Օրվա լրահոսը

Հայաստանի կոռուպցիայի մակարդակին վերաբերող ուսումնասիրությունը համարում է քաղաքականացված

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը քաղաքականացված գնահատականներ է տեսնում Trancparancy International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի համաշխարհային հարցման արդյունքում: «Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նկատառումներով են արձանագրել, որ Հայաստանը 168 երկրների մեջ կոռուպցիայի մակարդակով 95-98 տեղերում է, ես թերահավատորեն եմ այդ ցուցանիշին վերաբերում: Շատ դեպքերում, նման կազմակերպությունների փորձագետները, երբ հարցախույզ են իրականացնում, ոչ մասնագիտական

Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը՝ միջնադարի պոետ Ֆիրդուսիի հուշամրցաշարում

Իրանի Մեշխեդ քաղաքում մեկնարկում է միջնադարյան պոետ Ֆիրդուսիի հիշատակին նվիրված շախմատի միջազգային 6-րդ մրցաշարը: Մասնակցության հայտ ներկայացրած 157 շախմատիստներից 11-ը գրոսմայստեր է: Նրանց մեջ  են Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ, Հայաստանի արդեն նախկին չեմպիոն Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

330 միլիոն դրամ՝ «Ֆլեշ»-ին՝ որպես սուբսիդիա

Մատչելի դիզելային վառելիքի համար կառավարությունը որպես աջակցություն հողօգտագործողներին կսուբսիդավորի «Ֆլեշին»

«Ես դեռ չեմ տեսել, որ Հայաստանում գեյերին բռնեն, ճնշեն». ԱԺ պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադառնում է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցում տեղ գտած Հայաստանին առնչվող մտահոգություններին: Հիշեցնենք, կազմակերպությունն արձանագրել էր, որ Հայաստանում իրավունքների վիճակը 2015 թվականի ընթացքում մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները`

Լոռու մարզի ՀՀԿ-ական երիտասարդները Հայոց բանակի օրը նշեցին սահմանին զոհված հերոսների հարազատների հետ միասին

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվա առթիվ Հայաստանի հանրապետական կուսակցության Լոռու մարզի տարածքային երիտասարդական կազմակերպության անդամներն այցելեցին սահմանին հերոսաբար զոհված պայմանագրային զինծառայող Սևակ Ալբերտի Ասլիկյանի (զոհվել է Ջողազի դիրքում 2012 թ.-ին) և Հայոց բանակի սպա Տիգրան Սամվելի Սիմոնյանի(զոհվել է ՊԲ Եղնիկներ կոչվող զորամասի N դիրքում) հարազատներին: Երիտասարդ ՀՀԿ-ականները դրամական փոքրիկ օգնություն հատկացրին զոհվածների ընտանիքներին, հարազատների հետ

Երիտասարդները անհրաժեշտ պարագաներ հավաքեցին զինվորների համար

Ակցիան պետք է նպաստի հասարակություն-բանակ կապ ամրապնդմանը

Կրճատումներ՝ հարկայինում

Կառավարությունն ասում է օպտիմալացնում են հարկային տեսչությունները

Սուրիկ Խաչատրյան. «Հո ես գո՞ւյք չեմ՝ ինձ բերեն-տանեն». 1in.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր մասնակցել է Օպերայի շենքում Հայոց բանակի տոնին նվիրված համերգին: Կոալիցիոն փոփոխությունների շրջանակում 1in.am-ի թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է իրեն տեղափոխեն այլ աշխատանքի: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Առաջին լրատվական»-ի կայքում`

Իրավիճակը Հալէպի Մէջ. Եռագոյն

Եռագոյն. Հալէպի բնակչութիւնը 10 օրէ ի վեր զրկուած է ջուրէ, աւելի քան 4 ամիսէ ի վեր՝ ելեկտրականութենէ, կը հաղորդէ Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթը: Բնակչութիւնը կ՚օգտագործէ ջրհորներու ջուր, իսկ խմելու համար կը ստիպուի գնել հանքային ջուր։ Ելեկտրականութիւնը կ՚ապահովուի ելեկտրածին սարքերէ՝ վճառովի։ Ապահովական առումով սուրիական բանակը այսօր իր հակակշռին տակ առաւ Հալէպի արեւելեան շրջանի արուարձաններուն մէջ գտնուող ալ

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի համայնքի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները: Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհին ուժեղ բուք է:  Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երեխաների հաշմանդամության կարգը հատուկ հանձնաժողովը կորոշի

ԲՍՓ-ում կգործի մանկական մասնագիտացված հանձնաժողով, Շիրակի մարզում էլ նոր հանձնաժողով կստեղծվի

