Օրվա լրահոսը
Գյումրու կենդանաբանական այգու առյուծների խնդիրը նույնպես լուծում կստանա
Տեղի է ունեցել «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2009թ. թիվ 725-Ն որոշման մեջ փոփոխություններ ներկայացնելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի 2016 թ. հունվարի 14-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար
ՀՀ պետբյուջեն թերակատարվել է 18 տոկոսով. «Հայկական ժամանակ»
Արդեն պաշտոնապես արձանագրվեց, որ անցած տարի ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են։ ՀՀ Ֆինանսների նախարարության պետեկամուտների կոմիտեի երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով, անցած տարվա ընթացքում պետբյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ հարկեր եւ տուրքեր, այնինչ 2015 թվականի պետբյուջեի մասին օրենքով այդ գումարը պետք է կազմեր 1 տրիլիոն 140 միլիարդ դրամ։ Այլ կերպ ասած,
Ինչ արագության է պատրաստ Երևանը. «Ժամանակ»
Երեկ իրանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոսել է այն մասին, որ պետք է ջանքեր չխնայել Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար: Այս հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ, օրինակ, հայկական կողմի տարածած հաղորդագրությունում նման մանրամասներ գոյություն չունեին: Ընդհանրապես իրանական ուղղությամբ ծավալվող զարգացումներում հայկական կողմի գոյության
Սա ուղղակի նախազգուշացում է Լեռնային Ղարաբաղին եւ նրա իշխանություններին. «Հրապարակ»
Ակնհայտորեն, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին առանձնապես չի հաջողվել այս կամ այն երկրի պատվիրակությունների հետ պայմանավորվածություններ-համաձայնություններ ձեռք բերել։ Երեւի միայն Թուրքիան է, որ ամբողջ կազմով անընդհատ Ադրբեջանի օգտին է քվեարկել, մյուս երկրներից քվեարկել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ։ Իտալիան, օրինակ, գերազանցապես զեկույցներին դեմ է քվեարկել, իսկ Հունաստանից, զարմանալիորեն, կողմերն էլ քիչ չեն եղել, փոխարենը Ալբանիայից
Առաջնահերթը՝ Հայաստանի քաղաքացին. Asbarez
Խոզի կրիփին տարածումը Հայաստանի մէջ կարծէք չէր բաւեր, երբ ռուսական «ԹԱՍՍ» լրատու գործակալութիւնը հաղորդեց, որ Յունուար 20էն սկսեալ, ռուսական իշխանութիւնները ժամանակաւորապէս արգիլած են Հայաստանէն գիւղատնտեսական որոշ արտադրութիւններու ներա-ծումը, դաբաղ հիւանդութեան յայտնաբերման պատճառով։ Դաբաղ հիւանդութեան մասին չէի լսած… այս լուրը կարդալէն անմիջապէս ետք բացի հայկական հանրագիտարանը եւ տեղեկացայ, թէ դաբաղը «տաւարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի եւ
Freedom House. Հայաստանը գտնվում է Ռուսաստանի բացասական ազդեցության տակ. «Ամերիկայի Ձայն»
Հայաստանը գտնվում է մարդու իրավունքների պաշտպանության առումով շատ բարդ տարածաշրջանում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխնախագահ Արչ Փադինքթոնը` ներկայացնելով Freedom House-ի Աշխարհում ազատության մակարդակի տարեկան զեկույցը: «Հայաստանում դուք շրջապատված եք երկրներով, որոնք ունեն իրոք շատ կոշտ ավտորիտար համակարգ, ինչպիսիք են Ադրբեջանը կամ Ռուսաստանը», – նշում է նա: Հայաստանը 2015-ին ճանաչվել
Ըստ բժիշկների՝ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում
Ս.թ. հունվարի 26-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գլենդեյլի Մեմորիալ Հիվանդանոցում հետվիրահատական ստուգման է ենթարկվել բուժող բժիշկներ Պետար Վուկասինի և Գալուստ Յուքարի կողմից: Վերջիններս գոհունակություն են հայտնել Տեր-Պետրոսյանի ապաքինման ընթացքի վերաբերյալ և հավաստիացրել, որ առաջիկա 20 տարիների ընթացքում ՀՀ Առաջին նախագահի կյանքին և աշխատունակությանը որևէ վտանգ չի սպառնում: Տեր-Պետրոսյանը պատրաստվում է Երևան վերադառնալ 2-3 շաբաթից: Արման Մուսինյան ՀՀ
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /3 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետ /1 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների
Հայաստանում աճել է կոռուպցիայի մակարդակը. «Ամերիկայի Ձայն»
Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ երկրում աճել է կոռուպցիայի մակարդակը: Այս մասին են վկայում Trancparancy International կազմակերպության Կոռուպցիայի ընկալման 2015 թվականի համաշխարհային հարցման տվյալները: Հարցման համաձայն, 2014-ի համեմատ, 2015-ի ընթացքում Հայաստանի քաղաքացիների ընկալմամբ հանրապետությունում կոռուպցիան ավելացել է երկու միավորով: Հետեւաբար՝ համաշխարհային կոռուպցիայի դասակարգման մեջ Հայաստանը 95-րդն է: Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում
