Օրվա լրահոսը
ՄԻՊ-ի պաշտոնն ու ԼՂ հարցը
«Ապագայում արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջին գիծ է մղվելու փախստականների հիմնախնդիրը»,- վերլուծելով վերջին շրջանի իրադարձությունները՝ նման եզրահանգման է եկել ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրվել ցանկացող Էլեոնորա Ասատրյանը: «Առավոտի» հետ զրույցում տիկին Ասատրյանն ասաց. «Սա նշանակում է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում այս խնդրի բոլոր կողմերին քաջատեղյակ մասնագետի ընտրությունը կարող է անչափ օգտակար լինել նաեւ բանակցային
Հայտարարություն. մինչ օրս Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարող է հիմք հանդիսանալ Շանթ Ոսկերչյանին մուտքի արտոնագրի տրամադրումը մերժելու համար
Հայաստանի հանրապետության տարածք սփյուռքահայերի մուտքին առնչվող հարցերում օրենքի թափանցիկ և ոչ խտրական կիրառման ապահովումը էական կարևորություն ունի արդար կառավարման համար
Նոր ատոմակայանի կառուցման համար կառավարության հույսը օտարերկրյա ներդրողներն են
Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը պատրաստ է
ԼՂ հարցում փախստականների հարցն առաջ է մղվում
Այդ պատճառով է Էլեոնորա Ասատրյանը ցանկանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան դառնալ – Տիկին Ասատրյան, երեկ հրապարակվեց «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը, որում ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներին առաջարկվում է պաշտոնապես ներկայացնել Ձեր թեկնածությունը խորհրդարանի իրենց իսկ հանձնաժողովի քննարկմանը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու համար: Ինչո՞վ է պայմանավորված փախստականների
Ազգային անվտանգության և ժողովրդավարական գործընթացների հակադրության հանրային դիսկուրսը Հայաստանում
Սյուզաննա Բարսեղյան Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Նրանք, ում համար անվտանգությունը կարևոր է ազատությունից, արժանի չեն ո´չ ազատության, ո´չ անվտանգության: Բենջամին Ֆրանկլին Ցանկացած երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ապահովման խնդիր: Սակայն երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու համար իրականացվող գործողությունները հաճախ հակասության մեջ են մտնում ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ: Այդ հակասությունն առավել
Օբյեկտիվ քննության արդյունքում մեղադրյալը կրկին կալանավորվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016 թվականի հունվարի 16-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով մարդուն առևանգելու, ապօրինի կերպով հրազեն պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզի Արթիկի քննչական բաժնում, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շուրջ 10 ամիս
Շվեդիան պատրաստ է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին. contact.az
Շվեդիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորելու օգտին: Այս մասին, ինչպես հաղորդում է contact.az-ը, Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալսթրեմը: «Մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ այդ հարցում: Պետք է հավատարիմ մնալ ուժի չկիրառման, սահմանների չփոփոխման և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի եզրափակիչ նիստ Գրենոբլում
Փետրվարի 5-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը Գրենոբլի Հայկական մշակույթի տանը մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տեղական հանձնախմբի ամփոփիչ նիստին: Միջոցառմանը մասնակցեցին Իզեր դեպարտամենտի պրեֆեկտ Ժան Պոլ Բոնետենը, դեպարտամենտի նախագահ Ժան Պիեր Բարբիեն, Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, պատգամավոր Միշել Դեստոն, սենատոր Միշել Սավեն, քաղաքապետեր, ռեգիոնի խորհրդի անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆրանսահայեր:
Դիվանագիտության անտեսանելի կողմը
Մեր իրականության մեջ թյուր կարծիք է ձեւավորվել դիվանագետի կյանքի եւ կենցաղի վերաբերյալ: Դիվանագիտություն մասնագիտության եւ դիվանագետի՝ որպես անձի շուրջ ստեղծված կարծրատիպերը հաճախ պատճառ են դառնում վերջինիս գործի եւ ապրելակերպի սխալ կամ ոչ արժանվույն գնահատանքի եւ ավելորդ ու անտեղի քննադատության: Ինչպես արտգործնախարարը բնութագրեց վերջին ասուլիսի ժամանակ, դիվանագետը իր երկրի զինվորն է արտաքին քաղաքական ասպարեզում՝ երկրից դուրս.
