Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի դիրքորոշումները՝ օմբուդսմենի թեկնածուների հարցում (Տեսանյութ)

Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել ոչ թեկնածուների առաջադրմանը, ոչ քվեարկությանը. «Լիագումար նիստում խմբակցությունը կորոշի: Ես չեմ քվեարկելու»:

«Քուրդիստան» կոմիտեի ներկայացուցիչներն Էլինար Վարդանյանին մտահոգություն են հայտնել քրդերի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի կապակցությամբ

Հյուրերը նշել են, որ ակնկալում են Ազգային ժողովի վերաբերմունքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մշակույթի գործիչների Քաղաքացիական պահանջագիրը. «Դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը»

Քաղաքացիները պահանջում են դադարեցնել պատմամշակութային հուշարձանների շարունակական ոչնչացումը և որդեգրել դրանց խնամքի և մշակութային ժառանգության վերականգնման քաղաքականություն

«Բա ձեզ չէ՞ր հետաքրքրում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ» Փոստանջյանը՝ Թաթոյանին

Ակնհայտ է, որ դուք գտնվում եք իշխանության ենթակայության տակ՝ Թաթոյանին ասաց տիկին Փոստանջյանը:

«Ես չեմ ցանկանում, որ բարձրագույն կրթություն ունեցող ուսանողը գնա ու փողոցում ինչ-որ թղթեր բաժանի»

Ուսանողները բուհն ավարտում են ու մնում անգործ Ուսանողների հիմնական խնդիրներից մեկը աշխատանքի հարցն է: Աշխատանքի հետ կապված խնդիրներն առաջանում են դեռեւս սովորելու շրջանում: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լիանա Անդրեյանը դիմել է բազմաթիվ գործատուների, սակայն ոչ մի գործատու չի համաձայնվել աշխատանք տրամադրել երկրորդ հերթով սովորող ուսանողին: Մեզ հետ զրույցում Լիանա Անդրեյանը նշեց. «Ասում են՝ պիտի գաս

Անդրադարձան Իրանի քաղաքացի հանդիսացող կալանավորված անձանց հուզող մի քանի խնդիրների

Փետրվարի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` քրեակատարողական ծառայության պետը ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտված և կալանավորված անձանց պայմանները: Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում դատապարտյալների արտահանձման գործընթացին: ԻԻՀ քրեակատարողական

Օմբուդսմենի ՀՀԿ-ի թեկնածուն չի կարողանում ասել՝ ՀՀ-ում քաղբանտարկյալ կա՞, թե՞ ոչ (Տեսանյութ)

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը շարունակվում է: ՀՀԿ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, կարդաց նրա կենսագրությունը: Հետո Արման Թաթոյանը ներկայացրեց իր տեսլականը՝ վստահեցնելով, որ իր փորձն ու գիտելիքները կբավարարեն՝ այդ նպատակները կյանքի կոչելու համար: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ խոսեցիք պետական կառույցների մասին,

Արման Նավասարդյան. Մոսկվայի պայմանագրի չեղարկումը լուծում չէ

«Թուրքիան փորձում է աշխուժանալ սահմանին, աշխարհին ասելով, որ պետք է ընտրություն կատարեք մեր եւ քրդերի միջեւ: Ժնեւյան բանակցությունների չկայանալուց հետո, նախօրեին տեղի ունեցավ Քերի-Լավրով հանդիպումը, որով որոշվեց, թե մարտի 1-ից կրակը դադարեցվում է, բայց դա չի վերաբերում «Իսլամական պետությանը»: Խոսքն ընդդիմություն-կառավարության առճակատման մասին է»,- այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց արտակարգ եւ

«Չի կարելի Համալիրը վերածել ուտել-խմելու խայտառակ վայրի» (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը երեկվա նիստում չեղյալ է հայտարարել նախորդ տարվա օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին» որոշումը: Գործադիրի հիմնավորմամբ՝ նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումները սահմանված ժամկետում չեն իրականացվել: «Շատ ծանր եւ բարդ

Վրաերթից մահացած երեխայի գործով կա մեկ այլ կասկածյա՞լ

2014 թվականի մայիսի 5-ին, ժամը 19. 00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Քադու» մակնիշի 876 LU 63 պետհամարանիշի ֆուրգոն տեսակի ավտոմեքենան կայանել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 122/7 հասցեի դիմաց: Մեքենայի վարորդը թույլ տալով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, չապահովելով կայանման անվտանգությունը, չբացառելով ավտոմեքենայի ինքնաբերաբար շարժումը՝ հեռացել էր: Արդյունքում, մեքենան անցնելով մոտ 20 մետր տարածություն, վրաերթի է ենթարկել կողք

