Օրվա լրահոսը

Վարչապետի անորոշ ապագան. «Հայկական ժամանակ»

Ընդդիմության բացակայության պայմաններում իշխանությունն իրեն շատ հանգիստ է զգում, թուլացել է նրա միասնականությունը, եւ ողջ քաղաքական գործընթացը՝ բանավեճերի, պայքարի տեսքով, տեղի է ունենում մի տեղ՝ իշխանության ներսում՝ փակ դռների հետեւում։ «Սա դասական երևույթ է: Երբ չկա ընդդիմություն, որը ճնշում եւ ստիպում է միավորվել իշխանությանը, էլիտայի տարբեր օղակներ (ուժայիններ, գործարարներ եւ գաղափարական մարդիկ) սկսում են մրցել

Վրաստանն արդեն ամռանը կարող է անցնել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի. Sputnik Georgia

Եվրամիությունը կարող է արդեն այս ամռանը չեղյալ հայտարարել Վրաստանի հետ այցագրային ռեժիմը: Այս մասին, ինչպես հաղորդում է Sputnik Georgia-ն, Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ԵՄ միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը: Հիշեցնենք, Եվրամիությունը և Վրաստանը 2014թ. հուլիսին ստորագրեցին Ասոցացման մասին համաձայնագիրը, որի անքակտելի մասն է Խորը և համապարփակ

Արժե՞ ընկնել Եվգենիա Մեդվեդեւայի հետեւից ու խնդրել, որպեսզի կրի հոր Բաբասյան ազգանունը

Այս թեման դարձել է օրակարգային ու մոտեցումները հակասական են: Մեդվեդեւային հայկական ազգանուն վերագրում են հիմնականում հայկական լրատվամիջոցները: Մարզասերները հարցին մոտենում են զգացմունքային, իսկ մասնագետները՝ գործնական: Երբ գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող մենասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան (հոր ազգանունը՝ Բաբասյան) նվաճեց չեմպիոնի կոչումը, հայկական լրատվամիջոցներում ցանկություն հնչեց, որպեսզի Ռուսաստանի հայկական համայնքը «տիրություն անի» նրան, որ մարզուհին վերադառնա դեպի

Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի

Փետրվարի 10-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) նշեց «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին

ՀՅԴ-ն ուզում է դառնալ երկրորդ ուժը. «Հայկական ժամանակ»

Երեկ փորձեցինք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանից պարզել, թե ՀՅԴ-ի հետ իրենց ամիսներ տեւած բանակցությունների ընթացքում քննարկե՞լ են 2017-ին այդ կուսակցությանը հնարավորինս լայն ներգրավվածություն ապահովելու հարցը։ «Այն, որ ՀՅԴ-ն կարող է լինել երկրորդ ուժը եւ ավելի ներկայացված լինել խորհրդարանում, դա բնական է։ Բայց հիմա նման հարց մենք չենք կարող քննարկել, քանի որ դա որոշվելու

Սերգեյ Մանասարյանը նշանակվել է դեսպան Չինաստանում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է երկու հրամանագրեր: Առաջին հրամանագրով որոշվել է. «Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»: Երկրորդ հրամանագիրն է. «Սերգեյ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»:   ԸՍՏ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

Բնական միջոցներ՝ հեպատիտի ժամանակ

Հեպատիտ կամ լյարդի բորբոքում առաջանում է վիրուսների այնպիսի խմբի կողմից, որոնք կոչվում են հեպատիտ վիրուսներ։ Բայց այս հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաեւ ալկոհոլը, որոշ դեղորայքային բուժումներ, արտադրական օրգանիկ լուծիչներ եւ բույսեր, ինչպես նաեւ այլ ինֆեկցիաներ ու վարակներ։  Գոյություն ունեն հեպատիտի 5 հիմնական տեսակներ: Ախտորոշելուց եւ միայն բժշկի թույլտվությամբ կարող եք  օգտվել բնաբուժության կողմից