Տյառնընդառաջի նկատմամբ հետաքրքրությունն աճել է
«Տյառնընդառաջը և’ հոգևոր, և’ ծիսական, և’ ազգային, մշակութային նշանակություն ունի: Տոնը սկսվում է փետրվար 13-ի երեկոյան և շարունակվում մինչև փետրվարի 14-ի երեկո: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ եկեղեցիների բակերում և տներում եկեղեցուց բերված կրակով վառվում են խարույկներ, և մարդիկ որոշ իղձեր ու նպատակներ են կապում այդ ավանդույթի հետ»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի Երևանի
«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում
2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Գործընթացը հնարավորություն տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը: Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում
Խոսրով Հարությունյան. «ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն որոշել են ստանձնել հանրության առջեւ քաղաքական պատասխանատվություն»
«Հանրապետական կուսակցությունն այսօր Ազգային ժողովում որոշում անցկացնելու խնդիր չունի: Հետեւաբար կապել Ազգային ժողովում ուժերի հարաբերակցության հետ, սխալ կլինի: Այդուհանդերձ հարց է առաջանում, թե ինչու կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտություն եղավ»,- այս մասին «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելով շատ լավ հասկանում էին, որ մի կողմից
«Ռազմավարական դաշնակցի» ու «Գազպրոմի» խորիմաստ լռությունը
Ռուսական կողմը ՀՀ կառավարության դիմումն արհամարհո՞ւմ է Իրանը էլեկտրափոխանցման լարերի երրորդ գծի կառուցման շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը՝ հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին: Նա հիշեցրել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ համատեղ համաձայնագրի հիման վրա գոյություն ունի օրական մինչեւ 5 մլն խորանարդ մետր գազամատակարարում
Ըստ քննիչի որոշման՝ 2/11 տեղամասում հանրաքվեի ընթացքում չի եղել այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ
Հանրաքվեի ողջ ընթացքը անցել է բնականոն հունով, ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել համապատասխան մատյանում, իսկ վերջնական արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ հաղթել է «ոչ»-ը։
Մանվել Սարգսյան. «Հեյդար Ալիեւն ասում էր՝ Ղարաբաղը կորցրել ենք, ինչո՞ւ եք աղմկում, իրավունքը պահեք ձեր ձեռքում»
Մենք միայն բանաձեւերի ժամանակ ենք հիշում ԵԽԽՎ-ն, հենց դանակը ոսկորին է հասնում՝ ձեռ ու ոտ ենք ընկնում:
«Արշակյան եղբայրները» Ներքին չարբախցիներին զրկել է տրանսպորտից
Այս ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ 67 համարի ուղեգիծը չի սպասարկում, քանի որ չի կարողացել վարկերի ու հարկուտուրքերի տակից դուրս գալ: Երկու-երեք տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը թարմացրեց, նորացրեց, սակայն վառելիքի թանկացման, տրանսպորտային միջոցների մաշվածության, դրանք վերանորոգելու համար միջոցների բացակայության եւ վնասով աշխատելու պատճառով քաղաքային տրանսպորտը շահագործող ընկերությունները մեկը մյուսի հետեւից սկսում են
Զարուհի Փոստանջյանը՝ Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ քննարկումներին մասնակցության մասին
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ սխալ է այն դիրքորոշումը, թե, եթե չես մասնակցում, բացակայում ես, եթե չես դիմադրում, դու համակերպվում ես:
Մեկ տարի հետո ՀՅԴ-ից արդյունքներ են պահանջելու. Թեւան Պողոսյան
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի համոզմամբ, առանց համակարգային փոփոխությունների ինչ-որ ոլորտներում առաջընթաց ապահովելը դժվար կլինի: Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիային՝ պատգամավորը նկատեց, որ մեկ տարի հետո՝ ԱԺ ընտրություններից առաջ, նրանցից պահանջվելու են կոալիցիայի արդյունքները. «Պահանջվելու է պատասխան, թե ինչ փոխեցին իրենք և ինչ արդյունքներ բերեցին…Ես կարծում եմ, որ իշխանությունները պատասխանատվության լղոզման ճանապարհով են գնում, որ ասեն, թե
Ոստիկանությունը դատարանից պահանջում է Մաքսիմ Սարգսյանին պատասխանատվության ենթարկել
Մարթա Մելիքսեթյանը որպես ապացույց դատարանին տեսագրություն ներկայացրեց
Կվերանորոգվի քսան դպրոց՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները բավարարելու համար
Կառավարությունը 2016-ը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասացին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» տնօրեն Զարուհի Բաթոյանը և «Մենք կարող ենք» հ/կ նախագահ Արմինե Սահակյանը: «2016-ը հատկանշական է նրանով, որ ընդլայնվում է մասնագետներին անհրաժեշտ վերապատրաստումների քանակը: Բոլոր մարզերում կունենանք գնահատման կենտրոններ, որոնք
ՎՏԲ Բանկի հայտարարությունը
ՌԴ Կառավարության 13.05.2015 թիվ 877-ռ հրահանգի շրջանակներում 2015 թ. հուլիսի 30-ին իրականացվել է ՎՏԲ Ա տեսակի ACB 3 073 905 մլն արտոնյալ բաժնետոմսերի ձեռք բերման գործարքը, 0,1 ռուբլի անվանական արժեքով: Տվյալ գործարքի իրագործման արդյունքում այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը, ի դեմս «Ռոսիմուսչեստվո»-ի (ՌԴ Պետական գույքի կառավարման Պետական գործակալություն) հանդիսանում է վերահսկող բաժնետեր՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) սովորական
