազատական ուժերը պետք է ընտրություններին միասնական ուժերով մասնակցեն։ «Մենք հայտարարել ենք, որ լիբերալ ուժերը, եթե ուզում են խորհրդարանում ներկայություն ունենան, պետք է միասնական աշխատեն, միասնաբար մասնակցեն եւ այդ առումով բոլոր լիբերալ ուժերն իրար հետ հանդիպում են, քննարկում են, տարբերակներ են

Խմենք, ուրեմն, Պուտինի ու Արարատ լեռան կենացը

Օրեր առաջ տեղեկություն ստացվեց, թե Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի բոլոր ռազմակայաններում անակնկալ ստուգումներ են սկսվել, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում։ «Մի շարք ռազմական կառավարման մարմիններում, ստորաբաժանումներում անցկացվող ստուգումների արդյունքում կգնահատվի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա հանձնարարել է ՌԴ

«Կարո՞ղ է լուրջ եք ընդունել, որ Փոստանջյանը կարող է ընտրվի». Գագիկ Մելիքյան

ՀՀԿ-ն «դարդ է անում», որ Մարուքյանը կդառնա «Ժառանգություն» խմբակցության գերեզմանափորը՝ Զարուհի Փոստանջյանին տանելով օմբուդսմեն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իր առաջադրած թեկնածուին՝ Զարուհի Փոստանջյանին: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հարցրեց, թե ինչո՞ւ «Ժառանգություն» խմբակցությունը չի պաշտպանում իր անդամի թեկնածությունը. «Ժառանգություն եւ «Լուսավոր Հայաստան» քաղաքական ուժերը որեւէ

Ադրբեջանի կողմից տարածված հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Իսկապե՞ս ոլորտները կարեւոր չեն։ Բա շաբաթներ շարունակ ի՞նչ էիք քննարկում. «Չորրորդ իշխանություն»

Վերջը այդպես էլ չհասկացանք, թե Սերժ Սարգսյանն ինչու որոշեց դաշնակներին պաշտոններ տալ։ Ավելին՝ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ հարկ չհամարեց հասարակությանը բացատրել դա։ Փոխարենը ինչ-որ լղոզված ձեւակերպումներ հնչեցին, ոչինչ չասող արտահայտություններ՝ համագործակցության համար միշտ բաց դռների ու մեկնված ձեռքերի մասին եւ այլն։ Կեղծավորությունն իսկապես համատարած էր, դաշնակներից ու հանրապետականներից որին հարցնում էիր՝ անգիր արածի պես

Տեսչական ստուգումների ցուցակում ներառված 10 կուսակցություններից 3-ը վերջերս միավորվել են «Հայկական վերածնունդ»ին. «Ժողովուրդ»

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որը հենց լուծարման գործընթացում է, տեւական ժամանակ հայտարարում էր, որ նորաստեղծ «Հայկական Վերածնունդ»-ին միանում են այս կամ այն կուսակցությունները։ Սակայն, փաստորեն, պաշտոնապես ո՛չ «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ ո՛չ էլ «Հայկական վերածնունդ»–ին միավորված մնացած կուսակցություններ մինչ այս պահը չեն ներկայացրել ինքնալուծարման դիմումներ։ Այս հարցի շուրջ զրուցեցինք «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Արթուր Միսկարյանի

«Խիզախ կին, որը պաշտպանում է մարդու իրավունքները՝ ցանկացած տեղ». Մարուքյանը՝ Փոստանջյանին

Մարուքյանը պարզաբանեց, թե ինչու Տիգրան Ուրիխանյանի առաջարկը չի ընդունել եւ միասնական թեկնածուով հանդես չեն եկել:

Չամիչի եւ սեւ սալորի չրի հյութը` փորկապության դեմ

Որովայնի ցավերի դեպքում խմել 1 բաժակ բրնձի թուրմ` կոճապղպեղի փոշով Ֆիզիկական ակտիվության պակասը, սննդակարգում բուսական թելերի ցածր պարունակությունը` բանջարեղեն եւ մրգեր քիչ օգտագործելը, ոչ բավարար քանակությամբ հեղուկներ ընդունելը, նյութափոխանակության եւ հորմոնային խանգարումները (շաքարային դիաբետ, վահանաձեւ գեղձի հիվանդություններ, երիկամային անբավարարություն), զարկերակային ճնշումն իջեցնող դեղերը, հոգեբանական խնդիրները եւ հոգեկան հիվանդությունները` դեպրեսիա, տագնապ եւ մի շարք այլ խնդիրներ

Հավակնորդների մրցաշարի 1-ին տուրում Լեւոն Արոնյանը կխաղա Անիշ Գիրիի հետ

ՖԻԴԵ-ն հրապարակեց Մոսկվայում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները, ըստ որի ութ ուժեղագույն գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հերթականությամբ. Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա, Անիշ Գիրի, Վիշվանաթան Անանդ, Վեսելին Տոպալով, Լեւոն Արոնյան, Ֆաբիանո Կարուանա, Պյոտր Սվիդլեր: Այսպիսով, մարտի 11-ին կայանալիք առաջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա նիդերլանդցի Գիրիի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ chessvibes.com-ի Հավակնորդների մրցաշարի

Աթոռի բաշխման հարցում բոլոր անհեթեթ հիմնավորումները «արդարացի» են

ՀՀ կառավարության կազմում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ունի երկու տարվա պատմություն: Նախկինում երկու նախարարությունները իբրև միավորված նոր նախարարություն ձևավորելու անհրաժեշտությունը առաջացավ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին պաշտոնից ազատելուց հետո…: Հայաստանը շատ առումներով գտնվում է արտակարգ իրավիճակներում՝ սեյսմիկ գոտի, բնակլիմայական կտրուկ անցումներ, տարածքային կառավարման բարդույթներ և շատ ու շատ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ

Ունենք մի ընդդիմություն, որ ոչ համագործակցում է իշխանության հետ եւ ոչ էլ միավորվում իշխանության դեմ. «Հրապարակ»

Երբեմն նույնիսկ անհնար է նշմարել, թե որտեղով է անցնում բաժանարարը ընդդիմության եւ իշխանության միջեւ։ Եթե դեռ համագործակցեին, փոխլրացնեին միմյանց, կմտածեինք՝ դա է պատճառը, որ չկան հստակ սահմանազատումներ։ Բայց մենք այսօր ունենք մի ընդդիմություն, որ ոչ համագործակցում է իշխանության հետ եւ ոչ էլ միավորվում իշխանության դեմ։ Եվ, սրանով հանդերձ, չես հասկանում, թե ով ով է այդ,

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 14.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների

Արծվիկ Մինասյան. «Պատասխանատվությունը պետք է լինի ամբողջական». «Հայկական ժամանակ»

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հրաժարվեց պատասխանել իր՝ նախարար նշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի։ – Պարոն Մինասյան, չե՞ք վախենում սոցիալ-տնտեսական այս ճգնաժամային իրավիճակում ՀՀԿ-ի հետ կառավարություն կազմելուց եւ պատասխանատվություն ստանձնելուց, հատկապես որ իշխանությունն անցած տարիներին այդ ճգնաժամից դուրս գալուն ուղղված բարեփոխումներ չի իրականացրել։ – ՀՅԴ-ն երբեք չի խուսափել, չի վախեցել ծանր վիճակից։ Մենք հայտնել ենք մեր

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ

Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից “ԻՍՏԻԳԼԱԼ” տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930