Օրվա լրահոսը
Թոշակառու Շերլոք Հոլմսի ու Էմմի Ուայնհաուսի մասին ֆիլմերը կցուցադրվեն Երեւանում (Տեսանյութ)
Հայաստանում արդեն 14-րդ անգամ կանցկացվի Բրիտանական ֆիլմերի փառատոն, այս անգամ՝ «Լավագույնը Բրիտանիայից» խորագրով: Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում կցուցադրվի 7 ֆիլմ՝ փետրվարի 20-26-ը՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Բոլորն էլ 2015 թվականի արտադրության են: Երեւանյան ցուցադրություններից հետո նույն ֆիլմերը կցուցադրվեն Ապարանում, Դիլիջանում եւ Ալավերդիում: Այս տարի փառատոնն անց է կացվում Beeline-ի, Երևանում Բրիտանական դեսպանատան եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փետրվարի 12-ին «Արմենիա
Հունան Պողոսյանը նշեց, որ թմրամիջոցների հիմնախնդիրը մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է
Փետրվարի 11-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Վաշինգտոնում Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի փոխպետքարտուղար Ջեյմս Վոլշի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանն ընդգծեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման բնագավառում միջազգային համագործակցության կարեւորությունը եւ փոխանցեց ոստիկանության պետի դրական գնահատականը գործնական հանդիպումների կապակցությամբ: Ջեյմս Վոլշը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գոհունակություն հայտնեց
«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»
Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը պատասխանելով «Առավոտի» այն դիտարկմանը, թե Հայաստանի «մշակութային» ինտրիգների համատեքստում իր անունը երբեք չի շրջանառվում, ասաց. «Այո, այդ ինտրիգներում ես չկամ եւ չեմ էլ ուզում լինել: Հայտնի ֆիլմ կա՝ «Նվագախմբի տղաները», այնտեղ մի արտահայտություն կա՝ «Մաեստրո պոլիտիկա նիխտ»… Դա ճիշտ իմ մասին է»: Երաժիշտը հատուկ
Ընտանեկան բռնության դեպքերում բռնարարը երեխաներին օգտագործում է զոհի դեմ
Բռնարար ամուսիններին ասում են՝«Կարեւորը դու տղամարդու պատիվը պահել ես, պատվով դուրս կգաս բանտից»
Քրեական գործով մեղադրյալը հանիրավի մեղադրել է ոստիկանության ծառայողներին
2015 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կարեն Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ կիրառել են բռնություն՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին: Այս կերպ՝ ոստիկանության աշխատակիցները հարկադրել են իրեն բացատրություններ
«Նոր Հայաստան». Միջազգային պատժամիջոցները կարևոր են սահմանադրականություն հաստատելու համար
Սահմանադրական հանրաքվեի կեղծումից հետո մեր երկրում հետևողականորեն հաստատվում է միակուսակցական բռնապետության ռեժիմ, ինչի հետևանքով մարդու հիմնական իրավունքները և ազատությունները ոտնահարվում են ավելի համակարգված եղանակով: Նման բացասական զարգացման միտումները նկատելի դարձան արդեն հանրաքվեի և դրան հաջորդող օրերին, երբ կիրառվեցին ընտրախախտումների բոլոր հնարավոր ձևերը, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանրաքվեի ցանկալի արդյունքն ապահովեց բողոքող քաղաքացիների դեմ հանված
Մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկության փորձ կատարելու համար: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 2/11 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Գրիգորյանը այլ անձանց
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստ՝ Մինսկում
Փետրվարի 5-ին Մինսկում տեղի ունեցավ անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգող խորհրդի 18-րդ նիստը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Բելառուսի Հանրապետության ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Նիկոլայ Մելչենկոյի ղեկավարությամբ: Նիստին մասնակցում էին Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի պատվիրակությունները, Միգրացիայի միջազգային կազմակերպության ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
«Եթե անգամ ճնշումներ լինեն՝ ես չեմ պատրաստվում հրաժարական տալ». Արման Թաթոյանի խոստումը
Ինչպես տեղեկացրել ենք՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում 7 կողմ, 4 դեմ քվեարկության արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ թեկնածուի՝ Արման Թաթոյանի թեկնածությունը կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը վստահեցնում էր, որ եթե ընտրվի օմբուդսմեն, լինելու է անկաշկանդ, ինքը կարող է լինել անկախ՝ ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության մարդը: Հարցին՝ այդքան մամուլում գրվեց,