Աշոտյանը դեռ անելիք ունի. Մարգարիտ Եսայան. «Ա1+»

«Ա1+»-ի թղթակցի հարցերին պատասխանել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ -ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները կարծես դեռ չեն հասել տրամաբանական ավարտի,  մեկ խոսվում է այն մասին, որ արդեն կա պորտֆելները բաժանելու համաձայնություն, մեկ էլ հակառակը։Դուք որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր ի՞նչ տեղեկություններ ունենք ընթացող գործընթացի մասին; -Քաղաքական պայմանավորվածությունները միշտ էլ ձեռք են բերվում երկար եւ հանգամանալից քննարկումների արդյունքում, կողմերը

«Պերմյակովը դողում էր, քիչ մնաց լաց լիներ». Սահմանապահի ցուցմունքը

Գյումրիի 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Քիչ առաջ դատարանը լսեց  Վալերի Պերմյակովի ձերբակալությանը անմիջականորեն մասնակցություն ունեցած Ստյոպա Սումբուլյանին, որը սահմանապահ զորքերում զինծառայող է: Վկան ասաց, որ հունվարի 13-ին կապիտան Խաչատրյանի հետ անցել է ծառայության Բայանդուրի ուղեկալում: Իրեն ժամը 5-ին հրահանգել են բարձրանալ դիտարկման վայր: 2015թ. հունվարի

Նիկոլայ Բորդյուժա. «102-րդ բազան հայ-թուրքական հարաբերությունները լուծելու համար չէ»

Ինչո՞ւ է համալրվում Հայաստանում ռուսական բազան

«Հանեիք ինձ, էդքան դուխ ունեի՞ք». Փոստանջյանը՝ Հովհաննես Սահակյանին

Հովհաննես Սահակյանը ակնարկեց, որ Փոստանջյանը բարձրագույն կրթություն չի ստացել, պետական նմուշի դիպլոմ չունի, Փոստանջյանն էլ հակադարձեց:

«Պետք է դիրիժորներ ստեղծել, ոչ թե ով ուզի, ասի՝ ես դիրիժոր եմ»

Վահան Մարտիրոսյանը՝ երաժշտարվեստում կայանալու ու երիտասարդներին չվանելու մասին Փետրվարի 16-ին կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգը: Իբրեւ մենակատարներ հանդես կգան Զարուհի Ամիրաղյանը (ջութակ) եւ Նարա Ավետիսյանը (դաշնամուր): Ծրագրում՝ Մոցարտի եւ Շոպենի ստեղծագործություններն են: «Առավոտի» հետ զրույցում նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ որոշել են ավանդաբար համերգների մի շարք անել, որոնց

ՀԱՊԿ-ը քեսաբահայերին չի կարող օգնել

Անգամ եթե սիրիական կառավարությունը պաշտոնապես դիմի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնը կլքի 2017թ.-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պաշտոնը կլքի 2017թ., նրան կփոխարինի կազմակերպության մեկ այլ անդամ-երկրի ներկայացուցիչ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ինքը՝ Բորդյուժան: «Այո, նշանակում է,- ասել է Բորդյուժան՝ պատասխանելով գործակալության լրագրողի համապատասխան հարցին:- Հենց դա ես նկատի ունեի, երբ հայտարարեցի, որ 2017թ.-ից կսկսվի ՀԱԿՊ բարձրաստիճան պաշտոնյաների ռոտացիա»: Ավելի

Ճարտարապետը՝ Համալիրը քանդողին. «Հիվանդ տատիկիդ կբուժե՞ս, թե՞ կուղարկես այն աշխարհ» (Տեսանյութ)

Կառավարությունը երեկվա նիստում չեղյալ է հայտարարել նախորդ տարվա օգոստոսի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ընկերությանը վաճառելու մասին» որոշումը: Գործադիրի հիմնավորմամբ՝ նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Որոշման մասին այսօր «Հայելի» ակումբում խոսեց ճարտարապետ, Մարզահամերգային համալիրի

«Մարքս կարդացեք». Նիկոլայ Բորդյուժայի խորհուրդը հայ լրագրողներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բավարար է համարում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման առիթով ՀԱՊԿ-ի անդրադարձները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:   ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հոբելյանական «բոնուսներ»՝ Կոմեդիայի թատրոնից

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը «փակագծեր» է բացում «Զարմանալի ժողովուրդ ենք…Մեծ հայրենականի տարիներին, երբ ռմբակոծվում էր Թիֆլիսը ու ոչ մի երաշխիք չկար, թե հնարավոր է, որ հերթը մեզ չի հասնի, Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց եւ հիմնեց Կոմեդիայի թատրոնը… Հիմա էլ, փաստորեն, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք: Այսուհանդերձ, մեր