Կին կալանավորը ուշագնաց է եղել՝ կրկին տեղափոխվել վերակենդանացման բաժին
Պատճառն այն է, որ հարազատներից հիվանդանոցը 160 հազար դրամ է պահանջել եւ քանի որ նրանք գումար չունեն, կնոջը դուրս են գրել առանց նորմալ բուժվելու: Կիրակի օրը արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարարողական հիմնարկի կալանավոր Սերվենիկ Գեւորգյանն ուշագնաց է եղել ու կրկին նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին: Կալանավորի առողջական վիճակի մասին բարձրաձայնել ենք
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացրեց մշակութային հուշ-երեկո
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի նվիրապետական թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վահան արքեպիսկոպոս Յովհաննէսեանի հայրապետական օրհնությամբ եւ տնօրինությամբ, 2016 թ. փետրվարի 7-ին` Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, անցկացրեց մշակութային հուշ-երեկո՝ նվիրված Արեւմտյան Հայաստանի Խնուս գավառին, որտեղ ցուցադրվեց «Խնուս» մշակութային հիմնադրամի տնօրեն` Սամվել Մհերյանի «Տունդարձի Ճամփան» փաստագրական ֆիլմը, որը ներկաները դիտեցին հատուկ հետաքրքրությամբ ու
Գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 14-ին, նույն գումարտակի ծառայողներից մեկին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ռազմամթերք ունի և դրանք թողնում է «Շահումյան» գերեզմանատան մուտքի հարակից տարածքում: Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի հարակից տարածքում հայտնաբերել է հակատանկային ական` պայթուցիչով, ինքնաշեն
Ռեկտորի եղբոր սպանության գործով
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արման Կատունյանի վերաբերյալ գործով (Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր սպանության գործով) բավարարել է փաստաբաններ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներ Լիպարիտ Սիմոնյանի եւ Թամարա Յայլոյանի միջնորդությունը: Դատարանը նշանակեց կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն: Նախաքննության ժամանակ տեղի ունեցած փորձաքննությամբ փորձագետները եկել էին այն հետեւության, որ սպանության համար մեղադրվող Արման Կատունյանը «արարքը» կատարել է «կոմուլյատիվ
Կլակ. Ուրիշ քամի
Եթե չիմանայի, որ մարդ եմ, գուցե կասկածեի ու չհավատայի դրան: Գիտեմ, որ մարդ եմ, բայց կոչմանս մասին վաղուց մոռացել եմ, թվում է՝ դարձել եմ ծառ, հող, կամ երկինք, սովորել նրանց լեզուն և անվերջ զրուցել հետները: Թվո՞ւմ է … ո՛չ, ոչինչ էլ չի թվում, ես իրոք գիտեմ նրանց լեզուն, նրանք էլ գիտեն ինձ, միայն թե ես
Հայաստանը ներկայացնող երիտասարդը Ռումինիայում լավագույն ֆրանկոֆոն ուսանող է ճանաչվել
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր պարգեւատրվեցին լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողները: Հասարակագիտական ոլորտում առաջին մրցանակի արժանացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Անատոլի Չերնյաեւը: «Բարձր առաջադիմություն, համալսարանի կյանքում ներգրավվածություն եւ հասարակական ակտիվություն: Սրանք այն չափանիշներն են, որոնցով ընտրվել են լավագույն ուսանողները: Առաջին կուրսից մինչեւ հիմա իմ միջին գնահատականը
Պատառիկներ ՝ երազային Արեւմտահայաստանէն
«Պտոյտ Մը Պոլսոյ Թաղերուն Մէջ» Վարդգէս Գուրուեան Այա Սօֆիա Այա Սօֆիայի Տաճարը Բիւզանդական Կայսրութեան ժամանակ ամենասուրբ վայրն էր Յունական Եկեղեցիին համար։ Իր կառուցումէն (537) ետք, 916 տարի ան գործածուած է որպէս եկեղեցի, ապա, Կ.Պոլսոյ գրաւումէն ետք (1453)` 481 տարի ալ որպէս մզկիթ։ «Իսլամանալէն» ետք, Այա Սօֆիայի պատերը կիրով ծեփուեցան որպէսզի քրիստոնէական սրբապատկերներն ու գրութիւնները ծածկուին։
Զարուհի Փոստանջյան. «Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է կաշկանդվի ճնշումներից»
«Իմ մասնագիտական կարողություններն ինձ թույլ են տալիս զբաղվել նման գործունեությամբ եւ նաեւ իմ կյանքի անցած ճանապարհը, փորձը ինձ թույլ է տալիս, վստահություն է տալիս, որ ես կարող եմ զբաղվել»,- անդրադառնալով Մարդու իրավունքների պաշպանի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը՝ «Հայելի» մամուլի ակումբում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա նշեց, որ այն անձինք,
Կալանավորը չի գիտակցում ինքնավնասումները
Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ութ տարուց ավելի իր պատիժն է կրում Ավետիք Ստեփանյանը: Նրան դատապարտել են ազատազրկման 11 տարի ժամկետով: Կալանվորի կինը՝ Ռուզաննա Գուլյանը երեկ «Առավոտին» ասաց, թե ամուսինն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին դիմել էր վաղաժամկետ ազատման համար, ինչին ադմինիստրացիան մերժել էր: Ըստ կալանավորի հիվանդության պատմության, նա տառապում է աֆեկտիվ բնույթի հիվանդությամբ: 2004 թվականից


















