Գործընթացի մեջ, թե՞ գործընթացից դուրս. «Դրօշակ»
Դաշնակցությունը դեռեւս 2012 թվականին իշխանություններին ներկայացրել է 7 կետից բաղկացած բարեփոխումների պահանջ, որոնց հիմնական մեկ մասը կոնկրետ ժամկետների մեջ կիրականան, իսկ մյուս մասը մշակման եւ իրականացման հունավորում է ստացել նույն՝ սահմանադրական բարեփոխումների շնորհիվ: Երբ այս ամենը տարիներ շարունակ հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, երբ կարդալու ու դիտելու կարողություն ունեցող ամեն մարդ կարող էր հետեւել,
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի որոշմամբ Մովսես Աբելյանը նշանակվել է ԳՔ փոխտեղակալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր հայտարարել է Մովսես Աբելյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և կոնֆերանսների կառավարման վարչության հարցերով ԳՔ փոխտեղակալ նշանակելու մասին։ Մ.Աբելյանն ունի խաղաղության, անվտանգության, հակամարտությունների կարգավորման բնագավառներում գործունեության 25-ամյա փորձ, ղեկավարել է Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և ծրագրերի ու հիմնադրամների Գործադիր խորհուրդների շրջանակներում մի շարք գործընթացներ: 2011թ․ ապրիլից հանդիսանալով ՄԱԿ-ի ԱԽ հարցերով բաժանմունքի տնօրեն՝ խորհրդատվություն
Չափից դուրս «մարդկայինը»
Հայաստանի առաջին նախագահը ԱՄՆ-ում վիրահատվել է եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Ինչպե՞ս պետք է նորմալ, հոգեկան պաթոլոգիաներ չունեցող մարդն արձագանքի Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի այս հաղորդագրությանը: Պարզ է, որ նա պիտի առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթի առաջին նախագահին: Իսկ ինչպե՞ս են վարվում քաղաքական կամ «աբիժնիկական» մտասեւեռումներ ունեցողները: Նրանք, մոռանալով մարդկային բոլոր տեսակի նորմերի մասին, անեծքներ են
Որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ Է: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
– Էս պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով մայրաքաղաքի փողոցները ձնից մաքրի: – Բա ինչի՞ չի մաքրում:
Դավիթ Շահնազարյան. «Սարսանգի ջրամբարի հարցը իրականությունից կտրված է». 1in.am
Ըստ Շահնազարյանի` «որևէ քաղաքական հետևանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևը չի ունենա»
Արթուր Աղաբեկյան. ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի
«Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևը իրականության հետ ոչ մի աղերս չունի», ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն՝ անդրադառնալով այսօր ԵԽԽՎ կողմից ընդունված Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի հեղինակած զեկույցին: «Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը: Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ
Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Հ1-ի նախկին աշխատակիցն ազատ է արձակվել. Արմենպրես
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Նորք-Մարաշում 2015 թվականի նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված Արման Հայրապետյանը հունվարի 25-ին ազատ է արձակվել, այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը: «Արման Հայրապետյանի նկատմամբ կալանքը չի երկարաձգվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց փաստաբան Միքայելյանը: Հայրապետյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերությունում` որպես արբանյակային հեռարձակման
Պիետրոդարկի. «Շատ ծիրան կերա, ջուր խմեցի եւ…»
«Loft» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում այսօր հյուրընկալվել էր իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին: Նա Երևանում է՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգաշարին մասնակցելու նպատակով: «Վաղը տեղի կունենա իմ մենահամերգը, կներեք, որ շատ ժպտերես չեմ, քանի որ հոգնած եմ»,-անկեղծացավ Պիետրոդարկին: Aravot.am-ը ներկայացվում է դրվագներ՝ նրա եւ ներկաների երկխոսությունից. -Առաջի՞ն անգամ եք Հայաստանում:
Արծվիկ Մինասյանը՝ նոր օմբուդսմենի նշանակման մասին. ՀՅԴ-ն ունի իր թեկնածուն