«Թաթոյանը պարոն Լիսկայի նման անձ չէ, արատավոր չէ». Փոստանջյանի գնահատականը՝ ՀՀԿ-ի թեկնածուին

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումն է: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանին ասաց, որ իր իրավապաշտպան գործընկերները՝ Արտակ Զեյնալյանը, Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը շատ դրական են գնահատել ՀՀԿ-ի թեկնածուին՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Զարուհի Փոստանջյանն էլ արձագանքեց. «Ես էլ եմ դրական բնութագրում: Ես չեմ կարող ասել, որ նա

Եթե չենք գոռում «ռեժիմ հեռացիր», դա չի նշանակում, որ ընդդիմություն չենք. Վահան Բաբայան

ԲՀԿ-ում ֆորսմաժորային իրավիճակ չկա: Այսօր «Հենարան» ակումբում վստահեցրեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը: «Մենք պատրաստվում ենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, խոսվում է համագումարի մասին: Ասեմ, որ համագումարի մասին քննարկումներ չկան, առաջիկայում նման իրադարձություն մեր կուսակցությունում չի սպասվում: Ճիշտ է, մենք կուսակցության ներսում հաղթահարել ենք բազմաթիվ ճգնաժամեր, բայց տրանսֆորմացիաներ են լինում»,- ասաց Վահան Բաբայանը: Հարցին, թե քաղաքական այս

ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին

Փետրվարի 11-ին Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին: Ադրբեջանի կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման գործում բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքին հղում կատարելու առնչությամբ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքները հավասար նշանակություն ունեն, և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության

Արամից Արամ՝ 40 տարում

Տարիներ առաջ բանաստեղծուհի, մանկագիր, մանկավարժ Անահիտ Սարգիսեանի շնորհիվ ծանոթացա Իզաբել Փեշդիմալջեանի հետ: Առիթը հուզիչ ու պարտավորեցնող էր. Անահիտը Զաբելի միջոցով գումար էր ուղարկել` «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի անապահով գյուղաբնակ ընտանիքներից մեկի համար կով գնելու նպատակով: Այս նվիրատվությունը յուրահատուկ թանկ պարգև էր, քանի որ Փարիզի «Դպրոցասեր» մանկապարտեզի սաներն էին հանգանակել Մարտակերտում ապրող Շիրինյանների բազմազավակ ընտանիքի

Հայաստանի գեղասահորդները ավելի շատ պայքարում են մրցավարների հետ

Եվրոպայի առաջնությունում մրցավարությունը Հայաստանի գեղասահորդներին հնարավոր առավելագույն վատությունն արեց: Առջեւում աշխարհի առաջնությունն է: Բոստոնում նույն վերաբերմունքը կշարունակվի՞: «Առավոտի» զրուցակիցը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն է: -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գեղասահորդների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը: -Անաստասիա Գալուստյանի մասնակցությունը գերազանց էր, գրեթե անթերի: Այլ բան է, որ մրցավարները նրա հետ շատ անարդար վարվեցին: Անգամ գեղասահքի լեգենդ Տատյանա

Նկատառումներ Գյումրու «կենդանաբանական այգում» գտնվող վայրի կենդանիների անմխիթար վիճակի, նրանց փրկության և ոլորտը կարգավորող իրավական դաշտի վերաբերյալ

2016թ. հունվարի 19-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, որ Գյումրու Անի թաղամասի սկզբնամասում գտնվող «կենդանաբանական այգին» հայտնվել է անմխիթար վիճակում. ֆինանսների բացակայության պատճառով վայրի կենդանիները մատնվել էին անտերության, քաղցից ու ջրի պակասից հյուծվել էին պահվում էին անմխիթար պայմաններում: Ժամանակին այդ «կենդանաբանական այգու» վայրի կենդանիներից մի քանիսը՝ լուսաններն ու կապիկները, տեղափոխվել էին Հայաստանի այլ քաղաքների կենդանաբանական այգիներ, իսկ երկու

Ուրիխանյանը՝ Փոստանջյանին. «Դուք ընկել եք ծուղակը, ձեզ չեզոքացնում են՝ «Ժառանգությունն» ավարտելու համար» (Տեսանյութ)

Եթե Զարուհի Փոստանջյանն ընտրվի օմբուդսմեն, ի՞նչ է անելու հազարավոր քաղաքացիների հետ, որոնց անհնազանդության կոչ էր անում:

Սեյրան Օհանյանն եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին

Փետրվարի 11-ին հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում Արցախ այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է բանակային բնագծի մի շարք հատվածներում և ծանոթացել հակամարտ զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացվել է առաջնագծի պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930