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված հանդիսությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված տոնական հանդիսությանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման գործը՝ ՄԻԵԴ-ում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով որպես պատասխանող կողմ է ճանաչել Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարություններին։ Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի կայքը (European Human Rights Advocacy Centre)։ 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտին կարդացել է դատավճիռը, համաձայն որի

Կայացել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին մասնակցել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարները, ՀՀ զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: ՀՀ Պաշտպանության նախարար

Հ. Նաղդալյան. «Պետությունն ու բանակը տարեկիցներ են»

Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին: Այս տարի մենք նշելու ենք Հայաստանի Հանրապետության 25-ամյակը և շատ խորհրդանշական է, որ Հայոց բանակը ընդամենը մեկ տարով է «փոքր» պետությունից: Պետությունն ու բանակը մեր դեպքում

ՀԷՑ-ի վճարած հարկերը մոտ 4 միլիարդ դրամով ավելացել են

Իսկ Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը հարկատուների ցանկում 43-րդ տեղից բարձրացել է 5-րդ հորիզոնական Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը, որը 2014 թվականին խոշոր հարկատուների ցանկում 43-րդ հորիզոնականում էր, անցյալ տարի բավականին բարելավել է իր դիրքերը` հայտնվելով տասնյակի 5-րդ հորիզոնականում: Անցյալ տարվանից արդեն ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը պատկանող Որոտանի հիդրոէլեկտրակայաններ համալիրը վճարել է 16 միլիարդ 955 մլն 671 հազար դրամ: Այս

«Իր կազմավորման օրվանից Հայոց բանակը համարվում է երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիքը»

Հայ Ազգային Կոնգրեսը Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։ Ծնունդ առնելով բարդագույն պատմա-քաղաքական ժամանակաշրջանում, Հայոց բանակը քաղաքական և զինվորական ողջախոհ ղեկավարության, մասնագիտական պատրաստվածության և բարոյահոգեբանական ամրության շնորհիվ իր կազմավորումից կարճ ժամանակ անց արձանագրեց մեր պատմության մեջ ոսկե տառերով գրված հաղթանակներից մեկը` Արցախի ազատագրումը: Դա

Հայ տամպլիերները՝ Պատրիարք Կիրիլին. «Նման արտահայտությունները քրիստոնյաներիս համար վիրավորական են»

Կիլիկիայի թագավոր Լեւոն Բ Մեծագործի անվան Երուսաղեմի տաճարի ինքնիշխան ռազմական միաբանությունը (հայ տամպլիերներ) բաց նամակ է հրապարակելու՝ ուղղված  Մոսկվայի և Ամենայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց միաբանության գերագույն առաջնորդ Բագրատ Լալայանը: Հիշեցնենք, որ տարեկսզբին Պատրիարքը ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, խոսելով Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների հանդեպ կատարվող գործողությունների մասին, բերել էր Օսմանյան կայսրության օրինակը՝

Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները: Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արագյուղ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան, Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի

ՀՀ քննչական կոմիտեն խնդրում է լրագրողներին զերծ մնալ մանկահասակ երեխայի բռնաբարության դեպքի վերաբերյալ նույնականացնող տվյալներ հրապարակելուց

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հունվարի 27-ին ստացվել են նյութեր՝ 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ: Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում

Զինվորական շքերթ Գյումրիում. Վարդանանց արձանախմբի մոտ սեղան էին գցել (Ֆոտոշարք)

Հայոց զինված ուժերի կազմավորման 24-րդ տարեդարձը Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակում նշվեց ռազմական շքերթով, որին մասնակցում էր ՊՆ Շիրակի կայազորի զորամասերից մեկը: Չնայած այսօրվա սարսափելի ցրտին (շքերթը սկսելու պահին Գյումրիում -25-26 աստիճան էր)՝ զորահանդեսից բացի բեմադրվեց  մարտական գործողության տեսարան, մարտարվեստի սաների հետ համատեղ ցուցադրվեցին զինավարժանքներ և ձեռնամարտի հնարքներ: Զինվորական շքերթն ավարտվեց զինվորական դաշտային խոհանոցում պատրաստված կերակուրների

ԵՀՄՖ-ն շարունակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի դեմ իր պայքարը