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Ջրաբեր-Ֆանտան և Արագածոտնի մարզի Միրաք, Շենկանի, Միջնատուն համայնքների ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Ուրասար-Կաթնաղբյուր, Սոթք-Քարվաճառ և Արագածոտնի մարզում Ջրամբար համայնք տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում

Ֆերդինանտ Առաքելյան. «Հայտնվեցին զոռբաներ, սրիկաներ եւ դարձան օլիգարխ». «Հրապարակ»

Ես ոչ մի հեղափոխության կողմնակից չեմ, հեղափոխությունը 180 աստիճանի տակ փոխում է ամեն ինչ եւ բերում է սառից միանգամից տաք։

Սթափվե՛ք, մարտի 1-ը կրկես չէ ձեզ համար. «Ժամանակ»

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին՝ երեկոյան գրեթե նույն ժամերին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առանձին դիմումները: Կանխատեսելի էր, որ նախընտրական տարում ներքաղաքական պայքարը թեժանալու է հենց ընդդիմադիր ուժերի միջև, և այս հեռանկարն արձանագրվել է արդեն շատ անգամ: Այս իրավիճակը գրեթե իդեալական է իշխանության

Մի շարք խանութներից գողություններ կատարողը՝ ոստիկանությունում

Ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Քաջիկ Ա.-ին: Սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցը հաղորդում է տվել, որ Քաջիկ Ա.-ն փորձել է սուպերմարկետից գողանալ դանակ-պատառաքաղների 4 հավաքածու, սակայն բռնվել է իրենց կողմից: Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Վարդենյաց լեռնանցքը միակողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն Մարտունու կողմից: Ապարանում, Արագածում, Ալավերդիում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:   ՀՀ տրանսպորտի

Էդմոն Մարուքյան. «Էնքան էդպիսի ապտակներ կան, ի՞նչ է դա տվել». «Հրապարակ»

ԵԱՀԿ-ն շատ փոքր պատվիրակությամբ է եղել, եւ իրենք էլ են նշում զեկույցում, որ ընդամենը մի քանի տեղամաս են այցելել, ինչը բավարար չէ ընդհանուր պատկեր կազմելու համար։

ԼՂՀ  ՊՆ. ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:   ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ԱՄՆ-ը 953 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի հարևան երկրների աջակցությանը

ԱՄՆ պետքարտուղարությունը 2017թ., համաձայն բյուջեի նախագծի, շուրջ 953 մլն դոլար կհատկացնի Ռուսաստանի հարևան երկրներում ժողովրդավարության աջակցության և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի համար: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Գումարը կհատկացվի «դիմակայություն ռուսական ագրեսիային հասարակական դիվանագիտության և արտաքին օգնության միջոցով, ինչպես նաև Եվրոպայում կայուն կառավարության ստեղծում» հոդվածի շրջանակում: «Խոսքը կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի,

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր 12 տարեկան Գիքորին տանի քաղաք, որ Գիքորն էլ մարդամեջ մտնի ու Շամշյանի պես մարդ դառնա: Կինը չէր համաձայնվում:

Մեզ «լիդեր» պետք չի

«Մի հատ կարգին լիդեր է պետք, որ էս ժողովրդին տանի իր հետեւից»: Այդ եզրահանգումը հաճախ է հետեւում բողոքների «ստանդարտ փաթեթին»` իշխանավորների եւ հարուստների ճոխ կյանքի եւ սեփական խեղճության թեմայով: «Լիդեր» ասելով՝ մարդիկ պատկերացնում են մի մարդու, որը կկանգնի Ազատության հրապարակում, իր բարձունքից կբարբառի վերջնական, անառարկելի ճշմարտություններ, իսկ հավաքված հարյուր հազարավոր մարդիկ կլսեն նրան, կտոգորվեն նրա

«Ժառանգության» մի քանի անդամներ անդամագրվել են Արթուր Բաղդասարյանի գլխավորած շարժմանը. «1in.am»