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամները դժգոհում էին, որ իշխանությունները պատրաստվում են նոր օմբուդսմենի նշանակման հարցի քննարկումը կազմակերպել ոչ թե իրենց հանձնաժողովում, այլ՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որտեղ ՀՀԿ-ականները շատ են: Ըստ Զարուհի Փոստանջյանի, իշխանությունները այնպիսի թեկնածու են ուզում բերել, որն ընդունելի չէ ընդդիմադիրների կողմից: Այդ առնչությամբ այսօր Aravot.am-ը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ,
2015-ին աճել է Հայաստանից Կանադա արտահանվող ապրանքների ցուցանիշը. դեսպան
Հայաստանից Կանադա ապրանքների արտահանումը 2015-ին աճել է 35 տոկոսով: Այս մասին այսօր կառավարության ընդունելությունների տանը կանադական երեկոյի ընթացքում ասաց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քերը: «2015-ի վերջին տեսանք, որ Հայաստանից Կանադա տեղափոխվող ապրանքներն աճել են 35 տոկոսով: Կանադան մեծ ներդրող է հատկապես Կապանի մի շարք ընկերություններում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հարաբերություններին, որ կարողանանք մեր
Սեյրան Օհանյան. 102-րդ ռազմաբազայի ուղղությամբ Ռուսաստանի Դաշնությունը միշտ օպտիմալացման աշխատանքներ է տարել
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ իրենք ամեն ինչ արել են, որ ռուս զինծառայողների եւ Գյումրիի բնակչության միջեւ ջերմությունը պահպանվի
Սեյրան Օհանյան. «Գնահատական տվողները հիմնականում մենք ենք»
Նիկոլայ Բորդյուժան այժմ Հայաստանում է եւ մասնակցելու է հունվարի 28-ին անցկացվող բոլոր միջոցառումներին
«Գրեթե բոլոր ոլորտներում աճի» արդյունքում բյուջեն թերակատարվել է մոտ 80 միլիարդ դրամով»
Հրապարակվել է 2015-ի տնտեսական ակտիվությանը ցուցանիշը, այն 103.1% ՝
Սեյրան Օհանյան. «Հակառակորդի կողմից դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել»
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ մեզնից 7 կմ հեռավորության վրա դիրք տեղադրելը չի նշանակում հասնել ինչ-որ առավելության «Հայաստանի Հանրապետության սահմանները այսօր անառիկ են»,- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանվում են զինված ուժերի համապատասխան զորամիավորումների կողմից. «Մեր պաշտպանության ուրվագծում, այսինքն՝ դիրքերի դասավորվածությանը մեջ փոփոխություններ տեղի չեն
Նաիրա Զոհրաբյանը մատ էր թափ տալիս Մարգար Եսայանի վրա
«Ինչ որ պետք էր՝ դա էլ ասել եմ»,- մեկնաբանություններն այսքանով սահմանափակեց տիկին Զոհրաբյանը:
Վլադիմիր Կարապետյան. Բանաձեւը հնարավորություններ է տալու Ադրբեջանին մեզ մեղադրելու Ղարաբաղը զավթելու մեջ
«Ձեռնարկեցին, բայց շատ անհաջող: Որովհետեւ առաջին փաստաթուղթն է պատմության մեջ, եւ դա Սերժ Սարգսյանի յուրահատուկ ժառանգությունն է հայ ժողովրդին, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղն օկուպացված է Հայաստանի կողմից»,- պատասխանելով Aravot.am-ի`Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա հակահայկական զեկույցները չեզոքացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի վերաբերյալ հարցին՝ ասաց Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ, ՀԱԿ
Հետեւելու ենք, որ մեղավոր անձինք հայտնաբերվեն եւ պատժվեն. Օհանյանը՝ սպանված կուրսանտի գործի մասին
Սեյրան Օհանյանը համրում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իր առջեւ դրված խնդիրները իրականացրել է
Սեյրան Օհանյան. «2016 թվականը հայտարարել ենք հրամանատարական պատրաստվածության տարի»
Իրենք այդպիսով նպատակ ունեն եւս մեկ աստիճանով բարձրացնելու համար հրամանատարների պատրաստվածության աստիճանը, գիտելիքները, հմտությունները ու ունակությունները
Խաչատուր Քոքոբելյանի հարցը` Երվանդ Զախարյանին. Հայաստանին տեղյակ չեն պահում Վրաստան-«Գազպրոմ» բանակցությունների ընթացքի մասին
Խ. Քոքոբելյանի հարցը «Գազպրոմ»-ի և ԻԻՀ-ի միջև ընթացող գազի փոխանակման գործողությունների քննարկումների վերաբերյալ
Հայազգի պատվիրակը «կողմ» է քվեարկել ԵԽԽՎ հակահայկական զեկույցին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստում ներկայացվեցին երկու հակահայկական բանաձևերի նախագծեր` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով: Ուոլթերի զեկույցը ԵԽԽՎ-ն մերժեց, իսկ Մարկովիչինը` ընդունեց: Ղարաբաղի մասին զեկույցը Վեհաժողովը մերժեց 66


















