Պլանային ջրանջատում Քանաքեռ-Զեյթունում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 15-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Ծարավ Աղբյուրի փող. 105-ից-179 համարների անհատական տնատիրությունների, 55/5, 55/6, 55/9, 61 շենքերի, Դրոյի փող. 2-ից-16 շենքերի` իրենց կոտորակներով, 24/1 շենքի, Ռուբինյանց փող. 2-ից-15 շենքերի, Գոգոլի փող. 1-ից-88 և
Մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Կ. Ղազարյանին: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Կ.Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների
«Բագրատյանը կոնսոլիդացիայի պոտենցիալ չունի»
«Ես կարծում եմ, որ Բագրատյանն ընդամենն ասել է, որ այս վիճակը պետք է շտկվի. իշխանությունն արդեն բավականին շուտ պատրաստվում է ընտրություններին, եւ, ցավալիորեն, ընդդիմությունը հապաղում է: Առաջիկայում սպասվող գործընթացները առաջնայնություն են ստեղծում ընդդիմությանը նաեւ շտապելու»,- անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա ստեղծելու մտադրությանը՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա
Զեղծարարության դիմած ուսանողը խոստովանեց մեղքն ու խոստացավ նման բան այլեւս չանել
Ինձ ուրախացնում է այն, որ մեր երիտասարդներն այնքան են հասունացել ու ողջախոհ են դարձել, որ սեփական նախաձեռնությամբ փորձում են իրենց տեսակետներն անցկացնել եւ հանուն նպատակի նույնիսկ պատրաստ են օրենքով չթույլատրվող արարքներ կատարել:
Թոխատյան. «Երեւանում վարդագույնը կորել է, ինչ այլանդակ գույն ասես՝ կա» (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մի խումբ մտավորականներ միավորվել են Երեւանի պատմական շենք-շինությունները պահպանելու նախաձեռնության շուրջը: «Sputnik Armenia» միջազգային մամուլի կենտրոնում այսօր նրանք նշեցին, որ առաջիկայում հանդես են գալու մի շարք կառույցների պահպանության կոչով՝ իշխանություններին եւ մասնավոր հատվածին առաջարկելով ոչ թե քանդել, այլ վերականգնել հին Երեւանից մնացած պատառիկները: «Շատ անգամ ասում են՝ այս շենքը սիրուն
Արծվիկ Մինասյանը վիճեց Փոստանջյանի հետ. «Ծառայություն մատուցողը դու ես, ա՛յ աղջի, հերի՛ք եղավ» (Տեսանյութ)
«Պարոն Մինասյան, ես չգիտեմ դուք վաղը որտեղ կլինեք, որտեղ կհանգրվանեք՝ նախարարի պաշտոնում, թե մարզպետի, պատգամավորի կամ չգիտեմ որտեղ, կամ որպես գիտնական կլինեք, կանխարգելիչ գործառույթներից մեկը ՄԻՊ-ի այն է, որ չնայած օմբուդսմենի լիազորությունները հիմա մի փոքր փոխվում է, բայց դա այն է, որ մենք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն ստեղծենք: Պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք, հետեւաբար ես խորհուրդ
Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության
Հովիկ Աբրահամյանի հանդիպումները հաճախակի են դարձել
Դրանց արդյունքում եկել են համոզման` «գործարարներին պետք է խրախուսել» «Մի քանի ընկերներիցս տեղեկություն ունեմ. սկզբում զարմացան հաճելիորեն, հետո ողջունեցին: Գործարարներին մնում է շահագրգռվածություն դրսեւորել եւ հստակ քայլերի դիմել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը` արձագանքելով հարցին` վերջերս ստեղծված Արտահանման խթանման եւ աջակցման խորհրդին կհաջողվի՞ թեթեւացնել արտադրողի հոգսը: Մեր զրուցակիցն
Գորիկ Հակոբյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մա-սին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Գորիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Միքայել Պողոսյան. «Շենք կառուցելու մոլուցքը դարձել է Երեւանի դիմանկարը» (Տեսանյութ)
Մի խումբ մտավորականներ, այդ թվում ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Ֆորշը, ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Միքայել Պողոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Ռուբեն Գևորգյանցը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը միավորվել են
Վլադիմիր Ավետիսյան. «Երաժշտությունը բառերով պատմել հնարավոր չէ. պետք է միայն լսել»
Սուրբ վալենտինի օրվա կապակցությամբ փետրվարի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ համերգային դահլիճում կկայանա Վլադիմիր Ավետիսյանի D`Black Blues Orchestra խմբի և Հայաստանի երիտասարդական նվագախմբի՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ համատեղ համերգը՝ նվիրված Էրիկ Կլեպտոնի 70-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն երգեր Էրիկ Կլեպտոնի և Բոբ Մարլիի երգացանկից: Համերգի մասին այսօր լրագրողների հետ խոսեցին D’Black Blues Orchestra խմբի ղեկավար և մենակատար
Թվաբանություն դաշնակցականների մասով