Շնորհակալություն հայտնելով «Ժառանգությանը» միանում եմ «Հայկական Վերածննդին»:  Այս հայտարարությունը այսօր տարածել էր  Ժառանգություն կուսակցության Վայոց ձոր մարզի համակարգող նախագահ` Նարինե Հարությունյանը, նշելով, որ կուսակցությունից դուրս են գալիս նաև խորհրդի անդամներ` Արևիկ Սարգսյանը,  Էմիլ Միքայելյանը, Մխիթար Սարգսյանը, Արևիկ Աբրահամյանը: Հայտարարության մեջ նշվում է. Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական

Բաքվում հաղթելուց հետո Մարգարիտա Գասպարյանը շարունակում է վերելքը WTA-ում

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ընթացող թենիսի St. Petersburg Ladies Trophy 2016 միջազգային մրցաշարում մեկնարկել է առաջին շրջանի Մարգարիտա Գասպարյան (Ռուսաստան)-Բոյանա Յովանովսկի (Սերբիա) մրցամարտը: Այս պահի դրությամբ անցել է ընդամենը 21 րոպե եւ Մարգարիտան 6:1 հաշվով առավելության է հասել առաջին սեթում: Մեր հայրենակցի իսկական վերելքը WTA-ի մրցաշարերում տեղի ունեցավ 2015 թվականի օգոստոսին, երբ Բաքվում կայացած միջազգային մրցաշարում

«Յանուս» թատրոնի ղեկավարը վիճել է Նուբարաշեն ՔԿՀ-ի աշխատակիցների հետ, տեղափոխվել պատժախուց

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը բանտախցում պարբերաբար պատմությունների մեջ է հայտնվում: Այս մասին Aravot.am-ին պատմեց նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը: «Ինքը բունտավշչիկ է: Անընդհատ պատմությունների մեջ է ընկնում, որովհետեւ միշտ իր իրավունքների մասին է բարձրաձայնում: Վերջերս վիճել էր հսկիչների հետ, վիրավորել էր նրանց, տարել էին պատժախուց: Ասում են վիրավորանքներ է

«Դրա համար Կարինե Աճեմյանը պետք է նախ Սահմանադրությունը կարդա». Հովհաննես Սահակյան

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը «Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուներին առաջադրելու կարգի հետ կապված դժգոհել էր, թե ինչո՞ւ  պետք է առանձին պատգամավորներ կարողանան իրենց թեկնածուներին առաջարկել այդ հանձնաժողովում, իսկ մյուսները՝ ոչ. «Ես դա չեմ ընդունում, ես առաջարկ արեցի, որ ֆրակցիաները առաջադրեն, ոչ թե առանձին պատգամավորները»: Մեր դիտարկմանը, որ, օրինակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն

ՌԴ-ն չի չեղարկի 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը, իսկ Պուտինը պատրաստ չէ Էրդողանի հետ հանդիպմանը. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը շատ քիչ հավանական համարեց, որ ՌԴ նախագահ Պուտինը որոշի չեղարկել 1921թ. ռուս-թուրքական պայմանագիրը: Նրա գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի բոլոր ռազմակայաններում պատրաստականության ստուգումներ անցկացնելով և այդ պայմանագրից դուրս

«Որոշ վայ-ընդդիմադիրներ այս կամ այն ծրագրի մեջ սոուսով շատ համեղ ուտվում են եւ գնում առաջ». Հովհաննես Սահակյան

Դիտարկմանը՝ Արման Թաթոյանին իշխանության մարդ են ասում՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ավելի ընդդիմադիր են, քան որոշ վայ-ընդդիմադիրներ: «Այսինքն ի՞նչ, սոցհարցում ենք անելու, թե որքա՞ն են ճանաչում Արման Թաթոյանին: Հեղինակությունը մարդու փորձն է, կրթությունը, իր վաստակն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսպես արձագանքեց իրավապաշտպանների

Գասպարի. «Ես այդքան ռեսուրս չունեմ, որ դրանց դիմադրեմ»

«Կարող են գալ, բռնել, տանել, ես չեմ դիմադրելու»