ԵՀՄՖ-ն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ կապված կոռուպցիոն փաստերի և այլ սկանդալների շուրջ ունեցած տեղեկատվությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ բուլղարացի Իրինա Բոկովայի զարմիկը՝ Գեորգի Բոկովը շատ լավ հայտնի էր Բուլղարիայում որպես պառլամենտի նախկին անդամ և Սլովենիայի ներկայիս դեսպան, սոցիալիստ Ֆիլիպ Բոկովի որդի, ինչպես նաև իր քրեական անցյալի շնորհիվ, որը հիմնականում կապված էր ավտոմեքենաների

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-31-ին աստիճանաբար կբարձրանա՝ գիշերը՝ 8-10 աստիճանով, ցերեկը՝ 4-6 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 28-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ՏԿԱԻՆ

Բակի «խոզերին» ամոթանք տալու փոխարեն

Լուսանկարներից մեկում մեր սովորական փողոցներից մեկի համար նախատեսված աղբամանն է, մյուսում՝ Գերմանիայի փողոցներից մեկի համար նախատեսված աղբամանները: Երբ մի ամբողջ փողոցի համար մերոնք տեղադրում են 1 աղբաման, նույնիսկ օրական 2-3 անգամ էլ այն դատարկելու դեպքում տարածքում հակասանիտարական վիճակն անխուսափելի է: Այս դեպքում չեն օգնում նաեւ «թափողը խոզ ա», «ամոթ մեր բակի խոզերին» եւ նմանատիպ այլ

«Բանակի կենացը խմելու փոխարեն…»

«Բանակը մեր տունն է, և պետք չէ վախենալ տուն գնալուց կամ փնովել նրան»,- ասում է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանը: «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի օրը, հյուրընկալվել էին Յուրի Միքայելյանը, Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ Արագած Մկրտչյանն ու Ռաֆիկ Ղազինյանը: Նրանք ասացին, որ հաճախ են լինում զորամասերում, տոները սովորաբար

ԵԽԽՎ-ն գնաց հավասարակշռմա՞ն ճանապարհով

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը չի համարում, որ ԵԽԽՎ-ն հավասարակշռված քաղաքականություն տարավ` մերժելով ԼՂՀ-ի մասին բրիտանացի պատգամավորի զեկույցը, ընդունելով Սարսանգի ջրամբարի մասին բոսնիացի պատգամավորի զեկույցը: «Դրանք իրենց տեսակարար կշռով, քաղաքական նշանակությամբ ու ազդեցությամբ` ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում, շատ տարբեր են եւ տարբեր խնդիրներ են արծարծում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց

Սուրեն Աբրահամյանը գովեց Սեյրան Օհանյանին

Ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ապահովված ընտանիքների երեխաներն առաջնագծում չեն Օրերս լրագրողներից մեկը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվել էր`ինչպե՞ս է պատահում, որ սահմանններում, առաջին գծում, զինծառայություն են անցնում եւ մահանում են բացառապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաները: Նախարարը պատասխան չէր գտել: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում այդ նույն հարցը լրագրողները տվեցին բանակաշինության ակունքներում կանգնած  գեներալ-մայոր

Էդվարդ Նալբանդյանը  չի մեկնաբանում ԵԽԽՎ հակահայկական զեկույցները

Այսօր Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից լրագրողները հետաքրքրվեցին ԵԽԽՎ-ի հակահայկական զեկույցների մասին: Նա պատասխանեց, որ մամուլի ասուլիս կտա, կարձագանքի: Դիտարկմանը՝ արդեն շատ ուշ չի՞, 3 օր անցնում է,նոր ԱԳՆ-ն որոշում է, որ պետք է արձագանքի՝ նա պատասխանեց. «Ոչ»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ  

ԵԽԽՎ-ն ընդունեց զուտ քաղաքական որոշում

Խաչատուր Քոքոբելյանը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի լուրջ ազդեցություն չի կանխատեսում «Միանգամայն ճիշտ եւ տեղին որոշում էր: Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից հետո շատ սպասելի էր, որ այդպիսի որոշում կկայացվի: Միջազգային քաղաքական հարթակում կարեւորագույն դերակատարները համարժեք մոտեցում ցուցաբերեցին` գնահատելով, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը չի բխում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացից»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազատ

Գրականագետ. «Հայրենասերի» տեսակ կա, որ երեխաներին փախցնում է արտասահման» (Տեսանյութ)

«Անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց պահպանեցինք բանակն ու ազատագրված Արցախը: «Հայրենասերի» տեսակ կա, որ երեխաներին փախցնում է արտասահման եւ այստեղ «հայրենասեր» աշխատում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայկական բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա այն մտավորականներից է, որոնք պարբերաբար այցելում են դիրքեր եւ հանդիպում զինվորների հետ: «Պաշտպանության նախարարության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930