2008 թվականին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը մասնակցել է 30.000 մարդ: «Հրազդան» մարզադաշտը, որտեղ կայացել է հանդիպումը՝ տեղավորում է 55.000 մարդ: Այսինքն՝ տեղ չլինելու պահը հանում ենք: Եթե դաշնակցական ես, չէիր կարող չգնալ Թուրքիայի դեմ խաղին, մանավանդ, որ էդ պահին ընդդիմադիր դաշնակցական ես: Եթե դաշնակցական ես ու չես գնացել, ուրեմն՝ դաշնակցական չես: Եթե դաշնակցական չես ու գնացել
Քննարկվել են հայ-չեխական տնտեսական կապերի զարգացմանն ուղղված մի շարք հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը ողջունել է չեխական պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ նման այցելությունները նպաստում են հայ-չեխական կապերի հետագա ակտիվացմանն ու ամրապնդմանը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ
«Նոր Հայաստանի»-ի պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի դեսպանությունում
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի պատվիրակությունը հանդիպումների շարք է անցկացնում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպանությունների հետ՝ Ճակատի քաղաքական պլատֆորմը, նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու նպատակով: Վերը նշված ծրագրի շրջանակներում 2016 թ. փետրվարի 12-ին «Նոր Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպել
«Միավորված ընդդիմության դաշինք չի լինելու»
Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ կունենանք միմիայն միմյանց հետ համագործակցող խմբավորումներ «Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ անհատներ կլինեն, թե խմբեր, որոնք կներառվեն այդ գործընթացում, բայց շատ կարեւոր է, որ իրար վստահեն, միայն նոմինալ չլինեն: Ի վերջո, նախաձեռնողից շատ բան է կախված. ինչ ֆորմատ է, ովքեր են այնտեղ: Ազատական դաշտում բավական շատ են հակասությունները՝ միջանձնային, վստահության պակաս
Միջադեպ դատարանում՝ Մալաթիա տոնավաճառում սպանվածի գործով. «Ռեխդ մի բաց, մարդասպանի հեր ես» (Տեսանյութ)
Նախկին ամուսնու կողմից դանակի 30 հարվածով սպանված Հեղինե Դարբազյանի գործով դատական նիստը հետաձգվեց՝ կրկին դատախազի բացակայության պատճառով
Սիրիայում հաշտության համաձայնագիր կա, բայց խաղաղության մասին խոսել վաղ է. Telegraph
Խոշոր տերությունները Մյունխենում տեղի ունեցած հանդիպմանը համաձայնության են եկել Սիրիայի վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսել դեռ վաղ է, գրում է բրիտանական The Telegraph պարբերականը: Ըստ համաձայնագրի՝ մեկ շաբաթում Սիրիայում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները, և անմիջապես պետք է մարդասիրական օգնություն հասցվի այն քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակման մեջ են մնացել: Ենթադրվող հաշտությունը չի վերաբերի միայն
Եվս մեկ բանկ ընդգրկվել է երեխայի ծննդյան նպաստի անկանխիկ եղանակով տրամադրման գործընթացում
2016թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով: Նպաստի գումարը կարող է վճարվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկերից մեկում (այսուհետ՝ Բանկ) բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով (եթե ներկայացվել է շահառուի բանկային հաշվի համարը): Եթե անձը բանկում չունի բանկային հաշիվ, ապա նպաստի գումարը փոխանցվում է բանկին:
Ընտրվեց Արման Թաթոյանը՝ ՀՀԿ թեկնածուն (Տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունը: Թեկնածուներից Զարուհի Փոստանջյանի օգտին կողմ քվեարկեց 5 պատգամավոր, Իսկ Արման Թաթոյանի օգտին՝ 7, դեմ՝ 4 պատգամավոր: Նարեկ Ալոյանին կողմ քվեարկեց երկու պատգամավոր՝ Տիգրան Ուրիխանյանն ու Արծվիկ Մինասյանը: Այսպիսով,Արման Թաթոյանի թեկնածությունը ներկայացնելու են ԱԺ լիագումար նիստի քննարկմանը, որից հետո փակ գաղտնի քվեարկությամբ որոշվելու
«Դեմ առ դեմ». Արտակ Մանուկյան եւ Սուրեն Քրմոյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը, որի հյուրերն են՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մանուկյանը եւ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Թեման՝ կոռուպցիան Հայաստանի տնտեսությունում:
Վիետնամն ընդունեց ցորենի ալյուրի, կերակրի աղի եւ բուսական յուղի հարստացման որոշում
(«Սննդամթերքի հարստացման նախաձեռնություն» միջազգային գործընկերության 2016 թվականի փետրվարի 4-ի հաղորդագրության նյութերով) 2016 թվականի հունվարի 28-ին Վիետնամի վարչապետը ստորագրեց միկրոտարրերով սննդամթերքի պարտադիր հարստացման որոշում, որի ընդունումը նպատակ ունի բարելավել երկրի բնակչության վիտամինային եւ հանքանյութային սնուցումը: Իրավական ակտով պահանջվում է կերակրի աղը հարստացնել յոդով, բուսական յուղը՝ A վիտամինով, իսկ ցորենի ալյուրը՝ երկաթով ու ցինկով: Բացի այդ, որոշումը


















