Ինչո՞ւ է դժգոհ գիտական աստիճաններ շնորհող խորհրդի նախագահը

Փետրվարի 8-ին Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) կրկին հրապարակել է  չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը: 11 «խոտանված» աշխատանքներից 7-ը տնտեսագիտության ոլորտից է, 3 աշխատանքի հասցեատերն էլ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014  մասնագիտական խորհուրդն է: Խորհրդի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը դժգոհ է, թե ինչո՞ւ, կարդացեք վաղվա` փետրվարի 10-ի տպագիր «Առավոտում»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը` Կոմիտասի անվան պանթեոնում. (Ֆոտոշարք)

Փետրվարի 9-ին լրանում  է հայ անվանի բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 131-ամյակը: Առավոտյան Կոմիտասի անվան պանթեոնում Տերյանի շիրմաքարին գարնանային դեղին ձնծաղիկներ էին դրված, իսկ երկնքից սպիտակ ձյան փաթիլներ էին թափվում. տերյանական աշունը բոլոր եղանակներում է։ Պանթեոնում հավաքված մարդիկ հիշեցին ու ներկայացրին դրվագներ Տերյանի կյանքից, իսկ դպրոցականներն արտանասանեցին իրենց սիրելի բանաստեղծությունները։ Վահան Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը, նկատեց,

Մալաթիոյ Մէջ 200-ամեայ հայկական պատմական տունը կազմաքանդուած է. Եռագոյն

Եռագոյն. Այժմեան Թուրքիոյ Մալաթիա նահանգի Տարենտէ շրջանին մէջ քանդուած է պատմական հայկական շինութիւն: Թրքական «Sondakika» լրատուական կայքին տեղեկութիւններով` Տարենտէի քաղաքապետարանը որոշում կայացուցած է կազմաքանդել շրջանի բոլոր կիսաքանդ շինութիւնները: Այդ որոշման ծիրէն ներս կազմաքանդուած է նաեւ Տարենտէի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տուներէն մէկը` ժողովուրդի մէջ «Տեմիրճիլեր Էւիր (Երկաթագործներու տուն) անունով յայտնի, 200-ամեայ հայկական տունը: Անտէրութեան մատնուած

Ֆելիքս Ցոլակյանը վերընտրվեց Գյումրու մանկավարժականի կառավարման խորհրդի նախագահ (Տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ Գյումրու մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նիստը, որտեղ միաձայն կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Երբ մարզպետին շնորհավորեցին, նա մի հետաքրքիր պատմություն ներկայացրեց միաձայն քվեարկելու մասին: «Սովետական Միության ժամանակ կոմունիստական կուսակցության երեք քարտուղարն էլ միանգամից եղել են Անիի տարածաշրջանից, մեր Շիրակի Անիի շրջանից: Մեկը եղել է Հայկաձորից, որը եղել է երկրորդ

Տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը

ԼՂՀ Ազգային ժողովում փետրվարի 9-ին տեղի է ունեցել Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի հերթական նիստը, որին մասնակցում էր Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: ԼՂՀ ԱԺ նախագահ, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, նշել է, որ Ղարաբաղ-Ֆրանսիա շփումներում նախորդ տարի ակնհայտ աշխուժացում է նկատվել. նախ ստեղծվել է բարեկամության շրջանակը և կազմակերպվել են ֆրանսիական

«Ռուսաստանի հետ լարվածությունը Թուրքիայի համար առիթ է ճնշելու պոլսահայությանը». Սարգիս Հացպանյան

«Թուրքիան շահարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունը՝ պոլսահայերի վրա ճնշումներ գործադրելու համար», փետրվարի 9-ին տված ասուլիսում հայտնեց տարածաշրջանային հարցերով պոլսահայ փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: «Հայերի և թուրքերի միջև եղած դարավոր հակամարտությունից և կրոնական տարբերությունից զատ, հայերը Թուրքիայում միշտ էլ համարվել են ռուսամետ ժողովուրդ, որը կարող է վտանգ ներկայացնել երկրի համար: Պոլսահայ հասարակության նույնիսկ ակտիվ շերտն այսօր

Լրահոս
Մամա

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930